ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''16'' նոյեմբերի 2004թ. |
N 429 |
ք.Ստեփանակերտ
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրամատակարարման և ջրօգտագործման ոլորտում ապօրինությունների կանխման ու վերացման աշխատանքների կազմակերպման նպատակով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել ջրամատակարարման և ջրօգտագործման ոլորտում ապօրինությունների կանխման ու վերացման աշխատանքների կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. նոյեմբերի 16-ի
թիվ 429 որոշման |
Կ Ա Ր Գ
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են ջրամատակարարման և ջրօգտագործման ոլորտում ապօրինությունների հայտնաբերման, կանխման ու վերացման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն նույն իմաստը, ինչ սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքով:
II. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՑՈՒՄԸ
3. Ջրային համակարգերի անվտանգությունն ապահովելու, դրանց նկատմամբ խախտումներն ու ապօրինությունները կանխելու, օգտագործման համար սահմանված կանոնների, սանիտարական պայմանների պահպանման և անօտարելի գոտիների նկատմամբ խախտումների հայտնաբերման, կանխման ու վերացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատված կարգով իրականացվում են հիդրոտեխնիկական կառուցվածքների զննումներ:
4. Ջրային համակարգերի օգտագործման և պահպանման նկատմամբ խախտումներն ու ապօրինությունները հայտնաբերելու, կանխելու ու վերացնելու գործառույթներն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը:
(4-րդ կետը փոփ. 28.03.2006 N 186, փոփ. 31.05.2011 N 328-Ն)
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը իրականացնում է վերահսկողություն`
ա) ըստ ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանների, ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերում աշխատանքների կազմակերպման նկատմամբ.
բ) առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպություններում պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.
գ) ջրային համակարգերի կամ դրանց մի մասի նկատմամբ (այդ թվում` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի) սեփականության իրավունքը (ինքնակամ զբաղեցնելու) և դրանց օգտագործման կարգը խախտելու, օրենքի պահանջների խախտմամբ ջրային համակարգերի (այդ թվում` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի) օգտագործման իրավունք ձեռք բերելու և (կամ) փոխանցելու նկատմամբ.
դ) ջուրը ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնների խախտմամբ օգտագործելու (այդ թվում` ինքնակամ օգտագործելու), ջուրն անտնտեսավար օգտագործելու, ինքնագլուխ հիդրոտեխնիկական շինարարական աշխատանքներ կատարելու նկատմամբ (ջրային համակարգերի մասով).
ե) ջրային համակարգերը և հարմարանքները, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների ու անհատական բնակելի տների ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը վնասելու, չկապարակնքելու, կապարակնիքները փոխելու (կեղծելու) կամ դիտավորյալ պոկելու, օգտագործման կանոնները խախտելու նկատմամբ.
զ) ջրային համակարգերի սանիտարական պայմանների պահպանման և անօտարելի գոտիները խախտելու նկատմամբ.
է) առանց ջրային համակարգերի օգտագործման թույլտվության ջրային համակարգերն օգտագործելու, ջրային համակարգերի օգտագործման թույլտվության պայմանների խախտմամբ ջրային համակարգերն օգտագործելու նկատմամբ.
ը) արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նորմերը խախտելու կամ դրանց ցուցանիշները նվազեցնելու նկատմամբ.
թ) ջրային համակարգերի վիճակի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելու նկատմամբ.
ժ) հանգստի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելու նկատմամբ (ջրային համակարգերի մասով).
ժա) մայրուղային խողովակաշարերի պահպանության կանոնները խախտելու նկատմամբ (ջրային համակարգերի մասով).
ժբ) բազմաբնակարան շենքի ջրի պոմպերի, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սանիտարական պայմանների պահպանման, շահագործման կանոնները խախտելու նկատմամբ.
ժգ) օրենքով սահմանված այլ դեպքերում:
(5-րդ կետը փոփ. 28.03.2006 N 186, փոփ. 31.05.2011 N 328-Ն)
6. Հայտնաբերված ապօրինությունների և խախտումների վերաբերյալ վարչական վարույթն իրականացվում է վարչական իրավախախտումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:
7. Ոռոգման ու խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերում ապօրինությունների կանխումն ու վերացումը, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է նաև այդ համակարգերն օգտագործվող կազմակերպությունների կողմից` իրավական ակտերի և կնքված պայմանագրերի համաձայն:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |