ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 889-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակներին, փախստականներին և բազմազավակ, միածնող ընտանիքներին հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ, բնակելի տներ գնելու կամ բնակելի տներ կառուցելու և (կամ) վերանորոգելու նպատակով պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 889-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 34.1-ին և 34.2-րդ կետերով.
«34.1. Բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկային պայմանագիր կնքելու համար պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երրորդ խմբի հաշմանդամ, փախստական Շահառուներին անհատույց տրամադրում է կանխավճար՝ գործարքի արժեքի մինչև 20 տոկոսային կետի չափով:
34.2. Կանխավճարի անհատույց տրամադրման պայմանների կատարման և նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի պարտավորություններն ու իրավունքները սահմանվում են պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի և Շահառուի միջև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կանխավճարի անհատույց տրամադրման մասին կնքված պայմանագրով, որի ձևը սահմանում է պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը:».
2) 35-րդ կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երրորդ խմբի հաշմանդամներին,» և «, փախստական» բառերը.
3) 37-րդ կետում «երկրորդ խմբի հաշմանդամ Շահառուին» բառերը փոխարինել «երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներին, փախստական Շահառուներին» բառերով, իսկ «նրա» բառը՝ «նրանց» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |