ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՆՀ-53 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 75-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 30-ի ՆՀ-53 հրամանագրով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 17-րդ կետի 2-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ եմ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 14-րդ կետի 1-ին ենթակետում`
ա. «ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը,» բառերից հետո լրացնել «ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը,» բառերը.
բ. «և ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը» բառերը հանել.
2) 17-րդ կետի 3-րդ ենթակետում`
ա. «ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալին,» բառերից հետո լրացնել «ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալին,» բառերը.
բ. «աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետին,» բառերը հանել.
3) 20 և 21-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Աշխատակազմի ղեկավարն ունի տեղակալներ, որոնք գործում են աշխատակազմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում են աշխատակազմի ղեկավարի կողմից իրենց հանձնարարված ոլորտներում աշխատանքների կազմակերպումը և համակարգումը, կատարում ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները։
21. Աշխատակազմի ղեկավարի տեղակալները աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում են նրա առանձին գործառույթները։».
4) 22-րդ կետում «նրա տեղակալը» բառերը փոխարինել «նրա տեղակալներից մեկը» բառերով։
2. Հրամանագրի 2-րդ կետով հաստատված կառուցվածքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետով.
«31. ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»։
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
|
|
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
25 դեկտեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՆՀ-103-Ն |
|