Համարը 
ՆՀ-44-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.07.18/12(174)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
07.07.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.07.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.09.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՆՀ-53 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՆՀ-53 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 75-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 31-ի ՆՀ-53 հրամանագրով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 17-րդ կետի 2-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ եմ.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները՝

ա) 14-րդ կետի 1-ին ենթակետում, 18-րդ և 33-րդ կետերում «ԼՂՀ Նախագահի ներկայացուցիչները՝ հատուկ հանձնարարությունների գծով,» բառերից հետո լրացնել «խորհրդատուն,» բառը.

բ) 17-րդ կետի 3-րդ ենթակետում «ԼՂՀ Նախագահի ներկայացուցիչներին՝ հատուկ հանձնարարությունների գծով,» բառերից հետո լրացնել «խորհրդատուին,» բառը.

գ) 19-րդ կետի 26-րդ ենթակետում «ԼՂՀ Նախագահի ներկայացուցիչների՝ հատուկ հանձնարարությունների գծով,» բառերից հետո լրացնել «խորհրդատուի,» բառը:

դ) 252-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 253-րդ կետ.

«253. Խորհրդատուն գործում է ԼՂՀ Նախագահի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն:»:

2. Հրամանագրի 2-րդ կետով հաստատված կառուցվածքի 42-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 43-րդ կետ.

«43. Խորհրդատու»:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

7 հուլիսի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՆՀ-44-Ն