Համարը 
թիվ 27/Ղ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հարկային պետական վարչություն
Ընդունման ամսաթիվը 
19.05.2003
Ստորագրող մարմինը 
Հարկային պետական վարչության պետ հ/ծ 3-րդ դասի պետական խորհրդական
Ստորագրման ամսաթիվը 
19.05.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.05.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է ԼՂՀ արդարադատության պետական վարչությունում «29» մայիսի 2003թ.

Պետական գրանցման թիվ 192

ԼՂՀ արդարադատության պետական վարչության պետ                                     Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«19» մայիսի 2003թ.

թիվ 27/Ղ

 

«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգչական նամակում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Հիմք ընդունելով «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը և ի կատարումն «Հասատատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  ԵՄ`

 

Հաստատել «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգչական նամակում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրահանգչական նամակը:

 

 

Հարկային պետական

վարչության պետ

հ/ծ 3-րդ դասի պետական խորհրդական

 Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

 

 

 

Հաստատված է`

ԼՂՀ հարկային պետական վարչության պետի

«19» մայիսի 2003թ.

թիվ 27/Ղ հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն    Ն Ա Մ Ա Կ

 

«Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգչական նամակում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

1. Հրահանգչական նամակի 3.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

3.5. Առևտրական դահլիճ ունեցող մշտական շինություններում գտնվող տարածքներում առևտրի իրականացման վայրերի համար փաստացի օգտագործվող մակերեսի նկատմամբ կիրառվում է նաև 0.7 գործակից: Սույն հրահանգչական նամակի կիրառման առումով առևտրական դահլիճ ունեցող մշտական (հիմնական) շինություն է համարվում կրող, պարփակող կամ համակցված (կրող և պարփակող) կոնստրուկցիաներից կազմված փակ ծավալ կազմող շինարարական համակարգը, որն օգտագործվում է առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար:

Միևնույն վայրում (հասցեում) առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունում և միաժամանակ այդ շինությունից դուրս (ոչ մշտական շինություն) առևտրի իրականացման վայր կազմակերպելու դեպքում կազմակերպիչը փաստացի օգտագործվող մակերեսները (տարածքները) հաշվառում է առանձին:

Օրինակ 3.1.

Ստեփանակերտում կազմակերպությունը, իրեն տրամադրված տարածքում կազմակերպում է տոնավաճառ (առևտրի իրականացման վայր): Կազմակերպության կողմից տոնավաճառի կազմակերպման համար առևտրական գործունեություն իրականացնողներին հատկացվել է 800 քառ. մետր տարածք (փաստացի օգտագործվող մակերես), որից 500 քառ. մետր տարածքը` առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունում: Կազմակերպության կողմից իր հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության մեջ առանձին-առանձին նշվում են առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունում և շինության հարակից տարածքում հատկացված փաստացի օգտագործվող մակերեսները: Հաստատագրված վճարի հաշվարկման համար փաստացի օգտագործվող մակերեսների (300 քառ. մետր և 500 քառ. մետր) նկատմամբ կիրառվում է 1.2 գործակից, իսկ 0.7 գործակիցը կիրառվում է միայն առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունում հատկացված փատացի օգտագործվող մակերեսի (500 քառ. մետր) նկատմամբ:

2. Հրահանգչական նամակի 3.7-րդ կետում օրինակ 3.2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

Օրինակ 3.2

Ստեփանակերտի տարածքում կազմակերպությունը իրավասու մարմնի կողմից իրեն տրամադրված հողատարածքում, կազմակերպում է տոնավաճառ: Տրամադրված տարածքի ընդհանուր մակերեսը 8000 քառ. մետր է, որից կազմակերպության կողմից առայժմ 1700 քառ. մետրն է առանձնացվել (հատկացվել) առևտրի իրականացման վայրի կազմակերպելու համար (ներառյալ օժանդակող շինություններն և այլն), ընդ որում, փաստացի օգտագործվող մակերեսը կազմում է 1200 քառ. մետր: Կազմակերպությունը առևտուր է կազմակերպում տարբեր աշխատանքային ռեժիմներով` տոնավաճառը որոշակիորեն բաժանելով երկու տարբեր տարածքների: Առաջին տարածքում (փաստացի օգտագործվող մակերեսը` 800 քառ. մետր) առևտուր է կազմակերպվում միայն շաբաթ և կիրակի օրերին, իսկ երկրորդ տարածքում (փաստացի օգտագործվող մակերեսը 400 քառ. մետր)` շաբաթվա բոլոր օրերին (այդ թվում նաև շաբաթ և կիրակի): Յուրաքանչյուր տարածքում առևտրի իրականացման վայրի կազմակերպումը դիտարկվում է առանձին-առանձին` որպես տարբեր տարածքներում առևտրի կազմակերպման գործունեություն: Տվյալ դեպքում կազմակերպությունը հարկային տեսչությանը ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ 2 հայտարարություն է ներկայացնում և հաստատագրված վճարների հաշվարկները կատարում է յուրաքանչյուր փաստացի օգտագործվող տարածքի համար առանձին-առանձին:»:

3. Հրահանգչական նամակի 3.9-րդ կետում «ենթակա չեն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեված դեպքերի» բառերով:

4. Հրահանգչական նամակի 3.10-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.10. Հաստատագրված վճարի ամսական չափը առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլ) կազմակերպչի համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ=ՊxՓՄxՕր xԳ1 xԳ2, xԳ3 xԱ, որտեղ`

 

ՀՎ- հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ- ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

ՓՄ- առևտրի իրականացման վայրի քառակուսի մետրերով արտահայտված փաստացի օգտագործվող մակերեսն է,

Օր- ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերի թիվն է,

Գ1- գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,

Գ2- անմիջականորեն առևտրի հետ կապված և առևտրի իրականացմանն օժանդակող մակերեսների հաշվառման գործակիցն է,

Գ3- առևտրական դահլիճ ունեցող մշտական շինություններում առևտրի իրականացման վայր կազմակերպողների համար կիրառվող գործակիցն է,

Ա-սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:

 

5. Հրահանգչական նամակի 3.11-րդ կետի օրինակ 3.3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

Օրինակ 3.3

Օրինակ 3.2-ում նշված կազմակերպությունը օգոստոս ամսվա ընթացքում առաջին տարածքում (800 քառ. մետր) առևտուր է կազմակերպել 10 օր, իսկ երկրորդ տարածքում (400 քառ. մետր)` 31 օր: Կազմակերպչի կողմից առևտուր իրականացնողներին տարածքներ (տեղեր) տրամադրելիս վերջիններից գանձված վճարների գումարները կազմել են.

- առաջին տարածքի համար` 7500.0 հազ. դրամ,

- երկրորդ տարածքի համար` 5600.0 հազ. դրամ:

Տվյալ ամսվա համար դրանց մեծությունը 1մ2 հաշվով կկազմի համապատասխանաբար`

- 9375դրամ (7500.0 հազ. դրամ: 800 = 9375 դրամ),

- 14000 դրամ (5600.0 հազ.դրամ : 400 = 14000 դրամ):

Կազմակերպչի կողմից ամսվա համար վճարվող հաստատագրված վճարի չափը հաշվարկված է`

- առաջին տարածքի համար` 921.6 հազ. դրամ

(ՀՎ = Պ x ՓՄ x Օր x Գ1 x Գ2 x Գ3 x Ա = 100 x 800մ2 x 10 օր x 0.8 x 1.2 x 1.0 x 1.0 = 921.6 հազ. դրամ).

- երկրորդ տարածքի համար` 1190.4 հազ. դրամ.

(ՀՎ = Պ x ՓՄ x Օր x Գ1 x Գ2 x Գ3 x Ա = 100 x 400մ2 x 31 օր x 0.8 x 1.2 x 1.0 x 1.0 = 1190.4 հազ. դրամ):

Հաստատագրված վճարի հաշվարկման համար օրենքով նախատեսված 0.7 գործակիցը չի կիրառվում, քանի որ տոնավաճառը չի գտնվում առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունում:

Մեկ քառ. մետրի հաշվով ամսվա համար այն համապատասխանաբար կազմում է .

- 1152 դրամ (921.6 հազ. դրամ : 800մ2 = 1152 դրամ),

- 2976 դրամ (1190.40 հազ. դրամ : 400մ2 = 2976 դրամ):

2 հաշվով կազմակերպության կողմից օգոստոս ամսվա համար գանձվող վճարների գումարների և նույն ամսվա համար վճարվող (հաշվարկված) հաստատագրված վճարի մեծության հարաբերակցությունը ըստ տարածքների համապատասխանաբար կազմում է`

- 8.13 (9375 դրամ : 1152 դրամ = 8.13),

- 4.70 (14000 դրամ : 2976 դրամ = 4.70):

Հետևաբար հաստատագրված վճարի գումարն առաջին տարածքի համար կավելացվի 2 անգամ և կկազմի 1843.2 հազ. դրամ (921.6.0 հազ. դրամ x 2.0), իսկ երկրորդ տարածքի համար, քանի որ չկա սահմանային չափի գերազանցում, կմնա ամփոփոխ:

Այսպիսով, կազմակերպության տվյալ ամսվա հաստատագրված վճարի չափը կկազմի 3033.6 հազ. դրամ (1843.2 հազ. դրամ + 1190.4 հազ. դրամ):»:

6. «Հրահանգչական նամակի 9-րդ բաժնից հետո լրացնել նոր 91-րդ բաժին հետևյալ բովանդակությամբ`

«91. Վճարողներ են համարվում գազալցման կայանների (կետերի), այդ թվում` շարժական, միջոցով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները` գործունեության այդ մասով:

91.2. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ=ՊxԽxԳxԱ, որտեղ`

 

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

Խ - ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) կայանում (կետում) տեղակայված գազալցման (գազալիցքավորման) խողովակների քանակն է,

Գ - ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) կայանի (կետի) գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:

91.3. Քանի որ օրենքով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար սահմանվել է ամսական հաստատագրված վճար (գործունեության իրականացման օրերը և դրանց թիվը ելակետային տվյալ չեն հանդիսանում), ապա անկախ գործունեության սկսման (վերսկսման) ամսաթվից (օրվանից) հաստատագրված վճարը հաշվարկում է լրիվ ամսվա համար:

Օրինակ 91.1.

Կազմակերպությունը Ստեփանակերտ քաղաքի վարչական տարածքում գտնվող գազալցման կետի միջոցով իրականացնում է ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն: Գազալցման կայանում տեղակայված է 6 գազալցման (գազալիցքավորման) խողովակ: Ամսվա համար կազմակերպությունը գործունեության այդ մասով հաստատագրված վճար կվճարի հետևյալ չափով`

ՀՎ= ՊxԽxԳxԱ= 100000x6x1x1= 600000 դրամ:

Միաժամանակ, նույն ամսվա ընթացքում (հուվարի 10-ին) իր հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացրել է ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ առանձին հայտարարություն, համաձայն որի նախատեսել է ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն սկսել Մարտակերտ քաղաքում գտնվող գազալցման կետի միջոցով, որտեղ տեղակայված է 1 գազալցման խողովակ: Հունվար ամսվա համար կազմակերպությունը այդ գազալցման կետի միջոցով իրականացվող ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեության համար հաստատագրված վճար կվճարի հետևյալ չափով`

ՀՎ = ՊxԽxԳxԱ= 100000x1x0.8x1 = 80000 դրամ:

Կազմակերպությունը այդ գործունեության մասով հունվար ամսվա համար կվճարի հաստատագրված վճար 680000 դրամի չափով (600000+80000):

91.4. Միևնույն վճարողի կողմից տարբեր վայրերում գտնվող գազալցման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն իրականացնելու դեպքում յուրաքանչյուր գազալցման կայանի (կետի) համար իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ առանձին հայտարարություն:»:

7. Հրահանգչական նամակի 15.2. կետում «հանդիսանում» բառից հետո լրացնել «տեղադրված (առկա)» բառերը:

8. Հրահանգչական նամակի 15-րդ բաժնից հետո լրացնել նոր 151-րդ բաժին հետևյալ բովանդակությամբ

«151. Վիճակախաղերի կազմակերպման վերաբերյալ.

151. Վիճակախաղի կազմակերպման գործունեություն իրականացնող վճարողները մինչև գործունեություն սկսելը (վերսկսելը) ելակետային տվյալի մասին հայտարարություն չեն ներկայացնում:

151. 2. Վիճակախաղի կազմակերպիչները տվյալ ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքի վերաբերյալ հայտարարությունը իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին ներկայացնում են տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

151.3. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Հվ= ՏԱxՉxԱ, որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

ՏԱ - տվյալ ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքը,

Չ- հաստատագրված վճարի հաշվարկման համար օրենքի 863-րդ հոդվածով սահմանված չափն է,

Ա- սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է , որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ԼՂՀ հարկային պետական վարչության կողմից:»:

9. Հրահանգչական նամակի 19.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

ա/ Օրենքի 7-րդ հոդվածի «գ», «ժա», «ժբ», «ժգ», «ժդ», «ժե», «ժզ», «ժը» և «ժթ» ենթակետերով նախատեսված գործունեության տեսակներ (որոնց համար ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը չեն հանդիսանում ելակետային տվյալ) իրականացնողների հաստատագրված վճարի հաշվարկի դադարեցման (կասեցման) դեպքում, տվյալ ամսվա հաստատագրված վճարի չափը որոշվում է այդ ամսվա լրիվ օրերի և մինչև դադարեցումն (կասեցումն) ընկած օրացուցային օրերի թվի համամասնությամբ:

Գործունեությունը կասեցրած վճարողները, նույն ամսվա ընթացքում իրենց գործունեությունը վերսկսելիս, տվյալ ամսվա համար հաստատագրված վճարը հաշվարկում են լիրվ ամսվա հաշվով:

Օրենքի 7-րդ հոդվածի «դ» ենթակետով նախատեսված գործունեության տեսակ իրականացնողների հաստատագրված վճարի հաշվարկի դադարեցման (կասեցման) դեպքում, տվյալ ամսվա հաստատագրված վճարի չափը որոշվում է 20 (նվազագույն չափ) օրվա և մինչև դադարեցումն (կասեցումն) ընկած օրացուցային օրերի թվի համամասնությամբ, բայց տվյալ ամսվա համար սահմանված հաստատագրված վճարի գումարից ոչ ավելի: