ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-53 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 31-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-53 հրամանագրով հաստատված կանոնադրության 17-րդ կետի 2-րդ ենթակետը՝ որոշում եմ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները՝
ա) 14-րդ կետի 1-ին ենթակետում, 18-րդ և 33-րդ կետերում «ԼՂՀ Նախագահի խորհրդականները,» բառերից հետո ավելացնել «ԼՂՀ Նախագահի ներկայացուցիչները՝ հատուկ հանձնարարությունների գծով,» բառերը.
բ) 17-րդ կետի 3-րդ ենթակետում «ԼՂՀ Նախագահի խորհրդականներին,» բառերից հետո ավելացնել «ԼՂՀ Նախագահի ներկայացուցիչներին՝ հատուկ հանձնարարությունների գծով,» բառերը.
գ) 19-րդ կետի 26-րդ ենթակետում «ԼՂՀ Նախագահի խորհրդականների,» բառերից հետո ավելացնել «ԼՂՀ Նախագահի ներկայացուցիչների՝ հատուկ հանձնարարությունների գծով,» բառերը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
|
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
17 մարտի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՆՀ-25 |
|