ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգչական նամակը հաստատելու մասին
Ի կատարումն «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 101 հոդվածի
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Հաստատել «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգչական նամակը:
|
ԼՂՀ հարկային պետական
վարչության պետ |
Ս.Առուշանյան |
| |
Հաստատված է
ԼՂՀ հարկային պետական վարչության պետի
թիվ 11 հրամանով
«18» հունիսի 1999թ. |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ
Հիմք ընդունելով «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` նաև օրենք) 101 հոդվածը, ինչպես նաև նպատակ ունենալով պարզաբանել վերը նշված օրենքի դրույթներից բխող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահութահարկի (եկամտահարկի) և (կամ) ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարներով հարկման որոշ առանձնահատկությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը հայտնում է.
1. Օրենքի ընդհանուր դրույթների վերաբերյալ
1.1. Հաստատագրված վճարը ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող պարտադիր և անհատույց վճար է: Ընդ որում, ֆիզիկական անձանց համար հաստատագրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկին և (կամ) վերջիններիս կողմից ինքնուրույն կերպով հաշվարկման ենթակա եկամտահարկին:
1.2. Այն դեպքում, երբ հաստատագրված վճար վճարողը հանդիսանում է նաև հարկային գործակալ (մասնավորապես, աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված միջոցներ վճարելիս, ինչպես նաև «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ղարաբաղյան աղբյուրներից եկամուտներ հաշվարկելիս (վճարելիս), «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 55 հոդվածով «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 4-րդ կետով նախատեսված հարկի գումարի վճարման աղբյուրում պահելու պարտավորության պայմաններում) և նրա վրա է դրված այլ հարկ վճարողների եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) այդ եկամուտներից հարկերը հաշվարկելու, պահելու (գանձելու և բյուջե վճարելու պարտականությունը, այդ հարկային պարտավորությունները հաստատագրված վճար վճարողը կատարում է ԼՂՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով` անկախ հաստատագրված վճարներ կատարելու հանգամանքից:
1.3. Հաստատագրված վճարներով հարկվելը չի ազատում սահմանված կարգով հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ ԼՂՀ կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) վարելու, հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամկետներում և դեպքերում հաշվետվություններ, հաշվեկշիռներ, հայտարարագրեր, այլ փաստաթղթեր ու տեղեկություններ ներկայացնելու պարտականությունից:
Այն դեպքում, երբ հաստատագրված վճար վճարողներն իրականացնում են բացառապես հաստատագրված վճարներով հարկվող օբյեկտ համարվող գործունեություն, ապա այլ տեսակի հարկվող օբյեկտներ չունենալու դեպքում հարկային մարմնին շահութահարկի և ավելացված արժեքի հարկի հաշվարկներ չեն ներկայացնում:
1.4. Գործունեության հետևյալ տեսակների` խանութների և կրպակների (տաղավարների), միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու, ավտոկանգառների կազմակերպման, արտարժույթի փոխանակման կետերի միջոցով արտարժույթի առք ու վաճառքի, խաղատների, համակարգչային խաղերի կազմակերպման և տեսաժապավենների, տեսամագնիտոֆոնների վարձույթի համար օրենքով նախատեսված գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցների կիրառման համար հիմք են ընդունվում ԼՂՀ կառավարության 24.11.98թ. «Հաստատագրված վճարների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 249 որոշմամբ սահմանված ուղղիչ գործակիցները` ըստ գոտիականության և գործունեության տեսակի:
1.5. Օրենքի 7 հոդվածի «ա»-«գ» և «ե»-«թ» ենթակետերում նշված գործունեության տեսակներ իրականացնողները, գործունեութան այդ տեսակների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին տրվող դիմում-հայտարարությունում (հավելված 1) նշում են գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու ժամանակահատվածը` առանց վերադարձնելու ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության իրենց օրինակը:
Այն դեպքերում, երբ գործունեության ժամանակավորապես դադարեցման դիմում-հայտարարության մեջ նշված բոլոր օրերը (ողջ ժամանակահատվածը) գտնվում են այն ժամանակահատվածում, որի համար վճարողի կողմից սահմանված կարգով արդեն իսկ ներկայացված է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը, ապա գործունեությունը վերսկսելիս վերջինիս կողմից ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն կարող է չներկայացվել (բացառությամբ այն դեպքերի, երբ ակնկալվում են ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների այլ բնույթի փոփոխություններ):
Օրինակ 1.1. (Բոլոր օրինակները և նրանցում նշված անվանումները պայմանական են): «Արսեն» ՍՊԸ-ն Ստեփանակերտում ունի 20 մ. քառ. առևտրական տարածք (մակերես) ունեցող խանութ: ՍՊԸ-ն իր հաշվառման վայրի հարկային մարմնին հունվար-մարտ ամիսների համար նախօրոք ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությամբ տեղեկացրել է, որ խանութը աշխատելու է առանց հանգստյան օրերի: Փետրվար ամսվա ընթացքում ընկերությունը նախատեսում է խանութում իրականացնել շինվերանորոգման աշխատանքներ` այդ ժամանակահատվածում դադարեցնելով առևտրական գործունեությունը:
Տվյալ դեպքում ընկերությունը, նախօրոք (մինչև առևտրական գործունեության դադարեցումը). իր հաշվառման վայրի հարկային մարմնի գործունեության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ դիմում-հայտարարություն է ներկայացնում` նշելով գործունեության դադարեցման սկիզբը և ավարտը: Գործունեության վերսկսման հետ կապված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն ընկերությունը չի ներկայացնում, քանի որ գործունեության դադարեցման օրերը գտնվում են այն ժամանակահատվածում, որի համար ընկերության կողմից սահմանված կարգով արդեն իսկ ներկայացվել էր ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը և ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների այլ փոփոխություններ չեն նախատեսվել (չեն կատարվել):
1.6. Օրենքի 7 հոդվածի «դ» և «ժ» ենթակետերում նշված գործունեության տեսակներ իրականացնողները, գործունեության այդ տեսակների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին տրվող դիմում-հայտարարությունում նշում են գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու ժամանակահատվածը և դիմում հայտարարության հետ վերադարձնում նաև ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության իրենց օրինակը:
Այն դեպքերում, երբ գործունեության ժամանակավորապես դադարեցման դիմում-հայտարարության մեջ նշված բոլոր օրերը (ողջ ժամանակահատվածը) գտնվում է այն ժամանակահատվածում, որի համար վճարողի կողմից սահմանված կարգով արդեն իսկ ներկայացված է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը, ապա գործունեությունը վերսկսելիս վերջինիս հարկային մարմնի կողմից ետ է վերադարձվում ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ վճարողի օրինակը` բացառությամբ այն դեպքերի, երբ ակնկալվում են ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների այլ բնույթի փոփոխություններ:
Օրինակ 1.2. Անհատ ձեռներեցը թեթև մարդատար (տաքսի) ավտոմեքենայով ուղևորափոխադրումներ է կատարում Ստեփանակերտ քաղաքում: Հունվար-մարտ ամիսների համար անհատ ձեռներեցը իր հաշվառման վայրի հարկային մարմնին սահմանված կարգով ներկայացրել է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն: Փետրվար ամսվա ընթացքում անհատ ձեռներեցը որոշում է 20 օրով դադարեցնել ավտոտրանսպորտային գործունեությունը:
Անհատ ձեռներեցը, նախօրոք (մինչև գործունեության դադարեցումը), իր հաշվառման վայրի հարկային մարմնին ներկայացնում է գործունեության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ դիմում-հայտարարություն (նշելով գործունեության դադարեցման սկիզբը և ավարտը) վերադարձնելով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության իր օրինակը, որը, գործունեությունը վերսկսելիս, հարկային տեսչության մարմինը վերադարձնում է անհատ ձեռներեցին: Քանի, որ ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների այլ փոփոխություններ չեն նախատեսվել (չեն կատարվել) և գործունեության դադարեցման օրերը գտնվում են այն ժամանակահատվածում, որի համար անհատ ձեռներեցի կողմից սահմանված կարգով արդեն իսկ ներկայացվել էր ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը, ապա անհատ ձեռներեցի կողմից նոր հայտարարություն չի ներկայացվում:
1.7. Դիմում-հայտարարության մեջ միայն գործունեության դադարեցման սկիզբը նշված լինելու դեպքում, գործունեությունը վերսկսելիս, վճարողը գրավոր դիմումի միջոցով նախապես տեղեկացնում է իր հաշվառման վայրի հարկային մարմնին` ներկայացնելով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն: Վճարողի նախկին հայտարարության օրինակը վերադարձվում է հարկային մարմնին կամ ոչնչացվում:
1.8. Այն դեպքերում, երբ օրենքի 7 հոդվածի «ա»-«ժ» ենթակետերում նշված գործունեության տեսակների ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածը իր մեջ ներառում է օրենքով նախատեսված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների պարտադիր գրանցման (վերագրանցման) ժամկետ (ժամկետներ), ապա ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների պարտադիր գրանցման (վերագրանցման) ժամկետը համարվում է գործունեության փաստացի վերսկսման նախորդ օրը:
2. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության վերաբերյալ
2.1. Առևտրական տարածքը (մակերեսը) հաշվարկվում է քառակուսի մետրերով և, ըստ էության, օրենքի դրույթները տարածվում են 30 քառակուսի մետր մակերեսից ոչ ավելի առևտրական տարածք (մակերես) ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնողների վրա:
2.2. Հաստատագրված վճարով հարկման ենթակա լինելը որոշելու նպատակով պայմաններն ուսումնասիրվում են օրենքի 22 հոդվածի 2-րդ կետում բերված հաջորդականությամբ.
ա) առանձին շինություն (հիմնական (ստացիոնար) կամ ոչ հիմնական տիպի) լինելու հանգամանքը.
բ) այդպիսի շինության մեջ առևտրական գործունեություն իրականացնելու նպատակով համապատասխան տարածքի առկայությունը.
գ) այդպիսի առևտրական գործունեություն ծավալելու մասում առևտրական տարածքի 30 քառակուսի մետրը չգերազանցելու հանգամանքը:
Նշված կարգով հաստատագրված վճարներ կատարող խանութի, կրպակի (տաղավարի) որոշակիացումից հետո հաստատագրված վճարը գանձվում է բուն առևտրական գործունեություն իրականացնողից:
Օրինակ 2.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հաթերք գյուղում գտնվող մի շինության մեջ միաժամանակ իրականացվում են կենցաղսպասարկման ծառայություններ, հացաթխում, փոստի ծառայությունների տրամադրում և տեղաբաշխված է սպառողական կոոպերացիայի խանութը: Վերը նշված հաջորդականությունը հաշվի առնելով պետք է ստուգվի խանութի առևտրական տարածքը (մակերեսը): Այն 30 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում սպառողական միությունների շրջանային համապատասխան միությունը պետք է սահմանված կարգով վճարի հաստատագրված վճար:
Օրինակ 2.2. «Արայիկ» ընկերության հանրախանութը տեղաբաշխված է Ստեփանակերտում, առանձին եռահարկ շենքում: Առևտրական տարածքը կազմում է 450 քառակուսի մետր (յուրաքանչյուր հարկում 150-ական քառակուսի մետր): Տվյալ դեպքում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարներ չեն գործում և ընկերությունը իր հարկերը կհաշվարկի և կվճարի ԼՂՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
Նույն պայմաններում, եթե «Արայիկ» ընկերությունը այդ շենքի II և III հարկերը վարձակալությամբ տրամադրի առևտրական գործունեություն իրականացնող այլ տնտեսավարող սուբյեկտների, ապա գործունեության այդ մասով ընկերության վրա տարածվում են օրենքի 3 գլխի դրույթները (կհանդիսանա հաստատագրված վճար վճարող` որպես առևտրի վայր կազմակերպող):
Ինչ վերաբերում է այդ շենքի II և III հարկերում առևտրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, ապա վերջիններս իրենց հարկերը կհաշվարկեն և կվճարեն ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան կարգով:
2.3. Այն դեպքում, երբ հարկ վճարողը իր առևտրական գործունեությունը իրականացնում է տարբեր վայրերում տեղաբաշխված մի քանի խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով, ապա հաստատագրված վճարներով հարկվելու ենթակա լինելը որոշվում է դրանցից յուրաքանչյուրի համար առանձին-առանձին:
Օրինակ 2.3. Ասկերանի «Աստղ» ՍՊԸ իր տրամադրության տակ ունի քաղաքի տարբեր մասերում տեղաբաշխված 4 կրպակ, 1 խանութ Ստեփանակերտում (45 քառակուսի մետր առևտրական մակերեսով) և 2 տաղավար Շոշ գյուղում: Կրպակներից և տաղավարներից յուրաքանչյուրի առևտրական տարածքը չի գերազանցում 30 քառակուսի մետրը, թեև դրանց ընդհանուր առևտրական մակերեսի հանրագումարը կազմում է 170 քառակուսի մետր: Տվյալ դեպքում, բացի Ստեփանակերտի խանութից, բոլոր կրպակների և տաղավարների համար «Աստղ» ՍՊԸ պետք է կատարի հաստատագրված վճարներ:
2.4. Եթե հարկ վճարողը իր առևտրական գործունեությունը իրականացնում է միևնույն վայրում (շենքում, շինությունում, առևտրի իրականացման այլ վայրում) տեղաբաշխված մի քանի խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով, ապա նա հաստատագրված վճարներով կհարկվի իր ողջ առևտրական տարածքի գումարային մեծությունը 30 քառ. մ. չգերազանցելու դեպքում:
Օրինակ 2.4. Օրինակ 2.2-ում բերված պայմաններում «Արայիկ» ընկերությունը կհանդիսանա հաստատագրված վճար վճարող (իր կողմից զբաղեցրած խանութների, կրպակների (տաղավարների) մասով), եթե իր առևտրական գործունեությունը կհամապատասխանի օրենքի 22 հոդվածի 2-րդ կետի պայմաններին (այսինքն` իր գործունեությունը կիրականացնի այդ եռահարկ շենքի ներսում առանձնացված շինություն հանդիսացող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով) և եթե առևտրական գործունեության իրականացման նպատակով իր կողմից զբաղեցրած տարածքների հանրագումարը չի գերազանցի 30 քառ. մետր (ընդ որում, այդ տարածքների հանրագումարում հաշվի են առնվում նաև նույն վայրում տեղաբաշխված, ընկերության կողմից առևտրական գործունեության նպատակով օգտագործվող այլ տարածքները` վերջիններիս առկայության դեպքում): Այդ տարածքների հանրագումարը 30 քառ. մետրը գերազանցելու դեպքում ընկերությունը իր կողմից իրականացվող առևտրական գործունեության համար հարկերը կհաշվարկի և վճարի ԼՂՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
2.5. Խանութների համար առևտրական տարածքը (մակերեսը) ներառում է առևտրական դահլիճի մակերեսը, որը նախատեսված է ապրանքների ցուցադրման, վաճառքի և գնված ապրանքների գծով լրացուցիչ մանր սպասարկումների համար: Խանութների առևտրական տարածքի (մակերեսի) մեջ չեն ներառվում առևտրական դահլիճից դուրս գտնվող ադմինիստրատիվ, կենցաղային տարածքները, ապրանքների ընդունման, բեռնաթափման, պահեստային և այլ համանման տարածքները: Կրպակների, տաղավարների համար, քանի որ դրանք չունեն առևտրական դահլիճ, որպես առևտրական տարածք հիմք է ընդունվում ընդհանուր մակերեսը: Առևտրական ցանցի հաշվառման գործող կանոնների համաձայն, որոշակի դեպքերում տաղավարների մեջ առևտրական դահլիճի առանձնացման դեպքում հիմք է ընդունվում խանութների համար նախատեսվող առևտրական մակերեսը:
Օրինակ 2.5. Ստեփանակերտից Ասկերան տանող ճանապարհի վրա տեղաբաշխված է խանութ, որի առևտրական տարածքը 20 քառ. մետր է: Միաժամանակ խանութի սեփականատեր անհատական ձեռնարկությունը խանութի դիմաց, անմիջականորեն մուտքի մոտ, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված (ըստ էության նույն առևտրի կետում, որի համար վարվում է մեկ միասնական ընդհանուր ապրանքների և դրանց գների (հասույթների) գրանցման (հաշվառման) գիրք) 8 քառ. մետր տարածքի վրա ևս իրականացնում է առևտրական գործունեություն:
Քանի որ առևտրական գործունեության իրականացման համար օգտագործվող առևտրական տարածքը (մակերեսը) չի գերազանցում 30 քառ. մետրին (28 քառ. մետր), ուստի ձեռնարկությունում առևտրական տարածքի 28 քառ. մետրի համար կատարում է հաստատագրված վճար` օրենքով սահմանված չափով և ժամկետներում:
Նույն պայմաններում, եթե անմիջականորեն խանութի մուտքի մոտ առևտրական գործունեությունն իրականացվում է ոչ թե 8 քառ. մետրի միջոցով, այլ օրինակ 12 քառ. մետրի միջոցով, ապա վերը նշված անհատական ձեռնարկությունը հաստատագրված վճարներ կատարող չի հանդիսանում: Հարկերը հաշվարկվում և վճարվում են ընդհանուր սահմանված կարգով:
Օրինակ 2.6. Ազատամարտիկների փողոցի վրա տեղաբաշխված 10 քառ. մետր մակերես ունեցող կրպակի սեփականատեր անհատ ձեռներեցը նաև կրպակին անմիջականորեն հարող (ըստ էության իրեն տրամադրված) 5 քառ. մետր տարածքի վրա իրականացնում է առևտրական գործունեություն և սահմանված կարգով կատարում հաստատագրված վճար` 15 քառ. մետր հաշվով:
Հետագայում այդ անհատ ձեռնարեցը վերը նշված 5 քառ. մետր տարածքը վարձակալական պայմանագրով տրամադրում է այլ տնտեսավարող սուբյեկտի:
Տվյալ դեպքում անհատ ձեռներեցը հաստատագրված վճար կատարում է` ելնելով փաստացի օգտագործվող 10 քառ. մետրից, իսկ այլ տնտեսավարող սուբյեկտը 5 քառ մետր տարածքում իրականացվող առևտրական գործունեության համար հարկերը վճարում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան կարգով:
2.6. Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՀՎ=Պ x ԱՏ x Օր x Գ x ԼԳ1 x ԼԳ2 x Ա որտեղ`
ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,
Պ - ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,
ԱՏ - քառակուսի մետրերով արտահայտված առևտրական տարածքը,
Օր - ամսվա ընթացքում առևտրական գործունեության իրականացման օրացուցային օրերի թիվն է,
Գ - գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,
ԼԳ1 - բացառապես նկուղային հարկերում տեղադրված խանութների, կրպակների (տաղավարների) համար կիրառվող լրացուցիչ (0.8) ուղղիչ գործակիցն է,
ԼԳ2 - մինչև 7 քառ. մետր առևտրական տարածք ունեցող կրպակների (տաղավարների) համար կիրառվող լրացուցիչ (0.7) ուղղիչ գործակիցն է,
Ա - 1999թ. ապրիլ ամսից սկսած (օրենքի 97 հոդվածի համաձայն) յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար հաստատագրված վճարի ամսական չափի և սահմանային չափերի նկատմամբ կիրառվող, նախորդ տարվա ընթացքում արձանագրված սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից:
2.7. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար օրենքով նախատեսված է սահմանային չափ` հարկ վճարողների կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) առևտրական տարածքի 1 քառ. մետր հաշվով ապրանքաշրջանառության ծավալը 310 հազ. դրամը գերազանցելու դեպքում վերջիններս տվյալ եռամսյակի համար հարկերը կվճարեն ԼՂՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
2.8. Այն վճարողները, որոնց ապրանքաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակաշրջանի համար կգերազանցի օրենքով նախատեսված սահմանային չափը, և որոնք իրենց հարկային պարտավորությունները կկրեն ԼՂՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով` կարող են իրականացնել ավելացված արժեքի հարկի մասով հաշվապահական ձևակերպումների ճշգրտում` ճշտանցման (ստորնոյի) եղանակով:
Օրինակ 2.8. «Արման» ՍՊԸ Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական մասում գտնվող (ուղղիչ գործակիցը` 1.5) 21 քառ. մետր առևտրական տարածք ունեցող խանութի ապրանքաշրջանառությունը եռամսյակի համար կազմել է 6920.0 հազ. դրամ: Քանի որ 1 քառ.մետրի հաշվով եռամսյակի ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է օրենքով նախատեսված սահմանային չափը` 310 հազ. դրամը (կազմել է 329.5 հազ. դրամ (6920.0 հազ. դրամ: 21 քառ.մետր = 329.5 հազ. դրամ)), ապա խանութի միջոցով իրականացվող առևտրական գործունեության մասով ընկերությունը այդ եռամսյակի համար հարկերը կվճարի ԼՂՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, իսկ վճարված 170.0 հազ. դրամ հաստատագրված վճարի գումարը (57.3 հազ. դրամ + 55.4 հազ. դրամ + 57.3 հազ. դրամ = 170.0 հազ. դրամի 60%-ը) ԱԱՀ-ի և 68.0 հազ. դրամը (170.0 հազ. դրամի 40%-ը) շահութահարկի գծով հարկային պարտավորությունների դիմաց (օրենքի 6 հոդվածով սահմանված համամասնությամբ):
Տվյալ եռամսյակում խանութի միջոցով իրականացված առևտրական գործունեությունից ստացված հասույթից, ընկերությունը 16.67% հաշվարկային դրույքաչափով հաշվարկում է ԱԱՀ` կատարելով հետևյալ հաշվապահական ձևակերպումը.
Դտ 50 Կտ 46 6920.0 հազ. դրամ.
Դտ 16 Կտ 68/3 1153.0 հազ. դրամ:
Ավելացված արժեքի հարկի մասով (102.0 հազ. դրամ) կատարվում է եռամսյակի համար հաստատագրված վճարի հաշվարկման հաշվապահական ձևակերպումների ճշգրտում` ճշտանցման (ստորնոյի) եղանակով.
Դտ ՏՕ Կտ 68102.0 հազ. դրամ (կարմիր «ստորնո»):
Ընդունենք, որ այդ եռամսյակում իրացված ապրանքների արժեքը ձեռք բերման գներով կազմել է 4320.0 հազ. դրամ, այդ թվում ԱԱՀ-ը կազմում է 720.0 հազ. դրամ:
Դտ 68/3 Կտ 41 720 հազ. դրամ:
Տվյալ եռամսյակում շրջանառության ծախսերը (էլ. էներգիայի, ջրամատակարարման և այլն) կազմել են 120.0 հազ. դրամ, այդ թվում մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը` 20.0 հազ. դրամ:
Դտ 68/3 Կտ 44 20.0 հազ. դրամ:
Տվյալ եռամսյակի բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը կկազմի 311.6 հազ. դրամ (1153.6-720.0-20.0-102.0=311.6 հազ. դրամ):
2.9. Եռամսյակի ընթացքում խանութի, կրպակի (տաղավարների) ելակետային տվյալ հանդիսացող առևտրական տարածքի փոփոխության դեպքում սահմանային չափի գերազանցումը հաշվարկելիս եռամսյակի համար հիմք է ընդունվում կշռված միջինի միջոցով հաշվարկված առևտրական տարածքը (մակերեսը), որը որոշվում է գործունեության իրականացման օրերի թվին համապատասխան:
Օրինակ 2.9. 4 քառ.մետր ունեցող կրպակի միջոցով առևտրական գործունեություն իրականացնող անհատ ձեռներեցը իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ներկայացրած ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունով 1999թ. 1-ին եռամսյակի համար գործունեության իրականացման օրերի թիվը, ըստ ամիսների, հայտարարել է հետևյալ կերպ.
հունվար ամսվա համար` 27 օր,
փետրվար ամսվա համար` 26 օր,
մարտ ամսվա համար` 26 օր:
Մարտի 1-ից, անհատ ձեռներեցը, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն ներկայացնելու միջոցով, կրպակի մակերեսն ավելացրել է 2 քառ.մետրով (դարձել է 6 քառ. մետր): Տվյալ եռամսյակի համար սահմանային չափի գերազանցումը հաշվարկելիս անհատ ձեռներեցը ըստ գործունեության իրականացման օրերի թվի միջին կշռված առևտրական տարածքը (մակերեսը) հաշվարկում է հետևյալ կերպ.
ԱՏ = 4 x (27 օր+26 օր) + 6 x 26 օր = 4.7 քառ.մ.
27 օր +26 օր+26 օր
2.10. Հաշվետու եռամսյակի արդյունքներով խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար օրենքով նախատեսված են լրացուցիչ ուղղիչ գործակիցներ, կապված.
- օրենքով ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքատեսակների վաճառքից ստացված հասույթը (ապրանքաշրջանառությունը) ողջ հասույթի (ապրանքաշրջանառության) 50 տոկոսը գերազանցելու հանգամանքի հետ,
- ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, առանց մաքսային մարմիններում ավելացված արժեքի հարկը վճարելու վճարողի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված ապրանքների վաճառքից ստացված հասույթի (ապրանքաշրջանառության) տեսակարար կշիռը ողջ հասույթի (ապրանքաշրջանառության) 50 տոկոսը գերազանցելու հանգամանքի հետ:
Հարկային մարմին ներկայացվող սահմանային չափերի ցուցանիշների վերաբերյալ հայտարարությունում (համապատասխան տողերում) արտացոլման են ենթակա սույն կետում բերված համամասնությունները հաշվարկելու համար անհրաժեշտ տվյալները:
Հաշվետու եռամսյակի համար նշված համամասնությունները գերազանցելու դեպքում տվյալ եռամսյակի համար հաշվարկված հաստատագրված վճարի մեծությունը վերահաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՀՎ1 = ՀՎ x ԼԳ4 x ԼԳ5 որտեղ`
ՀՎ1 - Հաշվետու եռամսյակի համար հաշվարկված (վերահաշվարկված) հաստատագրված վճարի չափն է,
ՀՎ - Հաշվետու եռամսյակի ամիսների համար հաշվարկված հաստատագրված վճարների գումարային մեծությունն է,
ԼԳ4 - Օրենքով ԱԱՀ-ից ազատված ապրանքատեսակների վաճառքից ստացված հասույթի (ապրանքաշրջանառությունը) ողջ հասույթի (ապրանքաշրջանառության) 50 տոկոսը (սահմանային չափը) գերազանցելու հետ կապված լրացուցիչ ուղղիչ գործակիցն է,
ԼԳ5 - Առանց մաքսային մարմիններում ավելացված արժեքի հարկը վճարելու վճարողի կողմից ԼՂՀ ներմուծված ապրանքների վաճառքից ստացված հասույթի (ապրանքաշրջանառության) տեսակարար կշիռը ողջ հասույթի (ապրանքաշրջանառության) 50 տոկոսը (սահմանային չափը) գերազանցելու հետ կապված լրացուցիչ ուղղիչ գործակիցն է:
2.11. 1998թ. նոյեմբերի 1-ից հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում նաև առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) տեղադրված 30 քառ.մետր մակերեսից ոչ ավելի առևտրական տարածք ունեցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնողները:
2.12. Սեփական արտադրության արտադրանքի վաճառահանման կետերում, դեղատներում, գազի վաճառքի կետերում, մամուլի կրպակներում համապատասխանաբար սեփական արտադրության արտադրանքից, դեղանյութերից, դեղամիջոցներից և բժշկական այլ պարագաներից, գազից, թերթերից, հանդեսներից, փաստավավերագրերից, տեղեկագրերից, պարբերականներից բացի այլ ապրանքների վաճառք իրականացնողները վճարում են նաև հաստատագրված վճար, եթե հաշվետու եռամսյակի արդյունքներով (ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում այդ «այլ-ապրանքների» վաճառքից ստացված հասույթի (ապրանքաշրջանառության) տեսակարար կշիռը ողջ հասույթի (ապրանքաշրջանառության) մեջ գերազանցում է 10, իսկ մամուլի կրպակներում` 50 տոկոսը:
Անկախ «այլ ապրանքների» վաճառքից ստացած հասույթի 10 (կամ մամուլի կրպակների 50) տոկոս տեսակարար կշիռը գերազանցելու փաստից, ԼՂՀ տարածքում գործող բոլոր այդ հարկ վճարողները (սեփական արտադրության արտադրանքն ինքնուրույնաբար իրացնողները, դեղատները, գազի վաճառքի կետերը և մամուլի կրպակները) լրացնում և հաշվետու եռամսյակի ավարտից հետո (մինչև հաջորդող ամսվա 25-ը ներառյալ) հարկային մարմին են ներկայացնում ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից սահմանված «Տեղեկանքը», որում արտացոլված տվյալների համաձայն կորոշվի (կպարզվի) տվյալ հարկ վճարողի հաստատագրված վճարով հարկման ենթակա լինել կամ չլինելը:
Օրինակ 2.10. «Արսեն» ՍՊԸ-ն Հադրութում ունի 18 քառ. մետր առևտրական տարածք (մակերես) ունեցող դեղատուն, որում բացի դեղանյութերից, դեղամիջոցներից և բժշկական այլ պարագաներից իրականացվում է նաև այլ ապրանքների վաճառք:
Եռամսյակն ավարտվելուց հետո ընկերությունը օրենքի 13 հոդվածի 5-րդ կետով սահմանված ժամկետում իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում ապրանքաշրջանառության համամասնությունների մասին տեղեկանքը` ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից հաստատված ձևերով, որում կատարված հաշվարկից պարզվում է, որ դեղատան համար տվյալ (հաշվետու) եռամսյակի ապրանքաշրջանառության ծավալի մեջ այլ ապրանքների վաճառքից ստացված հասույթի տեսակարար կշիռը կազմել է 14.3 տոկոս:
Քանի որ տեղի է ունեցել օրենքի 22 հոդվածի 4-րդ կետով սահմանված համամասնության գերազանցում, ապա այդ եռամսյակի համար «Արսեն» ընկերությունը կվճարի նաև հաստատագրված վճար: Հաստատագրված վճարի մեծությունը հաշվարկվում է համաձայն սույն հրահանգի 2.6 կետում բերված բանաձևի, ընդ որում, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը ընկերության կողմից, օրենքով սահմանված կարգով, հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացրած չլինելու դեպքում, բանաձևում.
- ԱՏ - ընդունվում է փաստացի զբաղեցրած առևտրական տարածքը.
- Օր - ընդունվում է հաշվետու եռամսյակի օրացուցային օրերի թվին հավասար:
2.13. Գյուղական վայրերի համար կիրառվում է նաև լրացուցիչ 0.8 ուղղիչ գործակիցը:
2.14. Խանութի, կրպակի (տաղավարի) համար օրենքի 25 հոդվածի 3-րդ կետով նախատեսված լրացուցիչ ուղղիչ գործակիցը կիրառելի է միայն այն դեպքերում, երբ վերջինիս ողջ առևտրական տարածքը տեղադրված (տեղակայված) է բացառապես նկուղային հարկերում (առաստաղի վերին կետը գտնվում է գետնի մակերեսից ցածր):
Օրինակ 2.11. Ստեփանակերտի «Արման» փակ բաժնետիրական ընկերությունը Մարտունի քաղաքի բնակելի շենքի նկուղային հարկում ունի 17 քառ. մետր առևտրական տարածք ունեցող խանութ, որի առաստաղի վերին կետը գտնվում է գետնի մակերեսից 0.1 մետր ցածրության վրա: Խանութը աշխատում է առանց հանգստյան օրերի: Տվյալ դեպքում, խանութի միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը 1998թ. նոյեմբեր ամսվա համար կկազմի.
ՀՎ =Պ x ԱՏ x Օր x Գ x ԼԳ2 x Ա = 32 x 17քառ.մ. x 30 օր x 1.2 x 0.8 x 1.0 = 15667.2 դրամ
Օրինակ 2.12. Ասկերանի «Հասմիկ» բաց բաժնետիրական ընկերությունը Ստեփանակերտ քաղաքում իրականացնում է առևտրական գործունեություն երկու հարկ զբաղեցնող խանութի միջոցով, որի 28 քառ. մետր ընդհանուր առևտրական տարածքի մի մասը (20 քառ.մետր առևտրական տարածք ունեցող մեկ դահլիճը) գտնվում է շենքի նկուղային հարկում: Տվյալ խանութը բացառապես նկուղային չի համարվի և հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս բացառապես նկուղային հարկերում տեղադրված լինելու հետ կապված լրացուցիչ ուղղիչ գործակից (ԼԳ2) չի կիրառվի` անկախ խանութի ոչ նկուղային մասում գործունեության իրականացնելու կամ չիրականացնելու հանգամանքից:
3. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության վերաբերյալ
3.1. Առևտրի իրականացման վայրի քառակուսի մետրով արտահայտված փաստացի օգտագործվող ընդհանուր մակերեսը (տարածքը) այն մակերեսն է, որն ըստ էության, որոշակիորեն առանձնացված (հատկացված) է և (կամ) փաստորեն օգտագործվում է առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար և ներառում է անմիջականորեն առևտրի հետ կապված և առևտրի իրականացմանն օժանդակող շինությունների, սարքավորումների զբաղեցրած մակերեսները, մասնավորապես անցուղիների, պահեստների, աստիճանների, աստիճանահարթակների, սառնարանների, պահարանների, հիգիենայի սենյակների, հանդերձարանների, սան հանգույցների և այլն: Կախված առևտրի իրականացման վայրի տեղաբաշխումից, եթե օժանդակող շինությունների, սարքավորումների զբաղեցրած մակերեսներն օգտագործվում են ոչ միայն առևտրի իրականացման վայրի, այլ նաև այլ գործունեության համար, ապա վերջիններիս մակերեսները ներառվում են առևտրի իրականացման վայրի ընդհանուր մակերեսում օգտագործման համամասնական չափով:
3.2. Կրպակաշարերի և համանման այլ վայրերի կազմակերպումը դիտարկվում է որպես առևտրի իրականացման վայրի կազմակերպում, եթե առևտրի իրականացման վայրի կազմակերպման նպատակով է կատարվել այդ տարածքների տրամադրումը (հատկացումը) կազմակերպչին (մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմնի կողմից): Այլ դեպքում առևտրի իրականացման վայրի կազմակերպում դիտարկելու համար անհրաժեշտ է կողմնորոշվել` ելնելով աշխատանքների իրականացման մասշտաբներից, պարբերականությունից, կազմակերպչի կողմից այլ անձանց համար առևտրի կազմակերպման գործառույթներ ըստ էության իրականացնելուց և տարածքը որոշակիորեն առանձնացված լինելու հանգամանքից:
3.3. Անկախ առևտրի իրականացման վայրի հողի (գույքի) օգտագործման ձևից (մասնավորապես, ԼՂՀ կառավարության, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարձակալություն, սեփական հողատարածքի, գույքի օգտագործում) առևտրի իրականացման վայր կազմակերպողները հաստատագրված վճարները հաշվարկում են օրենքի 3 գլխի դրույթներին համապատասխան:
3.4. Այն դեպքում, երբ առևտրի իրականացման վայրերում առևտուրն իրականացվում է նաև ավտոմեքենաների միջոցով (վրայից), ապա այդ ավտոմեքենաների զբաղեցրած մակերեսները (տարածքները) ևս ներառվում են առևտրի իրականացման վայրի մակերեսի (տարածքի) մեջ:
3.5. Առևտրական դահլիճ ունեցող մշտական շինություններում գտնվող տարածքներում առևտրի իրականացման վայրերի համար փաստացի օգտագործվող մակերեսի նկատմամբ կիրառվում է նաև 0.7 գործակից: Սույն հրահանգչական նամակի կիրառման առումով առևտրական դահլիճ ունեցող մշտական (հիմնական) շինություն է համարվում կրող, պարփակող կամ համակցված (կրող և պարփակող) կոնստրուկցիաներից կազմված փակ ծավալ կազմող շինարարական համակարգը, որն օգտագործվում է առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար:
Միևնույն վայրում (հասցեում) առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունում և միաժամանակ այդ շինությունից դուրս (ոչ մշտական շինություն) առևտրի իրականացման վայր կազմակերպելու դեպքում կազմակերպիչը փաստացի օգտագործվող մակերեսները (տարածքները) հաշվառում է առանձին:
Օրինակ 3.1.
Ստեփանակերտում կազմակերպությունը, իրեն տրամադրված տարածքում կազմակերպում է տոնավաճառ (առևտրի իրականացման վայր): Կազմակերպության կողմից տոնավաճառի կազմակերպման համար առևտրական գործունեություն իրականացնողներին հատկացվել է 800 քառ. մետր տարածք (փաստացի օգտագործվող մակերես), որից 500 քառ. մետր տարածքը` առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունում: Կազմակերպության կողմից իր հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության մեջ առանձին-առանձին նշվում են առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունում և շինության հարակից տարածքում հատկացված փաստացի օգտագործվող մակերեսները: Հաստատագրված վճարի հաշվարկման համար փաստացի օգտագործվող մակերեսների (300 քառ. մետր և 500 քառ. մետր) նկատմամբ կիրառվում է 1.2 գործակից, իսկ 0.7 գործակիցը կիրառվում է միայն առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունում հատկացված փատացի օգտագործվող մակերեսի (500 քառ. մետր) նկատմամբ:
(3.5-րդ կետը խմբ. 19.05.2003 թիվ 27/Ղ)
3.6. Առևտրի իրականացման վայրի տարածքը, որպես այդպիսին որոշակիորեն առանձնացված չլինելու, ինչպես նաև տարածքի սահմանները կազմակերպչի կողմից գերազանցելու դեպքում, որպես առևտրի իրականացման վայրի տարածք դիտարկվում է այն տարածքը, որտեղ փաստորեն կազմակերպչի կողմից իրականացվում է առևտրի կազմակերպումը:
Օրինակ 3.2. Ստեփանակերտի տարածքում «Արմեն» ՍՊԸ-ն, իրավասու մարմնի կողմից իրեն տրամադրված հողատարածքում կազմակերպում է տոնավաճառ: Տրամադրված տարածքի ընդհանուր մակերեսը 8000 քառ. մետր է, որից, ՍՊԸ-ի կողմից փաստորեն 1200 քառ. մետրն է առայժմ առանձնացվել (հատկացվել) առևտրի իրականացման համար (ներառյալ օժանդակող շինություններն և այլն): «Արմեն» ՍՊԸ-ն առևտուր է կազմակերպում տարբեր աշխատանքային ռեժիմներով` տոնավաճառը որոշակիորեն բաժանելով երկու տարբեր տարածքների: Առաջին տարածքում (800 քառ. մետր) առևտուր է կազմակերպվում միայն շաբաթ և կիրակի օրերին, իսկ 2-րդ տարածքում` (400 քառ. մետր) շաբաթվա բոլոր օրերին (այդ թվում նաև շաբաթ և կիրակի): Յուրաքանչյուր տարածքում առևտրի կազմակերպումը դիտարկվում է առանձին-առանձին` որպես տարբեր տարածքներում առևտրի կազմակերպման գործունեություն: Տվյալ դեպքում ՍՊԸ-ն հարկային տեսչությանը ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ երկու հայտարարություն է ներկայացնում և հաստատագրված վճարների հաշվարկները կատարում է յուրաքանչյուր տարածքի համար առանձին-առանձին:
3.8. Այն դեպքում, երբ կազմակերպիչը հանդիսանում է նաև առևտուր իրականացնող (իր (հատկացված) տարածքներում (տեղերում) ինքը ևս իրականացնում է առևտուր), ապա առևտրի իրականացման վայրի այդ տարածքների մասով առևտրի իրականացման վայրի կազմակերպման համար սահմանված հաստատագրված վճարներ չեն գործում: Կազմակերպչի կողմից այդ տարածքում առևտուր իրականացնելու համար հարկերը հաշվարկվում և վճարվում են ԼՂՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով` բացառությամբ այն դեպքերի, երբ իր առևտրական գործունեությունը նա իրականացնում է այդ նույն վայրում տեղաբաշխված խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով և իր ողջ առևտրական տարածքի գումարային մեծությունը չի գերազանցում 30 քառ. մետր (այսինքն` համապատասխանում է օրենքի 2 գլխի դրույթներին): Գործունեության մի քանի տեսակ իրականացնելու դեպքում իրականացվում է եկամուտների և ծախսերի առանձնացված հաշվառում:
3.9. Առևտրի իրականացման վայր կազմակերպողների կողմից յուրաքանչյուր ամսվա համար հարկային մարմնին նախօրոք հայտարարված առևտրի իրականացման վայրի մակերեսին (տարածքին) վերաբերյալ ելակետային տվյալները ամսվա ընթացքում (այդ ամսվա համար) նվազեցման ենթակա չեն, բացառությամբ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեված դեպքերի:
(3.9-րդ կետը լրաց. 19.05.2003 թիվ 27/Ղ)
3.10. Հաստատագրված վճարի ամսական չափը առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլ) կազմակերպչի համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՀՎ=ՊxՓՄxՕր xԳ1 xԳ2, xԳ3 xԱ, որտեղ`
ՀՎ- հաստատագրված վճարի ամսական չափն է,
Պ- ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,
ՓՄ- առևտրի իրականացման վայրի քառակուսի մետրերով արտահայտված փաստացի օգտագործվող մակերեսն է,
Օր- ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերի թիվն է,
Գ1- գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,
Գ2- անմիջականորեն առևտրի հետ կապված և առևտրի իրականացմանն օժանդակող մակերեսների հաշվառման գործակիցն է,
Գ3- առևտրական դահլիճ ունեցող մշտական շինություններում առևտրի իրականացման վայր կազմակերպողների համար կիրառվող գործակիցն է,
Ա-սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:
(3.10-րդ կետը խմբ. 19.05.2003 թիվ 27/Ղ)
3.11. Վճարողները, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, օրենքով սահմանված ժամկետներում, իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ներկայացնում են ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից սահմանված ձևի հայտարարություն` սահմանված չափերի հաշվառման ցուցանիշների վերաբերյալ:
Կազմակերպչի կողմից տվյալ ամսվա համար գանձվող վճարների գումարներն առևտրի իրականացման վայրի 1 քառ. մետր հաշվով այդ ամսվա համար վճարվող (հաշվարկված) հաստատագրված վճարի մեծության հնգապատիկը գերազանցելու դեպքում, հաստատագրված վճարի մեծության նկատմամբ լրացուցիչ կիրառվում է 2.0 ուղղիչ գործակից (օրենքի 31 հոդվածի 2-րդ կետ):
Տվյալ սահմանային չափը գերազանցելու դեպքում ամսվա համար վճարվող (հաշվարկված) հաստատագրված վճարի չափը ճշգրտվում է ՀՎ x ԼԳ բանաձևով, որտեղ` ԼԳ-ն լրացուցիչ ուղղիչ գործակիցն է:
Օրինակ 3.3
Օրինակ 3.2-ում նշված կազմակերպությունը օգոստոս ամսվա ընթացքում առաջին տարածքում (800 քառ. մետր) առևտուր է կազմակերպել 10 օր, իսկ երկրորդ տարածքում (400 քառ. մետր)` 31 օր: Կազմակերպչի կողմից առևտուր իրականացնողներին տարածքներ (տեղեր) տրամադրելիս վերջիններից գանձված վճարների գումարները կազմել են.
- առաջին տարածքի համար` 7500.0 հազ. դրամ,
- երկրորդ տարածքի համար` 5600.0 հազ. դրամ:
Տվյալ ամսվա համար դրանց մեծությունը 1մ2 հաշվով կկազմի համապատասխանաբար`
- 9375դրամ (7500.0 հազ. դրամ: 800 = 9375 դրամ),
- 14000 դրամ (5600.0 հազ.դրամ : 400 = 14000 դրամ):
Կազմակերպչի կողմից ամսվա համար վճարվող հաստատագրված վճարի չափը հաշվարկված է`
- առաջին տարածքի համար` 921.6 հազ. դրամ
(ՀՎ = Պ x ՓՄ x Օր x Գ1 x Գ2 x Գ3 x Ա = 100 x 800մ2 x 10 օր x 0.8 x 1.2 x 1.0 x 1.0 = 921.6 հազ. դրամ).
- երկրորդ տարածքի համար` 1190.4 հազ. դրամ.
(ՀՎ = Պ x ՓՄ x Օր x Գ1 x Գ2 x Գ3 x Ա = 100 x 400մ2 x 31 օր x 0.8 x 1.2 x 1.0 x 1.0 = 1190.4 հազ. դրամ):
Հաստատագրված վճարի հաշվարկման համար օրենքով նախատեսված 0.7 գործակիցը չի կիրառվում, քանի որ տոնավաճառը չի գտնվում առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունում:
Մեկ քառ. մետրի հաշվով ամսվա համար այն համապատասխանաբար կազմում է .
- 1152 դրամ (921.6 հազ. դրամ : 800մ2 = 1152 դրամ),
- 2976 դրամ (1190.40 հազ. դրամ : 400մ2 = 2976 դրամ):
1մ2 հաշվով կազմակերպության կողմից օգոստոս ամսվա համար գանձվող վճարների գումարների և նույն ամսվա համար վճարվող (հաշվարկված) հաստատագրված վճարի մեծության հարաբերակցությունը ըստ տարածքների համապատասխանաբար կազմում է`
- 8.13 (9375 դրամ : 1152 դրամ = 8.13),
- 4.70 (14000 դրամ : 2976 դրամ = 4.70):
Հետևաբար հաստատագրված վճարի գումարն առաջին տարածքի համար կավելացվի 2 անգամ և կկազմի 1843.2 հազ. դրամ (921.6.0 հազ. դրամ x 2.0), իսկ երկրորդ տարածքի համար, քանի որ չկա սահմանային չափի գերազանցում, կմնա ամփոփոխ:
Այսպիսով, կազմակերպության տվյալ ամսվա հաստատագրված վճարի չափը կկազմի 3033.6 հազ. դրամ (1843.2 հազ. դրամ + 1190.4 հազ. դրամ):
(3.11-րդ կետը խմբ. 19.05.2003 թիվ 27/Ղ)
3.12. Գյուղատնտեսական արտադրանքի շուկա հանդիսացող առևտրի իրականացման վայրի համար հաստատագրված վճարի չափը հաշվարկելու կիրառվում է 0.4 ուղղիչ գործակիցը: Եթե գյուղատնտեսական արտադրանքի շուկայում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքից բացի առկա է նաև այլ ապրանքների վաճառք, ապա 0.4 ուղղիչ գործակիցը կիրառվում է միայն գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի համար առանձնացված (փաստացի օգտագործվող ապրանքի մասով:
Օրինակ 3.4. Ստեփանակերտում գտնվող գյուղատնտեսական արտադրանքի երկհարկանի շուկայում (որի տարածքը կազմում է 600 քառ.մետր) առևտուր իրականացնողների մի մասը շուկայի մի հատվածում` 150 քառ.մետր մակերեսի վրա, առևտուր է իրականացնում ոչ գյուղատնտեսական արտադրանք հանդիսացող (մասնավորապես տնտեսական բնույթի) ապրանքների գծով:
Տվյալ դեպքում, կազմակերպիչը իր հաշվառման վայրի հարկային մարմնին ներկայացվող ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության ձևի մեջ, այդ տարածքները (մեկերեսները) արտացոլում է յուրաքանչյուր մասով առանձին - առանձին (երկու սյունակով):
Օրինակում բերված դեպքում շուկայի 450 քառ.մետր (600 քառ.մետր – 150 քառ.մետր = 450 քառ. մետր) կազմող այն մասի համար, որտեղից իրականացվում է գյուղատնտեսական արտադրանքի վաճառք կիրառվում է 0.4 ուղղիչ գործակից, իսկ մյուս 150 քառ.մետր կազմող մասի համար` 1.0 ուղղիչ գործակիցը:
4. Հանային սննդի ոլորտում իրականացվող գործունեության վերաբերյալ
4.1. Օրենքի գործողությունը չի տարածվում հանրակրթական դպրոցների, պրոֆտեխնիկական ուսումնարանների, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերում տեղադրված հանրային սննդի գործունեության իրականացման օբյեկտների վրա` սովորողներին (դպրոցականներին, ուսանողներին) և աշխատավորական կոլեկտիվի անդամներին մատուցված հանրային սննդի ծառայությունների մասով:
Օրինակ 4.1. Միջնակարգ դպրոցի բուֆետում (որն ունի 60 քառ.մետր սպասարկման սրահ) կազմակերպվում է խոհարարական արտադրանքի իրացում (սպառում) դպրոցականների և դպրոցի աշխատավորական կոլեկտիվի անդամների համար:
Համաձայն օրենքի 33 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի, այստեղ հաստատագրված վճարներ չեն գործում և հարկումն իրականացվում է ԼՂՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
Օրինակ 4.2. Օրինակ 4.1.-ում նշված դպրոցի բուֆետը (ճաշարանը) վարձակալությամբ տրամադրվել է «Արտուր» ընկերությանը` հանրային սննդի ոլորտում (ոչ դպրոցական կարիքների համար, մասնավորապես, ամառային արձակուրդների ընթացքում) տնտեսական գործունեություն իրականացնելու համար:
Այս դեպքում հարկումը կատարվում է հաստատագրված վճարների ձևով:
4.2. Հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը, քառ.մետրերով արտահայտված, պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված, հատուկ կահավորված այն տարածքն է, որը ներառում է ինչպես սպառողների կողմից անմիջականորեն պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման հետ կապված, այնպես էլ հանրային սննդի գործունեության իրականացման վայրում սպառողների ժամանցը կազմակերպելու համար նախատեսված տարածքները (մասնավորապես բեմահարթակների, պարահրապարակների, առանձնասենյակների և այլն):
4.3. Հանրային սննդի ոլորտի գործունեություն իրականացնողների հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՀՎ = Պ x ՍՄ x Օր x Գ1 x Գ2 x Գ3 x ԼԳ x Ա, որտեղ`
ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,
Պ - ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,
ՍՄ - քառակուսի մետրերով արտահայտված սպասարկման մակերեսը,
Օր - ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերի թիվն է,
Գ1 - բացօթյա վայրերի համար` տարածքի օգտագործման գործոնի հետ կապված ուղղիչ գործակիցն է,
Գ2 - ալկոհոլային խմիչքների բացակայության հետ կապված ուղղիչ գործակիցն է,
Գ3 - սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող վայրերի (օբյեկտների) համար ուղղիչ գործակիցն է,
ԼԳ - բացօթյա վայրերի համար` ապրիլ-հոկտեմբեր ամիսների համար կիրառվող լրացուցիչ ուղղիչ գործակիցն է,
Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:
4.4. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար օրենքի 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում նախատեսված է սահմանային չափ` հարկ վճարողների կողմից մեկ մետր քառակուսու հաշվով եռամսյակի ապրանքաշրջանառության ծավալը 200 հազար դրամը գերազանցելու դեպքում վերջիններս հաշվետու եռամսյակի համար հարկերը կվճարեն հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
Օրինակ 4.3. Ստեփանակերտ քաղաքում գտնվող «Լավանդա» ՍՊԸ-ին պատկանող սրճարանում իրականացվում է հանրային սննդի գործունեություն: Սրճարանում սպասարկման մակերեսը կազմում է 70 քառ.մետր (ներառվում է նաև պարահրապարակը և երաժիշտների հարթակը): ՍՊԸ-ն իր հաշվառման վայրի հարկային մարմնին ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությամբ տեղեկացրել է, որ հաշվետու եռամսյակի առաջին ամսվա ընթացքում սրճարանի համար նախատեսված չեն հանգստյան օրեր, երկրորդ ամսվա համար անկախ տվյալ եռամսյակի իրացման շրջանառությունից, կատարվում է հաստատագրված վճարների մուծում հետևյալ չափերով.
- եռամսյակի առաջին ամսվա համար`
ՀՎ = Պ x ՍՄ x Օր x Ա = 65 x 70 քառ.մետր x 31 Օր x 1.0 = 141050 դրամ,
- երկրորդ ամսվա համար`
ՀՎ = 65 x 70 x 20 = 91000 դրամ,
- երրորդ ամսվա համար`
ՀՎ = 65 x 70 x 23 = 104650 դրամ:
Հաստատագրված վճարների հաշվարկման համար օրենքով նախատեսված ուղղիչ գործակիցներ չեն կիրառվում այն պատճառով, որ`
ա) սրճարանը չի հանդիսանում բացօթյա վայր,
բ) սրճարանում առկա է ալկոհոլային խմիչքների սպառում,
գ) սրճարանը սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող օբյեկտ չէ:
Համաձայն օրենքի 19 հոդվածի 3-րդ կետի շահութահարկի գծով կանխավճարային մուծումներ նշված ամիսների համար չեն կատարվելու:
Եռամսյակն ավարտվելուց հետո ընկերությունը օրենքի 13 հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում իր հաշվառման վայրի հարկային մարմնին է ներկայացնում սահմանային չափերի ցուցանիշների վերաբերյալ հայտարարությունը` ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից հաստատված ձևով, որում կատարված հաշվարկներից պարզվում է, որ սրճարանի ապրանքաշրջանառության ծավալը եռամսյակի համար կազմել է 11450.0 հազ. դրամ: Քանի որ տվյալ դեպքում եռամսյակի ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ.մետրի հաշվով կազմում է 163.6 հազ. դրամ (չի գերազանցում օրենքի 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված սահմանային չափը), ապա, տվյալ դեպքում, որևէ վերահաշվարկ չի կատարվում և շահութահարկի և ԱԱՀ-ի հարկային պարտավորություններն այդ եռամսյակի համար կազմում է հաստատագրված վճարի գումարի չափը:
Օրինակ 4.4. Անհատական ձեռնարկությունը Ստեփանակերտ քաղաքի Աբովյան փողոցում գտնվող իրեն պատկանող երկհարկանի տան առաջին հարկի երկու սենյակներում և տնամերձ այգու մի մասում իրականացնում է հանրային սննդի գործունեություն ալկոհոլային խմիչքների մատուցմամբ: Սենյակներից մեկում տեղաբաշխված է խոհանոցը, իսկ մյուս` 17 քառ.մետր մակերես ունեցող սենյակը և այգու 15 քառ.մետր մակերես ունեցող հատվածը հանդիսանում է սպասարկման սրահ: Ձեռնարկությունն իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությամբ տեղեկացրել է, որ հաշվետու եռամսյակի համար նախատեսված չեն հանգստյան օրեր: Այդ ամիսների համար, անկախ տվյալ եռամսյակի իրացման շրջանառությունից, կատարվում է հաստատագրված վճարների մուծում հետևյալ չափերով.
- Եռամսյակի 1 ամսվա համար`
- 17 քառ.մետր տարածքի (ոչ բացօթյա վայրի) համար`
ՀՎ = Պ x ՍՄ x Օր x Ա = 65 x 17 քառ.մետր x 31 Օր x 1.0 = 34255 դրամ,
- 15 քառ.մետր տարածքի ( բացօթյա վայրի) համար`
ՀՎ = Պ x ՍՄ x Օր x Գ1 x ԼԳ x Ա = 65 x 15 քառ.մետր x 31 Օր x 0.7 x 1.2 x 1.0 = 25389 դրամ:
Առաջին ամսվա համար ձեռնարկության կողմից վճարվող հաստատագրված վճարի ընդհանուր գումարը կկազմի` 59644 դրամ (34255+25389):
- Եռամսյակի երկրորդ ամսվա համար`
- 17 քառ.մետր տարածքի (ոչ բացօթյա վայրի) համար`
ՀՎ = 65 x 17 քառ.մետր x 30 Օր x 1.0 = 33150 դրամ,
- 15 քառ.մետր տարածքի ( բացօթյա վայրի) համար`
ՀՎ = 65 x 15 քառ.մետր x 30 Օր x 0.7 x 1.2 x 1.0 = 24570 դրամ:
Երկրորդ ամսվա համար ձեռնարկության կողմից վճարվող հաստատագրված վճարի ընդհանուր գումարը կկազմի 57720 դրամ (33150+24570):
- Եռամսյակի երրորդ ամսվա համար`
- 17 քառ.մետր տարածքի (ոչ բացօթյա վայրի) համար`
ՀՎ = 65 x 17 քառ.մետր x 31 Օր x 1.0 = 34255 դրամ,
- 15 քառ.մետր տարածքի ( բացօթյա վայրի) համար`
ՀՎ = 65 x 15 քառ.մետր x 31 Օր x 0.7 x 1.2 x 1.0 = 25389 դրամ:
Երրորդ ամսվա համար ձեռնարկության կողմից վճարվող հաստատագրված վճարի ընդհանուր գումարը կկազմի 59644 դրամ (34255+25389):
Եռամսյակի համար հաստատագրված վճարների ընդհանուր գումարը կկազմի` 177008 դրամ (59644+57720+59644):
Հանրային սննդի օբյեկտի ապրանքաշրջանառությունը կազմել է 6800.0 հազ.դրամ: Քանի որ 1 քառ.մետր հաշվով եռամսյակի ընթացքում ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է սահմանային չափը` 200 հազ.դրամը (կազմել է 212.5 հազ.դրամ (6800.0 : 32 = 212.5)), ապա հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով անհատական ձեռնարկությունը անցած եռամսյակի համար հարկերը կվճարի ԼՂՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, իսկ վճարված 177008 դրամ հաստատագրված վճարի գումարը օրենքի 16 հոդվածի համաձայն ենթակա է հաշվանցման, ընդ որում` 106205 դրամը (177008 դրամի 60%-ը) ԱԱՀ-ի 70803 դրամը (177008 դրամի 40%-ը) շահութահարկի գծով հարկային պարտավորությունների դիմաց (ԱԱՀ-ի մասով հաշվապահական ձևակերպումների ճշգրտումը կատարվում է 2.8. կետի և օրինակի համանմանությամբ):
Հաջորդ ամիսների համար անհատական ձեռնարկությունն ամեն դեպքում կատարում է հաստատագրված վճարներ` հաջորդ եռամսյակի արդյունքներով, նորից վերը նշված կարգով կատարելով համեմատություն:
4.5. Եռամսյակի ընթացքում հանրային սննդի գործունեության իրականացման վայրի ելակետային տվյալ հանդիսացող սպասարկման մակերեսի փոփոխության դեպքում սահմանային չափի գերազանցումը հաշվարկելիս եռամսյակի համար հիմք է ընդունվում կշռված միջինի միջոցով հաշվարկված սպասարկման մակերեսը, որը որոշվում է գործունեության իրականացման օրերի թվին համապատասխան (տես սույն հրահանգչական նամակի 2.9. օրինակը):
4.6. Հանրային սննդի այն վայրերում (օբյեկտներում), որտեղ բացակայում են ալկոհոլային խմիչքները, հաստատագրված վճարների հաշվարկման համար կիրառվում է 0.5 մեծությամբ ուղղիչ գործակիցը, իսկ ալկոհոլային խմիչքներից միայն գարեջրի առկայության դեպքում` «0.7» ուղղիչ գործակիցը: Արտաքին բուֆետների և սպասարկման սրահ չունեցող այլ վայրերի համար, որոնց սպասարկման մակերեսը համաձայն օրենքի ընդունվում է 20 քառ.մետր, հաստատագրված վճարները հաշվարկելիս վերը նշված գործակիցը չի կիրառվում (անկախ ալկոհոլային խմիչքներ լինելու կամ չլինելու հանգամանքից):
Օրինակ 4.5. Ստեփանակերտի կահույքի գործարանի տարածքում տեղաբաշխված վերջինիս պատկանող ճաշարանը, որը ունի 200 քառ.մետր սպասարկման սրահ, սպասարկում է սահմանափակ քանակակազմով սպառողների (աշխատավորական կոլեկտիվի անդամներին): Ճաշարանում բացակայում են ալկոհոլային խմիչքները: Ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրերի թիվը 22 է:
Հաստատագրված վճարի չափը կկազմի`
ՀՎ = Պ x ՍՄ x Օր x Գ2 x Գ3 x Ա = 65 x 200 քառ.մետր x 22 Օր x 0.5 x 0.5 x 1.0 = 71500 դրամ:
Օրինակ 4.6. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող «Մուշ» ՍՊԸ հանրային սննդի կազմակերպումը իրականացնում է 100 քառ.մետր սպասարկման մակերես ունեցող բացօթյա վայրում և ալկոհոլային խմիչքներից առկա է միայն գարեջուրը:
Ըստ էության, հանրային սննդի օբյեկտը չունի սպառողների սահմանափակ քանակակազմ (չի հանդիսանում որևէ սուբյեկտի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտ):
Եթե գործունեության իրականացման օրերի թիվն ընդունենք 30, ապա մեկ ամսվա (օրինակ նոյեմբեր) համար հաստատագրված վճարի չափը կկազմի`
ՀՎ = Պ x ՍՄ x Օր x Գ1 x Գ2 x Գ3 x ԼԳ x Ա = 65 x 100 քառ.մետր x 30 Օր x 0.7 x 0.7 x 1.0 x 1.2 x 1.0 = 114660 դրամ:
4.7. Արտաքին բուֆետների միջոցով հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար, անկախ վերջիններիս բացօթյա լինելու կամ չլինելու հանգամանքից, բացօթյա վայրերի համար նախատեսված ուղղիչ գործակիցներ չեն կիրառվում:
Հանրային սննդի մեկ վայրում (օբյեկտում) արտաքին բուֆետի միջոցով իրականացվող հանրային սննդի սպասարկման տարբեր ձևերի առկայության դեպքում (մասնավորապես, շարժական պաղպաղակային սարքեր, «Գրիլ» սարքեր), հաստատագրված վճարի հաշվարկումը կատարվում է յուրաքանչյուրի համար առանձին, իսկ հարկային մարմնին ներկայացվում է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ մեկ (միասնական) հայտարարություն` հանրային սննդի վայրի համար (կատարվում է համապատասխան նշում ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության «Սպասարկման մակերես» տողի վերջին սյունակում):
4.8. Հանրային սննդի կազմակերպումը մի քանի վայրերում իրականացնելու դեպքում հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր վայրի համար առանձին և յուրաքանչյուր օբյեկտի համար հարկային մարմիններին ներկայացվում է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ առանձին հայտարարություն:
Օրինակ 4.7. «Սևադա» անհատական ձեռնարկությունը «Արցախ» տոնավաճառի շենքում տեղաբաշխված շարժական վայրի (արտաքին բուֆետ) միջոցով, հանրային սննդի ոլորտում իրականացնում է տնտեսական գործունեություն:
Ամսվա համար անհատական ձեռնարկության, սեփականատիրոջ կողմից հաշվառման վայրի հարկային մարմնին, որպես ելակետային տվյալ, ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրերը հայտարարվել է 30 օր:
Քանի որ, հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է արտաքին բուֆետի միջոցով, ուստի օրենքի 35 հոդվածի 2-րդ կետի համաձայն, սպասարկման մակերեսն ընդունվում է 20 քառ.մետր:
Ըստ էության, հանրային սննդի օբյեկտը չունի սպառողների սահմանափակ քանակակազմ:
Հաստատագրված վճարի չափը կկազմի`
ՀՎ = Պ x ՍՄ x Օր x Գ1 x Ա = 65 x 20 քառ.մ. x 30 օր x 1.0 x 1.0 = 39000 դրամ:
Միաժամանակ անհատական ձեռնարկությունը տան հարևանությամբ շահագործում է «Գրիլ» սարք (հավի խոհարարական մշակում):
Հաստատագրված վճարի չափը այս դեպքում ևս կկազմի`
ՀՎ = Պ x ՍՄ x Օր x Գ1 x Ա = 65 x 20 քառ.մ. x 30 օր x 1.0 x 1.0 = 39000 դրամ:
Քանի որ, անհատական ձեռնարկությունը, հանրային սննդի ոլորտում գործունեություն է իրականացնում տարբեր վայրերում գտնվող երկու առանձին արտաքին բուֆետների միջոցով, ապա իր հաշվառման վայրի հարկային մարմնին ներկայացնում է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ երկու առանձին հայտարարություն:
Օրինակ 4.8. «Կարեն» ՍՊԸ-ին պատկանող շոգեբաղնիքում (սաունայում) ի թիվս այլ ծառայությունների, կազմակերպվում է նաև հանրային սննդի ծառայություն: Սպառողին առաջարկվում է խոհարարական արտադրանք և ալկոհոլային խմիչքներ (գարեջուր, ալկոհոլային կոկտեյլներ): Ամսվա ընթացքում գործունեության իրականացման (հանրային սննդի կազմակերպման) օրերը կազմում է 30 օր: Հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսը որոշվում է հանրային սննդի ծառայության (որտեղ կատարվում է սպառումը) անմիջական սրահի մակերեսի չափով: Տվյալ շոքեբաղնիքում, օրինակ, այդ սենյակի (նախասրահի) մակերեսը կազմում է 40 քառ.մետր:
Հաստատագրված վճարման չափը կկազմի`
ՀՎ=Պ x ՍՄ x Օր x Ա = 65 x 40 քառ.մ. x 30 օր x 1.0 = 78000 դրամ:
4.9. Հանրային սննդի ոլորտում իրականացվող արտադրական գործունեության համար հարկերը հաշվարկվում են ԼՂՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
Օրինակ 4.9. «Ռևանշ» բաժնետիրական ընկերությունը հանրային սննդի ոլորտում արտադրական գործունեության իրականացման համար ունի խոհարարական նախապատրաստվածքի արտադրամաս:
Ընկերությունը, վերը նշված արտադրական գործունեությունից բացի, 40 քառ. մետր սպասարկման և սպառման կազմակերպում (օրենքի շրջանակներում ներառվող գործունեության իրականացում): Ամսվա ընթացքում գործունեության (40 քառ. մետրի հաշվով) իրականացման օրերի թիվը 25 է և օբյեկտում բացակայում են ալկոհոլային խմիչքները (այդ թվում նաև գարեջուրը):
Քանի որ, ըստ էության հանրային սննդի օբյեկտը չունի սպառողների սահմանափակ քանակակազմ, հաստատագրված վճարի գումարը տվյալ ամսվա համար կկազմի`
ՀՎ=Պ x ՍՄ x Օր x Գ2 x Գ3 x Ա = 65 x 20 քառ.մ. x 25 օր x 0.5 x1.0 x 1.0 = 32500 դրամ:
Ըստ արտադրական գործունեության մասով, ընկերությունը հարկերը կվճարի ԼՂՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
4.10. Այն հարկ վճարողները, որոնք հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար չունեն համապատասխան սպասարկման սրահներ (բացառությամբ օրենքի 35 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի) հարկերը հաշվարկում են ԼՂՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
Օրինակ 4.10. «Բերդ» կոոպերատիվը հանրային սննդի ոլորտում իրականացնում է տնտեսական գործունեություն և այդ նպատակով ընդունում է պատվերներ այլ տնտեսավարող սուբյեկտներից կազմակերպելու միանգամյա ճաշկերույթների (այդ թվում` այդ տնտեսավարող սուբյեկտների կողմից ընտրված համապատասխան վայրերում): Կոոպերատիվը գործունեության այդ մասով հարկերը հաշվարկում և վճարում է հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
5. Ավտոտրանսպորտային գործունեության վերաբերյալ
5.1. Վճարողներ են հանդիսանում սահմանված կարգով լիցենզավորման ենթակա ավտոտրանսպորտային միջոցներ շահագործողները` (այդ թվում նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա վարձակալական հիմունքներով օգտագործող) ավտոտրանսպորտային միջոցներով ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ մատուցելու մասով:
Այն հարկ վճարողները, որոնք ավտոտրանսպորտային միջոցներն օգտագործում են սեփական ներարտադրական (ներտնտեսական) կարիքների (փոխադրումների) համար, այդ մասով հաստատագրված վճարներ կատարողներ չեն հանդիսանում:
5.2. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x ԼԳ1 x ԼԳ2 x Ա որտեղ`
ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,
Պ - ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,
Տ - ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված ուղղիչ գործակիցն է, ընդ որում`
- թեթև մարդատար ավտոմեքենաների համար` 1.0,
- բեռնատար ավտոմեքենաների համար` տոննայով արտահայտված բեռնատարողությունը,
- ավտոբուսների համար` նստատեղերի քանակը,
Օր - ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերի թիվն է,
Գ - ուղղիչ գործակիցն է, կապված`
- գոտիականության հետ (բեռնատար և թեթև մարդատար ավտոմեքենաների համար).
- երթուղիների հետ (ավտոբուսների համար),
ԼԳ1 -ավտոբուսների ներքաղաքային երթուղիների համար կիրառվող լրացուցիչ ուղղիչ գործակիցն է,
ԼԳ2 - մինչև 13 նստատեղ ունեցող միկրոավտոբուսների համար կիրառվող լրացուցիչ ուղղիչ գործակիցն է,
Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:
5.3. Նախնական պատվերով, ինչպես նաև ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները հաստատագրված վճարների հաշվարկումը և վճարումը կատարում են օրենքի 5 գլխով նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների յուրաքանչյուր տեսակի համար սահմանված կարգով:
Օրինակ 5.1. Անհատ ձեռներեցն իր կողմից շահագործվող թեթև մարդատար (տաքսի) ավտոմեքենայով ուղևորափոխադրումներ է կատարում Ստեփանակերտ քաղաքում: Դեկտեմբեր ամսվա ընթացքում առանց հանգստյան օրերի աշխատելու դեպքում (31 օր), գործունեության այդ մասով անհատ ձեռներեցի հաստատագրված վճարի հաշվարկումը կատարվում է հետևյալ կերպ.
ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x Ա = 100 x 1 x 31 օր x 3.0 x 1.0 = 9300 դրամ:
Օրինակ 5.2. Անհատ ձեռներեցն իր կողմից շահագործվող թեթև մարդատար ավտոմեքենայով (օրինակ «Գազ 2461 մակնիշի) նախնական պատվերի համաձայն, ուղևորափոխադրումների ծառայություններ է մատուցում (մասնավորապես հարսանյաց հանդեսների, եկեղեցական ծիսակատարությունների գծով) պատվիրատուներին: Այդ գործունեության մասով անհատ ձեռներեցը հաստատագրված վճարի հաշվարկումն ու պետական բյուջե վճարումը կատարում է տաքսի (թեթև մարդատար) ավտոմեքենաների համար սահմանված կարգով:
Օրինակ 5.3. «Ավտոմեքենա» ԲԲԸ-ն, որը Ստեփանակերտ քաղաքում (համապատասխան լիցենզիայի հիման վրա) զբաղվում է ուղևորների ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ մատուցելով, ըստ համապատասխան պայմանագրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք գերատեսչություններին որոշակի ժամանակով, իրեն պատկանող թեթև մարդատար ավտոմեքենաներով (օրինակ ԳԱԶ - 3102 մակնիշի), մատուցում է ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ (նշված գերատեսչությունների ներտնտեսական կարիքների համար): Տվյալ դեպքում հաստատագրված վճար կատարողը հանդիսանում է «Ավտոմեքենա» ԲԲԸ-ը, որը հաստատագրված վճարը հաշվարկում և վճարում է պետական բյուջե տաքսի ավտոմեքենաների համար սահմանված կարգով:
5.4. Բեռնատար կամ թեթև մարդատար ավտոմեքենաներով միջազգային, միջպետական փոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ վայրի համար օրենքի 41 հոդվածով սահմանված գոտիականության հետ կապված համապատասխան ուղղիչ գործակիցներից առավելագույնը:
Օրինակ 5.4. Հադրութի շրջանի «Անիվ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենայով իրականացվում է միջշրջանային բեռնափոխադրումների ծառայությունների մատուցում: Ընկերությունն իր հաշվառման վայրի հարկային մարմնին ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը տեղեկացրել է, որ նոյեմբեր ամսվա ընթացքում (30 օր) նշված բեռնատար ավտոմեքենայով բեռնափոխադրումներ են կատարվելու Հադրութի շրջանից Ստեփանակերտ քաղաք:
Ավտոմեքենայի բեռնատարողությունը 5 տոննա է:
Այդ ամսվա համար հաստատագրված վճարի չափը կկազմի`
ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x Ա = 100 x 5 x 30 օր x 1.9 x 1.0 = 28500 դրամ:
5.5. Ավտոկցորդով բեռնատար ավտոմեքենաների միջոցով ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ իրականացնելու դեպքում ավտոկցորդի բեռնատարողությունը ներառվում է բեռնատար ավտոմեքենաների ելակետային տվյալներում:
5.4. Այն դեպքում երբ ավտոտրանսպորտային փոխադրումների ծառայություններ իրականացնողների կողմից, նույն տրանսպորտային միջոցով միևնույն ամսվա (ժամանակաշրջանի) ընթացքում իրականացվում է մեկից ավելի տեսակի ավտոտրանսպորտային փոխադրումների ծառայություններ, ապա հաստատագրված վճարի հաշվարկման համար, օրենքի 39 հոդվածի 2-րդ կետի համաձայն, հիմք են ընդունվում ավտոտրանսպորտային փոխադրումների այդ տեսակներից առավելագույն բարձր չափի ելակետային տվյալներ (մասնավորապես` այդ ամսվա (ժամանակաշրջանի) ընթացքում իրականացվող գործունեության տեսակների օրերի ընդհանուր թիվը) և ուղղիչ գործակիցներ ունեցող տեսակի նախատեսվածները:
Ընդ որում, երբ տվյալ ամսվա (ժամանակաշրջանի) համար, ըստ գործունեության առանձին տեսակների, ներկայացված են համապատասխան ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ առանձին հայտարարություններ, ապա հաստատագրված վճարների գումարները կհաշվարկվեն ըստ գործունեության տեսակների:
Օրինակ 5.5. «Ռաֆ» մակնիշի միկրոավտոբուսով (11 նստատեղ) անհատ ձեռներեցը Ստեփանակերտի տարածքում մատուցում է ծառայություններ ուղևորափոխադրումների գծով: Ամսվա համար անհատ ձեռներեցի կողմից գործունեության իրականացման օրերի թիվը հայտարարված է 24 օր:
Հաստատագրված վճարի մեծությունը տվյալ ամսվա համար կկազմի`
ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x ԼԳ1 x ԼԳ2 x Ա = 100 x 11 x 24 օր x 1.0 x 1.0 x 1.3 x 1.0 = 34320 դրամ:
Օրինակ 5.6. «Ռաֆ» մակնիշի միկրոավտոբուսով (11 նստատեղ) անհատ ձեռներեցը իր գործունեությունը կազմակերպել է այնպես, որ բացի Ստեփանակերտ քաղաքի տարածքում իրականացվող ուղևորափոխադրումներից, այդ ամսվա նույն օրերին իրականացնելու են նաև ուղևորափոխադրումներ միջքաղաքային երթուղիներում: Ամսվա համար անհատ ձեռներեցի կողմից գործունեության իրականացման օրերի թիվը հայտարարված է 24 օր:
Այդ դեպքում հաստատագրված վճարի մեծությունը տվյալ ամսվա համար կկազմի`
ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x ԼԳ2 x Ա = 100 x 11 x 24 օր x 1.2 x 1.3 x 1.0 = 41184 դրամ:
Օրինակ 5.7. Օրինակ 5.6 - ում բերված նույն անհատ ձեռներեցի կողմից, ըստ իրականացվող գործունեության տեսակների, հաշվառման վայրի հարկային մարմնին ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների վերաբերյալ առանձին հայտարարություններ սահմանված կարգով ներկայացրած լինելու դեպքում` տվյալ ամսվա համար հաստատագրված վճարը կհաշվարկվի ըստ առանձին տեսակների: Ամսվա համար անհատ ձեռներեցի կողմից ներկայացված հայտարարություններում գործունեության իրականացման օրերի թիվը հայտարարված է`
Ստեփանակերտ քաղաքի տարածքում իրականացվող ուղևորափոխադրումների համար` 14 օր,
միջշրջանային երթուղիներում ուղևորափոխադրումների համար` 10 օր
Այս դեպքում հաստատագրված վճարի մեծությունը հաշվարկվում է
Ստեփանակերտ քաղաքում ուղևորափոխադրումների համար`
ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x ԼԳ1 x ԼԳ2 x Ա = 100 x 11 x 14 օր x 1.0 x 1.0 x 1.2 x 1.0 = 18480 դրամ:
Միջշրջանային երթուղիներում ուղևորափոխադրումների համար`
ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x ԼԳ2 x Ա = 100 x 11 x 10 օր x 1.2 x 1.2 x 1.0 = 15840 դրամ:
Տվյալ ամսվա համար անհատ ձեռներեցը կվճարի 34320 դրամ (18480+15840) հաստատագրված վճար:
6. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության վերաբերյալ
6.1. Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x Ա որտեղ`
ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,
Պ - ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,
Տ - վարսավիրական ծառայության աշխատատեղերի քանակն է,
Օր - ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերի թիվն է,
Գ - վարսավիրանոցի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,
Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:
6.2. Վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղեր չեն հանդիսանում վարսավիրանոցներում գտնվող (տեղաբաշխված) եղունգների խնամքի, դիմահարդարման, մերսման և նման այլ ծառայությունների մատուցման հատուկ աշխատատեղերը: Այդ ծառայությունների հարկումը կատարվում է ԼՂՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
Օրինակ 6.1. Ստեփանակերտում գտնվող «Մադոննա» ԼՏԸ-ին պատկանող գեղեցկության սրահում, բացի վարսավիրական ծառայություններից, մատուցվում են նաև այլ ծառայություններ` հատուկ սարքավորումներով կահավորված սենյակներում կատարվում են դիմահարդարման (մակիաժ, դեմքի մերսում) և ձեռնեղունգների ստացման, ոտների մատների հարդարման աշխատանքներ: Վարսավիրական ծառայություն են մատուցում 10 վարսավիրներ, որոնք աշխատում են հերթափոխով (5 վարսավիրներ աշխատում են ամսվա առաջին կեսին, իսկ մյուս 5 վարսավիրները` ամսվա երկրորդ կեսին): Վարսավիրական ծառայությունների մատուցման աշխատատեղերի (բազկաթոռների) քանակը հինգ է: Իր հաշվառման վայրի հարկային մարմնին ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունում գործունեության ընկերության կողմից չեն նախատեսված հանգստյան օրեր:
Տվյալ դեպքում սեպտեմբեր ամսվա համար հաստատագրված վճարի գումարը կկազմի`
ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x Ա = 420 x 5 x 30 x 1.0 x 1.0 = 63000 դրամ:
7. Լուսանկարչական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ
7.1. Լուսանկարչական լաբորատորիաների միջոցով իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x ԼԳ x Ա որտեղ`
ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,
Պ - ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,
Տ - աշխատատեղերի քանակն է,
Օր - ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերի թիվն է,
Գ - լուսանկարչական լաբորատորիայի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,
ԼԳ - ֆոտոժապավենների երևակման կամ գործունեության տեսակներից միայն մեկի իրականացման դեպքում կիրառվող լրացուցիչ ուղղիչ գործակիցն է,
Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:
7.2. Ֆոտոժապավենների երևակման և (կամ) լուսանկարների պատրաստման աշխատատեղերը սահմանված է ԼՂՀ կառավարության 24.11.98թ. «Հաստատագրված վճարների մասին ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովվող միջոցառումների մասին» N 249 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով:
7.3. Լուսանկարչական լաբորատորիայում նույնատիպ միանման աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր:
Օրինակ 7.1. Մարտակերտ քաղաքի «Ժպիտ» ՍՊԸ-ն, վարձակալված շինությունում, բացի լուսանկարումից, իրականացնում է նաև ֆոտոժապավենների երևակման և լուսանկարների պատրաստման աշխատանքներ: Մեկ աշխատատեղում կատարվում է պատվերների ընդունում և կատարված պատվերների հանձնում, 2 աշխատատեղերում լուսանկարների երևակում, իսկ 4-րդ աշխատատեղում կատարվում է լուսանկարների տպման և բազմացման աշխատանքներ:
Գործունեություն իրականացնողը, իր հաշվառման վայրի հարկային մարմնին ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունում սեպտեմբեր ամսվա համար նախատեսել է հանգստյան 5 օր` նշելով դրանք:
Հաստատագրված վճարի գումարը ամսվա (25 օրվա հաշվով) համար կկազմի`
ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x Ա = 850 x 4 աշխատանքային տեղ x 25 օր x 0.9 x 1.0 = 76500 դրամ:
Հաստատագրված վճարի գումարը որոշելիս չի կիրառում օրենքի 51 հոդվածի «բ» կետով սահմանված «0.8» լրացուցիչ ուղղիչ գործակիցը «ԼԳ», քանի որ լուսանկարչատանը կատարվում է և ֆոտոժապավենների երևակում, և լուսանկարների պատրաստում:
7.4. Եթե լուսանկարչատներում (լուսանկարչասրահներում) ֆոտոժապավենների երևակման և (կամ) լուսանկարների պատրաստման աշխատանքները կատարվում է ոչ լաբորատոր եղանակով (մասնավորապես ակնթարթային նկարահանում, համակարգիչների միջոցով լուսանկարների պատրաստում), ապա նման գործունեությունը (աշխատանքները) դիտարկվում է որպես լուսանկարչական լաբորատորիաների միջոցով իրականացվող գործունեություն:
7.5. Եթե լուսանկարչական լաբորատորիաներում (կամ լուսանկարչատանը) առկա է լուսանկարչական ապարատների, ֆոտոժապավենների, լուսանկարների ալբոմների և (կամ) այլ ապրանքների վաճառքի իրականացում, ապա այդ մասով հարկ վճարողն իր հարկերը հաշվարկում և վճարում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան կարգով (մասնավորապես, հաստատագրման ենթակա գործունեության դեպքում` հաստատագրված վճարների տեսքով):
8. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության վերաբերյալ
8.1. Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման գործունեություն իրականացնողները: Ընդ որում, վերջիններիս կողմից տեխնիկական սպասարկման գործընթացի ժամանակ օգտագործվող առանձին ավտոպահեստամասերի արժեքը մատուցվող ծառայությունների (ավտոտեխսպասարկման) ընդհանուր արժեքի մեջ ներառվելու դեպքում գործունեություն իրականացնողները կվճարեն հաստատագրված վճար` ընդհանուր ավտոտեխսպասարկման կայանի (կետի) գործունեության համար:
8.2. Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՀՎ = Պ x Տ x Օր x Ա որտեղ`
ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,
Պ - ելակետային տվյալների արտադրյալի նկատմամբ կիրառվող, արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,
Տ - աշխատատեղերի քանակն է,
Օր - ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերի թիվն է,
Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:
8.3. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերը որոշվում են ԼՂՀ կառավարության կողմից սահմանված կարգով (ԼՂՀ կառավարության 24.11.98թ. «Հաստատագրված վճարների մասին ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 249 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետ):
8.4. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերը մի քանիսի` մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ, միանման աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր:
8.5. Այն հարկ վճարողները, որոնք իրենց պատկանող (իրենց կողմից շահագործվող) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման աշխատանքներից բացի իրականացնում են (նաև) այլ (կողմնակի) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման աշխատանքներ, ապա անկախ այդ աշխատանքների ծավալների հարաբերական մեծություններից, ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման գործունեության մասով հանդիսանում են հաստատագրված վճար վճարողներ:
Օրինակ 8.1. «Տաքսի N» ԲԲԸ-ն իր կողմից շահագործվող 20 տաքսի ավտոմեքենաներով Ստեփանակերտ քաղաքի բնակչությանը մատուցում է ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ: Բացի 20 տաքսի ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման աշխատանքներից, ընկերության համապատասխան ստորաբաժանումը (որը պատասխանատու է ավտոմեքենաների տեխնիկական վիճակի համար) ազատ ժամերին կատարում է նաև կողմնակի (իրեն չպատկանող կամ իր կողմից չշահագործվող) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման աշխատանքներ, որոնց դիմաց վճարված գումարները մուտքագրվում են ընկերության դրամարկղ:
Տվյալ դեպքում, բացի ավտոտրանսպորտային գործունեության մասով հաստատագրված վճար վճարող լինելուց, ընկերությունը հանդիսանում է նաև հաստատագրված վճար վճարող` իր կողմից իրականացվող տեխնիկական սպասարկման գործունեության համար, և համաձայն օրենքի 15 հոդվածի 3-րդ կետի, գործունեության այդ տեսակների յուրաքանչյուրի համար վարում է առանձնացված հաշվապահական հաշվառում:
8.6. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման գործունեություն իրականացնողները օրենքով սահմանված ժամկետներում իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին են ներկայացնում ելակետային տվյալների և սահմանային չափերի վերաբերյալ հայտարարությունները` յուրաքանչյուր ավտոտեխսպասարկման կայանի (կետի) համար:
Օրինակ 8.2. «Մեքենա» ՍՊԸ-ն իրականացնում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման գործունեություն ավտոտեխսպասարկման կետի միջոցով, որն ունի 4 աշխատատեղ (երկուսը անվադողերի հետ կապված սպասարկման ծառայությունների, մեկը` թափքի հարդարման և մեկը` շարժվող մասերի վերանորոգման): Աշխատանքային օրերի թիվը կազմել է 27 օր:
1999թ. հունվար ամսվա համար, անկախ տվյալ եռամսյակի իրացման շրջանառությունից, կատարվում է հաստատագրված վճարի մուծում` հետևյալ չափերով.
ՀՎ = Պ x Տ x Օր x Ա = 350 x 4 x 27 x 1.0 = 37800 դրամ
Ամիսն ավարտվելուց հետո ընկերությունը օրենքի 13 հոդվածի 4-րդ կետով սահմանված ժամկետում իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում սահմանային չափերի ցուցանիշների վերաբերյալ հայտարարությունները` ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից հաստատված ձևերով, որում կատարված հաշվարկներից պարզվում է, որ ավտոտեխսպասարկման կետի իրացման շրջանառության ծավալը (ներառյալ օգտագործված ավտոպահեստամասերի արժեքը) ամսվա համար կազմել է 3500.0 հազ. դրամ: Քանի որ տվյալ դեպքում ամսվա իրացման շրջանառության ծավալը 1 աշխատատեղի հաշվով կազմում է 875.0 հազ.դրամ (գերազանցում է օրենքով նախատեսված սահմանային չափը), ապա տվյալ ամսվա համար վճարված 37800 դրամ հաստատագրված վճարի գումարը ենթակա է հաշվանցման` օրենքի 16 հոդվածի համաձայն: Ընդ որում, ԱԱՀ-ի մասով հաշվապահական ձևակերպումների ճշգրտումը կատարվում է 2.8 կետի և օրինակի համանմանությամբ:
Հաջորդ ամսվա համար ընկերությունը, անկախ սահմանային չափը գերազանցելու կամ չգերազանցելու հանգամանքից, շարունակում է հաստատագրված վճարների կատարումը:
8.7. Ամսվա ընթացքում ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար ելակետային տվյալ հանդիսացող աշխատատեղերի քանակի փոփոխման դեպքում սահմանային չափի գերազանցումը հաշվարկելիս հիմք է ընդունվում միջին ամսական աշխատատեղերի քանակը, որը որոշվում է գործունեության իրականացման օրերի թվին համապատասխան:
Օրինակ 8.3. «Արշակ» ՍՊԸ-ն, իրականացնում է ավտոտեխսպասարկման գործունեություն 6 աշխատատեղ ունեցող ավտոտեխսպասարկման կայանի միջոցով: Աշխատանքային օրերի քանակը, ըստ ներկայացված ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարության, 1999թ. հունվար ամսվա համար կազմում է 31 օր: Հունվարի 20-ից ՍՊԸ-ն ելակետային տվյալների վերաբերյալ նոր հայտարարություն ներկայացնելու միջոցով, կայանի աշխատատեղերի քանակը` ավելացրել է 4 տեղով (դարձել է 10 աշխատատեղ): Տվյալ ամսվա համար սահմանային չափի գերազանցումը հաշվարկելիս ընկերությունը աշխատատեղերի քանակը ըստ գործունեության իրականացման օրերի թվի հաշվարկում է հետևյալ կերպ.
Տ = 6 տեղ x 19 օր + 10 տեղ x 12 օր = 7.5 տեղ:
31 օր
9. Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության վերաբերյալ
9.1. Օրենքի 57 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն, գործունեության այս տեսակի համար հաստատագրված վճարներով հարկման ենթակա չեն այն հարկ վճարողները, որոնք բենզինի և (կամ) դիզելային վառելիքի լրացումն իրականացնում են 3 և ավելի խողովակների միջոցով: Ընդ որում, հաստատագրված վճար վճարող համարվելու նպատակով խողովակների քանակը որոշելիս (հաշվառելիս), տարաների, միջոցով վաճառք իրականացնելը չի համարվում խողովակների միջոցով իրականացվող վաճառք, իսկ հաստատագրված վճարի չափը որոշելիս, օրենքի 58 հոդվածի 2-րդ կետի համաձայն, այն (վճարի չափը) հավասարեցվում է բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) խողովակի միջոցով իրականացվող գործունեության համար հաշվարկված վճարի չափին:
Օրինակ 9.1. Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյանի փողոցում տեղաբաշխված է «Բենզին» ԲԲԸ-ի բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի N 1 կետը: Կետի տարածքում տեղակայված է երեք լցման սարք (խողովակներով), որոնցից առաջինի միջոցով իրականացվում է բենզինի լցում, երկրորդից` դիզելային վառելիքի լցում, իսկ երրորդը նախատեսված է շարժիչի յուղի վաճառքի համար:
Ընկերությունը N 1 կետում բենզինի և դիզելային վաճառքի մասով իր հարկերը կվճարի հաստատագրված վճարների տեսքով, իսկ շարժիչի յուղի վաճառքի մասով ԼՂՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
Օրինակ 9.2. Օրինակ 9.1-ում նշված ընկերության բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի N 2 կետում 2 խողովակի միջոցով իրականացվում է բենզալցում, իսկ դիզվառելիքի լցումն իրականացվում է բացառապես տարաների միջոցով:
Տվյալ դեպքում, ընկերությունը N 2 կետի գործունեության մասով համարվում է հաստատագրված վճար վճարող և վճարի ամսական չափը հաշվարկվում է ելնելով խողովակների քանակից (2 խողովակ) և վառելիքի մյուս տեսակի վաճառքը տարաների միջոցով իրականացման հանգամանքից (հավասարեցվում է մեկ խողովակի միջոցով իրականացվող գործունեության համար հաշվարկվող հաստատագրված վճարի չափին): Հաստատագրված վճարի չափը հավասարեցվում է երեք խողովակի միջոցով իրականացվող գործունեության համար հաշվարկվող հաստատագրված վճարի ամսական չափին:
9.2. Այն դեպքերում, երբ մանրածախ վաճառքի կետում և բենզինի, և դիզելային վառելիքի վաճառքը իրականացվում է տարաների միջոցով, ապա նման գործունեությունը դիտարկվում որպես երկու տարբեր խողովակների միջոցով իրականացվող գործունեություն:
9.3. Բենզալցման և դիզելային վառելիքի լցման խողովակների քանակից և (կամ) տարաների միջոցով վաճառք իրականացնելու հանգամանքի հետ կապված ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարության «Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետում տեղակայված բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) խողովակների քանակը» տողում (5-րդ տող) նշումը կատարվում է համաձայն բերված աղյուսակի.
|
Բենզալցման
խողովակ |
Դիզ.վառելիքի
լցման խողովակ |
Տարաների միջոցով վաճառքը |
Ընդամենը |
|
բենզինի |
դիզ.վառելիքի |
|
- |
- |
- |
+ |
1 |
|
- |
- |
+ |
- |
1 |
|
- |
- |
+ |
+ |
2 |
|
- |
1 |
- |
- |
1 |
|
- |
1 |
- |
+ |
1 |
|
- |
1 |
+ |
- |
2 |
|
- |
1 |
+ |
+ |
2 |
|
1 |
- |
- |
- |
1 |
|
1 |
- |
- |
+ |
2 |
|
1 |
- |
+ |
- |
1 |
|
1 |
- |
+ |
+ |
2 |
|
1 |
1 |
- |
- |
2 |
|
1 |
1 |
- |
+ |
2 |
|
1 |
1 |
+ |
- |
2 |
|
1 |
1 |
+ |
+ |
2 |
|
2 |
- |
- |
- |
2 |
|
2 |
- |
- |
+ |
3 |
|
2 |
- |
+ |
- |
2 |
|
2 |
- |
+ |
+ |
3 |
|
- |
2 |
- |
- |
2 |
|
- |
2 |
- |
+ |
2 |
|
- |
2 |
+ |
- |
3 |
|
- |
2 |
+ |
+ |
3 |
Օրինակ 9.3. Օրինակ 9.1-ում նշված ընկերության բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի N 4 կետում բենզինի և դիզվառելիքի լցումն իրականացվում է բացառապես տարաների միջոցով:
Տվյալ դեպքում, ընկերության N 4 կետի ամսական հաստատագրված վճարի չափը հավասարեցվում է երկու խողովակի միջոցով իրականացվող գործունեության համար հաշվարկվող հաստատագրված վճարի ամսական չափին: Տվյալ դեպքում բենզալցումը և դիզելային վառելիքի լցումը դիտարկվում են որպես երկու տարբեր խողովակների միջոցով իրականացվող գործունեություն:
9.4. Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՀՎ = Պ x Խ x Օր x Ա որտեղ`
ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,
Պ - ելակետային տվյալների արտադրյալի նկատմամբ կիրառվող, արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,
Խ - բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետերում տեղակայված բենզալցման (կամ դիզելային վառելիքի լցման) խողովակների քանակն է,
Օր - ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերի թիվն է,
Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:
9.5. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեության համար օրենքի 57 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված սահմանային չափը (վճարողների կողմից բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մեկ մանրածախ կետի միջոցով ամսվա ընթացքում իրացված բենզինի և (կամ) դիզելային վառելիքի քանակը 10 հազար լիտրը) գերազանցելու դեպքում վերջիններս տվյալ ամսվա համար հարկերը կվճարեն հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
Օրինակ 9.4. Մարտունի քաղաքում գտնվող բենզալցման կետում 2 խողովակի միջոցով իրականացվում է բենզինի մանրածախ վաճառք: Գործունեություն իրականացնողը, իր հաշվառման վայրի հարկային մարմնին ներկայացված ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությունում նոյեմբեր ամսվա համար հանգստայն օրեր չի նախատեսել: Տվյալ դեպքում հաստատագրված վճարի ամսական չափը 1999թ. հունվար ամսվա համար կկազմի.
ՀՎ = Պ x Խ x Օր x Ա = 1000 x 2 խողովակ x 31 օր x 1.0 = 62000 դրամ:
Ամսվա ավարտից հետո գործունեություն իրականացնողը իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին է ներկայացնում հաստատագրված վճարի հաշվարկման ցուցանիշների սահմանային չափերի վերաբերյալ հայտարարությունը: Հայտարարությունից հայտնի է դառնում (պարզվում է), որ գործունեություն իրականացնողը գերազանցել է սահմանային չափը` տվյալ կետի միջոցով նոյեմբեր ամսվա ընթացքում իրացվել է 12500 լիտր բենզին: Նոյեմբեր ամսվա համար գործունեություն իրականացնողի կողմից վճարված է 60000 դրամ հաստատագրված վճարի գումարը, օրենքի 16 հոդվածի համաձայն ենթակա է հաշվանցման: Ընդ որում, ԱԱՀ-ի մասով հաշվապահական ձևակերպումների ճշգրտումը կատարվում է 2.8 կետի և օրինակի համանմանությամբ:
Հաջորդ ամսվա համար ընկերությունը, անկախ սահմանային չափը գերազանցելու կամ չգերազանցելու հանգամանքից, շարունակում է հաստատագրված վճարների կատարումը:
91. Վճարողներ են համարվում գազալցման կայանների (կետերի), այդ թվում` շարժական, միջոցով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները` գործունեության այդ մասով:
91.2. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՀՎ=ՊxԽxԳxԱ, որտեղ`
ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,
Պ - ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,
Խ - ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) կայանում (կետում) տեղակայված գազալցման (գազալիցքավորման) խողովակների քանակն է,
Գ - ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) կայանի (կետի) գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,
Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:
91.3. Քանի որ օրենքով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար սահմանվել է ամսական հաստատագրված վճար (գործունեության իրականացման օրերը և դրանց թիվը ելակետային տվյալ չեն հանդիսանում), ապա անկախ գործունեության սկսման (վերսկսման) ամսաթվից (օրվանից) հաստատագրված վճարը հաշվարկում է լրիվ ամսվա համար:
Օրինակ 91.1.
Կազմակերպությունը Ստեփանակերտ քաղաքի վարչական տարածքում գտնվող գազալցման կետի միջոցով իրականացնում է ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն: Գազալցման կայանում տեղակայված է 6 գազալցման (գազալիցքավորման) խողովակ: Ամսվա համար կազմակերպությունը գործունեության այդ մասով հաստատագրված վճար կվճարի հետևյալ չափով`
ՀՎ= ՊxԽxԳxԱ= 100000x6x1x1= 600000 դրամ:
Միաժամանակ, նույն ամսվա ընթացքում (հուվարի 10-ին) իր հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացրել է ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ առանձին հայտարարություն, համաձայն որի նախատեսել է ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն սկսել Մարտակերտ քաղաքում գտնվող գազալցման կետի միջոցով, որտեղ տեղակայված է 1 գազալցման խողովակ: Հունվար ամսվա համար կազմակերպությունը այդ գազալցման կետի միջոցով իրականացվող ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեության համար հաստատագրված վճար կվճարի հետևյալ չափով`
ՀՎ = ՊxԽxԳxԱ= 100000x1x0.8x1 = 80000 դրամ:
Կազմակերպությունը այդ գործունեության մասով հունվար ամսվա համար կվճարի հաստատագրված վճար 680000 դրամի չափով (600000+80000):
91.4. Միևնույն վճարողի կողմից տարբեր վայրերում գտնվող գազալցման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն իրականացնելու դեպքում յուրաքանչյուր գազալցման կայանի (կետի) համար իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ առանձին հայտարարություն:
(91-ին բաժինը լրաց. 19.05.2003 թիվ 27/Ղ)
10. Ավտոկանգառների գործունեության վերաբերյալ
10.1. Ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված քառակուսի մետրերով արտահայտված ընդհանուր տարածքը այն մակերեսն է, որն ըստ էության որոշակիորեն առանձնացված է և (կամ) փաստորեն օգտագործվում է ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար և ներառում է անմիջականորեն այդ գործունեության հետ կապված շինությունների զբաղեցրած մակերեսները, մասնավորապես ավտոտրանսպորտային միջոցների պահպանման, անվտանգության ապահովման նպատակով կառուցված (տեղադրված) շինությունների զբաղեցրած մակերեսները:
Ավտոկանգառների գործունեություն կազմակերպողների կողմից ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար ընդհանուր տարածքում անցուղիները որոշակիորեն առանձնացված (մասնավորապես նշագծմամբ) լինելու դեպքում, այդ անցուղիների մակերեսները չեն ներառվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված ընդհանուր տարածքի մեջ, եթե անցուղիներում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանում չի կատարվում:
10.2. Եթե ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված ընդհանուր տարածքն անմիջապես ավտոմոբիլային ճանապարհի մաս է կազմում (ավտոկանգառի գործունեության իրականացումը տեղի է ունենում ավտոճանապարհների հիմնական մաս հանդիսացող հատվածներում, մասնավորապես կողնակների վրա), ապա ավտոկանգառի ընդհանուր տարածքի հաշվարկման համար հիմք են ընդունվում ավտոմոբիլային ճանապարհի համապատասխան հատվածի երկարությունը և լայնությունը` վերջինիս մեծությունն ընդունելով 6 մետր:
10.3. Ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՀՎ = Պ x Տ x Օր x Գ x Ա որտեղ`
ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,
Պ - ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,
Տ - ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված ընդհանուր տարածքն է` քառակուսի մետրերով,
Օր - ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերի թիվն է,
Գ - ավտոկանգառի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,
Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:
11. Արդյունագործական ձկնորսության գործունեության վերաբերյալ
11.1. Ձկնաբուծարանների, ձկնային ֆերմաների, ձկան և ձկնամթերքների վերամշակման գործունեություն իրականացնողները գործունեության այդ մասով իրենց հարկերը վճարում են ԼՂՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով (չեն հանդիսանում հաստատագրված վճար վճարողներ):
11.2. Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՀՎ = Պ x Օր x (Ք1 x Գ1) +...+ (Քn x Գn) x Ա որտեղ`
ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,
Պ - ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,
Օր - ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերի թիվն է,
Ք1... n - որսագործիքների քանակներն են ըստ որսագործիքների տեսակների,
Գ1... n - արդյունագործական ձկնորսության գործունեության իրականացման որսագործիքների տեսակի հետ կապված ուղղիչ գործակիցներն են,
Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:
11.3. Արդյունագործական ձկնորսության գործունեություն իրականացնողների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունում գործունեության իրականացման օրերի, որսագործիքների քանակի և տեսակների մասին նշումների համար հիմք են ծառայում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան պետական կառավարման մարմնի կողմից ձկան արդյունագործական որս իրականացնողներին տրվող թույլատրագրերում (կամ թույլատրագրող պետական կառավարման մարմնի լիազոր կառույցի և թույլատրագրվող կողմի միջև կնքված պայմանագրում) ամրագրված տվյալները` որսասեզոնի ժամանակ արդյունագործական ձկնորսության գործունեության իրականացման օրերը (դրանց թիվը), որսագործիքների քանակը և տեսակները:
12. Արտարժույթի փոխանակման կետերի միջոցով արտարժույթի առք ու վաճառքի գործունեության վերաբերյալ
12.1. Հաստատագրված վճար վճարողներ չեն հանդիսանում բանկերի գործառնական գրասենյակների (կետերի) միջոցով արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները:
12.2. Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՀՎ = Պ x Գ x Ա որտեղ`
ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,
Պ - ուղղիչ գործակցի նկատմամբ կիրառվող բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,
Գ - արտարժույթի փոխանակման կետի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,
Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:
Օրինակ 12.1. Ստեփանակերտ քաղաքի N շուկայի տարածքում գործում է «Կապիտալ» բանկի N 27 արտարժույթի փոխանակման կետը, որի միջոցով իրականացվում է արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն: Այնքանով, որքանով արտարժույթի փոխանակման կետը հանդիսանում է բանկի գործառնական կետ, այն չի հանդիսանա հաստատագրված վճար վճարող:
Օրինակ 12.2. Օրինակ 1-ում նշված շուկային հարող տարածքում անհատ ձեռներեցը, արտարժույթի փոխանակման կետում, ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա իրականացնում է արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն:
Սեպտեմբեր ամսվա համար, անկախ գործունեության իրականացման օրերի թվից, անհատ ձեռներեցի հաստատագրված վճարի ամսական չափը կկազմի`
ՀՎ = Պ x Գ x Ա = 50000 x 1.0 x 1.0 = 50000 դրամ,
որտեղ` «1.0»-ը արտարժույթի փոխանակման կետի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է (ըստ ԼՂՀ կառավարության 24.11.98թ. N 449 որոշման, Ստեփանակերտ քաղաքի IV գոտու համար սահմանված է 1.0 մեծությամբ ուղղիչ գործակից (արտարժույթի փոխանակման կետի գտնվելու փողոցը ներառված է IV գոտում)):
13. Արժութային դիլերների արտարժույթի առք ու վաճառքի գործունեության վերաբերյալ
13.1. Հաստատագրված վճար վճարողներ չեն հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արժեթղթերի շուկայի մասնակիցները (մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող բանկերը, ֆոնդային բորսաները, ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսաները, ինվեստիցիոն խորհրդատվական գրասենյակները, ինվեստիցիոն բրոքերային գրասենյակները, թողարկման կազմակերպությունները, անկախ ինվեստիցիոն բրոքերները, անկախ ինվեստիցիոն դիլերները):
13.2. Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՀՎ = 125000 դրամ x Ա որտեղ`
ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,
Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:
Օրինակ 13.1. Անհատ ձեռներեցը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացնում է արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն:
Ամսվա համար, անկախ գործունեության իրականացման օրերի թվից և վայրից, անհատ ձեռներեցի հաստատագրված վճարի ամսական չափը կկազմի`
ՀՎ = 125000դրամ x 1.0 = 125000 դրամ:
14. Խաղատների գործունեության կազմակերպման վերաբերյալ
14.1. Խաղատանը դրամական շահումով խաղային ավտոմատ շահագործվելու դեպքում, տվյալ խաղատան գործունեություն կազմակերպողը, այդ մասով իր հաստատագրված վճարը հաշվարկում է դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար օրենքով սահմանված հաստատագրված վճարների հաշվարկման կարգով:
14.2. Խաղատների գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է հանդիսանում տեղադրված խաղասեղանների քանակը` անկախ խաղատան (խաղասրահի) զբաղեցրած մակերեսից:
14.3. Հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՀՎ = Պ x Խ x Գ x Ա որտեղ`
ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,
Պ - ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,
Խ - տեղադրված խաղասեղանների քանակն է,
Գ - խաղատան գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,
Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:
Օրինակ 14.1
«Ֆորտունա» ՍՊԸ-ն 1998թ. նոյեմբերի 6-ից կազմակերպել է խաղատան գործունեություն Ստեփանակերտ քաղաքի արվարձանում (Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ տեղամասում) վարձակալական հիմունքներով իրեն տրամադրված երկհարկանի շինության երկրորդ հարկում (առաջին հարկի տարածքում տեղաբաշխված ռեստորանի միջոցով ընկերությունը իրականացնում է հանրային սննդի գործունեություն): Խաղատան խաղասրահում տեղադրված է երկու խաղասեղան և տասը դրամական շահումով խաղային ավտոմատ:
Նոյեմբեր ամսվա համար, անկախ գործունեության սկսման ամսաթվից (օրվանից), ընկերության կողմից խաղատան գործունեության կազմակերպման և դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար, պետական բյուջե վճարման ենթակա հաստատագրված վճարի գումարը կկազմի.
Խաղասեղանների մասով`
ՀՎ = Պ x Խ x Գ x Ա = 1500000 x 2 x 0.7 x 1.0 = 2100000 դրամ,
- խաղային ավտոմատների մասով`
ՀՎ = Պ x Խ x Գ x Ա = 50000 x 10 x 1.0 x 1.0 = 500000դրամ:
«Ֆորտունա» ՍՊԸ-ն հանրային սննդի գործունեության մասով իր հարկերը հաշվարկում է օրենքի 4 գլխով սահմանված կարգով:
15. Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման վերաբերյալ
15.1. Հաստատագրված վճար վճարողի կողմից լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր շահագործելու դեպքում հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է հանդիսանում խաղասրահի մակերեսը (արտահայտված քառակուսի մետրով), որտեղ անցկացվում են լոտոտրոն, բինգո և (կամ) մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքերի միջոցով անցկացվող (կազմակերպվող) խաղերը: Խաղասրահի մակերեսի մեջ ներառվում է նաև խաղերի անցկացման համար անհրաժեշտ բոլոր սարքերի, սարքավորումների զբաղեցրած մակերեսները, իսկ խաղասրահում դրամական շահումով այլ ավտոմատների առկայության դեպքում` այդ ավտոմատների զբաղեցրած մակերեսը:
15.2. Այլ ավտոմատների (դրամական շահումով) շահագործելու դեպքում հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է հանդիսանում տեղադրված (առկա) ավտոմատների քանակը:
(15.2-րդ կետը լրաց. 19.05.2003 թիվ 27/Ղ)
15.3. Եթե խաղասրահում, որտեղ անցկացվում են լոտոտրոն, բինգո և (կամ) մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքերի միջոցով անցկացվող (կազմակերպվող) խաղեր, առկա է դրամական շահումով խաղային ավտոմատներ շահագործողի կողմից այլ գործունեության իրականացում, ապա այդ մասով շահագործողը իր հարկերը հաշվարկում և վճարում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան կարգով (մասնավորապես, հաստատագրման ենթակա գործունեության դեպքում` հաստատագրված վճարների տեսքով):
15.4. Դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՀՎ = Պ x Խ x Գ x Ա որտեղ`
ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,
Պ - համապատասխան ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,
Խ - ելակետային տվյալն է, որը հավասար է`
- լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորվող այլ սարքերի համար խաղասրահի քառակուսի մետրերով մակերեսին,
- այլ ավտոմատների համար` տեղադրված ավտոմատների քանակին:
Գ - դրամական շահումով խաղային ավտոմատների գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,
Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:
Օրինակ 15.1. «Տիգրան» ՍՊԸ-ն, Մարտակերտ քաղաքի սննդառին պատկանող խանութի (ունիվերսամի) վարձակալված տարածքում կազմակերպում է բինգո խաղ: Խաղասրահի մակերեսը կազմում է 200 քառ. մետր:
Ընկերության կողմից բինգո խաղի կազմակերպման համար նոյեմբեր ամսվա հաստատագրված վճարը կկազմի`
ՀՎ = Պ x Խ x Գ x Ա = 10000 x 200 x 0.8 x 1.0 = 1600000 դրամ:
Օրինակ 15.2. Ստեփանակերտ քաղաքի «Անի» հյուրանոցի առաջին հարկում «Արսեն» ԲԲԸ-ն շահագործում է թվով 7 դրամական շահումով խաղային ավտոմատներ:
Դեկտեմբեր ամսվա համար, անկախ գործունեության իրականացման օրերի թվից, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար հաստատագրված վճարի ամսական չափը կկազմի`
ՀՎ = Պ x Խ x Գ x Ա = 50000 x 7 x 0.5 x 1.0 = 175000 դրամ:
151. Վիճակախաղերի կազմակերպման վերաբերյալ
151. Վիճակախաղի կազմակերպման գործունեություն իրականացնող վճարողները մինչև գործունեություն սկսելը (վերսկսելը) ելակետային տվյալի մասին հայտարարություն չեն ներկայացնում:
151. 2. Վիճակախաղի կազմակերպիչները տվյալ ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքի վերաբերյալ հայտարարությունը իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին ներկայացնում են տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:
151.3. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Հվ= ՏԱxՉxԱ, որտեղ`
ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,
ՏԱ - տվյալ ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքը,
Չ- հաստատագրված վճարի հաշվարկման համար օրենքի 863-րդ հոդվածով սահմանված չափն է,
Ա- սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է , որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:
(151-ին բաժինը լրաց. 19.05.2003 թիվ 27/Ղ)
16. Համակարգչային խաղերի կազմակերպման վերաբերյալ
16.1. համակարգչային խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՀՎ = Պ x Մ x Գ x Ա որտեղ`
ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,
Պ - ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,
Մ - տեղակայված մոնիտորների ընդհանուր քանակն է,
Գ - համակարգչային խաղերի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,
Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:
Օրինակ 16.1. «Մանուկ» ՍՊԸ-ն, Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում, N դպրոցի մոտ գտնվող շինությունում իրականացնում է համակարգչային խաղերի կազմակերպման գործունեություն: Շինությունում տեղակայված են 6 մոնիտորներ:
Նոյեմբեր ամսվա համար, անկախ գործունեության իրականացման օրերի թվից և մոնիտորների աշխատանքային բեռնվածության հանգամանքից, համակարգչային խաղեր կազմակերպողի (գործունեության այդ մասով) հաստատագրված վճարի գումարը կկազմի`
ՀՎ = Պ x Մ x Գ x Ա = 10000 x 6 x 2.0 x1.0 = 120000 դրամ,
որտեղ «2.0»-ը համակարգչային խաղերի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է (ըստ ԼՂՀ կառավարության 24.11.98թ. թիվ 249 որոշման):
17. Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի վերաբերյալ
17.1. Տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարձույթի համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՀՎ = Պ x Գ x Ա որտեղ`
ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,
Պ - համապատասխան ուղղիչ գործակցի նկատմամբ կիրառվող բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,
Գ - տեսաժապավենների (տեսամագնիտոֆոնների) վարձույթի կետի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,
Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:
17.2. Տեսաժապավենների և (կամ) տեսամագնիտոֆոնների վարձույթի կետերում միաժամանակ առևտրական գործունեություն իրականացման (մանավորապես` տեսաժապավենների վաճառքի) դեպքում այդ մասով հարկերը հաշվարկվում և վճարվում են ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան կարգով (մասնավորապես, հաստատագրման ենթակա գործունեության դեպքում` հաստատագրված վճարների տեսքով):
Օրինակ 17.1. Ստեփանակերտ քաղաքում անհատ ձեռներեցը վարձակալված տաղավարում (առևտրական տարածքը 8 քառ. մետր), առևտրական գործունեության իրականացումից` տեսաժապավենների վաճառքից բացի, վերջիններս (տեսաժապավենները) հատկացնում է, տրամադրում է նաև վարձույթով:
Հունվար ամսվա համար, անկախ գործունեության իրականացման օրերի թվից և վարձույթով հատկացված տեսաժապավենների քանակից, տեսաժապավենների վարձույթի համար (գործունեության այդ մասով) անհատ ձեռներեցի հաստատագրված վճարի գումարը կկազմի`
ՀՎ = Պ x Գ x Ա = 40000 x 1.7 = 68000 դրամ,
որտեղ «1.7»-ը տեսաժապավենների (տեսամագնիտոֆոնների) վարձույթի կետի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է (ԼՂՀ կառավարության 24.11.98թ. թիվ 249 որոշման):
Անհատ ձեռներեցը առևտրական գործունեության (տեսաժապավենների վաճառքի) մասով իր հարկերը հաշվարկում է օրենքի 2 գլխով սահմանված կարգով, քանի որ տաղավարի առևտրական տարածքը կազմում է 8 քառ. մետր:
18. Օրենքի խախտման դիմաց կիրառվող պատասխանատվության միջոցների վերաբերյալ
Օրինակ 18.1. ՍՊԸ-ն իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացված հայտարարության մեջ հայտարարագրել էր առևտրական գործունեության իրականացումը 20 քառ. մետր առևտրական տարածքի (մակերեսի) միջոցով:
Սահմանված կարգով ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը տրված է 3 ամսվա (օրինակ, հունվար-փետրվար-մարտ) համար, ընդ որում, այդ ամիսների ընթացքում հանգստյան օրեր չեն նախատեսվել:
Հարկային մարմինը ՍՊԸ-ի մոտ կատարած համապատասխան վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզել է, որ ստուգման պահի դրությամբ ՍՊԸ-ն առևտրական գործունեությունը փաստացի իրականացնում է 28 քառ. մ-ից:
Հիմք ընդունելով օրենքի 94 հոդված 1-ին կետի «ա» ենթակետը և 2-րդ կետը, հարկային մարմնի կողմից կատարվում է հաստատագրված վճարի վերահաշվարկ` ելնելով առևտրական գործունեության համար օգտագործվող տարածքի փաստացի մակերեսից (28 քառ. մ-ից): Այնքանով, որքանով ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտարարության մեջ գործունեության իրականացման օրերի և դրանց թվի վերաբերյալ որևէ խախտումներ չեն արձանագրվի, վերահաշվարկը կկատարվի միայն առևտրական տարածքի (մակերեսի) մասով` գործունեության իրականացման օրերի թիվը ընդունելով սահմանված կարգով ներկայացված հայտարարության մեջ արտացոլված օրերի թվին հավասար:
Հաստատագրված վճարներով հարկվող գործունեության մյուս տեսակների համար, սույն օրինակում նշված ձևով հաստատագրված վճարի վերահաշվարկը կատարվում է հիմք ընդունելով գործունեության տվյալ ոլորտի համար նախատեսված ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների` ստուգման (վերահսկողական աշխատանքների) արդյունքում արձանագրված փաստացի մեծությունը:
Օրենքի 94 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի հատկանիշներով խախտումներ հայտնաբերվելու դեպքում վերահաշվարկները կատարվում են համապատասխանաբար նույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ձևով:
19. Եզրափակիչ դրույթների վերաբերյալ
19.1. Յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար, սկսած 1999թ. ապրիլ ամսից, օրենքով սահմանված հաստատագրման ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնողների հաստատագրված վճարի ամսական չափերը ավելացվում են տոկոսային արտահայտությամբ նախորդ տարվա ընթացքում արձանագրված սպառողական գների ինդեքսի փաստացի աճի մեծության ամբողջ թվի չափով (տես սույն հրահանգի հաստատագրված վճարների ամսական չափը հաշվարկման բանաձևերում կիրառվող «Ա» արտադրիչը (ինդեքսը)): Այդ ինդեքսը կիրառվում է նաև օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով, 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով և 53 հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանային չափերի նկատմամբ` համապատասխան նշում (սահմանային չափի և սպառողական գների փաստացի աճի ինդեքսի արտադրյալի թվային մեծության արտահայտությունը` ամբողջ թվի ճշտությամբ) կատարելով հաստատագրված վճարների հաշվարկման ցուցանիշների սահմանային չափերի վերաբերյալ հայտարարությունների 1-ին տողում:
19.2. Օրենքի 7-րդ հոդվածի «գ», «ժա», «ժբ», «ժգ», «ժդ», «ժե», «ժզ», «ժը» և «ժթ» ենթակետերով նախատեսված գործունեության տեսակներ (որոնց համար ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը չեն հանդիսանում ելակետային տվյալ) իրականացնողների հաստատագրված վճարի հաշվարկի դադարեցման (կասեցման) դեպքում, տվյալ ամսվա հաստատագրված վճարի չափը որոշվում է այդ ամսվա լրիվ օրերի և մինչև դադարեցումն (կասեցումն) ընկած օրացուցային օրերի թվի համամասնությամբ:
Գործունեությունը կասեցրած վճարողները, նույն ամսվա ընթացքում իրենց գործունեությունը վերսկսելիս, տվյալ ամսվա համար հաստատագրված վճարը հաշվարկում են լիրվ ամսվա հաշվով:
Օրենքի 7-րդ հոդվածի «դ» ենթակետով նախատեսված գործունեության տեսակ իրականացնողների հաստատագրված վճարի հաշվարկի դադարեցման (կասեցման) դեպքում, տվյալ ամսվա հաստատագրված վճարի չափը որոշվում է 20 (նվազագույն չափ) օրվա և մինչև դադարեցումն (կասեցումն) ընկած օրացուցային օրերի թվի համամասնությամբ, բայց տվյալ ամսվա համար սահմանված հաստատագրված վճարի գումարից ոչ ավելի:
(19.2-րդ կետը խմբ. 19.05.2003 թիվ 27/Ղ)
19.3. Հարկման բազան թաքցնելը կամ պակաս ցույց տալն առաջացնում է հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար ԼՂՀ հարկային օրենսդրությամբ (առանձին հարկատեսակների մասին օրենքներով) սահմանված պատասխանատվություն:
| Գրանցված է ԼՂՀ արդարադատության
պետվարչությունում ,,19,, հունվարի 2001թ.
Պետական գրանցման թիվ 121
ԼՂՀ արդարադատության պետական
վարչության պետ Ռ. Հայրապետյան |
|
տեսչության պետ` _______________
Դ Ի Մ Ո Ւ Մ - Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
3. Գործունեության տեսակը ____________________________________________________
4. Գործունեության իրականացման հասցեն*_______________________________________
5. Գործունեության դադարեցման սկիզբը** «__»______1999թ. ավարտը*** «__»_____1999թ.
6. Ընդամենը _____________________________________________________________ օր
(նշումը կատարվում է թվով և տառերով)
Վճարողի գրանցված է _____________տնտ.կողմից
(պաշտոնատար անձի)
ստորագրությունը թիվ ______«_________________»1999թ.
Կ.Տ Կ.Տ
«_____» ________________1999թ.
_____________________________
* Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները, ինչպես նաև հատուկ սարքավորված ավտոմեքենաների միջոցով բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառք իրականացնողները նշում են ավտոմեքենայի մակնիշը և պետհամարանիշը:
** Միայն սկիզբը նշելու դեպքում վճարողը պարտավոր է վերսկսելիս գրավոր դիմումի միջոցով նախապես տեղեկացնել հարկային տեսչության մարմնին` ներկայացնելով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն:
*** Ներառում է գործունեություն չիրականացնելու վերջին օրը: