ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«31» մայիսի 2011թ. |
N 328-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 22-ի ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը միաձուլման ձևով վերակազմակերպելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 24-ի N 255 և 2008 թվականի օգոստոսի 13-ի N563 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N152-Ն որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմինները և դրանց գործառույթները սահմանելու մասին» N 399 որոշման 1-ին կետում, 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Ջրամատակարարման և ջրօգտագործման ոլորտում ապօրինությունների կանխման ու վերացման աշխատանքների կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 429 որոշման հավելվածի 4-րդ և 5-րդ կետերում «կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն» բառերը փոխարինել «արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով և 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու մասին» N 431 որոշման 6-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |