ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«24» հոկտեմբերի 2007թ. |
N 442 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմն ու չափը հաստատելու մասին
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի
2007թ. սեպտեմբերի 25-ի «ԼՂՀ կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-9 հրամանագրին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007թ. հոկտեմբերի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը բաժանման ձևով վերակազմակերպելու մասին» թիվ 408 որոշմանը համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 94 որոշումը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«24» հոկտեմբերի 2007թ.
թիվ 442 որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության
I. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետև՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կրթության և գիտության բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարության անվանումն է՝
հայերեն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն,
ռուսերեն՝ Министерство Образования и Науки Нагорно-Карабахской Республики,
անգլերեն՝ Ministry of Education and Science of the Nagorno Karabagh:
6. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
7. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:
8. Նախարարության նպատակները և խնդիրներն են՝
ա) հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդումը, ազգային և համամարդկային արժեքների պահպանումն ու զարգացումը, կրթության և գիտության ԼՂՀ միասնական պետական քաղաքականության իրականացումը և դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը,
բ) կրթության բնագավառի հենքը հանդիսացող ազգային դպրոցի գլխավոր նպատակի՝ մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորման ապահովումը.
գ) կրթության և գիտության բնագավառների պահպանման ու զարգացման ապահովումը՝ որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն.
դ) յուրաքանչյուր քաղաքացու` իր ընդունակություններին և հակումներին համապատասխան առավել որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ապահովումը, հասարակության ընդհանուր կրթվածության մակարդակի բարձրացմանը նպաստելը,
ե) պետական կրթական չափորոշիչներին կրթական ծրագրերի համապատասխանության ապահովումը,
զ) ուսումնական հաստատությունների կադրային, ուսումնամեթոդական և ուսումնանյութական ապահովվածությանը նպաստելը,
է) կրթական և գիտական համակարգերի գործունեության որակի ու արդյունավետության գնահատման, «Լեզվի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների կատարման ապահովումը,
ը) ուսումնական և գիտական հաստատություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության բնագավառների օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը, պետական քաղաքականության սկզբունքների պահպանումը:
(8-րդ կետը լրաց. 31.05.2011 N 334-Ն)
II. Նախարարության գործառույթները
9. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) կրթության և գիտության բնագավառների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի ու կրթության և գիտության բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քաղաքականության մշակում.
բ) կրթության զարգացման երկարաժամկետ և միջնաժամկետ պետական ծրագրերի մշակում, դրանց մոնիթորինգ և գնահատում.
գ) կրթության բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակում և դրանց իրականացման կազմակերպում.
դ) կրթության և գիտության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը սահմանված կարգով մասնակցություն.
ե) դրսեկության ձևով հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության կազմակերպման կարգի սահմանում.
զ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաների տրամադրում.
է) իր իրավասության սահմաններում լիցենզավորման գործընթացների կազմակերպում և լիցենզավորված սուբյեկտների կողմից տվյալ գործունեությունն իրականացնելու համար պարտադիր պահանջների և պայմանների պահպանման ուսումնասիրությունների և դրանց նկատմամբ հսկողության իրականացում.
ը) ըստ կրթական ծրագրերի և կրթության ձևերի` լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի, համակարգչային դասարանի (լսարան) նյութատեխնիկական հագեցվածության չափաքանակների, ուսումնադիդակտիկ հագեցվածության, գեղարվեստական, տեղեկատվական և այլ գրականության չափաքանակների մշակում և հաստատում.
թ) ուսումնական հաստատությունների ղեկավար, մանկավարժական և պրոֆեսորադասախոսական անձնակազմերին ներկայացվող պահանջների սահմանում.
ժ) կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի հիման վրա հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու նպատակով տեղում ուսումնասիրությունների իրականացում.
ժա) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաների տրամադրում.
ժբ) օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման կարգի մշակում և հաստատում.
ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների, պետական կառավարչական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ուսումնադաստիարակչական բնույթի միջոցառումների, կրթության և գիտության հարցերով համաժողովների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպում.
ժդ) իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության, այդ թվում` զորահավաքային, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների գծով աշխատանքների համակարգում.
ժե) կրթության զարգացման պետական ծրագրի, պետական կրթական չափորոշիչների մշակում և դրանց իրականացման աշխատանքների համակարգում.
ժզ) պետական ռազմավարական ծրագրերի շրջանակներում կրթության ոլորտի ծրագրերի իրականացման կազմակերպում և մոնիթորինգ.
ժէ) կրթության բնագավառի զարգացման ծրագրերի մոնիթորինգ.
ժը) հանրակրթական պետական ծրագրերի, օրինակելի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների ապահովում, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովում.
ժթ) ուսումնական հաստատություններում սովորողների գիտելիքների փոխադրական և ամփոփիչ ստուգման և ատեստավորման կարգերի մշակում և հաստատում.
ի) տարրական և հիմնական ընդհանուր կրթության ծրագրերի շրջանակներում տվյալ ուսումնական տարվա ծրագրերը չյուրացրած սովորողի հետագա ուսումնառության կարգի սահմանում.
իա) պետական հանրակրթական հաստատությունների անվանակոչման չափանիշների մշակում և հաստատում.
իբ) «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն դաստիարակ», «Լավագույն դպրոց», «Լավագույն զինղեկ», «Լավագույն աշակերտ» ամենամյա մրցույթի անցկացման կարգերի մշակում և հաստատում.
իգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցկացման կարգի մշակում և հաստատում.
իդ) ուսումնական հաստատությունների պետական նմուշի փաստաթղթերի հայտավորման և բաշխման աշխատանքների համակարգում.
իե) կրթության և գիտության բնագավառներում պետական պարգևների ներկայացման և գերատեսչական պարգևների շնորհման աշխատանքների համակարգում.
իզ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.
իէ) նախարարության և նրա համակարգի բյուջետային գործընթացի ապահովում.
իը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության համակարգերի որակի և արդյունավետության մոնիթորինգ, այդ բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քաղաքականության իրականացման արդյունավետության գնահատում.
իթ) նախարարության և նրա համակարգի աշխատողներին խրախուսելու նպատակով գերատեսչական մեդալի սահմանում, այդ մեդալով պարգևատրման կարգի մշակում և հաստատում.
լ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորությունների իրականացում.
լա) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում և իրականացում.
լբ) հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկի և դրանք վարելու կարգի հաստատում.
լգ) լրացուցիչ կրթության զարգացման ապահովում, լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների նկատմամբ մոնիթորինգի իրականացում.
լդ) բարձրագույն, հետբուհական, միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթության, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պատվիրման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերի հաստատում.
լե) իր ենթակայությանը հանձնված կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն, իսկ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` համաձայնության տրամադրում դրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:
(9-րդ կետը խմբ. 31.05.2011 N 334-Ն)
III. Նախարարության կառավարումը
10. Նախարարությունը կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարը /այսուհետ՝ նախարար/, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ:
Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և ԼՂՀ միջազգային պայմանագրերով:
11. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
12. Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:
13. Նախարարը՝
ա) իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նաև իր առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված նախարարության գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` նախարարը գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
զ) եռօրյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ առաջարկություն.
է) աշխատակազմի ղեկավարի և նախարարության համակարգում գործող պետական մարմնի ղեկավարի նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին.
ը) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին.
թ) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
ժ) սահմանում է աշխատանքի բաշխում տեղակալի (տեղակալների) միջև.
ժա) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կանոնադրությունները և ցուցումները.
ժբ) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժգ) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
ժդ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
ժե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
ժզ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
ժէ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
ժը) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված լիազորություններ:
(13-րդ կետը խմբ. 31.05.2011 N 334-Ն)
14. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը (տեղակալներից մեկը):
15. Նախարարի տեղակալը՝
ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության՝ իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.
ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
IV. Նախարարության աշխատակազմը
16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
18. Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
19. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
25. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ ԼՂՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ:
26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20 փողոց:
V. Նախարարության աշխատակազմի գույքը
27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
28. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը:
VI. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը
30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները՝ (գործակալություններ և տեսչություններ) :
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի ներկայացմամբ:
33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, իրականացնող նախատեսված ծառայություններ մատուցող, վերահսկողական գործառույթներ իրականացնող և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
VII. Նախարարության աշխատակազմի կառավարումը
37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
38. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝
ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝
ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարության աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է ԼՂՀ քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
թ) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
ժ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
ժգ) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. Հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները
46. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումը
48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«24» հոկտեմբերի 2007թ.
թիվ 442 որոշման |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Կրթության և գիտության վարչություն
2. Բաժիններ
Ֆինանսատնտեսական բաժին
Ընդհանուր բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Տեսչություններ
Կրթության պետական տեսչություն
Լեզվի տեսչություն
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«24» հոկտեմբերի 2007թ.
թիվ 442 որոշման |
Ց Ա Ն Կ
ԼՂՀ Կրթության և գիտության նախարարություն
|
|
ՀՀ |
Գույքի անվանումը |
Քանակը |
Գումարը |
|
*013 |
1. |
հեռախոսի ապարատ |
2 |
55350 |
| |
2. |
երաժշտական կենտրոն SONASNI |
1 |
209300 |
| |
3. |
համակարգիչ «ORANGE» |
1 |
183500 |
| |
4. |
հեռուստացույց D23 Coldstar |
1 |
143650 |
| |
5. |
Բազմոց |
1 |
98400 |
| |
6. |
համակարգչի լրակազմ 1 |
1 |
1350000 |
| |
7. |
Պրոցեսոր |
1 |
90000 |
| |
8. |
Մոնիտոր "DELL" |
1 |
50000 |
| |
9. |
մոնիտոր SAMSUNG |
2 |
ա/գ |
| |
10. |
պրոցեսոր |
2 |
ա/գ |
| |
11. |
տպիչ-1600C |
1 |
ա/գ |
| |
12. |
տպիչ լազերշոթ 11-20 |
1 |
ա/գ |
| |
13. |
ստեղնաշար |
2 |
ա/գ |
| |
14. |
մկնիկ |
2 |
ա/գ |
| |
15. |
բարձիկ մկնիկի համար |
2 |
ա/գ |
| |
16. |
դինամիկներ |
2 |
ա/գ |
| |
17. |
ականջակալներ |
2 |
ա/գ |
| |
18. |
ուժային մալուխ |
2 |
ա/գ |
| |
19. |
դոկումենտ կոմպլեկտ |
2 |
ա/գ |
| |
20. |
ինստալացիոն դիսկ |
2 |
ա/գ |
| |
21. |
ֆաքս մոդեմ |
2 |
ա/գ |
| |
22. |
պրինտեր C 1005 |
1 |
246500 |
| |
23. |
մոնիտոր SAMSUNG P4 |
1 |
ա/գ |
| |
24. |
պրոցեսոր |
1 |
ա/գ |
| |
25. |
ստեղնաշար |
1 |
ա/գ |
| |
26. |
մկնիկ |
1 |
ա/գ |
| |
27. |
բարձիկ մկնիկի համար |
1 |
ա/գ |
| |
28. |
դինամիկներ |
1 |
ա/գ |
| |
29. |
էլ. լարեր |
1 |
ա/գ |
| |
30. |
դոկումենտ կոմպլեկտ |
1 |
ա/գ |
| |
31. |
ինստալացիոն դիսկ |
1 |
ա/գ |
| |
32. |
տպիչ Dech A640c |
1 |
50000 |
| |
33. |
Notebook Sony vota |
1 |
989000 |
| |
34. |
ջեռուցիչ |
1 |
83200 |
| |
35. |
երաժշտական կենտրոն |
1 |
81000 |
| |
36. |
պրոցեսոր |
1 |
90000 |
| |
37. |
մոնիտոր "DELL" |
1 |
50000 |
| |
38. |
հեռուստացույց 312 |
1 |
19275 |
| |
39. |
համակարգչի լրակազմ P-3 |
1 |
485000 |
| |
40. |
պրոցեսոր PII |
1 |
90000 |
| |
41. |
մոնիտոր "DELL" |
1 |
50000 |
| |
42. |
համակարգչի լրակազմ |
1 |
376423 |
| |
43. |
տպիչ |
1 |
385000 |
| |
44. |
տպիչ 640 HP |
1 |
354000 |
| |
45. |
պատճենահանման սարք |
1 |
1121333 |
| |
46. |
պատճենահանման սարք |
1 |
1308000 |
| |
47. |
սելեկտոր |
1 |
250000 |
| |
48. |
ստաբլիզատոր |
1 |
70000 |
| |
49. |
հեռուստացույց |
1 |
63025 |
| |
50. |
քսերոքս 1212 |
1 |
365500 |
| |
51. |
քսերոքս |
1 |
1100000 |
| |
52. |
մոնիտոր «Dell»(համ. կոմպլեկտ) |
1 |
171000 |
| |
53. |
ավտոմագնիտոֆոն |
1 |
30000 |
| |
54. |
տպիչ DCK-1600-C |
1 |
50000 |
| |
55. |
համակարգչի լրակազմ |
1 |
111200 |
| |
56. |
համակարգչի լրակազմ |
1 |
151580 |
| |
57. |
համակարգչի լրակազմ |
1 |
ա/գ |
| |
58. |
համակարգչի լրակազմ |
4 |
480000 |
| |
59. |
պատճենահանման սարք |
1 |
972720 |
| |
60. |
պրոցեսոր P-II |
1 |
90000 |
| |
61. |
մոնիտոր «Dell» |
1 |
50000 |
| |
62. |
տպիչ |
1 |
163682 |
| |
63. |
համակարգչի լրակազմ |
1 |
409000 |
| |
|
Ընդամենը |
|
12486638 |
|
*014 |
64. |
գորգ |
1 |
230000 |
| |
65. |
գորգ |
1 |
57440.8 |
| |
66. |
վարագույր |
3 |
78000 |
| |
67. |
գորգ |
1 |
33958 |
| |
68. |
վարագույր |
1 |
26000 |
| |
69. |
վարագույր |
1 |
26000 |
| |
70. |
վարագույր |
1 |
26000 |
| |
71. |
վարագույր |
1 |
26000 |
| |
72. |
վարագույր |
1 |
26000 |
| |
73. |
վարագույր |
2 |
14625 |
| |
74. |
վարագույր |
4.0 |
11200 |
| |
75. |
գորգ |
1 |
230000 |
| |
76. |
վարագույր |
6.7 |
18760 |
| |
77. |
վարագույր |
5.3 |
17225 |
| |
78. |
վարագույր |
7.60 |
21280 |
| |
79. |
վարագույր |
3.0 |
8400 |
| |
80. |
վարագույր |
1 |
13300 |
| |
81. |
վարագույր |
1 |
13300 |
| |
82. |
գորգ |
1 |
230000 |
| |
83. |
վարագույր |
1 |
26000 |
| |
84. |
վարագույր |
1 |
52000 |
| |
85. |
գորգ |
1 |
34594.6 |
| |
86. |
գորգ |
2 |
67916.8 |
| |
|
Ընդամենը |
|
1288000.2 |
|
*015 |
87. |
ավտոբոս թԸի-32213 |
1 |
3850000 |
| |
88. |
ավտոմեքենա թԸի-3102 |
1 |
4187520 |
| |
89. |
ավտոբոս թԸի-32213 |
1 |
3963610 |
| |
|
Ընդամենը |
|
12001130 |
|
*016 |
90. |
Սեղան կոմբինացված |
1 |
95672 |
| |
91. |
բազկաթոռ մեծ |
1 |
145000 |
| |
92. |
_,,_ փոքր |
4 |
120000 |
| |
93. |
հեռուստացույցի տակդիր |
1 |
68000 |
| |
94. |
հեռուստացւյց JVS |
1 |
162000 |
| |
95. |
կոմբինացված պահարան |
1 |
300000 |
| |
96. |
ֆաքս Panasonik |
1 |
251555 |
| |
97. |
հեռախոսի ապարատ |
2 |
55000 |
| |
98. |
կանդիցաներ |
1 |
100000 |
| |
99. |
սառնարան |
1 |
230000 |
| |
100. |
բազմոց և 2բազկաթոռ |
1 |
400000 |
| |
101. |
ամսագրային սեղանիկ |
1 |
30000 |
| |
102. |
ջեռուցիչ |
1 |
80000 |
| |
103. |
սելեկտոր պանասոնիկ |
1 |
655500 |
| |
104. |
սեղանիկ |
1 |
85000 |
| |
105. |
նկար |
1 |
6948 |
| |
106. |
բազկաթոռ |
1 |
60000 |
| |
107. |
բջջային հեռախոս Sony Eh. 700 |
1 |
128000 |
| |
108. |
համակարգչի սեղան |
1 |
45000 |
| |
109. |
հեռախոս |
1 |
37800 |
| |
110. |
Սեղան կոմբինացված |
1 |
100000 |
| |
111. |
բազկաթոռ |
1 |
96000 |
| |
112. |
աթոռներ |
6 |
54000 |
| |
113. |
տաքացուցիչ |
1 |
16875 |
| |
114. |
հեռախոս |
1 |
38500 |
| |
115. |
կահույք «Ղարաբաղ» |
1 |
75116 |
| |
116. |
կոմբինացված սեղան |
1 |
98700 |
| |
117. |
փայտե կախարան |
1 |
55000 |
| |
118. |
աթոռ |
3 |
27000 |
| |
119. |
բազկաթոռ |
1 |
30000 |
| |
120. |
ռադիատոր 7անիվ |
1 |
26500 |
| |
121. |
սեղան 1փեղկանոց |
2 |
40000 |
| |
122. |
սեղան 1փեղկանոց |
1 |
6754.17 |
| |
123. |
աթոռ կիսափափուկ |
3 |
18000 |
| |
124. |
ռադիատոր 7անիվ |
1 |
26500 |
| |
125. |
համակարգչային սեղան |
2 |
107000 |
| |
126. |
բազկաթոռ |
2 |
60000 |
| |
127. |
պահարան |
1 |
3960 |
| |
128. |
հեռախոսակառավարման սարք A616 |
1 |
Ա/Գ |
| |
129. |
էլ. ռադիատոր |
1 |
26000 |
| |
130. |
սեղան 1 փեղկանոց |
3 |
141600 |
| |
131. |
բազկաթոռ |
1 |
30000 |
| |
132. |
աթոռ |
1 |
1000 |
| |
133. |
աթոռ |
1 |
9000 |
| |
134. |
կոմբինացված գրապահարան |
1 |
4099 |
| |
135. |
հեռախոսակառավարման սարք A616 |
1 |
Ա/Գ |
| |
136. |
էլ. ռադիատոր |
1 |
26000 |
| |
137. |
համակարգչային սեղան |
1 |
54000 |
| |
138. |
սեղան 1 փեղկանոց |
3 |
137871 |
| |
139. |
ռադիատոր 9անիվ |
1 |
32400 |
| |
140. |
պրոցեսոր P3 |
1 |
110000 |
| |
141. |
մոնիտոր compol |
1 |
55000 |
| |
142. |
ստեղնաշար |
1 |
5000 |
| |
143. |
մկնիկ |
1 |
1000 |
| |
144. |
էլ. լար |
2 |
1333.2 |
| |
145. |
գրապահարան |
1 |
89000 |
| |
146. |
հեռուստացույց |
1 |
100000 |
| |
147. |
ռադիատոր |
1 |
26000 |
| |
148. |
սեղան 2 փեղկանոց |
2 |
9897 |
| |
149. |
գրապահարան կիոմբինացված |
1 |
9418 |
| |
150. |
աթոռներ կիսափափուկ |
4 |
55340 |
| |
151. |
աթոռներ փափուկ |
2 |
27000 |
| |
152. |
սեղան կոմբինացված |
2 |
701250 |
| |
153. |
բազկաթոռ |
1 |
126500 |
| |
154. |
հեռախոս |
1 |
35000 |
| |
155. |
հեռախոս |
1 |
24720 |
| |
156. |
պահարան |
1 |
210000 |
| |
157. |
սեղան |
1 |
139726 |
| |
158. |
լրագրասեղան |
1 |
30000 |
| |
159. |
հեռուստացույցի տակդիր |
1 |
58000 |
| |
160. |
հեռուստացույց |
1 |
145000 |
| |
161. |
օդափոխիչ |
1 |
13045 |
| |
162. |
հեռուստացույցի ալեհավաք |
1 |
21000 |
| |
163. |
կոմբինացված պահարան |
1 |
89000 |
| |
164. |
սեղան 2 փեղկանոց |
3 |
24273 |
| |
165. |
գրապահարան կիոմբինացված |
1 |
4100 |
| |
166. |
բազկաթոռ |
1 |
30000 |
| |
167. |
գրասեղան 2 փեղկանի |
2 |
124996 |
| |
168. |
ռադիատոր 7 անիվ |
1 |
26500 |
| |
169. |
սեղան 1 փեղկանոց |
1 |
45975 |
| |
170. |
գրապահարան |
1 |
89000 |
| |
171. |
սեղան կիոմբինացված |
1 |
28000 |
| |
172. |
պահարան |
1 |
4830 |
| |
173. |
հեռախոս |
1 |
14000 |
| |
174. |
աթոռներ |
7 |
7000 |
| |
175. |
բազկաթոռ |
1 |
30000 |
| |
176. |
համակարգչի սեղան |
1 |
43566 |
| |
177. |
պրինտեր P II |
1 |
90000 |
| |
178. |
մոնիտոր LBM |
1 |
30000 |
| |
179. |
ստեղնաշար |
1 |
5000 |
| |
180. |
մկնիկ |
1 |
1000 |
| |
181. |
էլ. լար |
2 |
4000 |
| |
182. |
էլ.ռադիատոր |
1 |
26000 |
| |
183. |
գրապահարան |
1 |
89000 |
| |
184. |
սեղան 2 փեղկանի |
1 |
16182 |
| |
185. |
սեղան 1 փեղկանի |
2 |
20000 |
| |
186. |
գրքի պահարան |
1 |
50000 |
| |
187. |
բազկաթոռ |
1 |
30000 |
| |
188. |
աթոռներ հին |
1 |
9000 |
| |
189. |
ԷԼ. ռադիատոր. |
1 |
26000 |
| |
190. |
գրապահարան |
1 |
89000 |
| |
191. |
պահարան |
1 |
80000 |
| |
192. |
գրասեղան 1 փեղկանի |
1 |
45957 |
| |
193. |
սեղան 2 փեղկանոց |
1 |
50000 |
| |
194. |
աթոռ |
2 |
2000 |
| |
195. |
ԷԼ. ռադիատոր. |
1 |
26000 |
| |
196. |
գրքերի պահարան |
33 |
130680 |
| |
197. |
գրքերի պահարան(ստելաժ) |
4 |
39670 |
| |
198. |
սեղան 1 փեղկանոց |
3 |
141600 |
| |
199. |
սեղան կցորսով |
1 |
38000 |
| |
200. |
սեղան կոմբինացված |
1 |
98700 |
| |
201. |
գրապահարան կոմբինացված |
1 |
140000 |
| |
202. |
չհրկիզվող պահարան |
2 |
14521 |
| |
203. |
տպիչ HP1010 |
1 |
123000 |
| |
204. |
սեղանի կոմպլեկտ |
4 |
15800 |
| |
205. |
ջեռուցիչ |
1 |
16000 |
| |
206. |
բազկաթոռ |
4 |
120000 |
| |
207. |
հեռախոսակառավարման սարք A616 |
1 |
Ա/Գ |
| |
208. |
ռադիատոր 9անիվ |
1 |
32400 |
| |
209. |
կախարան |
1 |
30684 |
| |
210. |
համակարգչի սեղան |
1 |
54000 |
| |
211. |
սեղան 2 փեղկանի |
2 |
25430 |
| |
212. |
չհրկիզվող պահարան |
1 |
7681 |
| |
213. |
պահարան կոմբինացված |
1 |
80000 |
| |
214. |
բազկաթոռ |
1 |
30000 |
| |
215. |
ռադիո |
1 |
Ա/Գ |
| |
216. |
հեռախոսակառավարման սարք A616 |
1 |
Ա/Գ |
| |
217. |
ռադիատոր 7անիվ |
1 |
30000 |
| |
218. |
համակարգիչ «NOKIA» |
1 |
55000 |
| |
219. |
պրոցեսոր P-3 |
1 |
110000 |
| |
220. |
ստեղնաշար1 |
1 |
5000 |
| |
221. |
մկնիկ |
1 |
1000 |
| |
222. |
էլ. լար |
1 |
666.6 |
| |
223. |
ավտոմագնիտոֆոն Crounolig |
1 |
151500 |
| |
224. |
ավտոմագ. դինամիկներ |
1 |
78300 |
| |
225. |
ավտոմագնիտոֆոն |
1 |
31000 |
| |
226. |
բազկաթոռ |
1 |
3860 |
| |
227. |
բազկաթոռ |
2 |
60000 |
| |
228. |
սառնարան ,,Չինար’’ |
1 |
27591 |
| |
229. |
պահարան |
1 |
4100 |
| |
230. |
փոշեկուլ |
1 |
60000 |
| |
231. |
համակարգչի լրակազմ |
1 |
503110 |
| |
232. |
տպիչ |
1 |
267711 |
| |
233. |
հեռախոսակառավարման սարք A616 |
5 |
Ա/Գ |
| |
234. |
բազկաթոռ |
2 |
110000 |
| |
235. |
ռադիատոր |
1 |
30000 |
| |
236. |
գրապահարան |
1 |
8198 |
| |
237. |
հեռախոսակառավարման սարք |
1 |
Ա/Գ |
| |
238. |
բազկաթոռ |
1 |
55000 |
| |
239. |
պահարան |
1 |
50000 |
| |
240. |
աթոռ կիսափափուկ |
3 |
27000 |
| |
241. |
ռադիատոր |
6 |
156000 |
| |
242. |
էլ. հովհար |
2 |
28000 |
| |
243. |
սեղան 1 փեղկանոց |
1 |
6754.17 |
| |
244. |
աթոռ |
2 |
2000 |
| |
|
Բարեփոխումներ |
|
|
| |
245. |
սեղան երկփեղկանի |
1 |
14258 |
| |
246. |
գրապահարան |
1 |
3960 |
| |
247. |
գրասեղան |
1 |
6948 |
| |
248. |
օդամաքրիչ |
1 |
13045 |
| |
249. |
գրապահարան |
1 |
3960 |
| |
250. |
գրապահարան |
1 |
3960 |
| |
251. |
սեղան երկփեղկանի |
1 |
14258 |
| |
252. |
սեղան |
2 |
17370 |
| |
253. |
պահարան |
1 |
3960 |
| |
254. |
գրապահարան |
1 |
3960 |
| |
255. |
սեղան կլոր |
1 |
25000 |
| |
256. |
սեղան |
1 |
12715 |
| |
257. |
պահարան |
1 |
3960 |
| |
258. |
սեղան գրելու |
1 |
6948 |
| |
259. |
սեղան երկփեղկանի |
1 |
4690 |
| |
260. |
գրապահարան |
1 |
3960 |
| |
261. |
սեղանիկ |
1 |
1806.6 |
| |
262. |
աթոռ |
2 |
17740 |
| |
263. |
սեղան երկփեղկանի |
3 |
42774 |
| |
264. |
աշակերտական սեղան |
9 |
21679.2 |
| |
265. |
գրապահարան |
1 |
3960 |
| |
|
Ընդամենը |
|
10871826.94 |
| |
|
Լուսարար |
|
|
|
*016\1 |
267. |
բջջային հեռախոս |
1 |
84000 |
| |
268. |
սկաներ HP3690 |
1 |
79000 |
| |
269. |
դիկտաֆոն OLMPUS V-10 |
1 |
80000 |
| |
270. |
մանիտոր compag |
1 |
60000 |
| |
271. |
մանիտոր Nitochi |
1 |
45000 |
| |
272. |
պրոցեսոր P-I |
1 |
80000 |
| |
273. |
պրոցեսոր P-II |
1 |
90000 |
| |
274. |
ստեղնաշար |
2 |
10000 |
| |
275. |
մկնիկ |
2 |
2000 |
| |
276. |
կրեսլո |
1 |
30000 |
| |
277. |
սկաներ |
1 |
120000 |
| |
278. |
պրինտեր |
1 |
50000 |
| |
279. |
աթոռ երկաթե փափուկ |
3 |
6000 |
| |
280. |
աթոռ |
7 |
39703 |
| |
281. |
սեղան |
1 |
8685 |
| |
282. |
սեղան մեկփեղկանի |
2 |
ա/գ |
| |
283. |
պրոցեսոր P III |
1 |
110000 |
| |
284. |
մոնիտոր Dell |
1 |
55000 |
| |
285. |
մոնիտոր Wiew Sonic |
1 |
60000 |
| |
286. |
գրապահարան |
1 |
ա/գ |
| |
|
Ընդամենը |
|
1009388 |
|
*019 |
287. |
գրքեր |
163661 |
1491793.42 |
| |
|
Ընդամենը |
|
1491793.42 |
|
*069 |
288. |
օդաճնշական դողեր |
2 |
122500 |
| |
289. |
օդաճնշական դողեր |
4 |
34000 |
| |
290. |
օդաճնշական դողեր |
3 |
102000 |
| |
291. |
օդաճնշական դողեր |
1 |
68000 |
| |
292. |
օդաճնշական դողեր |
4 |
116000 |
| |
293. |
օդաճնշական դողեր |
2 |
51000 |
| |
294. |
օդաճնշական դողեր |
3 |
60000 |
| |
295. |
կալոնկա OEEPAS2210 |
1 |
18500 |
| |
296. |
օդաճնշական դողեր |
1 |
90000 |
| |
297. |
օդաճնշական դողեր |
1 |
30000 |
| |
|
Ընդամենը |
|
692000 |
|
*071 |
298. |
գերբ |
1 |
Ա/Գ |
| |
299. |
արհեստական ծառ |
1 |
17000 |
| |
300. |
արհեստական ծառ |
1 |
18000 |
| |
301. |
մոխրաման |
1 |
5500 |
| |
302. |
մոխրաման |
1 |
7000 |
| |
303. |
шкаф тумбочка |
1 |
Ա/Գ |
| |
304. |
չհրկիզվող պահարան |
1 |
154 |
| |
305. |
հայելի |
1 |
13000 |
| |
306. |
ջահ |
1 |
9167 |
| |
307. |
կլոր կնիք |
1 |
11425 |
| |
312. |
ժամացույց |
1 |
15460 |
| |
313. |
զամբյուղ |
1 |
5200 |
| |
314. |
Notebook Sony Vota պայուսակ |
1 |
15654 |
| |
315. |
սեղանի լամպ |
2 |
30000 |
| |
316 |
աթոռ |
14 |
224000 |
| |
317 |
փոքր պահարան |
1 |
ա/գ |
| |
318 |
տպիչ |
1 |
ա/գ |
| |
319 |
էլ.հովհար |
1 |
4500 |
| |
320 |
չհրկիզվող պահարան |
1 |
231 |
| |
321 |
հեռուստացույցի տակդիր |
1 |
30000 |
| |
322 |
ջահ |
1 |
5000 |
| |
323 |
ժամացույց |
1 |
Ա/Գ |
| |
324 |
հաշվիչ մեքենա |
1 |
Ա/Գ |
| |
325 |
սեղանի կոմպլեկտ |
1 |
7900 |
| |
326 |
էլ. հովհար |
1 |
4500 |
| |
327 |
ռադիո |
1 |
ա/գ |
| |
328 |
հեռախոս |
1 |
12900 |
| |
329 |
պատվանդան |
1 |
8000 |
| |
330 |
ժամացույց |
1 |
1250 |
| |
331 |
ջահ |
1 |
5496 |
| |
332 |
սրիչ սարք |
1 |
5000 |
| |
333 |
ռադիո |
1 |
Ա/Գ |
| |
334 |
գորգ |
1 |
15000 |
| |
335 |
Էլ. թեյնիկ |
1 |
25000 |
| |
336 |
բաժակ հյութի |
18 |
14400 |
| |
337 |
հեռախոս |
1 |
12000 |
| |
338 |
չհրկիզվող պահարան |
1 |
192.5 |
| |
339 |
երկաթե պահարան |
1 |
5000 |
| |
340 |
հեռախոս |
1 |
6500 |
| |
341 |
էլ. սալիկ |
1 |
2900 |
| |
342 |
ռադիո |
1 |
Ա/Գ |
| |
343 |
ժամացույց |
1 |
3000 |
| |
344 |
սեղանի կոմպլեկտ |
1 |
1670 |
| |
345 |
հայելի |
1 |
17200 |
| |
346 |
կլոր կնիք |
1 |
11425 |
| |
347 |
դրոշ |
1 |
10800 |
| |
348 |
անկյունային շտամպ |
1 |
9600 |
| |
349 |
հեռախոսակառավարման սարք A616 |
1 |
Ա/Գ |
| |
350 |
աթոռ |
2 |
28000 |
| |
351 |
բազկաթոռ |
2 |
30000 |
| |
352 |
երկաթե պահարան |
2 |
10000 |
| |
353 |
մոնիտորի լրակազմ |
1 |
7332.2 |
| |
354 |
էլ թեյնիկ |
1 |
25000 |
| |
355 |
էլ.սալիկ |
1 |
2417 |
| |
356 |
հեռախոս |
1 |
5000 |
| |
357 |
ռադիո |
1 |
Ա/Գ |
| |
358 |
ժամացույց |
1 |
5000 |
| |
359 |
խաբ |
1 |
Ա/Գ |
| |
360 |
փայտե կախարան |
1 |
Ա/Գ |
| |
361 |
աթոռ երկաթե փափուկ |
2 |
4000 |
| |
362 |
ռադիո |
1 |
423.5 |
| |
363 |
սեղանի կոմպլեկտ |
1 |
Ա/Գ |
| |
364 |
ժամացույց |
1 |
7000 |
| |
365 |
աթոռ |
4 |
56000 |
| |
366 |
բազկաթոռ |
2 |
30000 |
| |
367 |
սեղանի |
1 |
ա/գ |
| |
368 |
հեռախոսակառավարման սարք A616 |
3 |
Ա/Գ |
| |
369 |
բազկաթոռ |
4 |
60000 |
| |
370 |
աթոռ երկաթե փափուկ |
4 |
8000 |
| |
371 |
երկաթե պահարան |
1 |
5000 |
| |
372 |
գրապահարան մեծ |
1 |
5000 |
| |
373 |
գրապահարան փոքր |
1 |
5000 |
| |
374 |
ռադիո |
1 |
Ա/Գ |
| |
375 |
վարագույր |
2 |
9334 |
| |
376 |
տերմինաբանական ուղղագր.տեղ |
1 |
2500 |
| |
377 |
էլ.հովհար |
1 |
4500 |
| |
378 |
հեռախոս |
1 |
12000 |
| |
379 |
ժամացույց |
1 |
5000 |
| |
380 |
քիվ |
2.85 |
3705 |
| |
381 |
աթոռ |
2 |
24000 |
| |
382 |
ժամացույց |
1 |
15000 |
| |
383 |
աթոռներ |
4 |
50800 |
| |
384 |
աթոռներ |
2 |
17756 |
| |
385 |
աթոռներ |
4 |
70584 |
| |
386 |
սափոր-բաժակներով |
1 |
6000 |
| |
387 |
գեղանկար |
1 |
Ա/Գ |
| |
388 |
աթոռներ նոր |
4 |
68000 |
| |
389 |
չհրկիզվող պահարան |
1 |
192.5 |
| |
390 |
քիվ |
8.8 |
11440 |
| |
391 |
աթոռ |
4 |
56000 |
| |
392 |
սեղան |
1 |
5000 |
| |
393 |
մոնիտորի լրակազմ |
4 |
7333.2 |
| |
394 |
պրինտեր |
|
50000 |
| |
395 |
քիվ |
6մ |
7800 |
| |
396 |
աթոռներ կիսափափում |
4 |
2512 |
| |
397 |
հեռախոս |
1 |
6200 |
| |
398 |
ժամացույց |
1 |
8000 |
| |
399 |
աթոռներ նոր |
4 |
68000 |
| |
400 |
ջահ |
4 |
5630 |
| |
401 |
սեղան |
1 |
Ա/Գ |
| |
402 |
էլ.սալիկ |
1 |
Ա/Գ |
| |
403 |
օդափոխիչ |
1 |
Ա/Գ |
| |
404 |
աթոռ |
6 |
84000 |
| |
405 |
չհրկիզվող պահարան |
1 |
2500 |
| |
406 |
ամսագրային սեղանիկ |
1 |
Ա/Գ |
| |
407 |
ժամացույց |
1 |
2500 |
| |
408 |
գորգ (половик) |
1 |
Ա/Գ |
| |
409 |
ռադիո |
1 |
Ա/Գ |
| |
410 |
քիվ |
2.90 |
3770 |
| |
411 |
աթոռներ նոր |
1 |
12000 |
| |
412 |
ատեստատ սովորական |
110 |
Ա/Գ |
| |
413 |
վկայական սովորական |
64 |
Ա/Գ |
| |
414 |
վկայական գերազանց. |
69 |
Ա/Գ |
| |
415 |
գովասանագիր գերազանց. |
229 |
Ա/Գ |
| |
416 |
դիպլոմ պրոֆտեխ |
20 |
Ա/Գ |
| |
417 |
աթոռ |
2 |
28000 |
| |
418 |
աղբարկղ |
1 |
Ա/Գ |
| |
419 |
երկաթե պահարան |
1 |
Ա/Գ |
| |
420 |
ամսագրային սեղան |
1 |
3870 |
| |
421 |
կախարան |
1 |
6500 |
| |
422 |
ժամացույց |
4 |
1470 |
| |
423 |
քիվ |
2.55 |
3315 |
| |
424 |
աթոռներ նոր |
2 |
24000 |
| |
425 |
աթոռներ |
4 |
6461 |
| |
426 |
աթոռներ |
2 |
28000 |
| |
427 |
աթոռներ |
5 |
47755 |
| |
428 |
էլ. սալիկ |
1 |
2417 |
| |
429 |
քիվ |
2.60 |
3380 |
| |
430 |
աթոռներ |
2 |
24000 |
| |
431 |
աթոռ |
2 |
32000 |
| |
432 |
հեռախոս |
1 |
4500 |
| |
433 |
էլ.թեյնիկ |
1 |
4500 |
| |
434 |
նստարան |
5 |
27000 |
| |
435 |
աթոռներ |
16 |
Ա/Գ |
| |
436 |
սեղան 2 փեղկանի |
1 |
Ա/Գ |
| |
437 |
սեղան |
1 |
Ա/Գ |
| |
438 |
ամբիոն |
1 |
Ա/Գ |
| |
439 |
սանդուղք |
1 |
Ա/Գ |
| |
440 |
կատալոգ |
1 |
Ա/Գ |
| |
441 |
սեղանի կոմպլեկտ |
1 |
3950 |
| |
442 |
էլ.հովհար |
1 |
4500 |
| |
443 |
նկար |
1 |
Ա/Գ |
| |
444 |
ժամացույց |
1 |
5000 |
| |
445 |
աթոռ |
2 |
34000 |
| |
446 |
աթոռ |
4 |
56000 |
| |
447 |
հեռախոս |
1 |
13000 |
| |
448 |
էլ. հովհար |
1 |
4500 |
| |
449 |
աթոռ |
4 |
68000 |
| |
450 |
ժամացույց |
1 |
1250 |
| |
451 |
էլ. սալիկ |
1 |
3803 |
| |
452 |
հաշվիչ մեքենա |
4 |
28000 |
| |
453 |
երկաթե պահարան |
1 |
5000 |
| |
454 |
ափսե |
12հատ |
2280 |
| |
455 |
կոնֆետի ափսե |
1 |
3300 |
| |
456 |
բաժակներ |
1 |
3000 |
| |
457 |
պատառաքաղ |
12հատ |
1920 |
| |
458 |
դանակ |
12հատ |
1800 |
| |
459 |
բաժակներ |
1կոմպ. |
4000 |
| |
460 |
բաժակներ |
1կոմպ. |
3400 |
| |
461 |
հաշվիչ մեքենա |
1 |
7000 |
| |
462 |
մոնիտորի լրակազմ |
4 |
7333.2 |
| |
463 |
սառնարան |
1 |
11580 |
| |
464 |
հեռախոս |
3 |
24000 |
| |
465 |
UPS |
1 |
ա/գ |
| |
466 |
թեյի սպասք |
1 |
5000 |
| |
467 |
ամսագրային սեղան |
1 |
2871 |
| |
468 |
բազկաթոռ |
1 |
5000 |
| |
469 |
հեռախոս |
1 |
6500 |
| |
470 |
վարագույր |
1 |
ա/գ |
| |
471 |
սուրճի կոմպլեկտ |
1 |
5000 |
| |
472 |
հեռախոս |
1 |
12000 |
| |
473 |
հեռախոս |
1 |
4500 |
| |
474 |
հեռախոս |
2 |
13000 |
| |
475 |
քսերոքս Canon GP 160 |
1 |
645250 |
| |
476 |
երկաթե պահարան |
1 |
34988 |
| |
477 |
գրատախտակ |
1 |
5000 |
| |
478 |
չհրկիզվող պահարան |
2 |
385 |
| |
479 |
հեռախոս ներքին կապի |
|
Ա/Գ |
| |
480 |
գավաթ (սպորտային) |
1 |
43500 |
| |
481 |
եռանկյունի |
13 |
24700 |
| |
482 |
կարկին |
14 |
30800 |
| |
483 |
տրանսպորտիր (անկյունաչափ) |
14 |
28000 |
| |
484 |
ձայնասփյուռ SONY |
2 |
56000 |
| |
485 |
քանոն |
14 |
25200 |
| |
486 |
էլ. սալիկ |
1 |
3803 |
| |
487 |
հեռախոս |
1 |
13000 |
| |
488 |
հաշվիչ |
1 |
7000 |
| |
489 |
ջեռուցիչ |
1 |
14000 |
| |
490 |
բազկաթոռ |
1 |
76891 |
| |
491 |
բազկաթոռ |
1 |
46750 |
| |
492 |
էլ. սալիկ |
1 |
6200 |
| |
493 |
էլ. սալիկ |
1 |
862.2 |
| |
494 |
սեղան 2 փեղկանի |
1 |
Ա/Գ |
| |
495 |
աթոռ կիսափափուկ |
5 |
3140 |
| |
496 |
ջեռուցիչ |
1 |
19413 |
| |
497 |
աթոռներ |
6 |
3768 |
| |
498 |
աթոռ |
|
14703 |
| |
499 |
աթոռ կիսափափուկ |
5 |
3140 |
| |
500 |
բազկաթոռ |
4 |
60000 |
| |
501 |
դիվան |
1 |
20000 |
| |
502 |
հեռախոս |
1 |
8000 |
| |
503 |
հեռախոս |
2 |
4500 |
| |
504 |
սեղան |
1 |
1250 |
| |
505 |
հեռախոս |
1 |
6500 |
| |
506 |
քիվ |
3մ |
3900 |
| |
507 |
սուրճի սպասք |
1 |
5000 |
| |
508 |
հուշանվեր ծաղկաման |
12 |
180000 |
| |
509 |
«Ղարաբաղի կանչը» գրքեր |
15 |
75525 |
| |
|
Բարեփոխումներ |
|
|
| |
510 |
աթոռ |
3 |
1884 |
| |
511 |
աթոռ |
4 |
2512 |
| |
512 |
սեղան |
1 |
23750 |
| |
513 |
աթոռ |
5 |
3140 |
| |
514 |
հեռախոսի տակդիր |
1 |
Ս/Գ |
| |
515 |
կախարան |
1 |
Ս/Գ |
| |
516 |
աթոռ |
6 |
3768 |
| |
517 |
սեղան |
1 |
1250 |
| |
518 |
տրիմո |
1 |
2500 |
| |
519 |
սեղան |
1 |
1250 |
| |
520 |
աթոռ |
1 |
628 |
| |
521 |
ռադիոպրիոմնիկ |
1 |
424 |
| |
522 |
երկաթե մահճակալ |
1 |
Ա/Գ |
| |
523 |
ռադիո |
1 |
500 |
| |
524 |
աթոռ |
4 |
2512 |
| |
|
Ընդամենը |
|
3619195.3 |
|
*071\1 |
|
Լուսարար |
|
|
| |
525 |
լուսանկարչական ապարատ |
1 |
25500 |
| |
526 |
ջրաման |
1 |
1500 |
| |
527 |
ժամացույց լուսանկարով |
1 |
1000 |
| |
528 |
սկուտեղ |
1 |
600 |
| |
529 |
սկուտեղ պլասմասե |
3 |
450 |
| |
530 |
վարագույր |
2 |
5000 |
| |
531 |
քիվ |
2 |
2500 |
| |
532 |
ջեռուցիչ |
1 |
32000 |
| |
533 |
կախարան |
1 |
8000 |
| |
534 |
թեյի բաժակներ |
1 |
2500 |
| |
535 |
հեռախոս panas-2100 |
1 |
14000 |
| |
|
Ընդամենը |
|
93050 |
| |
|
Ընդհանուրը |
|
43553021.860 |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար` |
Ս. Գրիգորյան |