ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի
նոյեմբերի 25-ին
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-15 օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասում «Շրջանների և համայնքների սահմանների» բառերը փոխարինել «Շրջանների, Ստեփանակերտ քաղաքի և համայնքների վարչական սահմանների» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1.-րդ հոդվածով`
|
«Հոդված 6.1. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմանների նկարագրությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող N 6 հավելվածում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
25 դեկտեմբերի 2009թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-59-Ն |
|
| |
Հավելված N 6
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի |
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվել են 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, պետական, խտացման և հատուկ գեոդեզիական ցանցի կետերը:
Տարածությունը կազմում է 2911.88 հա, սահմանագծերի ընդհանուր երկարությունը`34150.75մ:
Ստեփանակերտ քաղաքը սահմանակից է`
«Ա-Բ» հատվածով` Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքին,
«Բ-Գ» հատվածով` Ասկերանի շրջանի Շոշ համայնքի 2-րդ հատվածին,
«Գ-Դ» հատվածով` Ասկերանի շրջանի Քռասնի համայնքին,
«Դ-Ե» հատվածով` Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքին,
«Ե-Զ» հատվածով` Ասկերանի շրջանի Շոշ համայնքին,
«Զ-Է» հատվածով` Շուշի քաղաքին,
«Է-Ա» հատվածով` Ասկերանի շրջանի Խնածախ համայնքին:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ԲԵՐՔԱՁՈՐ
Սահմանագիծը` «Ա-Բ» հանգուցակետեր
Ստեփանակերտ-Բերքաձոր սահմանագիծը սկսվում է «Ա» հանգուցային կետից, երկաթգծի կամրջից հարավարևելյան ուղղությամբ 262.7մ անցնելուց հետո այն թեքվում է հարավ` 75.6մ, ապա հարավարևմտյան ուղղությամբ` լանջով, նախկին ոռոգման ջրատարով արևելյան և հարավային ուղղությամբ շրջանցում է բանջարանոցները, նորից միանում ոռոգման ջրատարին և հարավային ուղղությամբ հասնում մինչև Աջափնյակ թաղամասից հոսող գետակի հետ միախառնման տեղը, որից հետո գետակի հոսանքին հակառակ ուղղությամբ միանում «Բ» հանգուցային կետին:
«Ա-Բ» սահմանագծի երկարությունը կազմում է 4397.36մ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ՇՈՇԻ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾ
Սահմանագիծը` «Բ-Գ» հանգուցակետեր
Ստեփանակերտ-Շոշի 2-րդ հատված սահմանագիծը սկսվում է «Բ» հանգուցային կետից, շարժվելով հարավարևելյան ուղղությամբ, շրջանցելով անտառի հարավային և արևմտյան եզրերը՝ 826.3մ բարձրության նիշից հասնում է մինչև 872.0մ բարձրության նիշը, որտեղից այն ջրբաժանի ուղղությամբ շարունակվում է դեպի հարավ՝ հատելով ձորակը և դաշտային ճանապարհը և նույն ճանապարհով միանում է «Գ» հանգուցային կետին:
«Բ-Գ» սահմանագծի երկարությունը կազմում է 1795.77մ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ՔՌԱՍՆԻ
Սահմանագիծը` «Գ-Դ» հանգուցակետեր
Ստեփանակերտ-Քռասնի սահմանագիծը սկսվում է «Գ» հանգուցային կետից, շարժվելով հարավ-արևմուտք՝ հասնում է գետակի հունին և, հոսանքի ուղղությամբ անցնելով, շրջանցում է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի մարզահրապարակը արևելքից և հարավ-արևմտյան ուղղությամբ շրջանցելով տնամերձերը՝ միանում է «Դ» հանգուցային կետին:
«Գ-Դ» սահմանագծի երկարությունը կազմում է 1166.72մ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ԴԱՇՈՒՇԵՆ
Սահմանագիծը` «Դ-Ե» հանգուցակետեր
Ստեփանակերտ-Դաշուշեն սահմանագիծը սկսվում է «Դ» հանգուցային կետից, Քռասնի-Ստեփանակերտ ավտոճանապարհի ձախ կողմով անցնում է 254.7մ, այնուհետև վարելահողի եզրով և դաշտային ճանապարհով շարժվում է հարավ-արևմուտք` մինչև գետակի հունը: Հատելով գետակը՝ այն շարունակվում է արևմտյան ուղղությամբ` շրջանցելով վարելահողը արևմուտքից և հարավից, հարավարևմտյան ուղղությամբ դաշտային ճանապարհով միանում է Կարկառ գետի հունին և հոսանքին հակառակ ուղղությամբ շարունակվում է մինչև գետակի հետ միախառնման կետը, ապա Կարկառ գետի հոսանքին հակառակ ուղղությամբ անցնելով 881.3մ՝ հասնում է ձորակին: Ձորակով բարձրանում գազալցակայանի ուղղությամբ և հասնում Ստեփանակերտ-Շուշի և Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհի խաչմերուկում գտնվող «Ե» հանգուցային կետին:
«Դ-Ե» սահմանագծի երկարությունը կազմում է 5183.96մ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ՇՈՇ
Սահմանագիծը` «Ե-Զ» հանգուցակետեր
Ստեփանակերտ-Շոշ սահմանագիծը սկսվում է «Ե» հանգուցային կետից, Ստեփանակերտ-Շուշի ավտոմայրուղու աջ մասով հասնում է մինչև «Զ» հանգուցային կետը:
«Ե-Զ» սահմանագծի երկարությունը կազմում է 1204.16մ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ - ՇՈՒՇԻ
Սահմանագիծը` «Զ- Է» հանգուցակետեր
Ստեփանակերտ-Շուշի սահմանագիծը սկսվում է «Զ» հանգուցային կետից, արևմտյան ուղղությամբ իջնում է Արմենավան գետը, այնուհետև գետի հոսանքին հակառակ ուղղությամբ հասնում թիվ 1 շրջադարձային կետը, որից հետո գետակի հոսանքն ի վեր արևմտյան ուղղությամբ շարժվելով` հասնում մինչև Ստեփանակերտ-Ղայբալիշեն ճանապարհի հետ հատման կետը, ավտոճանապարհով 680 մ շարժվում է Ստեփանակերտի ուղղությամբ և ձորակի հունով միանում «Է» հանգուցային կետին:
«Զ-Է» սահմանագծի երկարությունը կազմում է 8586.11մ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ - ԽՆԱԾԱԽ
Սահմանագիծը` «Է-Ա» հանգուցակետեր
Ստեփանակերտ-Խնածախ սահմանագիծը սկսվում է «Է» հանգուցային կետից, անցնելով հյուսիս-արևելք՝ ջրբաժանով հասնում է մինչև 1432մ բարձրության նիշը, որից հետո շարունակվելով նույն ուղղությամբ՝ իջնում է ձորակի հունը, հոսանքի ուղղությամբ հասնում է մինչև Փահլուր բնակավայրից արևելք գտնվող ձորակի հետ միախառնվելու կետը, շարժվելով դեպի հյուսիս-արևմուտք և շրջանցելով գերեզմանի հատվածը՝ անտառի եզրով հյուսիսարևմտյան ուղղությամբ իջնում է գետակի հունը, այնուհետև հոսանքի ուղղությամբ անցնելով 1487մ՝ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով թիվ 1 շրջադարձային կետը՝ իջնում է Թրակետ գետի հունը և հոսանքի ուղղությամբ շարունակվում մինչև Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող կամուրջը, միանում է Կարկառ գետին և հունով միանում «Ա» հանգուցային կետին:
«Է-Ա» սահմանագծի երկարությունը կազմում է 11816.66մ: