Համարը 
ՀՕ-15
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
16.06.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.06.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.06.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ

ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորներն են՝ շրջանները, համայնքները, շրջանի կարգավիճակ ունեցող Ստեփանակերտ քաղաքը:

Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր:

Շրջաններում իրականացվում է պետական կառավարում, իսկ համայնքներում՝ տեղական ինքնակառավարում:

Ստեփանակերտ քաղաքում իրականացվում է տեղական ինքնակառավարում՝ համատեղելով պետական կառավարման հետ:

 

Հոդված 2.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանները և շրջանների վարչական կենտրոնները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը բաժանվում է յոթ շրջանի և շրջանի կարգավիճակ ունեցող Ստեփանակերտ քաղաքի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանները և նրանց վարչական կենտրոններն են՝

 

Շրջանը

Շրջկենտրոնը

Ասկերան

ք. Ասկերան

Հադրութ

ք. Հադրութ

Մարտակերտ

ք. Մարտակերտ

Մարտունի

ք. Մարտունի

Շահումյան

ք. Քարվաճառ

Շուշի

ք. Շուշի

Քաշաթաղ

ք. Բերձոր

(2-րդ հոդվածը խմբ. 14.04.2004 ՀՕ-106)

 

Հոդված 3.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների տարածքները, շրջանների և Ստեփանակերտ քաղաքի սահմանները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանային բաժանման քարտեզը

 

Շրջանի տարածքը կազմվում է նրա մեջ ընդգրկված համայնքների տարածքներից և պետական սեփականություն հանդիսացող հողային և ջրային այլ տարածքներից:

Շրջանների և Ստեփանակերտ քաղաքի սահմանները նկարագրվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող թիվ 1 հավելվածում և տեղանշվում սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզի վրա:

 

Հոդված 4.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերը, նրանց ցանկը և սահմանները

 

Բնակավայրերը մշտական բնակչություն ունեցող, կառուցապատված, տարածքային ամբողջություն կազմող և այլ բնակավայրերից տարածքային, տնտեսական կամ պատմական առումով տարանջատված տարածքային միավորներ են:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի ցանկը, նրանց դասակարգումը՝ գյուղ կամ քաղաք, տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող թիվ 2 և թիվ 4 հավելվածներում:

Բնակավայրերի սահմանները նկարագրվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող թիվ 3 հավելվածում և տեղանշվում սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա:

 

Հոդված 5.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքները, նրանց ցանկը և սահմանները

 

Համայնքներն ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ են:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր բնակավայրերը՝ առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ միասին ընդգրկվում են համայնքների մեջ:

Քաղաքի դասակարգում ունեցող բնակավայր ընդգրկող համայնքները կոչվում են քաղաքային համայնքներ, միայն գյուղի դասակարգում ունեցող բնակավայրեր ընդգրկող համայնքները՝ գյուղական համայնքներ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ցանկը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող թիվ 2 հավելվածում:

Համայնքների սահմանները որոշվում են նրանց մեջ ընդգրկված բնակավայրերի սահմաններով:

Մեկ բնակավայր ընդգրկող համայնքին տրվում է այդ բնակավայրի անվանումը, երկու և ավելի բնակավայր ընդգրկող համայնքին՝ առավել բնակչություն ունեցող բնակավայրի անվանումը:

Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի կենտրոն է համարվում առավել բնակչություն ունեցող բնակավայրը:

 

Հոդված 6.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման փոփոխումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանային բաժանման, շրջանների սահմանների, շրջանների վարչական կենտրոնների, համայնքների և բնակավայրերի տարածքների սահմանների փոփոխումը, նոր համայնքների ստեղծումը կամ նոր բնակավայրերի հիմնումը, բնակավայրերի դասակարգման փոփոխումը, ինչպես նաև շրջանների, բնակավայրերի և համայնքների անվանումներն ու վերանվանումները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բնակավայրերի վերանվանումները կատարվում են միայն պատմական անվանումները վերականգնելու, օտար, ոչ բարեհունչ և կրկնվող անվանումները վերացնելու նպատակով՝ հաշվի առնելով բնակավայրի բնակչության կարծիքը:

 

Հոդված 7.

Անցումային դրույթներ

 

Սույն օրենքն ընդունվում է առանց թիվ 1 և թիվ 3 հավելվածների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, շրջանների և Ստեփանակերտ քաղաքի տեղագրական քարտեզների:

Նշված հավելվածներով և քարտեզներով սույն օրենքը կլրացվի՝ ըստ նրանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից պատրաստելու և Ազգային ժողով ներկայացնելու հաջորդականության:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

26 հունիսի 1998թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-15

 

 

 

Հավելված թիվ 2

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքի

 

Ց Ա Ն Կ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ

 

2.1. Ասկերանի շրջանի համայնքները և բնակավայրերը

 

հ/հ

Համայնքի անվանումը

Բնակավայրի անվանումը

1.

Ասկերան

Ասկերան քաղաք

   

Քյաթուկ գյուղ

2.

Ակնաղբյուր

Ակնաղբյուր գյուղ

3.

Այգեստան

Այգեստան գյուղ

4.

Աստղաշեն

Աստղաշեն գյուղ

5.

Ավետարանոց

Ավետարանոց գյուղ

6. Արմենակավան Արմենակավան գյուղ

7.

Բադարա

Բադարա գյուղ

8.

Բերքաձոր

Բերքաձոր գյուղ

9.

Դահրավ

Դահրավ գյուղ

10.

Դաշուշեն

Դաշուշեն գյուղ

11.

Իվանյան

Իվանյան գյուղ

12.

(ուժը կորցրել է 23.04.2003 ՀՕ-43)

 

12.

Լուսաձոր

Լուսաձոր գյուղ

13.

Խանաբադ

Խանաբադ գյուղ

14.

Խանցք

Խանցք գյուղ

15.

Խաչեն

Խաչեն գյուղ

   

ՈՒլուբաբ գյուղ**

16.

Խաչմաչ

Խաչմաչ գյուղ

17. Խնածախ Խնածախ գյուղ

18.

Խնձրիստան

Խնձրիստան գյուղ

19.

Խրամորթ

Խրամորթ գյուղ

20.

Ծաղկաշատ

Ծաղկաշատ գյուղ

21.

Կարմիր գյուղ

Կարմիր գյուղ

22.

Հարավ

Հարավ գյուղ

23.

Հիլիս

Հիլիս գյուղ

24.

Հովսեփավան

Հովսեփավան գյուղ

25.

Մադաթաշեն

Մադաթաշեն գյուղ

26.

Մխիթարիշեն

Մխիթարիշեն գյուղ

27.

Մոշխմհատ

Մոշխմհատ գյուղ

28.

Նախիջևանիկ

Նախիջևանիկ գյուղ

29.

Նորագյուղ

Նորագյուղ գյուղ

30.

Ներքին Սզնեք

Ներքին Սզնեք գյուղ

31.

Շոշ

Շոշ գյուղ

32.

Ջրաղացներ

Ջրաղացներ գյուղ

33.

Ռև

Ռև գյուղ

34.

Սառնաղբյուր

Սառնաղբյուր գյուղ

   

Դահրազ գյուղ

35.

Սարդարաշեն

Սարդարաշեն գյուղ

36.

Սարուշեն

Սարուշեն գյուղ

37.

Սղնախ

Սղնախ գյուղ

38.

Վարդաձոր

Վարդաձոր գյուղ

   

Արանզամին գյուղ

39.

Վերին Սզնեք

Վերին Սզնեք գյուղ

40. ՈՒղտասար

ՈՒղտասար գյուղ

41.

Փառուխ

Փառուխ գյուղ

 

 

Քարագլուխ գյուղ**

42.

Քռասնի

Քռասնի գյուղ

(2.1. բաժինը խմբ., լրաց., փոփ. 31.05.2001 ՀՕ-150, փոփ., խմբ. 23.04.2003 ՀՕ-43)

 

2.2. Հադրութի շրջանի համայնքները և բնակավայրերը

 

Հ/Հ

Համայնքի անվանումը

Բնակավայրի անվանումը

1.

Հադրութ

Հադրութ քաղաք

   

Վանք գյուղ

   

Տյաք գյուղ

2.

Ազոխ

Ազոխ գյուղ

3.

Ակնաղբյուր

Ակնաղբյուր գյուղ

4.

Այգեստան

Այգեստան գյուղ

   

Մելիքաշեն գյուղ

5.

Առաքել

Առաքել գյուղ

   

Ձորագյուղ գյուղ

   

Կարմրաքար գյուղ**

   

Ջրաբերդ գյուղ

   

Սարալանջ գյուղ

   

Քարագլուխ գյուղ**

6.

Արևշատ

Արևշատ գյուղ

7.

Բանաձոր

Բանաձոր գյուղ

   

Ցոր գյուղ

8.

Դրախտիկ

Դրախտիկ գյուղ

9.

Թաղասեռ

Թաղասեռ գյուղ

10.

Թաղուտ

Թաղուտ գյուղ

11.

Խանձաձոր

Խանձաձոր գյուղ

   

Հայկավան գյուղ

12.

Խծաբերդ

Խծաբերդ գյուղ

   

Արփագետիկ գյուղ

   

Պետրոսաշեն գյուղ**

   

Սպիտակաշեն գյուղ

13.

Ծակուռի

Ծակուռի գյուղ

14.

Ծամձոր

Ծամձոր գյուղ

   

Սարինշեն գյուղ

15.

Կարմրակուճ

Կարմրակուճ գյուղ

16.

Հախլլու

Հախլլու գյուղ

17.

Հակակու

Հակակու գյուղ

18.

Հին Թաղլար

Հին Թաղլար գյուղ

19.

Մարիամաձոր

Մարիամաձոր գյուղ

20.

Մեծ Թաղլար

Մեծ Թաղլար գյուղ

21.

Մոխրենես

Մոխրենես գյուղ

22. Նորաշեն Նորաշեն գյուղ

23.

Պլեթանց

Պլեթանց գյուղ

   

Ծաղկավանք գյուղ

24.

Ջրակուս

Ջրակուս գյուղ

 

 

Հողեր գյուղ

25.

Վարդաշատ

Վարդաշատ գյուղ

26.

Տող

Տող գյուղ

27.

Տումի

Տումի գյուղ

28.

ՈՒխտաձոր

ՈՒխտաձոր գյուղ

29.

Քյուրաթաղ

Քյուրաթաղ գյուղ

(2.2. բաժինը փոփ., լրաց. 15.02.2000 ՀՕ-98, խմբ. 31.05.2001 ՀՕ-150, խմբ., լրաց., փոփ. 23.04.2003 ՀՕ-43, խմբ. 14.04.2004 ՀՕ-106)

 

2.3. Մարտակերտի շրջանի համայնքները և բնակավայրերը

 

1.

Մարտակերտ

Մարտակերտ քաղաք

Լևոնարխ գյուղ**

Մարալյան Սարով գյուղ**

Ջրաբերդ գյուղ**

2.

Աղաբեկալանջ

Աղաբեկալանջ գյուղ

3.

Առաջաձոր

Առաջաձոր գյուղ

Հայադ գյուղ**

4.

Գառնաքար

Գառնաքար գյուղ

5.

Գետավան

Գետավան գյուղ

6.

Դրմբոն

Դրմբոն գյուղ

7.

Զագլիկ

Զագլիկ գյուղ

8.

Զարդախաչ

Զարդախաչ գյուղ

9.

Թալիշ

Թալիշ գյուղ

10.

Թբլղու

Թբլղու գյուղ

11.

Խնկավան

Խնկավան գյուղ

12.

Ծաղկաշեն

Ծաղկաշեն գյուղ

13.

Ծմակահող

Ծմակահող գյուղ

14.

Կիչան

Կիչան գյուղ

15.

Կոճողոտ

Կոճողոտ գյուղ

16.

Կուսապատ

Կուսապատ գյուղ

17.

Հաթերք

Հաթերք գյուղ

18.

Հարությունագոմեր

Հարությունագոմեր գյուղ

19.

Հովտաշեն

Հովտաշեն գյուղ

20.

Ճանկաթաղ

Ճանկաթաղ գյուղ

21.

Մատաղիս

Մատաղիս գյուղ

Տոնաշեն գյուղ

22.

Մաղավուզ

Մաղավուզ գյուղ

Քմքաձոր գյուղ

23.

Մեծ շեն

Մեծ շեն գյուղ

24.

Մեհմանա

Մեհմանա գյուղ

25.

Մոխրաթաղ

Մոխրաթաղ գյուղ

26.

Ներքին Հոռաթաղ

Ներքին Հոռաթաղ գյուղ

27.

Նոր Այգեստան

Նոր Այգեստան գյուղ

Այգեստան գյուղ*

28.

Նոր Կարմիրավան

Նոր Կարմիրավան գյուղ

Կարմիրավան գյուղ*

29. Նոր Հայկաջուր Նոր Հայկաջուր գյուղ
    Հայկաջուր գյուղ*

30.

Նոր Ղազանչի

Նոր Ղազանչի գյուղ

Ղազանչի գյուղ**

31.

Նոր Մարաղա

Նոր Մարաղա գյուղ

Լենինավան գյուղ*

Մարաղա գյուղ*

32.

Նոր Սեյսուլան

Նոր Սեյսուլան գյուղ

Սեյսուլան գյուղ*

Հացավան գյուղ*

33.

Շահմասուր

Շահմասուր գյուղ

34.

Չափար

Չափար գյուղ

35.

Չլդրան

Չլդրան գյուղ

36.

Պողոսագոմեր

Պողոսագոմեր գյուղ

Ղազարահող գյուղ

37.

Վաղուհաս

Վաղուհաս գյուղ

38.

Վանք

Վանք գյուղ

Անձավներ գյուղ

Դաշտագլուխ գյուղ

Ծաղկունք գյուղ

Ճրագ գյուղ

Նարեշտար գյուղ

39.

Վարդաձոր

Վարդաձոր գյուղ

40.

Վարնկաթաղ

Վարնկաթաղ գյուղ

41.

Վերին Հոռաթաղ

Վերին Հոռաթաղ գյուղ

42.

Քոլատակ

Քոլատակ գյուղ

(2.3. բաժինը լրաց., փոփ. 23.11.1998 ՀՕ-34, փոփ., խմբ. 15.02.2000 ՀՕ-98, խմբ., լրաց., փոփ. 31.05.2001 ՀՕ-150, խմբ. 23.04.2003 ՀՕ-43, 14.04.2004 ՀՕ-106, խմբ., լրաց., փոփ. 09.02.2005 ՀՕ-174)

 

2.4. Մարտունու շրջանի համայնքները և բնակավայրերը

 

1.

Մարտունի

Մարտունի քաղաք

   

Կաքավաձոր գյուղ

   

Քաջավան գյուղ

2.

Աշան

Աշան գյուղ

3.

Ավդուռ

Ավդուռ գյուղ

4.

Բերդաշեն

Բերդաշեն գյուղ

5.

Գիշի

Գիշի գյուղ

6.

Եմիշճան

Եմիշճան գյուղ

7.

Զարդանաշեն

Զարդանաշեն գյուղ

8.

Թաղավարդ

Թաղավարդ գյուղ

9.

Խերխան

Խերխան գյուղ

10.

Խնուշինակ

Խնուշինակ գյուղ

11.

Ծովատեղ

Ծովատեղ գյուղ

12.

Կաղարծի

Կաղարծի գյուղ

13.

Կարմիր Շուկա

Կարմիր Շուկա գյուղ

   

Սխտորաշեն գյուղ

14.

Կոլխոզաշեն

Կոլխոզաշեն գյուղ

15.

Հաղորտի

Հաղորտի գյուղ

16.

Հացի

Հացի գյուղ

17.

Հերհեր

Հերհեր գյուղ

18.

Ղավախան

Ղավախան գյուղ

19.

Ղուզե Ճարտար

Ղուզե Ճարտար գյուղ

20.

Ճարտար

Ճարտար գյուղ

21.

Մաճկալաշեն

Մաճկալաշեն գյուղ

22.

Մյուրիշեն

Մյուրիշեն գյուղ

23.

Մսմնա

Մսմնա գյուղ

24.

Մուշկապատ

Մուշկապատ գյուղ

25.

Ննգի

Ննգի գյուղ

26.

Նորշեն

Նորշեն գյուղ

27.

Շեխեր

Շեխեր գյուղ

28.

Պառավաթումբ

Պառավաթումբ գյուղ

29.

Ջիվանի

Ջիվանի գյուղ

30.

Սարգսաշեն

Սարգսաշեն գյուղ

31.

Սոս

Սոս գյուղ

32.

Սպիտակաշեն

Սպիտակաշեն գյուղ

33.

Վազգենաշեն

Վազգենաշեն գյուղ

34.

Վարանդա

Վարանդա գյուղ

35.

Քարահունջ

Քարահունջ գյուղ

36.

Քերթ

Քերթ գյուղ

(2.4. բաժինը խմբ. 15.02.2000 ՀՕ-98, 31.05.2001 ՀՕ-150, 23.04.2003 ՀՕ-43)

 

2.5. Շահումյանի շրջանի համայնքները և բնակավայրերը

 

1. Շահումյան Շահումյան ավան*

2.

Վերին շեն Վերին շեն ավան*
3. Կարաչինար Կարաչինար գյուղ*
4. Մանասինշեն Մանասինշեն գյուղ*
5. Գաղթուտ Գաղթուտ գյուղ*
6. Խարխափուտ Խարխափուտ գյուղ*
7. Հայ Պարիս Հայ Պարիս գյուղ*
8. Ռուս Պարիս Ռուս Պարիս գյուղ*
9. Էրքեջ Էրքեջ գյուղ*
10. Մանաշիդ Մանաշիդ գյուղ*
11. Բուզլուխ Բուզլուխ գյուղ*
12. Գյուլիստան Գյուլիստան գյուղ*
13. Թոդան Թոդան գյուղ*
14. Գյուրզալար Գյուզալար գյուղ
15. Զեյվա Զեյվա գյուղ*
16. Շաֆագ Շաֆագ գյուղ*
17. Գետաշեն (բնակավայրերի ցանկը՝ թիվ 4 հավելվածում)
 18. Քարվաճառ Քարվաճառ քաղաք
 19. Եղեգնուտ Եղեգնուտ գյուղ
 20. Զուար Զուար գյուղ
Զարկունի գյուղ
Թութխուն գյուղ

Հավախաղաց գյուղ

 21. Ծար Ծար գյուղ
 22. Հավսաթաղ Հավսաթաղ գյուղ
 23. Ճումեն Ճումեն գյուղ
 24. Նոր Բրաջուր Նոր Բրաջուր գյուղ
 25. Նոր Վերինշեն Նոր Վերինշեն գյուղ
 26. Չարեքտար Չարեքտար գյուղ
 27. Ապահեն Ապահեն գյուղ
 28. Ասրիկ Ասրիկ գյուղ
 29. Եղջերունիկ Եղջերունիկ գյուղ
 30. Եղցատեղ

Եղցատեղ գյուղ

 31. Եղցի Եղցի գյուղ
 32. Զառալյուր Զառալյուր գյուղ
 33. Զովք Զովք գյուղ
 34. Իշխանիկ Իշխանիկ գյուղ
 35. Խոզենեկ Խոզենեկ գյուղ
 36. Խոփեր

Խոփեր գյուղ

 37. Ծավալք Ծավալք գյուղ
 38. Կորեկնեկ Կորեկնեկ գյուղ
 39. Հովվաշեն Հովվաշեն գյուղ
 40. Մշենի Մշենի գյուղ
 41. Նոր Բանանց Նոր Բանանց գյուղ
 42. Նոր Գետաշեն

Նոր Գետաշեն գյուղ

 43. Շիկաքար Շիկաքար գյուղ
 44. Չափնի Չափնի գյուղ
 45. Ջերմաջուր Ջերմաջուր գյուղ
46. Ակնաբերդ Ակնաբերդ գյուղ***
47. Դադիվանք Դադիվանք գյուղ***
48. Նոր Էրքեջ Նոր Էրքեջ գյուղ
49. Նոր Կարաչինար  Նոր Կարաչինար գյուղ
50. Նոր Մանաշիդ Նոր Մանաշիդ գյուղ
51.

 Նոր Խարխափուտ

Նոր Խարխափուտ գյուղ

(2.5. բաժինը խմբ. 15.02.2000 ՀՕ-98, լրաց. 23.04.2003 ՀՕ-43, 09.02.2005 ՀՕ-174)

 

2.6. Շուշիի շրջանի համայնքները և բնակավայրերը

 

1.

Շուշի

Շուշի քաղաք

   

Ղայբալիշեն գյուղ

2.

Եղցահող

Եղցահող գյուղ

   

Կանաչ Թալա գյուղ

   

Տասը վերստ գյուղ

3.

Լիսագոր

Լիսագոր գյուղ

4.

Հին շեն

Հին շեն գյուղ

    Հունանավ գյուղ

5.

Մեծ շեն

Մեծ շեն գյուղ

6.

Քարին տակ

Քարին տակ գյուղ

7.

Քիրսավան

Քիրսավան գյուղ

(2.6. բաժինը խմբ. 31.05.2001 ՀՕ-150, 23.04.2003 ՀՕ-43)

 

2.7. Ստեփանակերտ քաղաքի համայնք

 

1.

Ստեփանակերտ

Ստեփանակերտ քաղաք

 

2.8. Քաշաթաղի շրջանի համայնքները և բնակավայրերը

 

Հ/Հ

Համայնքի անվանումը

Բնակավայրի անվանումը

1.

Բերձոր

Բերձոր քաղաք

2.

Կովսական

Կովսական քաղաք

   

Վանատուն գյուղ

   

Քարատակ գյուղ

3.

Միջնավան

Միջնավան քաղաք

   

Բարդութաղ գյուղ

   

Դալք գյուղ

4.

Ալաշկերտ

Ալաշկերտ գյուղ

5.

Աղաձոր

Աղաձոր գյուղ

6.

Աղանուս

Աղանուս գյուղ

   

Ապարան գյուղ

7.

Աղավնատուն

Աղավնատուն գյուղ

   

Խաչգետիկ գյուղ

8.

Աղավնո

Աղավնո գյուղ

9.

Այգեհովիտ

Այգեհովիտ գյուղ

   

Թովմասար գյուղ

   

Լճաշեն գյուղ

   

Մորաջուր գյուղ

10.

Այգեկ

Այգեկ գյուղ

11.

Արծվաշեն

Արծվաշեն գյուղ

12.

Արվական

Արվական գյուղ

13.

Արտաշավի

Արտաշավի գյուղ

   

Արտաշատ գյուղ

   

Հախնազար գյուղ

14.

Բազմատուս

Բազմատուս գյուղ

15.

Գանձա

Գանձա գյուղ

16.

Գետամեջ

Գետամեջ գյուղ

17.

Գետափ

Գետափ գյուղ

18.

Գողթանիկ

Գողթանիկ գյուղ

19.

Դիցմայրի

Դիցմայրի գյուղ

   

Արցախամայր գյուղ

20.

Դրախտաձոր

Դրախտաձոր գյուղ

   

Անի գյուղ

   

Նորաբերդ գյուղ

21.

Եզնագոմեր

Եզնագոմեր գյուղ

   

Կատոս գյուղ

   

Շրվական գյուղ

   

Սպիտակաջուր գյուղ

   

ՈՒխտաձոր գյուղ

22.

Երիցվանք

Երիցվանք գյուղ

   

Ամիրյան գյուղ

   

Երվանդակերտ գյուղ

   

Կրմեն գյուղ

   

Հակոբ Հակոբյան գյուղ

23.

Իշխանաձոր

Իշխանաձոր գյուղ

24.

Ծաղկաբերդ

Ծաղկաբերդ գյուղ

 

 

Վանոցա գյուղ

25.

Ծիծեռնավանք

Ծիծեռնավանք գյուղ

26.

Ծոբաձոր

Ծոբաձոր գյուղ

   

Որդուակ գյուղ

27.

Կերեն

Կերեն գյուղ

28.

Կումայրի

Կումայրի գյուղ

   

Իցան գյուղ

    Շիրակ գյուղ

29.

Հալե

Հալե գյուղ

30.

Հակ

Հակ գյուղ

31.

Հակարի

Հակարի գյուղ

32.

Հայթաղ

Հայթաղ գյուղ

   

Աղբրաձոր գյուղ

   

Գահանիստ գյուղ

33.

Հայկազյան

Հայկազյան գյուղ

34.

Հարար

Հարար գյուղ

   

Սուարաս գյուղ

35.

Հերիկ

Հերիկ գյուղ

   

Բերդիկ գյուղ

36.

Հոչանց

Հոչանց գյուղ

37.

Ձորափ

Ձորափ գյուղ

38.

Ղազարապատ

Ղազարապատ գյուղ

39.

Մամարք

Մամարք գյուղ

40.

Մարաթուկ

Մարաթուկ գյուղ

 

 

Մելիքահող գյուղ

 

 

Մեղվաձոր գյուղ

41.

Մարգիս

Մարգիս գյուղ

42.

Մարտունաշեն

Մարտունաշեն գյուղ

43.

Մելիքաշեն

Մելիքաշեն գյուղ

44.

Միրիկ

Միրիկ գյուղ

45. Մխանց Մխանց գյուղ

46.

Մշենի

Մշենի գյուղ

47.

Մոշաթաղ

Մոշաթաղ գյուղ

   

Վարազգոմ գյուղ

48.

Մովսեսաշեն

Մովսեսաշեն գյուղ

   

Արախիշ գյուղ

   

Զորախաչ գյուղ

   

Քարաբակ գյուղ

49.

Մուշ

Մուշ գյուղ

50.

Նորաշենիկ

Նորաշենիկ գյուղ

51.

Շալուա

Շալուա գյուղ

   

Բուդաղաձոր գյուղ

   

Զորացիք գյուղ

   

Հիմնաշեն գյուղ

   

Վերին շեն գյուղ

52.

Ջանֆիդա

Ջանֆիդա գյուղ

   

Սահառ գյուղ

53.

Սարատակ

Սարատակ գյուղ

54.

Սոնասար

Սոնասար գյուղ

55.

Սուս

Սուս գյուղ

   

Բոխոչոխ գյուղ

   

Գիհուտ գյուղ

   

Ներքին Սուս գյուղ

   

ՈՒրմիա գյուղ

56.

Վազգենաշեն

Վազգենաշեն գյուղ

   

Անտառամեջ գյուղ

57.

Վակունիս

Վակունիս գյուղ

   

Խաչինտափ գյուղ

   

Չորմանք գյուղ

   

Շամք գյուղ

58.

Վաղազին

Վաղազին գյուղ

   

Արջաձոր գյուղ

   

Մարտիրոս գյուղ

   

Մեղրաշեն գյուղ

59.

Վան

Վան գյուղ

60.

Վարդաբաց

Վարդաբաց գյուղ

61.

Վարդանանց

Վարդանանց գյուղ

   

Ակարա գյուղ

   

Որդնավ գյուղ

62.

Վերին Քաշունիք

Վերին Քաշունիք գյուղ

63.

Վուրգավան

Վուրգավան գյուղ

64.

Տանձուտ

Տանձուտ գյուղ

65.

Տիգրանավան

Տիգրանավան գյուղ

66.

Ուռեկան

Ուռեկան գյուղ

   

Ամուտեղ գյուղ

67.

Փակահան

Փակահան գյուղ

68.

Քաշունիք

Քաշունիք գյուղ

69.

Քարոտան

Քարոտան գյուղ

70. Քարուտ

Քարուտ գյուղ

 

 

Հաթամաշեն գյուղ

   

Սիս գյուղ

71.

Քարեգահ

Քարեգահ գյուղ

(2.8. բաժինը խմբ. 23.11.1998 ՀՕ-34, խմբ., փոփ.15.02.2000 ՀՕ-98, խմբ. 31.05.2001 ՀՕ-150, 23.04.2003 ՀՕ-43, խմբ., լրաց., փոփ. 14.04.2004 ՀՕ-106)

 

 

Հավելված թիվ 4

 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքի

 

Ց Ա Ն Կ

 

Գետաշենի համայնքի բնակավայրերի

 

1.

Գետաշեն գյուղ*

2.

Մարտունաշեն գյուղ*

3.

Ազատ գյուղ*

4.

Կամո գյուղ*

5.

Կուշչի-Արմավիր գյուղ*

6.

Միխայլովկա գյուղ*

7.

Այգեստան գյուղ*

 

Ծանոթագրություններ

 

1. *-ով նշված բնակավայրերը ժամանակավորապես գտնվում են հակառակորդի վերահսկողության տակ:

2. **-ով նշված բնակավայրերը ռազմական գործողություններից հետո դեռևս բնակեցված չեն: