ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 հունիսի 2016թ. |
N 334-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 36 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 36 որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 6-րդ կետում «վարչության» բառը փոխարինել «ծառայության» բառով.
2) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Մրցույթին կարող են մասնակցել սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերը (Ձև N 1) ներկայացրած այն կազմակերպությունները, որոնք ունեն երթուղու սպասարկման համար սույն կարգով պահանջվող թվով սեփականության կամ օգտագործման, իսկ փաթեթային համակարգով երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար անցկացվող մրցույթին`առնվազն վաթսուն տոկոս սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող ավտոբուսներ:».
3) 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Մեկից ավելի երթուղիների (բացառությամբ Ստեփանակերտի ներքաղաքային երթուղիների) սպասարկման համար կազմակերպված մրցույթին նույն ավտոբուսը (ավտոբուսները) կարող է (են) ներկայացվել որպես պահուստային, եթե`
1) նշված երթուղիները միանման են` մերձքաղաքային (ներքաղաքային) կամ միջքաղաքային.
2) պահուստային ավտոբուսի դասը համապատասխանում կամ գերազանցում է տվյալ երթուղու չվացուցակով սահմանված դասին.
3) ապահովվում է սույն կարգի 19-րդ կետով նախատեսված պահուստային ավտոբուսի (ավտոբուսների) թիվը:».
5) 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 181 -րդ կետով.
«181 . Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը միջշրջանային և ներշրջանային նշանակությամբ երթուղիների մրցույթներին թույլատրվում է ներկայացնել 25 և ավելի փոքր տարիք ունեցող հատուկ փոքր դասի ավտոբուսներ, եթե մրցույթին մասնակցելու նպատակով սույն կարգի 18-րդ կետում նշված պահանջները բավարարող որևէ հայտ չի ներկայացվել և արդյունքների ամփոփման ժամանակ ներկայացված ավտոբուսի (ավտոբուսների) միջին գնահատականը (Ձև N 6) գերազանցել է 40 միավորը: Սույն կարգի 18-րդ և 181 -րդ կետերում նշված պահանջները բավարարող հայտատուների առկայության դեպքում 15-ից ավելի տարիքի շարժակազմ ունեցող փաստաթղթեր ներկայացրած կազմակերպության հայտը մերժվում է սույն կարգի պահանջներին համապատասխան:».
6) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Երթուղու (երթուղիների) սպասարկման համար պահանջվող հիմնական ավտոբուսների թիվը սահմանվում է չվացուցակով: Պահուստային ավտոբուսների թիվը հաշվարկվում է չվացուցակով նախատեսված 1-5 հիմնական ավտոբուսի դեպքում առնվազն մեկ ավտոբուսի (միևնույն կամ ավելի բարձր դասի) հաշվարկով, բացառությամբ 1-3 հիմնական ավտոբուսներից բաղկացած շարժակազմ ունեցող կազմակերպությունների, որոնք ցանկություն ունեն մասնակցելու գյուղական համայնքների վարչական տարածքներից իրականացվող միջշրջանային և ներշրջանային երթուղիների համար կազմակերպվող մրցույթներին:».
7) 60-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«60. Մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումն անհրաժեշտության դեպքում երթուղու սպասարկումը ժամանակավորապես, բայց ոչ ավելի վեց ամսից, կարող է իրականացվել պայմանագրային հիմունքներով: Նշված դեպքերում պայմանագիրը կնքվում է մրցութային հանձնաժողովի կազմը հաստատող համապատասխան մարմնի և անհրաժեշտ տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպության միջև` մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա:».
8) 73-րդ կետի 1-ին ենթակետում «(միևնույն դասի ավտոբուսային)» բառերը փոխարինել «(միևնույն կամ ավելի բարձր դասի)» բառերով.
9) Ձև N 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2016 թվականի հունիսի 23-ի N 334-Ն որոշման |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
___________________________________________________հայտարարում է ընդհանուր օգտագործման
(մրցույթը հայտարարող մրցութային հանձնաժողովի անվանումը)
ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ թափուր ավտոբուսային երթուղիների համար
|
հհ ը/կ |
Երթուղու անվանումը և համարը |
Պահանջվող ավտոբուսի |
|
դասը |
քանակը (ներառյալ
պահուստային ավտոբուսների) |
|
1. |
|
|
|
|
2. |
|
|
|
|
3. |
|
|
|
Ց Ա Ն Կ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայտ.
2. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայական.
3. Տրանսպորտային միջոցի` հաշվառման վկայագիր, սեփականության իրավունքի վկայական կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր.
4. Վարորդների` վարորդական իրավունքի վկայականներ, աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր.
5. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի և ուղեբեռի փոխադրման գինը` ըստ նախատեսված միջանկյալ կանգառների:
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով: Փաստաթղթերի պատճենները պետք է կնքված լինեն կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից, «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և ստորագրությամբ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում նշված գրառմամբ և ստորագրությամբ:
Մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը ____________________________
Հայտը ներկայացնելու վայրը, օրերը, ժամերը,
վերջին ժամկետը _________________________________________________:»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |