Համարը 
ՆՀ-62-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.07.01/11(278)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
27.06.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.06.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.09.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՆՀ-53 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՆՀ-53 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 75-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 30-ի ՆՀ-53 հրամանագրով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 17-րդ կետի 2-րդ ենթակետը` որոշում եմ.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

ա. 14-րդ կետի 1-ին, 17-րդ կետի 3-րդ, 19-րդ կետի 26-րդ ենթակետերում, 18-րդ և 33-րդ կետերում`

- «ԼՂՀ Նախագահի խորհրդականները,» բառերից հետո լրացնել «ԼՂՀ Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետը,» բառերը` համապատասխան հոլովաձևերով,

- հանել «խորհրդատու» բառը` դրա համապատասխան հոլովաձևերով.

բ. ուժը կորցրած ճանաչել 255-րդ կետը։

2. Հրամանագրի 2-րդ կետով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. Աշխատակազմի ղեկավար

2. ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար

3. Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ

4. ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալներ

5. Տեղեկատվության գլխավոր վարչության պետ-աշխատակազմի ղեկավարի տեղակալ

6. ԼՂՀ Նախագահի խորհրդականներ

7. ԼՂՀ Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ

8. ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ

9. ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

10. ԼՂՀ Նախագահի ներկայացուցիչներ հատուկ հանձնարարությունների գծով

11. ԼՂՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար

12. ԼՂՀ Նախագահի առաջին օգնական

13. ԼՂՀ Նախագահի օգնականներ

14. ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղար

15. ԼՂՀ Նախագահի ռեֆերենտներ

16. ԼՂՀ Նախագահի վերահսկողական ծառայություն

17. Տեղեկատվության գլխավոր վարչություն

18. Պետաիրավական վարչություն (իրավաբանական բաժին, ներման և քաղաքացիության հարցերի բաժին)

19. Տնտեսագիտական վարչություն

20. Քարտուղարություն (ընդհանուր բաժին, արձանագրային բաժին, պարգևների և կոչումների բաժին, քաղաքացիների ընդունելության և նամակների բաժին, արխիվ)

21. Ֆինանսատնտեսական բաժին

22. Արարողակարգի բաժին

23. ԼՂՀ Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժին

24. Աշխատակազմի ղեկավարի գրասենյակ»։

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։

 

 

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

2015թ. հունիսի 27

Ստեփանակերտ

ՆՀ-62-Ն