Համարը 
ՀՕ-106
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
14.04.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
10.05.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի

ապրիլի 14-ին

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանները և նրանց վարչական կենտրոններն են՝

 

Շրջանը

Շրջկենտրոնը

Ասկերան

ք. Ասկերան

Հադրութ

ք. Հադրութ

Մարտակերտ

ք. Մարտակերտ

Մարտունի

ք. Մարտունի

Շահումյան

ք. Քարվաճառ

Շուշի

ք. Շուշի

Քաշաթաղ

ք. Բերձոր»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների և բնակավայրերի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. ցանկի «2.2. Հադրութի շրջանի համայնքները և բնակավայրերը» բաժնի 12-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«12. Խծաբերդ

Խծաբերդ գյուղ

 

Արփագետիկ գյուղ

 

Պետրոսաշեն գյուղ**

 

Սպիտակաշեն գյուղ

2. ցանկի «2.3. Մարտակերտի շրջանի համայնքները և բնակավայրերը» բաժնում՝

ա) 1-ին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Մարտակերտ

Մարտակերտ քաղաք

 

Լևոնարխ գյուղ**

 

Հայկաջուր գյուղ*

 

Մարալյան Սարով գյուղ**

 

Ջրաբերդ գյուղ**».

բ) 3-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3. Առաջաձոր

Առաջաձոր գյուղ

 

Հայադ գյուղ**».

գ) 21-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«21. Մատաղիս

Մատաղիս գյուղ

 

Տոնաշեն գյուղ».

3. ցանկի «2.8. Քաշաթաղի շրջանի համայնքները և բնակավայրերը» բաժնում.

ա) 23-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«23. Իշխանաձոր

Իշխանաձոր գյուղ».

բ) 28-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«28. Կումայրի

Կումայրի գյուղ

 

Իցան գյուղ

 

Շիրակ գյուղ».

գ) ավելացնել նոր 45-րդ տող.

 

«45. Մխանց

Մխանց գյուղ»

բովանդակությամբ, ըստ այդմ էլ նախկին 45-50-րդ տողերը համարել 46-51-րդ տողեր, և հանել նախկին 51-րդ տողը.

դ) 61-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«61. Վարդանանց

Վարդանանց գյուղ

  

Ակարա գյուղ

  

Որդնավ գյուղ»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

10 մայիսի 2004թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-106