Համարը 
ՀՕ-174
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
09.02.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
09.03.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2005 թվականի

փետրվարի 9-ին

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1. ցանկի «2.3. Մարտակերտի շրջանի համայնքները և բնակավայրերը» բաժնում`

ա) 1-ին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Մարտակերտ

Մարտակերտ քաղաք

Լևոնարխ գյուղ**

Մարալյան Սարով գյուղ**
Ջրաբերդ գյուղ**».

 

բ) ավելացնել նոր 29-րդ տող՝

 

«29. Նոր Հայկաջուր

Նոր Հայկաջուր գյուղ
Հայկաջուր գյուղ*»

 

բովանդակությամբ, ըստ այդմ էլ նախկին 29-41-րդ տողերը համարել 30-42-րդ տողեր.

 

2. ցանկի «2.5. Շահումյանի շրջանի համայնքները և բնակավայրերը» բաժինը լրացնել հետևյալ խմբագրությամբ 51-րդ տողով.

 

«51. Նոր Խարխափուտ

Նոր Խարխափուտ գյուղ»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

9 մարտի 2005թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-174