Համարը 
N 207
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.10.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.10.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.10.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“3” հոկտեմբերի 2000թ.

 N 207

ք.Ստեփանակերտ

 

ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ԼՂՀ օրենքի 11 հոդվածի, ԼՂՀ կառավարությունը որոշում է.

1. Հաստատել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը /կցվում է/:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2000թ. հոկտեմբերի 3-ի

թիվ 207 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Աղիքային վարակիչ հիվանդություններ (բոլոր ձևերը)

2. Տուբերկուլյոզ (բոլոր ձևերը)

3. Ժանտախտ

4. Տուլարեմիա

5. Սիբիրյան խոց

6. Բրուցելյոզ

7. Լեպտոսպիրոզ

8. Լեպրա (Բոր)

9. Փայտացում (Պրկախտ)

10. Դիֆթերիա

11. Կապույտ հազ և հարկապույտ հազ

12. Մենինգոկոկային վարակ

13. Քութեշ

14. Լեգիոների հիվանդություն

15. Կու տենդ, Բրիլլի հիվանդություն

16. Պոլիոմիելիտ

17. Կատաղություն

18. Հեմոռագիկ տենդեր

19. Ջրծաղիկ

20. Բնական ծաղիկ

21. Կարմրուկ

22. Կարմրախտ

23. Վիրուսային հեպատիտներ

24. ՄԻԱՎ վարակ

25. Վարակային մոնոնուկլեոզ

26. Համաճարակային պարոտիտ

27. Մալարիա

28. Լեյշմանիոզ

29. Գրիպ

30. Ատիպիկ թոքաբորբ

31. Սոդուկու, ստրեպտոբացիլյոզ, ֆելինոզ

32. Խլնախտ, մելիոիդոզ:

(Ցանկը խմբ. 28.09.2010 N 603-Ն, խմբ. 30.05.2013 N 304-Ն)