ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի
հունիսի 23-ին
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-15 օրենքը (այսուհետ՝ օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ հոդվածով`
|
«Հոդված 10. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածներ 10.1-10.7-ում:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ հոդվածով՝
|
«Հոդված 10.1. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշիի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշիի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 10.1-ում:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.2-րդ հոդվածով՝
|
«Հոդված 10.2. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահողի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահողի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 10.2-ում:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.3-րդ հոդվածով՝
|
«Հոդված 10.3. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Լիսագորի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Լիսագորի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 10.3-ում:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.4-րդ հոդվածով՝
|
«Հոդված 10.4. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Հին շենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Հին շենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 10.4-ում:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.5-րդ հոդվածով՝
|
«Հոդված 10.5. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ շենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ շենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 10.5-ում:»:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.6-րդ հոդվածով՝
|
«Հոդված 10.6. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Քարին տակի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Քարին տակի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 10.6-ում:»:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.7-րդ հոդվածով՝
|
«Հոդված 10.7. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Քիրսավանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Քիրսավանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 10.7-ում:»:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
6 հուլիսի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-31-Ն |
|
| |
Հավելված 10.1
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի |
ՇՈՒՇԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:
Տարածությունը կազմում է 6549.10 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 47337.05մ:
Շուշի քաղաքը սահմանակից է`
«Ա-Բ» հատվածով՝ Ստեփանակերտ քաղաքին,
«Բ-Գ» հատվածով՝ Ասկերանի շրջանի Շոշ համայնքին,
«Գ-Դ» հատվածով՝ Ասկերանի շրջանի Մխիթարիշեն համայնքին,
«Դ-Ե» հատվածով՝ Շուշիի շրջանի Քարին տակ համայնքին,
«Ե-Զ» հատվածով՝ Շուշիի շրջանի Լիսագոր համայնքին,
«Զ-Է» հատվածով՝ պետական պահուստային հողերին,
«Է-Ա» հատվածով՝ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքին:
ՇՈՒՇԻ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր
Շուշի - Ստեփանակերտ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ իջնում Արմենավան գետը, այնուհետև գետի հոսանքին հակառակ ուղղությամբ հասնում թիվ 1 շրջադարձային կետը, որից հետո գետակի հոսանքն ի վեր արևմտյան ուղղությամբ շարժվելով՝ հասնում մինչև Ստեփանակերտ-Ղայբալիշեն ճանապարհի հետ հատման կետը, ավտոճանապարհով 680մ շարժվում է Ստեփանակերտի ուղղությամբ և ձորակով միանում «Ա» հանգուցային կետին:
«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 8585.96 մ:
ՇՈՒՇԻ-ՇՈՇ
Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր
Շուշի-Շոշ սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, շարժվելով հարավարևմտյան ուղղությամբ 293մ՝ թեքվում է հարավ-արևելք, հասնում թիվ 1 շրջադարձային կետին, շարժվելով դեպի հարավ-արևելք՝ Շուշի Ստեփանակերտ մայրուղով հասնում է թիվ 2 շրջադարձային կետին և 880.1մ բարձրության նիշում միանում երկու ձորակների միախառնման կետին, ձորակով անցնելով թիվ 3 շրջադարձային կետը՝ շարունակվում է դեպի 1085.2մ բարձրության նիշը, որից անցնելով 69.1մ, թեքվելով հարավ-արևելք, անցնելով 839 մ՝ հասնում ձորին, հատում այն, հարավային ուղղությամբ անցնում 345.0 մ, այնուհետև թեքվելով հարավ-արևելք՝ միանում «Գ» հանգուցային կետին:
«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 5298.03մ:
ՇՈՒՇԻ-ՄԽԻԹԱՐԻՇԵՆ
Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր
Շուշի-Մխիթարիշեն սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից և Կարկառ գետի հունով հասնում մինչև «Գ» հանգուցային կետը:
«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 1778.04մ:
ՇՈՒՇԻ-ՔԱՐԻՆ ՏԱԿ
Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր
Շուշի-Քարին տակ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ հասնում ժայռի թիվ 1 շրջադարձային կետին, ապա թեքվելով արևմուտք, ժայռերի եզրերով անցնելով 1442,5մ, 1479,7մ, 1501,3մ բարձրության նիշերով՝ հասնում 1554,8մ բարձրության նիշին, որտեղից արևմտյան ուղղությամբ հասնում է Շուշի-Բերձոր ավտոմայրուղուն և այդ մայր-ուղով միանում «Ե» հանգուցային կետին:
«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 13134,12մ:
ՇՈՒՇԻ-ԼԻՍԱԳՈՐ
Սահմանագիծը՝ «Ե-Զ» հանգուցակետեր
Շուշի-Լիսագոր սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, ձորակով հյուսիս-արևելյան ուղղությամբ հասնում 1381,8մ նիշը, որտեղից հարավային ուղղությամբ հատում 1412,6մ բարձրության նիշը, ապա՝ դաշտային ճանապարհը, հարավարևմտյան ուղղությամբ հասնում ձորակին, ապա ձորակով շարժվելով հասնում երկու ձորակների միախառնման 1228,3մ բարձրության նիշին և ձորակով հասնում մյուս ձորակի հետ միախառնման կետը: Այդ կետից հարավային ուղղությամբ հասնում 1614,2մ բարձրության նիշին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք՝ հասնում ձորակին, հարավային ուղղությամբ հասնում ձորակի սկզբնամասին, ապա շարունակվում մինչև ՊԳՑ 2037,8մ բարձրության նիշը, որտեղից էլ նույն ուղղությամբ հասնում 2036,7մ բարձրության նիշին, ապա թեքվելով՝ արևմտյան ուղղությամբ հասնում է դաշտային ճանապարհին, այդ ճանապարհով շարունակվում մինչև դաշտային ճանապարհի խաչմերուկը, անցնում այն և շարունակվում մինչև ձորակը: Ձորակով հարավարևելյան ուղղությամբ հասնում է մինչև Շուշի- Բերձոր ավտոմայրուղու թիվ 1 շրջադարձային կետը և նշված մայրուղով միանում «Ե» հանգուցային կետին:
«Ե-Զ» սահմանագծի երկարությունը կազմում է 11936,26 մ:
ՇՈՒՇԻ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ
Սահմանագիծը՝ « Զ-Է» հանգուցակետեր
Շուշի-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, հյուսիսարևելյան ուղղությամբ հատելով ձորակները՝ անցնում ևս 113 մ, թեքվում արևելք և միանում «Է» հանգուցային կետին:
«Զ-Է» սահմանագծի երկարությունը կազմում է 1129.98մ:
ՇՈՒՇԻ-ԽՆԱԾԱԽ
Սահմանագիծը՝ «Է-Ա» հանգուցակետեր
Շուշի- Խնածախ սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից, շարժվելով դեպի հյուսիս- արևելք՝ հասնում 1611.3մ բարձրության նիշին, այնուհետև ջրբաժանով արևելյան ուղղությամբ անցնելով անտառի եզրով՝ միանում դաշտային ճանապարհին և ճանապարհի շրջադարձին, ապա թեքվելով դեպի հյուսիս՝ անցնում ՊԳՑ 1761.7մ նիշը և շարժվելով դեպի արևելք և հյուսիս-արևելք` ջրբաժանով միանում է «Ա» հանգուցային կետին:
«Է-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 5473.20մ:
| |
Հավելված 10.2
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի |
ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ ԵՂՑԱՀՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:
Տարածությունը կազմում է 4306,60հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 44937,34մ:
Եղցահող համայնքը սահմանակից է`
«Ա-Բ» հատվածով՝ Շուշիի շրջանի Լիսագոր համայնքին,
« -Գ» հատվածով՝ պետական պահուստային հողերին,
«Գ-Դ» հատվածով՝ Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքին,
«Դ-Ե» հատվածով՝ Շուշիի շրջանի Մեծ շեն համայնքին,
«Ե-Ա» հատվածով՝ Շուշիի շրջանի Հին շեն համայնքին:
ԵՂՑԱՀՈՂ-ԼԻՍԱԳՈՐ
Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր
Եղցահող-Լիսագոր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ հասնում թիվ 1 շրջադարձային կետին, ապա նույն ուղղությամբ շարունակվելով՝ անցնում է անտառի եզրին գտնվող թիվ 2 շրջադարձային կետով և հասնում ձորակում գտնվող թիվ 3 շրջադարձային կետին: Այդ կետից հյուսիսային ուղղությամբ ձորակով հասնում է թիվ 4 շրջադարձային կետին, նույն ուղղությամբ շարունակվում մինչև թիվ 5 շրջադարձային կետը, թեքվում արևմուտք, հասնում թիվ 6 շրջադարձային կետին, որտեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնում է 2138,4մ բարձրության նիշով, շարունակվում մինչև 2181,6մ բարձրության նիշը, ապա արևմտյան ուղղությամբ անցնելով ժայռերի ելուստով՝ հասնում է թիվ 7 շրջադարձային կետին: Այդ կետից նույն ուղղությամբ անցնելով ևս 159մ՝ թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 320մ, թեքվում հյուսիս 263մ, որտեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ հասնում է ՊԳՑ 2296,3մ բարձրության նիշին (Պապասար լեռ) և արևմտյան ուղղությամբ միանում «Բ» հանգուցային կետին:
«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 11363,72մ:
ԵՂՑԱՀՈՂ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր
Եղցահող-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, ապա հյուսիսային և հյուսիսարևմտյան ուղղությամբ ջրբաժանով հասնում Բերձոր-Գողթանիկ ճանապարհի թիվ 1 շրջադարձային կետին, հյուսիսային ուղղությամբ ձորակով հատելով դաշտային ճանապարհը՝ հասնում է ձորակների միախառնման կետին, որտեղից թեքվելով արևելք՝ անցնում 1879,0 մ և 2207,0մ բարձրության նիշերով և միանում «Բ» հանգուցային կետին:
«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 10096,53մ:
ԵՂՑԱՀՈՂ-ԲԵՐՁՈՐ
Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր
Եղցահող-Բերձոր սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, ձորակով հասնում թիվ 1 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս, հասնում թիվ 2 շրջադարձային կետին, հատում ավտոճանապարհը, հասնում Շուշի-Բերձոր ավտոմայրուղու թիվ 3 շրջադարձային կետին, հատում ավտոմայրուղին և, հյուսիսային ուղղությամբ ջրբաժանով անցնելով 1742,8մ բարձրության նիշով՝ միանում է «Գ» հանգուցային կետին:
«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 5821,71մ:
ԵՂՑԱՀՈՂ-ՄԵԾ ՇԵՆ
Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր
Եղցահող-Մեծ շեն սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ հասնում ձորակին, ապա ձորակի հունով հասնում Շուշի- Մեծ Շեն ճանապարհի թիվ 1 շրջադարձային կետին, ապա` Շուշի-Բերձոր ավտոմայրուղու թիվ 2 շրջադարձային կետին, նշված ավտոմայրուղով հասնում թիվ 3 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս-արևմուտք, ձորակով հասնում թիվ 4 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևմուտք, հատելով ձորակները` հասնում է թիվ 5 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևելք, հասնում Շուշի-Բերձոր ավտոմայրուղու թիվ 6 շրջադարձային կետին, հատում ավտոմայրուղին, հասնում ձորակին և ձորակի հունով միանում «Դ» հանգուցային կետին:
«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 15515,30 մ:
ԵՂՑԱՀՈՂ-ՀԻՆ ՇԵՆ
Սահմանագիծը՝ «Ե-Ա» հանգուցակետեր
Եղցահող-Հին շեն սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ հասնում դաշտային ճանապարհին, հասնում խաչմերուկին, անցնում ևս 161մ, ապա արևմտյան ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը՝ միանում է «Ե» հանգուցային կետին:
«Ե-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 2140,09մ:
| |
Հավելված 10.3
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի |
ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ ԼԻՍԱԳՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:
Տարածությունը կազմում է 7671,98 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը՝ 48569,86մ:
Լիսագոր համայնքը սահմանակից է`
«Ա-Բ» հատվածով՝ պետական պահուստային հողերին,
«Բ-Գ» հատվածով՝ Շուշի քաղաքային համայնքին,
«Գ-Դ» հատվածով՝ Շուշիի շրջանի Քարին տակ համայնքին,
«Դ-Ե» հատվածով՝ պետական պահուստային հողերին,
«Ե-Զ» հատվածով՝ Շուշիի շրջանի Քիրսավան համայնքին,
«Զ-Է» հատվածով՝ Շուշիի շրջանի Եղցահող համայնքին,
«Է-Ա» հատվածով՝ պետական պահուստային հողերին:
ԼԻՍԱԳՈՐ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր
Լիսագոր-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից՝ արևելյան ուղղությամբ անցնելով 2256,5մ բարձրության նիշով՝ թեքվում է հարավ-արևելք, անցնում 2233,3մ և 2232,6մ բարձրության նիշերով, հասնում 2219,9մ բարձրության նիշին, թեքվում հարավ, անցնում 2053,7մ, 2039,0մ, 2065,1մ բարձրության նիշերով, ապա հարավարևելյան ուղղությամբ հատում ձորակը, հասնում մյուս ձորակին և նույն ձորակով միանում «Բ» հանգուցային կետին:
«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 7488,79մ:
ԼԻՍԱԳՈՐ-ՇՈՒՇԻ
Սահմանագիծը՝ « Բ-Գ» հանգուցակետեր
Լիսագոր-Շուշի սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, ձորակով հարավ-արևելյան ուղղությամբ հասնում 1381,8մ նիշին, որտեղից հարավային ուղղությամբ հասնում է 1412,6մ բարձրության նիշին, հատում դաշտային ճանապարհը, հարավարևմտյան ուղղությամբ հասնում ձորակին, ապա ձորակով հասնում երկու ձորակների միախառնման 1228,3մ նիշին և շարունակվելով հասնում է մյուս ձորակի հետ միախառնման կետին: Այդ կետից հարավային ուղղությամբ հասնում է 1614,2մ բարձրության նիշին, որտեղից թեքվելով հարավ-արևմուտք՝ հասնում է ձորակին, հարավային ուղղությամբ հասնում ձորակի սկզբնամասին, ապա շարունակվում մինչև ՊԳՑ 2037,8մ բարձրության նիշը, որտեղից էլ նույն ուղղությամբ հասնում 2036,7մ բարձրության նիշին, ապա թեքվելով, արևմտյան ուղղությամբ հասնում դաշտային ճանապարհին: Այդ ճանապարհով հասնում է մինչև դաշտային ճանապարհի խաչմերուկը, անցնում այն և շարունակվում մինչև ձորակը: Հարավարևելյան ուղղությամբ ձորակով հասնում է մինչև Շուշի-Բերձոր ավտոմայրուղու թիվ 1 շրջադարձային կետը և նշված ավտոմայրուղով միանում «Գ» հանգուցային կետին:
«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 11936,26մ:
ԼԻՍԱԳՈՐ-ՔԱՐԻՆ ՏԱԿ
Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր
Լիսագոր- Քարին տակ սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավարևելյան ուղղության ձորակով հասնում մինչև մյուս ձորակի հետ միախառնման կետը, հատում ձորակը, ապա թեքվելով՝ հարավային ուղղությամբ հասնում է 2036,4մ բարձրության նիշը (Բուղադաշ լեռ) և թեքվելով հարավ-արևմուտք՝ միանում 2214,8մ բարձրության նիշի (Ցլասար լեռ) «Դ» հանգուցային կետին:
«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 2825,55մ:
ԼԻՍԱԳՈՐ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ
Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր
Լիսագոր-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհները՝ հասնում 2239,3մ բարձրության նիշին, ապա շարունակվելով նույն ուղղությամբ՝ անցնում է 2156,6մ բարձրության նիշով և, հատելով դաշտային ճանապարհները, միանում «Ե» հանգուցային կետին:
«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 3078,35մ:
ԼԻՍԱԳՈՐ-ՔԻՐՍԱՎԱՆ
Սահմանագիծը՝ «Ե-Զ» հանգուցակետեր
Լիսագոր-Քիրսավան սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը, հասնում է 2255,7մ բարձրության նիշին և նույն ուղղությամբ միանում «Զ» հանգուցային կետին:
«Ե-Զ» սահմանագծի երկարությունը կազմում է 996,59մ:
ԼԻՍԱԳՈՐ-ԵՂՑԱՀՈՂ
Սահմանագիծը՝ «Զ-Է» հանգուցակետեր
Լիսագոր-Եղցահող սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ հասնում թիվ 1 շրջադարձային կետին, ապա նույն ուղղությամբ շարունակվելով՝ անցնում է անտառի եզրին գտնվող թիվ 2 շրջադարձային կետով և հասնում ձորակում գտնվող թիվ 3 շրջադարձային կետին: Այդ կետից հյուսիսային ուղղությամբ ձորակով հասնում է թիվ 4 շրջադարձային կետին, նույն ուղղությամբ շարունակվում մինչև թիվ 5 շրջադարձային կետը, թեքվում արևմուտք` հասնում թիվ 6 շրջադարձային կետին, որտեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնում է 2138,4մ բարձրության նիշով, շարունակվում մինչև 2181,6մ բարձրության նիշը, ապա արևմտյան ուղղությամբ անցնելով ժայռերի ելուստով՝ հասնում թիվ 7 շրջադարձային կետին: Այդ կետից նույն ուղղությամբ անցնելով ևս 159 մ` թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 320մ, թեքվում հյուսիս` 263մ, որտեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ հասնում է ՊԳՑ 2296,3մ բարձրության նիշին (Պապասար լեռ) և արևմտյան ուղղությամբ միանում «Է» հանգուցային կետին:
«Զ-Է» սահմանագծի երկարությունը կազմում է 11363,72մ:
ԼԻՍԱԳՈՐ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ
Սահմանագիծը՝ «Է-Ա» հանգուցակետեր
Լիսագոր-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը՝ հասնում է 2072,0մ բարձրության նիշի թիվ 1 շրջադարձային կետին, շարունակվում ևս 931մ, թեքվում հյուսիս-արևելք՝ հասնում 2096,0մ բարձրության նիշի թիվ 2 շրջադարձային կետին, ապա հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնելով 2121,0մ բարձրության նիշով, թեքվում հյուսիս, անցնում 2051,0մ բարձրության նիշի թիվ 3 շրջադարձային կետով, 1996,8մ բարձրության նիշի թիվ 4 շրջադարձային կետով, 2074,2մ և 2077,8մ բարձրության նիշերով, թեքվում հյուսիս-արևելք՝ հասնում դաշտային ճանապարհին և այդ ճանապարհով անցնելով թիվ 5 շրջադարձային կետով՝ հասնում 2284,1մ բարձրության նիշին, որտեղից հյուսիսային ուղղությամբ հասնում 2285,9մ բարձրության նիշին: Այդ կետից թեքվում է հյուսիս-արևելք, հատում դաշտային ճանապարհը, անցնում 2371,0մ բարձրության նիշով, հատում դաշտային ճանապարհն ու ձորակը, անցնում 2289,0մ բարձրության նիշով, ապա հատելով գետակը՝ միանում 2388,0մ բարձրության նիշի «Ա» հանգուցային կետին:
«Է-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 10880,60մ:
| |
Հավելված 10.4
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի |
ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ ՀԻՆ ՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:
Տարածությունը կազմում է 4100,75հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը` 31248,78մ:
Հին շեն համայնքը սահմանակից է`
«Ա-Բ» հատվածով՝ Շուշիի շրջանի Քիրսավան համայնքին,
«Բ-Գ» հատվածով՝ պետական պահուստային հողերին,
«Գ-Դ» հատվածով՝ պետական պահուստային հողերին,
«Դ-Ե» հատվածով՝ Շուշիի շրջանի Մեծ շեն համայնքին,
«Ե-Ա» հատվածով՝ Շուշիի շրջանի Եղցահող համայնքին:
ՀԻՆ ՇԵՆ-ՔԻՐՍԱՎԱՆ
Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր
Հին շեն-Քիրսավան սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, անցնելով հարավային ուղղությամբ 668մ՝ թեքվում է հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով 1985,6մ, 1976,7մ, 1977,5մ բարձրության նիշերով՝ հասնում դաշտային ճանապարհին: Դաշտային ճանապարհով անցնելով 1926,3մ, 1980,1մ, 2042,1մ բարձրության նիշերով՝ թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 2001,8 մ, 2006,4մ, 1963,4մ բարձրության նիշերով, ապա թեքվելով հարավ՝ անցնում 1900,2մ, 1866,7մ բարձրության նիշերով, թեքվում է հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, հասնում 1806,4մ բարձրության նիշին: Այնտեղից հարավարևելյան ուղղությամբ անցնում է 1720,4մ, 1609,7մ բարձրության նիշերով, հատում դաշտային ճանապարհը, հասնում թիվ 1 շրջադարձային կետին, ապա թեքվելով ու հարավային ուղղությամբ անցնելով թիվ 2 և թիվ 3 շրջադարձային կետերով՝ միանում «Բ» հանգուցային կետին:
«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 7197,90մ:
ՀԻՆ ՇԵՆ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ
Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր
Հին շեն-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, ձորակով հարավարևմտյան ուղղությամբ հասնում է 1034,1մ բարձրության նիշին, անցնում ևս 1912մ և հարավային ուղղությամբ միանում «Գ» հանգուցային կետին:
«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 7472,22մ:
ՀԻՆ ՇԵՆ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ
Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր
Հին շեն-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ անցնելով 846մ, թիվ 1 շրջադարձային կետում թեքվում արևմուտք, անցնում 780մ, թիվ 2 շրջադարձային կետում թեքվում հյուսիս, անցնում 910 մ, ապա թեքվելով հյուսիս-արևմուտք, հատում է ձորակները, հասնում թիվ 3 շրջադարձային կետին, որտեղից հյուսիս-արևմտյան ուղղությամբ 584 մ անցնելուց հետո թեքվում է հյուսիս, անցնում 915մ, ապա թեքվելով հյուսիս-արևելք, ձորակները հատելով՝ անցնում 1510,4մ, 1591,2մ բարձրության նիշերով, հասնում 1687,7մ բարձրության նիշին, որտեղից հյուսիսարևմտյան ուղղությամբ միանում է 1784,3մ բարձրության նիշում գտնվող «Դ» հանգուցային կետին:
«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 8971,36մ:
ՀԻՆ ՇԵՆ-ՄԵԾ ՇԵՆ
Սահմանագիծը՝ «Դ-Ե» հանգուցակետեր
Հին շեն-Մեծ շեն սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ հասնում 2009,3մ բարձրության նիշին, ապա թեքվելով հյուսիս-արևմուտք՝ անցնում 2085,2մ բարձրության նիշով, թեքվում հարավ-արևմուտք, ձորակները հատելով հասնում թիվ 1 շրջադարձային կետին, թեքվում արևմուտք, հատում Հին շեն մտնող ճանապարհը, թիվ 2 շրջադարձային կետով թեքվում հարավ-արևմուտք և, ձորակները հատելով, միանում «Ե» հանգուցային կետին:
«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 5467,21մ:
ՀԻՆ ՇԵՆ-ԵՂՑԱՀՈՂ
Սահմանագիծը՝ «Ե-Ա» հանգուցակետեր
Հին շեն-Եղցահող սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ հասնում դաշտային ճանապարհին, հասնում խաչմերուկին, անցնում ևս 161մ, ապա արևմտյան ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը՝ միանում 2016.2մ բարձրության նիշ ունեցող «Ա» հանգուցային կետին:
«Ե-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 2140,09 մ:
| |
Հավելված 10.5
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի |
ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ ՄԵԾ ՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:
Տարածությունը կազմում է 1743,30հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը՝ 24027,37մ:
Մեծ շեն համայնքը սահմանակից է՝
«Ա-Բ» հատվածով՝ Շուշիի շրջանի Հին շեն համայնքին,
«Բ-Գ» հատվածով՝ պետական պահուստային հողերին,
«Գ-Դ» հատվածով՝ Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքին,
«Դ-Ա» հատվածով՝ Շուշիի շրջանի Եղցահող համայնքին:
ՄԵԾ ՇԵՆ-ՀԻՆ ՇԵՆ
Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր
Մեծ շեն-Հին շեն սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ հասնում 2009,3մ բարձրության նիշին, ապա թեքվելով հյուսիս-արևմուտք՝ անցնում է 2085,2մ բարձրության նիշով, թեքվում հարավ-արևմուտք, ձորակները հատելով հասնում թիվ 1 շրջադարձային կետին, թեքվում արևմուտք, հատում Հին շեն մտնող ճանապարհը, թիվ 2 շրջադարձային կետով թեքվում հարավ-արևմուտք և, ձորակները հատելով, միանում «Բ» հանգուցային կետին:
«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 5467,21մ:
ՄԵԾ ՇԵՆ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ
Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր
Մեծ շեն-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ անցնում 1691,1մ բարձրության նիշով, ջրբաժանով հասնում 1517,3 մ բարձրության նիշին, թեքվում հյուսիս-արևմուտք 442մ, ապա թեքվելով հարավ-արևմուտք, հատելով ավտոճանապարհը՝ միանում «Գ» հանգուցային կետին:
«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 2689,42մ:
ՄԵԾ ՇԵՆ-ԲԵՐՁՈՐ
Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր
Մեծ շեն-Բերձոր սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից և, արևմտյան ուղղությամբ հատելով ձորակները, միանում «Դ» հանգուցային կետին:
«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 355,55մ:
ՄԵԾ ՇԵՆ-ԵՂՑԱՀՈՂ
Սահմանագիծը՝ «Դ-Ա» հանգուցակետեր
Մեծ շեն-Եղցահող սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ հասնում ձորակին, ապա ձորակով հասնում Շուշի-Մեծ շեն ճանապարհի թիվ 1 շրջադարձային կետին, ապա հասնում է Շուշի-Բերձոր ավտոմայրուղու թիվ 2 շրջադարձային կետին, նշված ավտոմայրուղով հասնում թիվ 3 շրջադարձային կետին, թեքվում հյուսիս-արևմուտք, ձորակով հասնում թիվ 4 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևմուտք` հատելով ձորակները, հասնում է թիվ 5 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևելք, հասնում Շուշի-Բերձոր ավտոմայրուղու թիվ 6 շրջադարձային կետին, հատում ավտոմայրուղին, հասնում ձորակին և ձորակով միանում «Ա» հանգուցային կետին:
«Դ-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 15515,09մ:
| |
Հավելված 10.6
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի |
ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ ՔԱՐԻՆ ՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:
Տարածությունը կազմում է 3526,36 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը՝ 34512,25մ:
Քարին տակ համայնքը սահմանակից է՝
«Ա-Բ» հատվածով՝ Շուշի քաղաքային համայնքին,
«Բ-Գ» հատվածով՝ պետական պահուստային հողերին,
«Գ-Դ» հատվածով՝ Ասկերանի շրջանի Սղնախ համայնքին,
«Դ-Ե» հատվածով՝ պետական պահուստային հողերին,
«Ե-Զ» հատվածով՝ պետական պահուստային հողերին,
«Զ-Ա» հատվածով՝ Շուշիի շրջանի Լիսագոր համայնքին:
ՔԱՐԻՆ ՏԱԿ-ՇՈՒՇԻ
Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր
Քարին տակ-Շուշի սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ հասնում ժայռի թիվ 1 շրջադարձային կետին, ապա թեքվելով արևմուտք ժայռերի եզրերով, անցնելով 1442,5մ, 1479,7մ, 1501,3մ բարձրության նիշերով՝ հասնում է 1554,8մ բարձրության նիշին, որտեղից արևմտյան ուղղությամբ` Շուշի-Բերձոր ավտոմայրուղուն և այդ մայրուղով միանում «Ա» հանգուցային կետին:
«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 13134,12մ:
ՔԱՐԻՆ ՏԱԿ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ
Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր
Քարին տակ-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, հյուսիսարևմտյան ուղղությամբ անցնելով 150մ, հասնում է ժայռերին և, ժայռերի եզրով անցնելով 1554.3մ, 1552.9մ բարձրության նիշերով, հատում է դաշտային ճանապարհը, անցնում 1507.6 մ, 1531.7մ, 1530.6մ բարձրության նիշերով, ապա հյուսիսարևմտյան ուղղությամբ հասնում բանջարանոցներին, շրջանցում դրանք, մտնում Կարկառ գետը և գետի հունով միանում «Բ» հանգուցային կետին:
«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 3419.75մ:
ՔԱՐԻՆ ՏԱԿ-ՍՂՆԱԽ
Սահմանագիծը՝ «Գ-Դ» հանգուցակետեր
Քարին տակ-Սղնախ սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից և ձորակով միանում «Գ» հանգուցային կետին:
«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 1233.63մ:
ՔԱՐԻՆ ՏԱԿ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ
Սահմանագիծը` «Դ-Ե» հանգուցակետեր
Քարին տակ-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, հյուսիսային ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը՝ անցնում 1727,4 մ, 1891,1 մ, 1609,5 մ բարձրության նիշերով, ապա թեքվելով հյուսիս-արևելք՝ հատում ձորակները և դաշտային ճանապարհը, հասնում 1615,1մ բարձրության նիշին: Այդտեղից արևելյան ուղղությամբ մտնում է ձորակը և ձորակով միանում «Ե» հանգուցային կետին:
«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 5098.12մ:
ՔԱՐԻՆ ՏԱԿ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ
Սահմանագիծը՝ «Ե-Զ» հանգուցակետեր
Քարին տակ-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, հարավարևելյան ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը՝ հասնում է ձորակին և ձորակով հասնում երկու ձորակների միախառնման կետին, շարունակվում ևս 534մ, ապա թեքվելով հարավ-արևելք, հատելով բացատը, հասնում ձորակին՝ հատում այն, անցնում 134մ, թեքվում հարավ-արևելք, հասնում բլրին, որտեղից հարավային և հարավարևելյան ուղղությամբ հատելով ձորակները՝ հասնում է բլրին և հյուսիսարևելյան ուղղությամբ միանում «Ե» հանգուցային կետին:
«Ե-Զ» սահմանագծի երկարությունը կազմում է 8801,08մ:
ՔԱՐԻՆ ՏԱԿ-ԼԻՍԱԳՈՐ
Սահմանագիծը՝ «Զ-Ա» հանգուցակետեր
Քարին տակ-Լիսագոր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավարևելյան ուղղությամբ ձորակով հասնում մինչև մյուս ձորակի հետ միախառնման կետը, հատում ձորակը, ապա թեքվելով՝ հարավային ուղղությամբ հասնում 2036,4մ բարձրության նիշը (Բուղադաշ լեռ) և թեքվելով հարավ-արևմուտք՝ միանում 2214,8մ բարձրության նիշի (Ցլասար լեռ) «Զ» հանգուցային կետին:
«Զ-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 2825,55մ:
| |
Հավելված 10.7
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի |
ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆԻ ՔԻՐՍԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:
Տարածությունը կազմում է 2662,73հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը՝ 24400,12մ:
Քիրսավան համայնքը սահմանակից է՝
«Ա-Բ» հատվածով՝ Շուշիի շրջանի Լիսագոր համայնքին,
«Բ-Գ» հատվածով՝ պետական պահուստային հողերին,
«Գ-Ա» հատվածով՝ Շուշիի շրջանի Հին շեն համայնքին:
ՔԻՐՍԱՎԱՆ-ԼԻՍԱԳՈՐ
Սահմանագիծը՝ «Ա-Բ» հանգուցակետեր
Քիրսավան-Լիսագոր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավարևմտյան ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը՝ հասնում 2255,7մ բարձրության նիշին և նույն ուղղությամբ միանում «Ա» հանգուցային կետին:
«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 996,59մ:
ՔԻՐՍԱՎԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ
Սահմանագիծը՝ «Բ-Գ» հանգուցակետեր
Քիրսավան-պետական պահուստային հողեր սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհները՝ հասնում 2153,1մ բարձրության նիշին, ապա ժայռերի եզրերով անցնելով 2250.4մ, 2300.6մ, 2459,0մ բարձրության նիշերով՝ անցնում է ևս 180մ, թեքվում հարավ-արևմուտք, հասնում դաշտային ճանապարհին: Այդ ճանապարհով հասնում է խաչմերուկին, ապա թեքվելով հարավ-արևելք՝ հատում ձորակները, հասնում թիվ 1 շրջադարձային կետին, թեքվում հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը և ձորակները, հասնում դաշտային ճանապարհին, հատում այն, հասնում 1864,8մ բարձրության նիշին, որտեղից էլ արևմտյան ուղղությամբ հատելով դաշտային ճանապարհը՝ հասնում 1925,1մ բարձրության նիշին, թեքվում հարավ-արևմուտք, հասնում 2058,0 մ բարձրության նիշին (Փիր լեռ), թեքվում հյուսիս-արևմուտք, անցնում 1939,8մ, 1950,8մ, 1732,3մ բարձրության նիշերով, թեքվում հյուսիս-արևմուտք, հասնում հյուսիս-արևմուտք, հասնում ձորակի թիվ 2 շրջադարձային կետին և ձորակով միանում «Գ» հանգուցային կետին:
«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 16205,61մ:
ՔԻՐՍԱՎԱՆ-ՀԻՆ ՇԵՆ
Սահմանագիծը՝ «Գ-Ա» հանգուցակետեր
Քիրսավան-Հին շեն սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, հարավային ուղղությամբ անցնելով 668մ՝ թեքվում է հարավ-արևմուտք, հատելով դաշտային ճանապարհը՝ անցնում 1985,6մ, 1976,7մ, 1977,5մ բարձրության նիշերով, հասնում դաշտային ճանապարհին: Դաշտային ճանապարհով անցնելով 1926,3մ, 1980,1մ, 2042,1մ բարձրության նիշերով՝ թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 2001,8մ, 2006,4մ, 1963,4մ բարձրության նիշերով, ապա թեքվելով հարավ՝ անցնում է 1900,2մ, 1866,7մ բարձրության նիշերով, թեքվում հարավ-արևմուտք, հատում դաշտային ճանապարհը, հասնում 1806,4մ բարձրության նիշին: Այնտեղից հարավարևելյան ուղղությամբ անցնում է 1720,4մ, 1609,7մ բարձրության նիշերով, հատում դաշտային ճանապարհը, հասնում թիվ 1 շրջադարձային կետին, ապա թեքվելով, հարավային ուղղությամբ անցնելով թիվ 2 և թիվ 3 շրջադարձային կետերով՝ միանում «Գ» հանգուցային կետին:
«Գ-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 7197,92մ: