Համարը 
ՀՕ-34-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.07.11/14(233)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.06.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.07.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.07.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի

հունիսի 27-ին

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-15 օրենքի 4-րդ հոդվածով սահմանված թիվ 2 հավելվածի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների և բնակավայրերի ցանկի «2.8. Քաշաթաղի շրջանի համայնքները և բնակավայրերը» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 2-րդ տողից հանել «Գրհամ գյուղ», «Կերեն գյուղ», «Սպիտակաշեն գյուղ» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ տող.

«31.Որոտան

Որոտան քաղաք
Անդոկաբերդ գյուղ
Բարկուշատ գյուղ
Դողար գյուղ
Վանանդ գյուղ:».

3) 19-րդ տողի «Եզնագոմեր» և «Եզնագոմեր գյուղ» բառերը փոխարինել համապատասխանաբար «Լեռնահովիտ» և «Լեռնահովիտ գյուղ» բառերով.

4) 22-րդ տողից հանել «Վանոցա գյուղ» բառերը.

5) 23-րդ տողը լրացնել «Արահուծ գյուղ» բառերով.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 241-րդ տող.

«241. Կերեն

Կերեն գյուղ
Գրհամ գյուղ
Սպիտակաշեն գյուղ».

7) 25-րդ տողից հանել «Իցան գյուղ» բառերը.

8) 28-րդ տողում՝

ա. հանել «Անդոկաբերդ գյուղ», «Բարկուշատ գյուղ» «Դողար գյուղ», «Վանանդ գյուղ» բառերը,

բ. լրացնել «Դարբնոց գյուղ» բառերը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

6 հուլիսի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-34-Ն