ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՆՀ-53 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 75-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 30-ի ՆՀ-53 հրամանագրով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 17-րդ կետի 2-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ եմ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) 14-րդ կետի 1-ին, 17-րդ կետի 3-րդ ենթակետերում, 18-րդ և 33-րդ կետերում «ԼՂՀ Նախագահի խորհրդականները,» բառերից հետո լրացնել «հատուկ հանձնարարություններով դեսպանը,» բառերը` համապատասխան հոլովաձևերով.
2) 255-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 256-րդ կետ.
«256. Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը համարժեք է ԼՂՀ Նախագահի խորհրդականի պաշտոնին։»։
2. Հրամանագրի 2-րդ կետով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ կետով.
«61. Հատուկ հանձնարարություններով դեսպան»։
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
|
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
|
2016թ. նոյեմբերի 2
Ստեփանակերտ
ՆՀ-245-Ն |
|