Համարը 
ՀՕ-16
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.03.26/10(51)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.02.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.03.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 30 օր հետո:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի

փետրվարի 21-ին

 

«ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածի`

ա) 31-րդ կետում «Առևտրի հարկ վճարողները» բառերը փոխարինել «Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով առևտրի հարկ վճարողները» բառերով.

բ) 31-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 32-րդ կետ.

«32. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով անհատ ձեռնարկատեր առևտրի հարկ վճարողների վրա չեն տարածվում «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված եկամտի ստացման հետ կապված ձեռք բերված ապրանքների համար կատարած ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները:»:

 

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի`

ա) առաջին պարբերությունում «մատակարարների կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացված են հարկային հաշիվներ» բառերը փոխարինել «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մատակարարների կողմից ներկայացված են հարկային հաշիվներ (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրեր)».

բ) երկրորդ պարբերությունում «ներկայացված հարկային հաշիվներում» բառերից հետո լրացնել «(ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում)» բառերով:

 

Հոդված 3 Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Առևտրի հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելու պահից ստացվող եկամուտներից չեն նվազեցվում առևտրի հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ծախսերը:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 30 օր հետո:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

20 մարտի 2007թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-16