Համարը 
ՀՕ-15
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
16.06.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.06.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.06.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորներն են՝ շրջանները, համայնքները, շրջանի կարգավիճակ ունեցող Ստեփանակերտ քաղաքը:

Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր:

Շրջաններում իրականացվում է պետական կառավարում, իսկ համայնքներում՝ տեղական ինքնակառավարում:

Ստեփանակերտ քաղաքում իրականացվում է տեղական ինքնակառավարում՝ համատեղելով պետական կառավարման հետ:

 

Հոդված 2.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանները և շրջանների վարչական կենտրոնները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը բաժանվում է յոթ շրջանի և շրջանի կարգավիճակ ունեցող Ստեփանակերտ քաղաքի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանները և նրանց վարչական կենտրոններն են՝

 

Շրջանը

Շրջկենտրոնը

Ասկերան

Ասկերան

Հադրութ

Հադրութ

Մարտակերտ

Մարտակերտ

Մարտունի

Մարտունի

Շահումյան

Շահումյան (Ակնաբերդ)

Շուշի

Շուշի

Քաշաթաղ

Բերձոր

 

Հոդված 3.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների տարածքները, շրջանների և Ստեփանակերտ քաղաքի սահմանները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանային բաժանման քարտեզը

 

Շրջանի տարածքը կազմվում է նրա մեջ ընդգրկված համայնքների տարածքներից և պետական սեփականություն հանդիսացող հողային և ջրային այլ տարածքներից:

Շրջանների և Ստեփանակերտ քաղաքի սահմանները նկարագրվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող թիվ 1 հավելվածում և տեղանշվում սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզի վրա:

 

Հոդված 4.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերը, նրանց ցանկը և սահմանները

 

Բնակավայրերը մշտական բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջություն կազմող և այլ բնակավայրերից տարածքային, տնտեսական կամ պատմական առումով տարանջատված տարածքային միավորներ են:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի ցանկը, նրանց դասակարգումը՝ գյուղ կամ քաղաք, տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող թիվ 2 և թիվ 4 հավելվածներում:

Բնակավայրերի սահմանները նկարագրվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող թիվ 3 հավելվածում և տեղանշվում սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա:

 

Հոդված 5.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքները, նրանց ցանկը և սահմանները

 

Համայնքներն ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ են:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր բնակավայրերը՝ առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ միասին ընդգրկվում են համայնքների մեջ:

Քաղաքի դասակարգում ունեցող բնակավայր ընդգրկող համայնքները կոչվում են քաղաքային համայնքներ, միայն գյուղի դասակարգում ունեցող բնակավայրեր ընդգրկող համայնքները՝ գյուղական համայնքներ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ցանկը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող թիվ 2 հավելվածում:

Համայնքների սահմանները որոշվում են նրանց մեջ ընդգրկված բնակավայրերի սահմաններով:

Մեկ բնակավայր ընդգրկող համայնքին տրվում է այդ բնակավայրի անվանումը, երկու և ավելի բնակավայր ընդգրկող համայնքին՝ առավել բնակչություն ունեցող բնակավայրի անվանումը:

Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի կենտրոն է համարվում առավել բնակչություն ունեցող բնակավայրը:

 

Հոդված 6.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման փոփոխումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանային բաժանման, շրջանների սահմանների, շրջանների վարչական կենտրոնների, համայնքների և բնակավայրերի տարածքների սահմանների փոփոխումը, նոր համայնքների ստեղծումը կամ նոր բնակավայրերի հիմնումը, բնակավայրերի դասակարգման փոփոխումը, ինչպես նաև շրջանների, բնակավայրերի և համայնքների անվանումներն ու վերանվանումները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բնակավայրերի վերանվանումները կատարվում են միայն պատմական անվանումները վերականգնելու, օտար, ոչ բարեհունչ և կրկնվող անվանումները վերացնելու նպատակով՝ հաշվի առնելով բնակավայրի բնակչության կարծիքը:

 

Հոդված 7.

Անցումային դրույթներ

 

Սույն օրենքն ընդունվում է առանց թիվ 1 և թիվ 3 հավելվածների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, շրջանների և Ստեփանակերտ քաղաքի տեղագրական քարտեզների:

Նշված հավելվածներով և քարտեզներով սույն օրենքը կլրացվի՝ ըստ նրանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից պատրաստելու և Ազգային ժողով ներկայացնելու հաջորդականության:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

26 հունիսի 1998թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-15

 

 

 

Հավելված թիվ 2

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքի

 

Ց Ա Ն Կ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ

 

2.1. Ասկերանի շրջանի համայնքները և բնակավայրերը

 

հ/հ

Համայնքի անվանումը

Բնակավայրի անվանումը

1.

Ասկերան

Ասկերան քաղաք

   

Խոջալլու գյուղ

   

Քյաթուկ գյուղ

2.

Ակնաղբյուր

Ակնաղբյուր գյուղ

3.

Այգեստան

Այգեստան գյուղ

4.

Աստղաշեն

Աստղաշեն գյուղ

5.

Ավետարանոց

Ավետարանոց գյուղ

6.

Բադարա

Բադարա գյուղ

7.

Բերքաձոր

Բերքաձոր գյուղ

8.

Դահրավ

Դահրավ գյուղ

9.

Դաշուշեն

Դաշուշեն գյուղ

10.

Լեռնավան

Լեռնավան գյուղ

   

Քյոսալար գյուղ**

   

Ջամիլու գյուղ**

   

Ջանհասան գյուղ**

   

Յալոբա գյուղ**

   

Ջավադլար գյուղ**

   

Բաշքենդ գյուղ**

11.

Լուսաձոր

Լուսաձոր գյուղ

12.

Խանաբադ

Խանաբադ գյուղ

13.

Խանցք

Խանցք գյուղ

14.

Խաչեն

Խաչեն գյուղ

15.

Խաչմաչ

Խաչմաչ գյուղ

16.

Խնձրիստան

Խնձրիստան գյուղ

17.

Խրամորթ

Խրամորթ գյուղ

18.

Ծաղկաշատ

Ծաղկաշատ գյուղ

19.

Կարմիր գյուղ

Կարմիր գյուղ

20.

Հարավ

Հարավ գյուղ

21.

Հիլիս

Հիլիս գյուղ

22.

Մադաթաշեն

Մադաթաշեն գյուղ

23.

Մխիթարիշեն

Մխիթարիշեն գյուղ

24.

Մոշխմհատ

Մոշխմհատ գյուղ

25.

Նախիջևանիկ

Նախիջևանիկ գյուղ

26.

Նորագյուղ

Նորագյուղ գյուղ

27.

Ներքին Սզնեք

Ներքին Սզնեք գյուղ

28.

Շոշ

Շոշ գյուղ

29.

Ջրաղացներ

Ջրաղացներ գյուղ

30.

Ռև

Ռև գյուղ

31.

Սառնաղբյուր

Սառնաղբյուր գյուղ

   

Դահրազ գյուղ

32.

Սարդարաշեն

Սարդարաշեն գյուղ

33.

Սարուշեն

Սարուշեն գյուղ

34.

Սղնախ

Սղնախ գյուղ

35.

Վարդաձոր

Վարդաձոր գյուղ

   

Արանզամին գյուղ

36.

Վերին Սզնեք

Վերին Սզնեք գյուղ

37.

Փառուխ

Փառուխ գյուղ

38.

Քռասնի

Քռասնի գյուղ

 

2.2. Հադրութի շրջանի համայնքները և բնակավայրերը

 

1.

Հադրութ

Հադրութ քաղաք

   

Վանք գյուղ

   

Տյաք գյուղ

2.

Ազոխ

Ազոխ գյուղ

3.

Ակնաղբյուր

Ակնաղբյուր գյուղ

   

Հախլլու գյուղ

   

Ծաղկավանք գյուղ

4.

Այգեստան

Այգեստան գյուղ

   

Նորաշեն գյուղ

   

Ղուշչիլար գյուղ**

5.

Առաքել

Առաքել գյուղ

   

Ձորագյուղ գյուղ

   

Կարմրաքար գյուղ

   

Ջրաբերդ գյուղ

   

Սարալանջ գյուղ

6.

Արևշատ

Արևշատ գյուղ

7.

Բանաձոր

Բանաձոր գյուղ

   

Ցոր գյուղ

8.

Դրախտիկ

Դրախտիկ գյուղ

   

Սալաքյաթին գյուղ**

9.

Թաղասեռ

Թաղասեռ գյուղ

   

Վարդաշատ գյուղ

10.

Թաղուտ

Թաղուտ գյուղ

   

Հակակու գյուղ

11.

Խանձաձոր

Խանձաձոր գյուղ

   

Հայկավան գյուղ

12.

Խծաբերդ

Խծաբերդ գյուղ

   

Պետրոսաշեն գյուղ**

   

Սպիտակաշեն գյուղ

   

Վաղավեր գյուղ**

   

Քարինգ գյուղ

13.

Ծակուռի

Ծակուռի գյուղ

14.

Ծամձոր

Ծամձոր գյուղ

   

Սարինշեն գյուղ

15.

Կարմրակուճ

Կարմրակուճ գյուղ

16.

Հին Թաղլար

Հին Թաղլար գյուղ

17.

Մարիամաձոր

Մարիամաձոր գյուղ

18.

Մեծ Թաղլար

Մեծ Թաղլար գյուղ

19.

Մոխրենես

Մոխրենես գյուղ

20.

Պլեթանց

Պլեթանց գյուղ

   

Մելիքաշեն գյուղ

21.

Ջրակուս

Ջրակուս գյուղ

22.

Տող

Տող գյուղ

23.

Տումի

Տումի գյուղ

24.

Ուխտաձոր

Ուխտաձոր գյուղ

25.

Քյուրաթաղ

Քյուրաթաղ գյուղ

   

Հողեր գյուղ**

 

2.3. Մարտակերտի շրջանի համայնքները և բնակավայրերը

 

1.

Մարտակերտ

Մարտակերտ քաղաք

   

Ջրաբերդ գյուղ**

   

Կարմիրավան գյուղ**

   

Մարալյան Սարով գյուղ*

   

Լևոնարխ գյուղ**

   

Հայկաջուր գյուղ*

2.

Աղաբեկալանջ

Աղաբեկալանջ գյուղ

3.

Այգեստան

Այգեստան գյուղ

4.

Առաջաձոր

Առաջաձոր գյուղ

5.

Գառնաքար

Գառնաքար գյուղ

6.

Գետավան

Գետավան գյուղ

7.

Դրմբոն

Դրմբոն գյուղ

8.

Զագլիկ

Զագլիկ գյուղ

9.

Զարդախաչ

Զարդախաչ գյուղ

10.

Թալիշ

Թալիշ գյուղ

11.

Թբլղու

Թբլղու գյուղ

12.

Ծաղկաշեն

Ծաղկաշեն գյուղ

13.

Ծմակահող

Ծմակահող գյուղ

14.

Կիչան

Կիչան գյուղ

15.

Կոճողոտ

Կոճողոտ գյուղ

16.

Կուսապատ

Կուսապատ գյուղ

17.

Հաթերք

Հաթերք գյուղ

18.

Հակոբ Կամարի

Հակոբ Կամարի գյուղ

19.

Հարությունագոմեր

Հարությունագոմեր գյուղ

20.

Հովտաշեն

Հովտաշեն գյուղ

21.

Ղազանչի

Ղազանչի գյուղ

   

Սրխավենդ գյուղ**

22.

Մադաղիս

Մադաղիս գյուղ

23.

Մաղավուզ

Մաղավուզ գյուղ

   

Մինգրելսկ գյուղ

24.

Մեծ շեն

Մեծ շեն գյուղ

25.

Մեհմանա

Մեհմանա գյուղ

26.

Մոխրաթաղ

Մոխրաթաղ գյուղ

27.

Ներքին Հոռաթաղ

Ներքին Հոռաթաղ գյուղ

28.

Նոր Մարաղա

Նոր Մարաղա գյուղ

   

Լենինավան գյուղ*

29.

Նոր Սեյսուլան

Նոր Սեյսուլան գյուղ

   

Սեյսուլան գյուղ**

   

Հացավան գյուղ**

30.

Շահմասուր

Շահմասուր գյուղ

31.

Չափար

Չափար գյուղ

   

Իմերեթ Քերավենդ գյուղ**

32.

Չլդրան

Չլդրան գյուղ

   

Բաշգյունեփայա գյուղ**

33.

Պողոսագոմեր

Պողոսագոմեր գյուղ

34.

Ջանյաթաղ

Ջանյաթաղ գյուղ

   

Օրթափայա**

   

Մանիքլու գյուղ **

   

Խաթունբեյլի գյուղ **

35.

Վաղուհաս

Վաղուհաս գյուղ

36.

Վանք

Վանք գյուղ

37.

Վարդաձոր

Վարդաձոր գյուղ

38.

Վերին Հոռաթաղ

Վերին Հոռաթաղ գյուղ

39.

Քոլատակ

Քոլատակ գյուղ

 

2.4. Մարտունու շրջանի համայնքները և բնակավայրերը

 

1.

Մարտունի

Մարտունի քաղաք

   

Ամիրանլար գյուղ

   

Կուրապատկինո գյուղ

   

Մուղանլու գյուղ **

2.

Աշան

Աշան գյուղ

3.

Ավդուռ

Ավդուռ գյուղ

   

Գյուլափլու գյուղ

4.

Բերդաշեն

Բերդաշեն գյուղ

5.

Գիշի

Գիշի գյուղ

6.

Եմիշճան

Եմիշճան գյուղ

7.

Զարդանաշեն

Զարդանաշեն գյուղ

8.

Թաղավարդ

Թաղավարդ գյուղ

9.

Խերխան

Խերխան գյուղ

10.

Խնուշինակ

Խնուշինակ գյուղ

11.

Ծովատեղ

Ծովատեղ գյուղ

12.

Կաղարծի

Կաղարծի գյուղ

   

Ղարադաղլու գյուղ

13.

Կարմիր Շուկա

Կարմիր Շուկա գյուղ

   

Սխտորաշեն գյուղ

14.

Կոլխոզաշեն

Կոլխոզաշեն գյուղ

15.

Հաղորտի

Հաղորտի գյուղ

16.

Հացի

Հացի գյուղ

17.

Հերհեր

Հերհեր գյուղ

18.

Ղավախան

Ղավախան գյուղ

19.

Ղուզե Ճարտար

Ղուզե Ճարտար գյուղ

20.

Ճարտար

Ճարտար գյուղ

21.

Մաճկալաշեն

Մաճկալաշեն գյուղ

22.

Մյուրիշեն

Մյուրիշեն գյուղ

23.

Մսմնա

Մսմնա գյուղ

24.

Մուշկապատ

Մուշկապատ գյուղ

25.

Ննգի

Ննգի գյուղ

26.

Նորշեն

Նորշեն գյուղ

27.

Շեխեր

Շեխեր գյուղ

28.

Պառավաթումբ

Պառավաթումբ գյուղ

29.

Սարգսաշեն

Սարգսաշեն գյուղ

30.

Սոս

Սոս գյուղ

31.

Սպիտակաշեն

Սպիտակաշեն գյուղ

32.

Քարահունջ

Քարահունջ գյուղ

33.

Քերթ

Քերթ գյուղ

 

2.5. Շահումյանի շրջանի համայնքները և բնակավայրերը

 

1.

Ակնաբերդ

Ակնաբերդ գյուղ

   

Տոնաշեն գյուղ**

2.

Դադիվանք

Դադիվանք գյուղ

3.

Չարեքտար

Չարեքտար գյուղ

4.

Շահումյան

Շահումյան ավան *

5.

Վերին շեն

Վերին շեն ավան *

   

Բալլուղա գյուղ *

6.

Կարաչինար

Կարաչինար գյուղ *

7.

Մանասինշեն

Մանասինշեն գյուղ *

8.

Գաղթութ

Գաղթութ գյուղ *

9.

Խարխափուտ

Խարխափուտ գյուղ *

10.

Հայ Պարիս

Հայ Պարիս գյուղ *

11.

Ռուս Պարիս

Ռուս Պարիս գյուղ *

12.

Էրքեջ

Էրքեջ գյուղ *

13.

Մանաշիդ

Մանաշիդ գյուղ *

14.

Բուզլուխ

Բուզլուխ գյուղ *

15.

Գյուլիստան

Գյուլիստան գյուղ *

16.

Թոդան

Թոդան գյուղ *

17.

Գյուրզալար

Գյուրզալար գյուղ *

18.

Զեյվա

Զեյվա գյուղ *

19.

Շաֆագ

Շաֆագ գյուղ *

20.

Գետաշեն

(բնակավայրերի ցանկը թիվ 4 հավելվածում)

 

2.6. Շուշիի շրջանի համայնքները և բնակավայրերը

 

1.

Շուշի

Շուշի քաղաք

   

Ղայբալու գյուղ **

   

Միրզալար գյուղ **

   

Խալիֆալի գյուղ **

   

Զառսլու գյուղ **

2.

Եղծահող

Եղծահող գյուղ

   

Կանաչ Թալա գյուղ

   

Տասը վերստ գյուղ

   

Աղբուլաղ գյուղ **

   

Ասկյարքենդ գյուղ **

   

Խրմանլար գյուղ **

3.

Լիսագոր

Լիսագոր գյուղ

   

Իմանկուլուլար գյուղ **

   

Շռլան գյուղ **

   

Ալախկուլուլար գյուղ **

   

Զամանփայասը գյուղ **

   

Խանլըկփայա գյուղ **

   

Ջամիլլի գյուղ **

   

Իմանլար գյուղ **

   

Մամիշլար գյուղ **

   

Չայքենդ գյուղ **

   

Տուրաբըխան գյուղ **

4.

Հին շեն

Հին շեն գյուղ

5.

Մեծ շեն

Մեծ շեն գյուղ

6.

Քարին տակ

Քարին տակ գյուղ

7.

Քիրսավան

Քիրսավան գյուղ

   

Դեյխան գյուղ **

   

Խումարթա գյուղ **

   

Ջամբրախաչ գյուղ **

   

Իրչան գյուղ **

   

Ղշլաղ գյուղ **

 

2.7. Ստեփանակերտ քաղաքի համայնք

 

1.

Ստեփանակերտ

Ստեփանակերտ քաղաք

 

2.8. Քաշաթաղի շրջանի համայնքները և բնակավայրերը

 

1.

Բերձոր

Բերձոր քաղաք

   

Անտառամեջ գյուղ

2.

Միջնավան

Միջնավան քաղաք

3.

Աղանուս

Աղանուս գյուղ

4.

Աղավնո

Աղավնո գյուղ

5.

Ամուտեղ

Ամուտեղ գյուղ

6.

Այգեհովիտ

Այգեհովիտ գյուղ

7.

Արտաշեն

Արտաշեն գյուղ

   

Բերդիկ գյուղ

8.

Արվական

Արվական գյուղ

9.

Բյուլուլ Վանք

Բյուլուլ Վանք գյուղ

10.

Գանձա

Գանձա գյուղ

11.

Գետափ

Գետափ գյուղ

12.

Գողթանիկ

Գողթանիկ գյուղ

13.

Դրախտիկ

Դրախտիկ գյուղ

   

Այգեստան գյուղ

14.

Եզնագոմեր

Եզնագոմեր գյուղ

15.

Երիցվանք

Երիցվանք գյուղ

16.

Ծաղկաբերդ

Ծաղկաբերդ գյուղ

17.

Ծիծեռնավանք

Ծիծեռնավանք գյուղ

   

Խաչգետիկ գյուղ

18.

Կովսական

Կովսական գյուղ

19.

Կումայրի

Կումայրի գյուղ

20.

Հակ

Հակ գյուղ

21.

Հայկազյան

Հայկազյան գյուղ

22.

Հայթաղ

Հայթաղ գյուղ

23.

Հարար

Հարար գյուղ

24.

Հեր

Հեր գյուղ

   

Թութխուն գյուղ

   

Հավքախաղաց գյուղ

25.

Հերիկ

Հերիկ գյուղ

   

Ուխտաձոր գյուղ

   

Մորաջուր գյուղ

26.

Հոչանց

Հոչանց գյուղ

27.

Ձորափ

Ձորափ գյուղ

28.

Ղազարապատ

Ղազարապատ գյուղ

29.

Մարաթուկ

Մարաթուկ գյուղ

   

Աղավնատուն գյուղ

   

Ապարան գյուղ

30.

Մարգիս

Մարգիս գյուղ

31.

Մարտունաշեն

Մարտունաշեն գյուղ

32.

Միրիկ

Միրիկ գյուղ

33.

Մշենի

Մշենի գյուղ

34.

Մոշաթաղ

Մոշաթաղ գյուղ

35.

Մովսեսաշեն

Մովսեսաշեն գյուղ

36.

Նորաշենիկ

Նորաշենիկ գյուղ

37.

Շիրակ

Շիրակ գյուղ

   

Բագարան գյուղ

38.

Շողավանք

Շողավանք գյուղ

39.

Սարատակ

Սարատակ գյուղ

40.

Սոնասար

Սոնասար գյուղ

41.

Սուս

Սուս գյուղ

42.

Վազգենաշեն

Վազգենաշեն գյուղ

   

Հակարի գյուղ

43.

Վակունիս

Վակունիս գյուղ

   

Զորախաչ գյուղ

44.

Վաղազին

Վաղազին գյուղ

   

Վերին Քաշունիք գյուղ

45.

Վարդաբաց

Վարդաբաց գյուղ

   

Խոյ գյուղ

   

Գիհուտ գյուղ

   

Սպիտակաջուր գյուղ

46.

Վուրգավան

Վուրգավան գյուղ

   

Անի գյուղ

   

Խաչինտափ գյուղ

47.

Տիգրանավան

Տիգրանավան գյուղ

   

Արջաձոր գյուղ

48.

Ուռեկան

Ուռեկան գյուղ

49.

Փակահան

Փակահան գյուղ

50.

Քաշաթաղ

Քաշաթաղ գյուղ

51.

Քաշունիք

Քաշունիք գյուղ

52.

Քարագլուխ

Քարագլուխ գյուղ

53.

Քարեգահ

Քարեգահ գյուղ

 

 

 

Հավելված թիվ 4

 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքի

 

Ց Ա Ն Կ

 

Գետաշենի համայնքի բնակավայրերի

 

1.

Գետաշեն գյուղ*

2.

Մարտունաշեն գյուղ*

3.

Ազատ գյուղ*

4.

Կամո գյուղ*

5.

Կուշչի-Արմավիր գյուղ*

6.

Միխայլովկա գյուղ*

7.

Այգեստան գյուղ*

 

Ծանոթագրություններ

 

1. *-ով նշված բնակավայրերը ժամանակավորապես գտնվում են հակառակորդի վերահսկողության տակ:

2. **-ով նշված բնակավայրերը ռազմական գործողություններից հետո դեռևս բնակեցված չեն: