Համարը 
ՆՀ-24-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.03.09/08(118)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
26.02.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.02.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.03.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.09.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՆՀ-53 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՆՀ-53 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-53 հրամանագրով հաստատված կանոնադրության 17-րդ կետի 2-րդ ենթակետը՝ որոշում եմ.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի գործառույթները սահմանվում են ԼՂՀ Նախագահի հրամանագրով:».

2) 47-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ապահովում է ԼՂՀ Անվտանգության խորհրդի (այսուհետ՝ Անվտանգության խորհուրդ) նիստերի և դրանց ներկայացվող նյութերի նախապատրաստումը.».

3) 47-րդ կետի 3-րդ ենթակետի «աշխատանքային ծրագրերը» բառերը փոխարինել «ամենամյա գործունեության ծրագիրը» բառերով:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

26 փետրվարի 2009թ.

ք.Ստեփանակերտ

ՆՀ-24-Ն