ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՆՀ-53 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 75-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 31-ի ՆՀ-53 հրամանագրով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 17-րդ կետի 2-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները՝
ա) 14-րդ կետի 1-ին ենթակետում, 18-րդ և 33-րդ կետերում «ԼՂՀ Նախագահի խորհրդականները,» բառերից հետո լրացնել «ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցիչը,» բառերը.
բ) 17-րդ կետի 3-րդ ենթակետում «ԼՂՀ Նախագահի խորհրդականներին,» բառերից հետո լրացնել «ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցչին,» բառերը.
գ) 19-րդ կետի 26-րդ ենթակետում «ԼՂՀ Նախագահի խորհրդականների,» բառերից հետո լրացնել «ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցչի,» բառերը:
դ) 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 251-րդ և 252-րդ կետեր.
«251. ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցիչը գործում է ԼՂՀ Նախագահի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն:».
«252. ԼՂՀ Նախագահի ներկայացուցիչները՝ հատուկ հանձնարարությունների գծով գործում են ԼՂՀ Նախագահի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն:»:
2. Հրամանագրի 2-րդ կետով հաստատված կառուցվածքի 41-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 42-րդ կետ.
«42. ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ»:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
19 ապրիլի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՆՀ-21-Ն |
|