ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 75-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները՝ որոշում եմ.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը՝ համաձայն 1-ին հավելվածի:
2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն 2-րդ հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2006 թվականի մարտի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի աշխատակազմերի վերակազմակերպման մասին» ՆՀ-17 հրամանագիրը:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
|
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2007թ.
ք.Ստեփանակերտ
ՆՀ-53 |
|
| |
Հավելված 1
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 30-ի
ՆՀ- 53 հրամանագրով |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ԼՂՀ Նախագահի աշխատակազմը (այսուհետ՝ աշխատակազմ) պետական կազմակերպություն է, որն ապահովում է ԼՂՀ Սահմանադրությամբ և ԼՂՀ օրենքներով ԼՂՀ Նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:
2. Աշխատակազմի հիմնադիրը ԼՂՀ Նախագահն է:
3. Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան:
4. Աշխատակազմի իրավական վիճակը և գործունեության կարգը սահմանվում են ԼՂՀ Սահմանադրության 75-րդ հոդվածով, ԼՂՀ օրենքներով, ԼՂՀ Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և սույն կանոնադրությամբ:
5. Օրենքի համաձայն աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, ունի ինքնուրույն հաշվեկշիռ, ամրացված գույք և իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:
7. Աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
8. ԼՂՀ Նախագահի կողմից ԼՂՀ օրենքները, ԼՂՀ Նախագահի հրամանագրերը, կարգադրությունները, ԼՂՀ միջազգային պայմանագրերը վավերացնելու համար աշխատակազմը պատվիրում է հաստատված ուրվանկարով՝ ԼՂՀ զինանշանի պատկերով և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ» տեքստով հայերեն կլոր կնիք:
9. Աշխատակազմն ունի ԼՂՀ զինանշանի պատկերով և իր հայերեն, ինչպես նաև հայերեն և ռուսերեն անվանմամբ կլոր կնիքներ, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
10. Աշխատակազմի անվանումն է՝
հայերեն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմ,
անգլերեն՝ Office of the President of the Nagorno-Karabakh Republic,
ռուսերեն` Аппарат Президента Нагорно-Карабахской Республики:
11. Աշխատակազմի գտնվելու վայրն է՝ քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, թիվ 3:
2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
12. Աշխատակազմի հիմնական խնդիրներն են՝ կազմակերպել և պայմաններ ստեղծել ԼՂՀ Սահմանադրությամբ և ԼՂՀ օրենքներով ԼՂՀ Նախագահին վերապահված հետևյալ լիազորություններն իրականացնելու համար՝
1) ԼՂՀ Սահմանադրության պահպանմանը հետևելու ԼՂՀ Նախագահի գործառույթի իրականացումը.
2) ԼՂՀ անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորի գործառույթների իրականացումը.
3) օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեության ապահովումը.
4) ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների որոշումը.
5) իր իրավասությանը վերապահված կադրային հարցերի լուծումը.
6) ԼՂՀ Սահմանադրության 114-րդ հոդվածով նախատեսված հարցերով ԼՂՀ Նախագահի` ԼՂՀ Գերագույն դատարան դիմելու գործառույթի իրականացումը.
7) ԼՂՀ Նախագահի՝ որպես ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթի իրականացումը.
8) ԼՂՀ Նախագահի կողմից քաղաքացիության, քաղաքական ապաստան տալու, ԼՂՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու, ինչպես նաև դատապարտյալներին ներում շնորհելու գործառույթների իրականացումը.
9) միջազգային պայմանագրերը ԼՂՀ Ազգային ժողովի վավերացմանը, կասեցմանը և չեղյալ հայտարարմանը ներկայացնելու, ինչպես նաև վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը հաստատելու, կասեցնելու և չեղյալ հայտարարելու գործառույթի իրականացումը.
10) ԼՂՀ Սահմանադրությամբ և ԼՂՀ օրենքներով ԼՂՀ Նախագահին վերապահված այլ լիազորությունների իրականացումը:
13. ԼՂՀ Նախագահի՝ ԼՂՀ Սահմանադրությամբ և ԼՂՀ օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով աշխատակազմն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) նախապատրաստում է ԼՂՀ Սահմանադրության, ԼՂՀ միջազգային պայմանագրերի, ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին առնչվող ԼՂՀ կառավարության որոշումների, ինչպես նաև դրանց նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները, նախագծերի փորձաքննությանը և լրամշակմանը մասնակից է դարձնում շահագրգիռ կամ այլ իրավասու պետական մարմինների, պաշտոնատար անձանց և մասնագետների.
2) նախապատրաստում և ԼՂՀ Նախագահին է ներկայացնում ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ուղերձների, ինչպես նաև այլ փաստաթղթերի նախագծերը.
3) ապահովում և վերահսկում է ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների պաշտոնական հրապարակումը.
4) վերահսկում է ԼՂՀ միջազգային պայմանագրերի, ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին առնչվող ԼՂՀ կառավարության որոշումների կատարումը.
5) կազմակերպում է ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականության հարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի նախապատրաստումը.
6) ԼՂՀ Նախագահի կողմից սահմանված կարգով ապահովում է ԼՂՀ Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը.
7) ապահովում է կուսակցությունների, հասարակական միավորումների և զանգվածային լրատվության միջոցների հետ ԼՂՀ Նախագահի համագործակցությունը.
8) ապահովում է օտարերկրյա պետական մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ ԼՂՀ Նախագահի համագործակցությունը.
9) հավաքում, մշակում, վերլուծում և ԼՂՀ Նախագահին է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում սոցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը.
10) պարբերաբար ուսումնասիրում և վերլուծում է տնտեսության և պետական կառավարման համապատասխան բնագավառներում իրավիճակը, բացահայտում հրատապ հարցերը և դրանց հիման վրա մշակում և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.
11) կազմակերպում է ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերի պահպանումը, մշակումը և օգտագործումը, ինչպես նաև գործավարությունը.
12) համագործակցում է ԼՂՀ Ազգային ժողովի, ԼՂՀ կառավարության, ԼՂՀ դատական մարմինների, ԼՂՀ դատախազության, ԼՂՀ վերահսկիչ պալատի, գործադիր իշխանության, տարածքային կառավարման, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմինների, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց հետ.
13) կազմակերպում և ապահովում է ԼՂՀ Նախագահի գործունեության հետ կապված արարողակարգային միջոցառումները.
14) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
15) իրականացնում է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց՝ ԼՂՀ Նախագահին և աշխատակազմին ուղղված դիմումների և առաջարկությունների ուսումնասիրությունը, վերլուծությունը, անհրաժեշտության դեպքում դրանց՝ համապատասխան մարմինների, պաշտոնատար անձանց վերահասցեագրումը, ամփոփումը և ԼՂՀ Նախագահին համապատասխան հաշվետվություններ ներկայացնելը.
16) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
17) կազմակերպում է հետազոտական-վերլուծական աշխատանքներ՝ դրանցում ներգրավելով համապատասխան գիտական կազմակերպությունների, գիտնականների և փորձագետների.
18) ԼՂՀ Նախագահին առաջարկություններ է ներկայացնում ԼՂՀ Նախագահի կողմից նշանակված պաշտոնատար անձանց՝ իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
19) վերահսկում և տեղերում ստուգում է ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին առնչվող ԼՂՀ կառավարության որոշումների կատարումը, միջոցներ է ձեռնարկում դրանք ժամանակին և ճիշտ կատարելու համար, ԼՂՀ Նախագահին ներկայացնում է առաջարկություններ կամ զեկուցումներ հայտնաբերված թերությունների, խախտումների վերաբերյալ.
20) իրականացնում է ԼՂՀ օրենքներով, ԼՂՀ Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով աշխատակազմին վերապահված այլ գործառույթներ:
3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
14. Աշխատակազմի կառուցվածքի մեջ մտնում են՝
1) հայեցողական պաշտոնները՝ ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ԼՂՀ Նախագահի խորհրդականները, ԼՂՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, ԼՂՀ Նախագահի առաջին օգնականը, ԼՂՀ Նախագահի օգնականները, ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղարը, ԼՂՀ Նախագահի ռեֆերենտները և ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը.
2) ստորաբաժանումները (ծառայություն, վարչություն, քարտուղարություն, բաժին):
15. Աշխատակազմը կարող է ունենալ իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
4. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
16. Աշխատակազմը կառավարում է ԼՂՀ Նախագահը: Աշխատակազմը ենթակա և հաշվետու է ԼՂՀ Նախագահին:
17. ԼՂՀ Նախագահը՝
1) աշխատակազմի խնդիրներին համապատասխան սահմանում է աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները.
2) հաստատում և փոփոխում է աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատողների ընդհանուր թիվը.
3) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում աշխատակազմի ղեկավարին, ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին, աշխատակազմի ղեկավարի տեղակալին, ԼՂՀ Նախագահի խորհրդականներին, ԼՂՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին, ԼՂՀ Նախագահի առաջին օգնականին, ԼՂՀ Նախագահի օգնականներին, ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղարին, ԼՂՀ Նախագահի ռեֆերենտներին, աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
4) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում ընդգրկված անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
5) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում աշխատակազմի ղեկավարի՝ ԼՂՀ օրենսդրության պահանջներին հակասող հրամանները և ցուցումները.
6) վերակազմակերպում և դադարեցնում է աշխատակազմի գործունեությունը.
7) իրականացնում է աշխատակազմի գործունեությանն առնչվող՝ ԼՂՀ Սահմանադրությամբ, օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
18. Աշխատակազմում ԼՂՀ Նախագահին անմիջականորեն ենթարկվում են՝ աշխատակազմի ղեկավարը, ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը, ԼՂՀ Նախագահի խորհրդականները, ԼՂՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, ԼՂՀ Նախագահի առաջին օգնականը և օգնականները, ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղարը, ԼՂՀ Նախագահի ռեֆերենտները:
19. ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը՝
1) իրականացնում է աշխատակազմի ընդհանուր ղեկավարում և կազմակերպում է աշխատակազմի ընթացիկ գործունեությունը.
2) աշխատում է ԼՂՀ Նախագահի փոստի և այլ փաստաթղթերի հետ.
3) վարում է ԼՂՀ Նախագահի անձնական արխիվը.
4) ԼՂՀ Նախագահին զեկուցում է պաշտոնական փոստը.
5) ԼՂՀ Նախագահի ստորագրմանը, հաստատմանը կամ վավերացմանն է ներկայացնում ԼՂՀ օրենքները, ԼՂՀ Նախագահի հրամանագրերը, կարգադրությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրերը, միջազգային պայմանագրերի վավերագրերը և այլ պաշտոնական փաստաթղթեր.
6) ստորագրում է ԼՂՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների հավելվածները.
7) ԼՂՀ Նախագահի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատողների ընդհանուր թիվը, այդ թվում՝ դրանց փոփոխությունները.
8) համակարգում է ԼՂՀ Նախագահի վերահսկողական ծառայության գործունեությունը.
9) համաձայնեցնելով ԼՂՀ Նախագահի հետ՝ հաստատում է աշխատակազմի հաստիքացուցակը.
10) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատակազմում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում ընդգրկված, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկում չընդգրկված անձանց, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
11) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
12) ԼՂՀ Նախագահի հավանությանն է ներկայացնում աշխատակազմի համապատասխան ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը.
13) արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.
14) ներկայացնում է աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ փոխհարաբերություններում, իր իրավասության սահմաններում` առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և աշխատակազմի անունից, ներկայացնում նրանց շահերը, կնքում գործարքներ, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և աշխատակազմի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
15) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ առաջարկություններ է ներկայացնում ԼՂՀ կառավարությանը, ԼՂՀ վարչապետին, հանձնարարականներ է փոխանցում ԼՂՀ նախարարություններին, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմիններին՝ ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ԼՂՀ կառավարության և այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման և սահմանված կարգով դրանց ընթացք տալու վերաբերյալ.
16) մասնակցում է ԼՂՀ կառավարության նիստերին, այդ թվում՝ դռնփակ.
17) կազմակերպում է ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների կատարումը, ինչպես նաև ԼՂՀ Նախագահի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի, բանակցությունների և ուղևորությունների արձանագրությունների նախապատրաստումը, վերահսկում դրանց կատարման ընթացքը.
18) վերահսկում է ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների պատշաճ կատարումը, թերություններ, խախտումներ հայտնաբերելու դեպքում միջոցներ է ձեռնարկում դրանք վերացնելու և ծագած խոչընդոտները հաղթահարելու համար.
19) իր լիազորությունների սահմաններում հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ` համապատասխան մարմինների, կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ.
20) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
21) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, կազմակերպություններ և պաշտոնատար անձանց է ուղարկում ԼՂՀ Նախագահին և աշխատակազմին ուղղված նամակները, դիմումները և այլ փաստաթղթեր՝ դրանք ուսումնասիրելու, ԼՂՀ Նախագահի հանձնարարականների համաձայն որոշումներ ընդունելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար.
22) կազմավորում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.
23) հաստատում է աշխատակազմի աշխատանքային կարգապահության ներքին կանոնները.
24) ԼՂՀ Նախագահի անվտանգությունն ապահովող ծառայության ղեկավարի հետ համատեղ հաստատում է աշխատակազմի անցագրային և ներքին ռեժիմը.
25) իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.
26) համակարգում է ԼՂՀ Նախագահի խորհրդականների, առաջին օգնականի, օգնականների և ռեֆերենտների ընթացիկ աշխատանքները.
27) կատարում է ԼՂՀ Նախագահի առանձին հանձնարարականները.
28) իրականացնում է օրենքով, ԼՂՀ Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
20. Աշխատակազմի ղեկավարն ունի տեղակալ, որը գործում է աշխատակազմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում է աշխատակազմի ղեկավարի կողմից իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների կազմակերպումը և համակարգումը, կատարում ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները:
21. Աշխատակազմի ղեկավարի տեղակալը աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է նրա առանձին գործառույթները:
22. Աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում աշխատակազմի ղեկավարին փոխարինում է նրա տեղակալը:
5. ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ, ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ, ԱՌԱՋԻՆ ՕԳՆԱԿԱՆԸ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԸ
23. ԼՂՀ Անվտանգության խորհրդի (այսուհետ՝ Անվտանգության խորհուրդ) քարտուղարը`
1) ապահովում է Անվտանգության խորհրդի գործունեությունը.
2) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ իրականացնում է ուժային և իրավապահ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ստուգումն այն հարցերով, որոնք առնչվում են պետության անվտանգության քաղաքական և տնտեսական հիմքերի ապահովման հետ.
3) ԼՂՀ Նախագահին իրազեկում է երկրի ներքին և արտաքին անվտանգության հիմնահարցերի մասին.
4) մշակում է Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրերը, ձևավորում նիստերի օրակարգը, կազմակերպում նիստերի նախապատրաստման աշխատանքները.
5) ԼՂՀ Նախագահի հաստատմանն է ներկայացնում Անվտանգության խորհրդի որոշումների և դրանցից բխող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը.
6) վերահսկողություն է սահմանում ԼՂՀ Անվտանգության խորհրդի որոշումների կատարման նկատմամբ, իրականացնում գործադիր իշխանության մարմինների՝ երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ կատարած աշխատանքների փաստաթղթային ստուգում.
7) Անվտանգության խորհրդին առաջարկներ է ներկայացնում արտակարգ իրավիճակների կապակցությամբ անվտանգության ապահովման ուժերի գործունեության համակարգման վերաբերյալ.
8) Անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովների գործառույթների և դրանց անհատական կազմերի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում ԼՂՀ Նախագահին, կազմակերպում և համակարգում է դրանց գործունեությունը.
9) Անվտանգության խորհրդի գործունեության իրականացման համար գործադիր իշխանության մարմիններից, հիմնարկներից և կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր և նյութեր է պահանջում:
24. ԼՂՀ Նախագահի խորհրդականները՝
1) ԼՂՀ Նախագահի հետ համաձայնեցնելով՝ կազմում են իրենց աշխատանքային ծրագրերը.
2) պարբերաբար ԼՂՀ Նախագահին են ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր՝ իրենց հանձնարարված բնագավառում իրավիճակի, երևույթների և իրադարձությունների զարգացման միտումների մասին և առաջարկություններ՝ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
3) կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն.
4) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրենց հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը.
5) ԼՂՀ Նախագահի որոշմամբ կարող են ղեկավարել ԼՂՀ Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.
6) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ կազմակերպում են իրենց հանձնարարված բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերյալ քննարկումներ՝ շահագրգիռ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ.
7) առաջարկություններ են ներկայացնում ԼՂՀ միջազգային պայմանագրերի, ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ԼՂՀ կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
8) կատարում են ԼՂՀ Նախագահի առանձին հանձնարարականներ:
25. ԼՂՀ Նախագահի խորհրդականների թիվը և գործունեության ուղղությունները որոշում է ԼՂՀ Նախագահը:
26. ԼՂՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը՝
1) ապահովում է վերահսկողական ծառայության բնականոն գործունեությունը.
2) իրականացնում է վերահսկողական ծառայության ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.
3) աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում վերահսկողական ծառայության ստորաբաժանումների ղեկավարներին և մյուս աշխատողներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, նրանց խրախուսելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
4) իր իրավասության շրջանակներում այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
5) ստորագրում է վերահսկողական ծառայության անունից պատրաստվող փաստաթղթերը.
6) իր իրավասության շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
7) հաստատում է ծառայության ստորաբաժանումների աշխատակարգը և աշխատանքային ծրագրերը.
8) սահմանված կարգով լուծում է վերահսկողական ծառայության աշխատողների գործուղումների հարցերը.
9) իր իրավասության շրջանակներում տալիս է ցուցումներ, հանձնարարականներ, վերահսկում և ստուգում դրանց կատարման ընթացքը.
10) աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, իր իրավասության շրջանակներում, կազմակերպում է արտածրագրային ստուգումներ և ուսումնասիրություններ, սահմանում դրանց կատարման ժամկետները, ձևերն ու ծավալները.
11) հրավիրում է խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների, ստորագրում նիստերի արձանագրությունները.
12) ներկայացնում է վերահսկողական ծառայությունն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
13) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ մասնակցում է ԼՂՀ կառավարության և պետական այլ մարմինների նիստերին և խորհրդակցություններին.
14) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ կազմակերպում և ապահովում է ԼՂՀ Նախագահի առանձին հրամանագրերի և կարգադրությունների կատարումը.
15) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանցից պահանջում է գրավոր կամ բանավոր բացատրություններ.
16) պատասխանատվություն է կրում վերահսկողական ծառայության առջև դրված խնդիրների լուծման համար.
17) իրականացնում է ԼՂՀ Նախագահի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:
27. ԼՂՀ Նախագահի առաջին օգնականը՝
1) ԼՂՀ Նախագահի հետ համաձայնեցնելով՝ կազմակերպում է ԼՂՀ Նախագահի ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում ԼՂՀ Նախագահի հաստատմանը.
2) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ կազմակերպում է ԼՂՀ Նախագահի խորհրդակցությունների նախապատրաստումը՝ համագործակցելով համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց հետ.
3) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ՝ համապատասխան մարմինների, կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ.
4) ապահովում է ԼՂՀ Նախագահի խորհրդակցությունների արձանագրությունների նախապատրաստումը և վերահսկում դրանց կատարման ընթացքը, ինչպես նաև կազմում համապատասխան արձանագրություններ կամ ամփոփումներ.
5) կատարում է ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները:
28. ԼՂՀ Նախագահի օգնականները՝
1) կազմակերպական, վերլուծական-տեղեկատվական և տեխնիկական աջակցություն են ցուցաբերում ԼՂՀ Նախագահին.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչների և աշխատակազմի ստորաբաժանումների աշխատակիցների հետ համագործակցելով՝ ԼՂՀ Նախագահի համար նախապատրաստում են տեղեկատվական և վերլուծական նյութեր.
3) առաջարկություններ են ներկայացնում ԼՂՀ Նախագահի աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.
4) աջակցում են իրենց հանձնարարված բնագավառում պետական քաղաքականության լուսաբանմանը և իրականացմանը.
5) նախապատրաստում են ԼՂՀ Նախագահի ելույթները, դիմումները, ուղերձները և նամակները, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթեր.
6) մասնակցում են ԼՂՀ Նախագահի այցերի, զրույցների, բանակցությունների, խորհրդակցությունների, հանդիպումների և ուղևորությունների նախապատրաստմանը, ինչպես նաև կազմում համապատասխան արձանագրություններ կամ ամփոփումներ.
7) իրենց գործառույթներն իրականացնելիս համագործակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ.
8) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ հրավիրում են աշխատանքային խորհրդակցություններ, քննարկումներ շահագրգիռ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, մասնակցում են պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում իրենց հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը.
9) կազմակերպում և իրականացնում են քաղաքացիների ընդունելություն.
10) աշխատում են ԼՂՀ Նախագահի կողմից իրենց մակագրված փոստի հետ և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
11) կատարում են ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները:
29. ԼՂՀ Նախագահի օգնականների թիվը և գործունեության ուղղությունները որոշում է ԼՂՀ Նախագահը:
30. ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղարը՝
1) ներկայացնում է ԼՂՀ Նախագահի պաշտոնական տեսակետները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.
2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.
3) ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի և պետական կառավարման մարմինների միասնական դիրքորոշման արտահայտման վերաբերյալ.
4) իր գործունեության ծրագիրը համաձայնեցնում է ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հետ.
5) տեղեկատվության գլխավոր վարչության հետ համատեղ կազմակերպում է ԼՂՀ Նախագահի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ.
6) ԼՂՀ Նախագահին առաջարկություններ է ներկայացնում նրա հրապարակային ելույթների վերաբերյալ, դրանք կազմելիս համագործակցում ԼՂՀ Նախագահի առաջին օգնականի, օգնականների, ռեֆերենտների, տեղեկատվության գլխավոր վարչության և աշխատակազմի այլ աշխատակիցների հետ.
7) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.
8) կատարում է ԼՂՀ Նախագահի առանձին հանձնարարականներ:
31. ԼՂՀ Նախագահի ռեֆերենտները՝
1) նախապատրաստում են ԼՂՀ Նախագահի ելույթները և նամակները, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթեր.
2) իրականացնում են տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ.
3) կատարում են ԼՂՀ Նախագահի, աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները:
32. ԼՂՀ Նախագահի ռեֆերենտների թիվը և գործունեության ուղղությունները որոշում է ԼՂՀ Նախագահը:
33. ԼՂՀ Նախագահի սահմանած գործառույթները և հանձնարարականները կատարելիս ԼՂՀ Նախագահի խորհրդականները, ԼՂՀ Նախագահի առաջին օգնականը, ԼՂՀ Նախագահի օգնականները, ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղարը և ԼՂՀ Նախագահի ռեֆերենտները համագործակցում են միմյանց և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ:
6. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
34. Աշխատակազմի ստորաբաժանումները գործում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:
35. Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները (բացառությամբ սույն կանոնադրության 17-րդ կետով նախատեսվածների) գործում են աշխատակազմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:
36. Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում օրենսդրությամբ սահմանված կարգով:
37. Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները՝
1) իրականացնում են ստորաբաժանման աշխատողների միջև աշխատանքի բաշխումը, ապահովում են աշխատանքային կարգապահությունը և պատասխանատվություն են կրում ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծման համար.
2) ըստ անհրաժեշտության մասնակցում են ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, այցերին, բանակցություններին, ուղևորություններին, ինչպես նաև ԼՂՀ կառավարության նիստերին.
3) ԼՂՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների կատարումն ապահովելու, ինչպես նաև իրենց առջև դրված խնդիրների իրականացման նպատակով կարող են իրենց իրավասության շրջանակներում անցկացնել ստուգումներ, ուսումնասիրություններ կամ հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
4) ԼՂՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում մասնակցում են հարցերի քննարկմանը.
5) ԼՂՀ Նախագահի քննարկմանը, հավանությանը, դիտարկմանը, ստորագրմանը, հաստատմանը կամ վավերացմանը ներկայացված և իրենց փորձաքննությանը հանձնված իրավական ակտերի և այլ փաստաթղթերի վերաբերյալ կարող են պահանջել տեղեկատվական-վերլուծական բնույթի նյութեր ու անհրաժեշտ տեղեկատվություն.
6) իրենց իրավասության շրջանակներում, ԼՂՀ Նախագահին կամ աշխատակազմի ղեկավարին՝ վերջիններիս պահանջով, զեկուցումներ են ներկայացնում իրենց կողմից սպասարկվող բնագավառներին առնչվող համապատասխան մարմիններում, կազմակերպություններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
7) ԼՂՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան ոլորտի իրավիճակի մասին տեղեկանքներ, հաշվետվություններ կամ այլ փաստաթղթեր են պահանջում համապատասխան մարմիններից, կազմակերպություններից և պաշտոնատար անձանցից.
8) իրականացնում են ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի կողմից իրենց վերապահված այլ գործառույթներ:
38. Աշխատակազմի ստորաբաժանումների կազմում կարող են ստեղծվել ներքին կառուցվածքային ստորաբաժանումներ՝ բաժիններ և այլն:
39. Աշխատակազմի ստորաբաժանումներն իրենց գործառույթներն իրականացնում են միմյանց հետ համագործակցելով:
7. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
40. ԼՂՀ Նախագահի վերահսկողական ծառայությունը՝
1) վերահսկում է գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների ու ԼՂՀ կառավարության որոշումների կատարման ընթացքը.
2) սահմանված կարգով գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական կազմակերպություններում (բացի հատուկ թույլտվություն պահանջողներից) իրականացնում է ստուգումներ և ուսումնասիրություններ.
3) իրականացնում է գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների ու ԼՂՀ կառավարության որոշումների կատարման արդյունքների պարբերաբար քննարկումներ, ինչպես նաև բացահայտված թերությունների վերացման և ծագած դժվարությունների հաղթահարման նպատակով առաջարկություններ է ներկայացնում ԼՂՀ Նախագահին.
4) վերահսկողական ծառայությունն իր գործառույթներն իրականացնելիս՝
- իր աշխատանքային ծրագրերին համապատասխան ուսումնասիրում, ստուգում և ամփոփում է գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը և ԼՂՀ Նախագահին, ԼՂՀ կառավարություն՝ աշխատակազմի ղեկավարի միջոցով, առաջարկություններ է ներկայացնում այդ մարմինների աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ.
- ուսումնասիրում և վերլուծում է կազմակերպությունների, գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների դիմումների, գանգատների և առաջարկությունների քննարկման, ընթացքավորման վիճակը և ԼՂՀ Նախագահին ու աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում համապատասխան հաշվետվություններ, առաջարկություններ.
- ԼՂՀ Նախագահին առաջարկություններ է ներկայացնում գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց՝ աշխատանքում թերանալու, իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքերում կառավարման համապատասխան մարմինների ղեկավարներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
. ԼՂՀ Նախագահին առաջարկություններ է ներկայացնում ԼՂՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ԼՂՀ կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ.
- համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ծառայությունների հետ.
- իր իրավասության շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, ուսումնասիրություններին և ստուգումներին ներգրավում է մասնագետների, փորձագետների, կազմավորում ժամանակավոր աշխատանքային խմբեր.
- իր իրավասության շրջանակներում բացահայտում է պետական մարմինների և կազմակերպությունների կատարողական կարգապահության, ֆինանսատնտեսական ոլորտի խախտումների փաստերը և դրանց վերացման նպատակով ԼՂՀ Նախագահին ու աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է համապատասխան տեղեկանքներ և առաջարկություններ, վերահսկում դրանց կատարման ընթացքը.
- իրականացնում է ԼՂՀ Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով սահմանված այլ լիազորություններ:
41. Տեղեկատվության գլխավոր վարչությունը՝
1) լուսաբանում է ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի գործունեությունը.
2) ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի գործունեության վերաբերյալ պատրաստում է մամուլի հաղորդագրություններ.
3) ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի և պետական կառավարման մարմինների միասնական դիրքորոշման արտահայտման վերաբերյալ.
4) ներկայացնում է ԼՂՀ Նախագահի պաշտոնական տեսակետները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.
5) ապահովում է ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի կապը զանգվածային լրատվության միջոցների հետ.
6) կազմակերպում է ԼՂՀ Նախագահի մամուլի ասուլիսները, հարցազրույցները, ինչպես նաև լրատվության միջոցների ղեկավարների հետ հանդիպումները.
7) կազմակերպում է աշխատակազմի ղեկավարի, նրա հանձնարարությամբ` աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսները, հարցազրույցները.
8) լուսաբանում է ԼՂՀ Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը, ինչպես նաև ապահովում է ԼՂՀ Նախագահի կողմից ստորագրված, հաստատված, կասեցված կամ վավերացված իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվությունը.
9) ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում տեղեկատվության բնագավառում քաղաքականության իրականացման վերաբերյալ.
10) ապահովում է ԼՂՀ Նախագահի, մամուլի քարտուղարի ճեպազրույցների, ասուլիսների, խորհրդակցությունների և այլ գործառույթների իրականացումը.
11) նախապատրաստում է ԼՂՀ Նախագահի ելույթները, դիմումները, ուղերձները և նամակները, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթեր, դրանք կազմելիս համագործակցում է ԼՂՀ Նախագահի առաջին օգնականի, ԼՂՀ Նախագահի օգնականների, ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղարի, ԼՂՀ Նախագահի ռեֆերենտների և աշխատակազմի այլ աշխատակիցների հետ.
12) իրականացնում է տեղեկատվական դաշտի վերլուծություն, պատրաստում համապատասխան առաջարկություններ և ներկայացնում ԼՂՀ Նախագահին, աշխատակազմի ղեկավարին.
13) Ինտերնետում կազմակերպում և պահպանում է ԼՂՀ Նախագահի կայքէջը.
14) կազմում է լրատվության միջոցների, այդ թվում՝ հայաստանյան մամուլի ամենօրյա տեսություն, ինչպես նաև Ինտերնետի միջոցով ուսումնասիրում օտարերկրյա թերթերի ու գործակալությունների նյութերը, դրանց հիման վրա պատրաստում ամենօրյա տեսություններ և դրանք ներկայացնում ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին.
15) արարողակարգի բաժնի հետ համատեղ նախապատրաստում է ԼՂՀ Նախագահի աշխատանքային օրվա ժամանակացույցը (խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի) և ներկայացնում ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին:
42. Պետաիրավական վարչությունը՝
1) իրականացնում է ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի գործունեության իրավական ապահովումը.
2) համակարգում է ԼՂՀ Նախագահի քննարկմանը, հավանությանը, դիտարկմանը, ստորագրմանը, հաստատմանը կամ վավերացմանը ներկայացված իրավական ակտերի և դրանց նախագծերի փորձաքննության աշխատանքները.
3) իրավական փորձաքննություն է իրականացնում և փորձագիտական եզրակացություններ պատրաստում աշխատակազմում նախապատրաստված կամ իրավասու մարմինների կողմից ԼՂՀ Նախագահի քննարկմանը, հավանությանը, դիտարկմանը, ստորագրմանը, հաստատմանը կամ վավերացմանը ներկայացված իրավական ակտերի կամ դրանց նախագծերի՝ ԼՂՀ օրենսդրությանը և իրավաբանական տեխնիկայի կանոններին համապատասխանության վերաբերյալ.
4) ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է իրավական ակտերի ու փաստաթղթերի նախագծերը.
5) ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում ԼՂՀ օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործման վերաբերյալ.
6) ԼՂՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննության է առնում և սահմանված կարգով ընթացք տալիս ԼՂՀ Նախագահին և աշխատակազմին ուղղված գրություններին, նամակներին, բողոքներին, անհրաժեշտության դեպքում հետևում է ներկայացված խնդիրների առնչությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքին.
7) նախապատրաստում է դատարանի վարույթում գտնվող` ԼՂՀ Նախագահի ակտերը վիճարկելու վերաբերյալ դիմումների, ինչպես նաև ԼՂՀ Նախագահի աշխատակազմի դեմ հայցադիմումների պատասխանները.
8) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ հետևում է ԼՂՀ Նախագահի առանձին հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների կատարման ընթացքին, անհրաժեշտության դեպքում իրականացնում է ուսումնասիրություններ, խնդիրների բացահայտման դեպքում ներկայացնում առաջարկություններ.
9) ապահովում է ԼՂՀ Սահմանադրության 114-րդ հոդվածով նախատեսված հարցերով ԼՂՀ Նախագահի` ԼՂՀ Գերագույն դատարան դիմելու գործառույթի իրականացումը.
10) ապահովում է միջազգային պայմանագրերը օրենքով սահմանված կարգով ԼՂՀ Ազգային ժողովի վավերացմանը, կասեցմանը և չեղյալ հայտարարմանը ներկայացնելու, ինչպես նաև վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը հաստատելու, կասեցնելու և չեղյալ հայտարարելու գործառույթի իրականացումը.
11) իր իրավասության շրջանակներում ապահովում է ԼՂՀ Նախագահի կողմից քաղաքացիություն շնորհելու, քաղաքացիությունը դադարեցնելու, քաղաքական ապաստան տալու, բարձրագույն զինվորական կոչումներ և բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու, ինչպես նաև դատապարտյալներին ներում շնորհելու գործառույթների իրականացումը.
12) դատապարտյալներին ներում շնորհելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում՝ ԼՂՀ Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև ԼՂՀ Նախագահին ներկայացնելու համար.
13) ԼՂՀ քաղաքացիություն ձեռք բերելու և քաղաքացիությունը դադարեցնելու, քաղաքական ապաստան տալու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ԼՂՀ Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև ԼՂՀ Նախագահին ներկայացնելու համար.
14) ԼՂՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ԼՂՀ Նախագահին ներկայացնելու համար.
15) բարձրագույն զինվորական կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ԼՂՀ Նախագահին ներկայացնելու համար:
43. Տնտեսագիտական վարչությունը՝
1) իրականացնում է ԼՂՀ Նախագահին ներկայացվող տնտեսական, ֆինանսավարկային, բյուջետային, սոցիալական, առողջապահության, բնապահպանության, քաղաքաշինության, ընդերքօգտագործման, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներին առնչվող իրավական ակտերի, հիմնադրույթների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննությունը.
2) համագործակցելով համապատասխան մարմինների հետ՝ քննության է ենթարկում առանձին բնագավառներին վերաբերող ծրագրերը.
3) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ վերլուծում է առանձին բնագավառների վիճակը, բացահայտում հրատապ խնդիրները և դրանց հիման վրա ներկայացնում համապատասխան առաջարկություններ, իրականացնում է վերլուծություններ և որոշակի գործընթացների վերաբերյալ առանձին ոլորտներում փորձի ուսումնասիրություն.
4) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է վերլուծություններ և ներկայացնում զեկուցագրեր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում որոշակի գործընթացների, երևույթների և իրավիճակների վերաբերյալ.
5) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է առանձին ոլորտներում միջազգային փորձի ուսումնասիրություն.
6) ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում ԼՂՀ օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործման վերաբերյալ.
7) ԼՂՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննության է առնում և սահմանված կարգով ընթացք տալիս ԼՂՀ Նախագահին և աշխատակազմին ուղղված գրություններին, նամակներին, բողոքներին, անհրաժեշտության դեպքում հետևում բարձրացված խնդիրների առնչությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքին.
8) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ հետևում է ԼՂՀ Նախագահի առանձին հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների կատարման ընթացքին, անհրաժեշտության դեպքում իրականացնում է ուսումնասիրություններ և ներկայացնում առաջարկություններ:
44. Քարտուղարությունը՝
1) իրականացնում է աշխատակազմի գաղտնի և ոչ գաղտնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և աշխատակազմում գործավարության միասնական կարգի կիրառումը.
2) իրականացնում է փաստաթղթերի մուտքագրումը, պատճենահանումը և դրանց առաքումը, աշխատակազմի ղեկավարին ներկայացվող թղթակցությունների նախնական ուսումնասիրությունը և հետագա ընթացքի վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացումը, ԼՂՀ Նախագահին ներկայացվող` հանրապետության կենսագործունեությանը վերաբերող օպերատիվ տեղեկատվության հավաքումը.
3) իրականացնում է գաղտնիության ռեժիմի ապահովումն աշխատակազմում.
4) հսկում է ԼՂՀ գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարումը, կազմակերպում և վարում է գաղտնի գործավարությունը.
5) վերահսկողություն է իրականացնում քարտուղարության միջոցով պատրաստված` աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ ուղարկված փաստաթղթերի, նամակների և դիմումների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ, աշխատակազմում համակարգում է փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքը.
6) ապահովում է ԼՂՀ Նախագահի ստորագրմանը, հաստատմանը կամ վավերացմանը ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը հայոց լեզվի կանոններին, դրանց լեզվաոճական և տերմինաբանական միասնականությունը: Սահմանված կարգով և ժամկետներում ապահովում է հիշյալ փաստաթղթերի նախապատրաստումը (խմբագրում, համակարգչային մուտքագրման կազմակերպում, համընթերցում, սրբագրում), անհրաժեշտ կարծիքների և նշագրումների ստացումը, ինչպես նաև հաշվառումը, առաքման նախապատրաստումը, պաշտոնական հրապարակումը, ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների բնօրինակների և մյուս ակտերի պատճենների պահպանումը և արխիվ հանձնումը.
7) ապահովում է ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և ըստ անհրաժեշտության այլ փաստաթղթերի` ԼՂՀ Նախագահի ելույթների, ուղերձների թարգմանությունների վերստուգումը և խմբագրումը.
8) ապահովում է ԼՂՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, պատվավոր կոչումներ շնորհելու գործառույթների իրականացումը.
9) ԼՂՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ԼՂՀ Նախագահին առընթեր պետական պարգևների շնորհման հարցերի հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև ԼՂՀ Նախագահին ներկայացնելու համար.
10) իրականացնում է քարտուղարությունում ստացված գրավոր և բանավոր դիմումների հաշվառում, ինչպես նաև համակարգչային մուտքագրում և ուսումնասիրություն, ընթացք տալիս դրանց, կազմակերպում է դիմումներում արծարծված հարցերի քննարկում, անհրաժեշտության դեպքում դիմումները հասցեագրում է այն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք իրավասու են լուծում տալու բարձրացված հարցերին, առավել էական առաջարկությունները, դիմումները և գանգատները զեկուցում է աշխատակազմի ղեկավարին.
11) ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան իրականացնում է ԼՂՀ Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, աշխատակազմի ղեկավարի հրամաններով նշանակվող պաշտոնատար անձանց անձնական գործերի նախապատրաստումը, վարումը, հաշվառումը և պահպանումը.
12) կազմակերպում և ապահովում է աշխատակազմի առաջատար և կրտսեր քաղաքացիական ծառայողների ատեստավորման աշխատանքները.
13) կազմակերպում է աշխատակազմի առաջատար և կրտսեր քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթները.
14) ապահովում է աշխատակազմի աշխատակիցների զինապարտության հաշվառումը և ամրագրումը.
15) ապահովում է հրամանների, հաստիքացուցակի, անհրաժեշտ տեղեկանքների նախապատրաստումն ու հաշվառումը, անձնական գործերի, սպասարկման ոլորտի աշխատողների ժամկետային աշխատանքային պայմանագրերի ձևակերպումը, անաշխատունակության թերթիկների, աշխատանքային գրքույկների լրացումը հաշվառումը, համապատասխան փաստաթղթերի վարումն ու պահպանումը, գործուղումների և արձակուրդների ձևակերպումը, ծառայողական վկայականների և տարեկան անցագրերի պատրաստումն ու հաշվառումը, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի հաստատումը.
16) կազմակերպում և վարում է արխիվային գործը:
45. Ֆինանսատնտեսական բաժինը՝
1) նախապատրաստում և աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում աշխատակազմի յուրաքանչյուր ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը.
2) ապահովում է ընթացիկ տարվա հատկացումների խնայողական օգտագործումը.
3) սահմանված կարգով հաշվառում է դրամական միջոցները, նյութական արժեքները, արտացոլում և գույքագրում դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունները.
4) ապահովում է ֆինանսադրամարկղային և բյուջետային կարգապահությունը:
46. Արարողակարգի բաժինը՝
1) ապահովում է ԼՂՀ պետական արարողակարգի հիմնադրույթների պահանջների կատարումը.
2) իր իրավասության շրջանակներում ապահովում է ԼՂՀ Նախագահի մասնակցությամբ բարձրագույն և բարձր մակարդակի այցերի, ԼՂՀ Նախագահի մասնակցությամբ ԼՂՀ-ում անցկացվող միջազգային և այլ բնույթի միջոցառումների արարողակարգը, ինչպես նաև կազմում այդ այցերի ու միջոցառումների վերաբերյալ արձանագրություններ կամ ամփոփումներ.
3) իր իրավասության շրջանակներում ապահովում է ԼՂՀ Նախագահի, անհրաժեշտության դեպքում նրա տիկնոջ, աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ` աշխատակազմի առանձին պաշտոնատար անձանց միջազգային և տեղական բնույթի աշխատանքային հանդիպումների, արարողակարգային միջոցառումների իրականացումը.
4) տեղեկատվության գլխավոր վարչության հետ համատեղ նախապատրաստում է ԼՂՀ Նախագահի աշխատանքային օրվա ժամանակացույցը (խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի) և ներկայացնում ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին:
47. ԼՂՀ Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժինը՝
1) ապահովում է Անվտանգության խորհրդի նիստերի և դրանց ներկայացվող նյութերի նախապատրաստումը, այդ թվում՝ ԼՂՀ ռազմական դոկտրինայի, ռազմաշինության հայեցակարգի, անվտանգության ապահովման պետական ծրագրի մշակումը.
2) նախապատրաստում է Անվտանգության խորհրդի որոշումների նախագծերը.
3) մշակում է Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրերը, ձևավորում նիստերի օրակարգը, կազմակերպում նիստերի նախապատրաստման աշխատանքները.
4) պետության պաշտպանության և անվտանգության ապահովման հարցերին առնչվող օրենքների նախագծերի մասին դիտողություններ և առաջարկություններ է ներկայացնում ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին, նախապատրաստում այդ հարցերի վերաբերյալ ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծերը.
5) մասնակցում է արտակարգ և ռազմական դրություն մտցնելու, երկարաձգելու ու դադարեցնելու մասին ԼՂՀ Նախագահին ներկայացվող առաջարկությունների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման մասին օպերատիվ որոշումների նախագծերի նախապատրաստման աշխատանքներին.
6) ապահովում է Անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովների գործունեությունը.
7) մասնակցում է պետության անվտանգության համակարգի կատարելագործմանն ուղղված ԼՂՀ Նախագահին ներկայացվող առաջարկությունների մշակմանը.
8) վարում է Անվտանգության խորհրդի գործավարությունը:
8. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
48. Աշխատակազմի գույքը ձևավորվում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
49. Աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի վարիչ-գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառում վարելու, աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
50. Աշխատակազմն իրավունք ունի ԼՂՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):
51. Աշխատակազմի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից: Աշխատակազմը կարող է նաև ֆինանսավորվել օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներից:
52. Աշխատակազմն իր ֆինանսական գործառնությունները և իր կարիքների համար գնումները կատարում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
53. Աշխատակազմը ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և իրավասու պետական մարմիններին ներկայացնում համապատասխան հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
9. ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
54. Աշխատակազմում գործավարության կարգը սահմանում է աշխատակազմի ղեկավարը՝ համաձայնեցնելով ԼՂՀ Նախագահի հետ:
55. Աշխատակազմում նախապատրաստված կամ իրավասու մարմինների կողմից ԼՂՀ Նախագահի քննարկմանը, հավանությանը, դիտարկմանը, ստորագրմանը, հաստատմանը կամ վավերացմանը ներկայացված իրավական ակտերը կամ դրանց նախագծերը, աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան, համաձայնեցվում են աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց, ստորաբաժանումների և պետաիրավական վարչության հետ:
10. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
56. Աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Մ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ |
| |
Հավելված 2
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 30-ի
ՆՀ- 53 հրամանագրով |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
1. Աշխատակազմի ղեկավար
2. ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար
3. Աշխատակազմի ղեկավարի տեղակալ
4. ԼՂՀ Նախագահի խորհրդականներ
5. ԼՂՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
6. ԼՂՀ Նախագահի առաջին օգնական
7. ԼՂՀ Նախագահի օգնականներ
8. ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղար
9. ԼՂՀ Նախագահի ռեֆերենտներ
10. ԼՂՀ Նախագահի վերահսկողական ծառայություն
11. Տեղեկատվության գլխավոր վարչություն
12. Պետաիրավական վարչություն (իրավաբանական բաժին, ներման և քաղաքացիության հարցերի բաժին)
13. Տնտեսագիտական վարչություն
14. Քարտուղարություն (ընդհանուր բաժին, արձանագրային բաժին, պարգևների և կոչումների բաժին, քաղաքացիների ընդունելության և նամակների բաժին, արխիվ)
15. Ֆինանսատնտեսական բաժին
16. Արարողակարգի բաժին
17. ԼՂՀ Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժին
18. Աշխատակազմի ղեկավարի գրասենյակ
19. Աշխատակազմին ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպություններ
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Մ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ |