Համարը 
ՆՀ-84-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.12.22/24(186)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
16.12.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.12.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.09.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՆՀ-53 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՆՀ-53 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 75-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 31-ի ՆՀ-53 հրամանագրով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 17-րդ կետի 2-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ եմ.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության՝

ա) 14-րդ կետի 1-ին ենթակետում և 33-րդ կետում «ԼՂՀ Նախագահի ներկայացուցիչները՝ հատուկ հանձնարարությունների գծով,» բառերից հետո լրացնել «ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը,» բառերը.

բ) 17-րդ կետի 3-րդ ենթակետում «ԼՂՀ Նախագահի ներկայացուցիչներին՝ հատուկ հանձնարարությունների գծով,» բառերից հետո լրացնել «ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալին,» բառերը.

գ) 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 231-րդ կետ.

«231. Անվտանգության խորհրդի քարտուղարն ունի տեղակալ, որը գործում է Անվտանգության խորհրդի քարտուղարի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում է ԼՂՀ Նախագահի հրամանագրով սահմանված գործառույթները:»:

2. Հրամանագրի 2-րդ կետով հաստատված կառուցվածքի 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետ.

«21. ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ»:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

16 դեկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՆՀ-84-Ն