ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի
մայիսի 30-ին
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (16 հունիսի 1998 թվականի, ՀՕ-15, այսուհետ՝ օրենք) թիվ 2 հավելվածի ցանկի «2.3. Մարտակերտի շրջանի համայնքները և բնակավայրերը» բաժնում՝
ա) 21-րդ տողից հանել «Տոնաշեն գյուղ» բառերը.
բ) 41-րդ տողից հետո բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
| «411. Տոնաշեն |
Տոնաշեն գյուղ |
| |
Դաստակերտ գյուղ**»: |
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Շրջանների և համայնքների սահմանների նկարագրությունը և սահմանների նկարագրության փոփոխությունները կառավարության առաջարկությամբ սահմանվում են օրենքով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
30 հունիսի 2007թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-41 |
|