ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՆՀ-53 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 75-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 31-ի ՆՀ-53 հրամանագրով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 17-րդ կետի 2-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները՝
ա) 14-րդ կետի 1-ին ենթակետում, 18-րդ և 33-րդ կետերում «ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցիչը,» բառերից հետո լրացնել «ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը,» բառերը.
բ) 17-րդ կետի 3-րդ ենթակետում «ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցչին,» բառերից հետո լրացնել «ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչին,» բառերը.
գ) 19-րդ կետի 26-րդ ենթակետում «ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցչի,» բառերից հետո լրացնել «ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի,» բառերը:
դ) 251-րդ, 252-րդ և 253-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«251. ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցիչը գործում է ԼՂՀ Նախագահի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն:
252. ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը գործում է ԼՂՀ Նախագահի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն:
253. ԼՂՀ Նախագահի ներկայացուցիչները՝ հատուկ հանձնարարությունների գծով գործում են ԼՂՀ Նախագահի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն:
254. Խորհրդատուն գործում է ԼՂՀ Նախագահի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն:»:
2. Հրամանագրի 2-րդ կետով հաստատված կառուցվածքի 41-րդ,42-րդ և 43-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«41. ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ
42. ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ
43. ԼՂՀ Նախագահի ներկայացուցիչներ հատուկ հանձնարարությունների գծով
44. Խորհրդատու»:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
4 հոկտեմբերի 2012թ.
ք.Ստեփանակերտ
ՆՀ-65-Ն |
|