ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՆՀ-53 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 75-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 31-ի ՆՀ-53 հրամանագրով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 17-րդ կետի 2-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 254-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«254. ԼՂՀ Նախագահի խորհրդականները, ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցիչը և ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը կարող են ունենալ աշխատակիցներ:
255. Խորհրդատուն գործում է ԼՂՀ Նախագահի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն:»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
|
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
25 հոկտեմբերի 2012թ.
ք.Ստեփանակերտ
ՆՀ-70-Ն |
|