Համարը 
Թիվ 14/33
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.05.02/12(21)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
29.03.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.03.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.05.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «10» ապրիլի 2006թ.

Պետական գրանցման թիվ 541

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«29» մարտի 2006թ.

Թիվ 14 / 33

ք.Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում և հանձնաժողովի աշխատակազմում գործավարության կարգը հաստատելու մասին

 

Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006թ. հունվարի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 44 որոշումը և առաջնորդվելով ԼՂՀ ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով` ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

 

Հաստատել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում և հանձնաժողովի աշխատակազմում գործավարության կարգը` համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ`

Ս. Նասիբյան

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2006թ. մարտի 29 -ի

թիվ 14/33 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում և հանձնաժողովի աշխատակազմում գործավարության

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում (այսուհետ` հանձնաժողով) և հանձնաժողովի աշխատակազմում (այսուհետ` աշխատակազմ) գործավարության կարգը:

2. ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործավարությունն իրականացնում է աշխատակազմի ավագ ռեֆերենտը:

3. Գործավարության միասնական կարգի ապահովման վերահսկողությունն իրականացնում է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը (աշխատակազմի ղեկավարը):

4. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են սույն կարգով նախատեսված գործավարության կանոնների պահպանման համար:

5. Գաղտնի գործավարությունն իրականացնում է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը «Պետական ծառայողական գաղտնիքի մասին» ԼՂՀ օրենքով և ՀՀ կառավարության 1997թ. դեկտեմբերի 30-ի թիվ 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

 

II. ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ

 

6. Հանձնաժողովում և աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունում և գրանցում է աշխատակազմի ավագ ռեֆերենտը` ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ նաև մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են ստացված փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:

7. Ավագ ռեֆերենտի կողմից բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև էլեկտրոնային), բացառությամբ «Անձամբ» մակագրությամբ ծրարներից  և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից), որոնք չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:

8. Մտից փաստաթղթերը գրանցվում են ստանալու օրը, ելից և ներքին փաստաթղթերը` ստորագրման օրը:

9. Ստացվող փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է մուտքագրման դրոշմակնիքը, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:

10. Սույն կարգի թիվ 1 հավելվածում նշված չգրանցվող փաստաթղթերի (բացառությամբ բացիկների, թերթերի) կամ դրանց ֆայլերի վրա դրվում է դրոշմակնիք` նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք հանձնվում են հասցեատերերին:

11. Գործավարության համար պատասխանատու աշխատողը պարտավոր է ստուգել ծրարների ամբողջականությունը և դրանցում ներդրված փաստաթղթերի, կից ուղարկված հավելվածների առկայությունը` առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ:

Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է արձանագրություն` համաձայն թիվ 2 հավելվածի` 2 օրինակից, որոնցից մեկը կցվում է փաստաթղթին, մյուսը ուղարկվում է փաստաթուղթն առաքող կազմակերպությանը:

Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում է սխալմամբ դրված փաստաթուղթ, այն նոր ծրարով կամ համակարգչային ցանցով ուղարկվում է ըստ պատկանելության` փաստաթղթին կցելով այն ծրարը (նաև` էլեկտրոնային). որով դա ստացվել է` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով ուղարկող կազմակերպությանը:

12. Ծրարները (նաև` էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ ծրարի վրայի փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման և ստացման ժամանակը որոշելու համար: Մյուս բոլոր ծրարները (նաև` էլեկտրոնային) ոչնչացվում են:

13. Մտից փաստաթղթերը, որոնք սաացվել են թղթի կրիչի վրա, ֆաքսիմիլային, էլեկտրոնային ձևերով, ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման` հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:

14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակզմից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետից ստացված թղթակցությունը և «Շտապ» մակագրությամբ փաստաթղթերը գրանցվում և ներկայացվում է հանձնաժողովի նախագահին անհապաղ:

Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում աշխատանքային մեկ օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան:

15. Ամենօրյա փոստը և թղթակցությունները, բացառությամբ սույն կարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերի, աշխատակազմի ավագ ռեֆերենտը հանձնաժողովի նախագահին է զեկուցում ժամը 16°°-ին:

16. Փաստաթղթերին ընթացք տալու համար հանձնաժողովի նախագահը կատարում է մակագրություն:

Եթե փաստաթղթի կատարման հանձնարարությունը տրվում է միաժամանակ մի քանի անձանց, ապա կատարման համար պատասխանատու է այն անձը, որն առաջինն է նշված մակագրության մեջ:

17. Փաստաթղթերի բնօրինակները հանձնվում են կատարման համար պատասխանատու անձին, իսկ մյուսների համար աշխատակազմի ավագ ռեֆերետները բազմացնում և պատճենները նրանց է հանձնում նույն օրը:

18. Համապատասխան մակագրությունից հետո փաստաթղթերը հասցեատերերին է հանձնում աշխատակազմի ավագ ռեֆերենտը:

Աշխատողներն իրենց մակագրած փաստաթղթերը ստանում են աշխատակազմի ավագ ռեֆերենտից` անձամբ:

19. Մակագրված փաստաթղթերի փոխանցումը մեկ աշխատողից մյուսին կատարվում է աշխատակազմի ավագ ռեֆերետների միջոցով` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

20. Ստացված փաստաթղթերին ընթացք տալու համար սահմանվում է մինչև 5 օր ժամկետ, եթե այլ ժամկետ սահմանված չէ:

Լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ կամ ստուգումներ պահանջող փաստաթղթերին ընթացք տալու համար սահմանվում է մինչև 15 օր ժամկետ:

Հսկողության վերցված փաստաթղթերի վերին աջ անկյունում նշագրվում է «Հսկողական» բառը և նշվում է կատարման ժամկետը:

21. Փաստաթղթերի հանձնարարականների կատարման համար սահմանված ժամկետները կարող են փոփոխվել հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ:

22. Ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները քննարկվում և պատասխանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

23. Հաձնարարությունը համարվում է կատարված առաջադրված հարցերի լուծումից և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին պատշաճ ձևով պատասխանելուց հետո:

Միջանկյալ պատասխանը, ինչպես նաև կատարման հարցումը հիմք չի հանդիսանում փաստաթղթի հանձնարարականը կատարված համարելու համար:

24. Փաստաթղթի հետ աշխատանքն ավարտելուց հետո բնօրինակը և դրան կից ներկայացված համապատասխան հիմնավորումը հանձնաժողովի նախագահի` «Գործին» մակագրությամբ վերադարձվում է աշխատակազմի ավագ ռեֆերենտին:

25. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերվել դրանց:

Արգելվում է ստացված փաստաթղթի բնօրինակում կամ ֆայլում որևէ նշում կամ փոփոխություն կատարելը:

26. Արձակուրդի, գործուղման կամ այլ պատճառներով բացակայելու դեպքում աշխատողը պարտավոր է իր մոտ գտնվող անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:

 

III. ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

27. Ելից փաստաթղթերը ստորագրվում են հանձնաժողովի նախագահի կողմից, ինչպես նաև հանձնաժողովի քարտուղարի կողմից` ԼՂՀ ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում:

Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում ելից փաստաթղթերը ստորագրում է նրա տեղակալը:

28. Առաքվող ելից փաստաթուղթը կազմվում է 2 օրինակից: Առաջինն ուղարկվում է հասցեատիրոջը, երկրորդ օրինակը` անմիջական կատարողի ստորագրությամբ, կատարման հիմքերով մնում է աշխատակազմի ավագ ռեֆերենտի կողմից պահպանվող գործերում:

29. Փաստաթղթին լրացուցիչ նյութեր կցելու դեպքում տեքստի տակ նշվում է դրանց անվանումն ու թերթերի քանակը:

30. Աշխատակազմի ավագ ռեֆերենտի կողմից ստուգվում է փաստաթղթերի ամբողջականությունը և դրանց հավելվածների առկայությունը: Սխալ ձևակերպված փաստաթղթերը վերադարձվում են կատարողներին:

31. Ելից փաստաթղթերի երկրորդ օրինակի վերջին էջի ներքևի ձախ մասում նշվում է կատարողի ազգանունը և հեռախոսի համարը:

Այն դեպքերում, երբ նամակներն ուղարկվում են ստացված գրություններին որպես ի պատասխան, հասցեատիրոջ անվան տակ, վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրության ամսաթիվը և համարը:

32. Ինչպես շտապ, այնպես էլ սովորական թղթակցությունը հասցեատերերին է առաքվում հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի կողմից որոշվող սուրհանդակի միջոցով, քաղաքացիների դիմում ֊բողոքների պատասխանները` փոստային ծառայության միջոցով:

33. Հարցի լուծումն արագացնելու անհրաժեշտության դեպքում կազմվում է հեռագիր:

Հեռագրերը կազմվում են` թղթի մեջտեղում մեծատառերով գրելով «Հեռագիր» և փոխանցվում են հեռատիպ: Հեռագրի տեքստը պետք է լինի հակիրճ և չգերազանցի 30-35 բառը, պետք է շարադրվի առանց շաղկապների ու նախածանցների, եթե դրանով չի աղավաղվում բովանդակությունը, առանց բառերը տողադարձելու:

Պատասխան հեռագրի տեքստը սկսվում է այն փաստաթղթի համարով, որին պատասխանվում է:

34. Հեռագրերը տպագրվում են երկու օրինակից, բնօրինակը պահվում է Ելից փաստաթղթերի գործում: Հեռագրերը նույնպես գրանցվում և հաշվառվում են, դրանց ելքի համարները դրվում են սույն կարգով սահմանված ձևով:

35. Հրատապ տեղեկատվություն հաղորղելու համար, մի շարք դեպքերում` գրության կամ հեռագրի փոխարեն, կարող են օգտագործվել հեռախոսագրերը: Դրանք պետք է կազմվեն պարզ և համառոտ տեսքով` խուսափելով դժվար արտասանվող բառերի և բառակապակցությունների օգտագործումից:

Հեռախոսագրերը ստորագրվում են հանձնաժողովի նախագահի կամ նրա հանձնարարությամբ քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) կողմից:

Հեռախոսագրի վրա դրվում է ելքի համարը նշվում են հաղորդող և ընդունող անձանց ազգանունները, հեռախոսների համարները, ինչպես նաև հաղորդման ընդունման ամսաթիվն ու ժամը:

36. Ելից փաստաթղթի համարը կազմված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործերի անվանացանկով սահմանված պայմանանիշից և հերթական ելից համարից:

37. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը և աշխատակազմի ավագ ռեֆերենտը ապահովում են փաստաթղթերի պահպանությունը և ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվացումը:

 

IV. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՇԱՐԺՆ ԵՎ ԱՌԱՔՈՒՄԸ

 

38. Քաղաքացիների կողմից ստացված դիմումների, բողոքների ու առաջարկությունների (այսուհետ` դիմում) գրանցման ու հաշվառման համար վարվում է աոանձին մատյան, որտեղ արտացոլվում են մուտքագրման հերթական համարը, ստացման ամսաթիվը, դիմողի տվյալները (անուն, ազգանուն, բնակության հասցեն), ստացված դիմումի համառոտ բովանդակությունը, թերթերի թիվը, շարժը, կատարման ընթացքը, ելից համարը:

Կոլեկտիվ դիմումի ստացման դեպքում գրանցվում է ընդգրկված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում առաջին ազգանունը:

39. Բանավոր դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են գրանցման` կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

40. Գրավոր դիմումը պետք է լինի ստորագրված դիմողի կողմից, պարունակի նրա անունը, ազգանունը, հայրանունը, բնակության կամ աշխատանքային հասցեն, տրման օրը, ամիսը և տարեթիվը:

41. Դիմումատուի անվան (անուն, ազգանուն) և բնակության կամ աշխատանքային հասցեի մասին տեղեկություններ չպարունակող դիմումը համարվում է անանուն, չի գրանցվում և օրենքով սահմանված կարգով ոչնչացվում է:

42. Դիմումների պատասխանները կազմվում և առաքվում են սույն կարգով և ԼՂՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում:

43. Դիմումի պատասխանի ելից համարը կազմված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործերի անվանացանկով սահմանված պայմանանիշից և գրանցման հերթական համարից:

44. Նամակների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ, դիմողի համաձայնությամբ, բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին: Այդ նպատակով պատասխանը նախապատրաստվում է 2 օրինակից: Առաջին օրինակը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ, ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը` համապատասխան աշխատողի նշագրումով, կցվում է գործին:

45. Ոսումնասիրությունից և վերջնական քննարկումից հետո դիմումները` իրենց բոլոր նյութերի հետ միասին, վերադարձվում են աշխատակազմի ավագ ռեֆերենտին` «Գործին» մակագրությամբ:

46. Քաղաքացիների դիմումների քննարկման ընթացքի վերահսկողությունն իրականացնում է հանձնաժողովի քարտուղարը (աշխատակազմի ղեկավարը):

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ ԿԸՀ 2006թ. մարտի 29 -ի

թիվ 14/33 որոշմամբ

հաստատված կարգի

 

Ց Ա Ն Կ

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմում չգրանցվող փաստաթղթերի

 

1. Նիստերի, խորհրդակցությունների և օրակարգերի ծանուցումներ

2. Գովազդային ծանուցումներ, ազդագրեր, խորհրդակցությունների, համաժողովների ծրագրեր

3. Շնորհավորական բացիկներ և հրավերներ

4. Տպագիր հրատարակություններ (գրքեր, ամսագրեր, տեղեկագրեր, թերթեր):

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ ԿԸՀ 2006թ. մարտի 29-ի

թիվ 14/33 որոշմամբ

հաստատված կարգի

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Սույն արձանագրությունը կազմված է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմում

 

200 թ. _____________«____»-ին այն մասին, որ__________________________________________

 

_________________________________________________________________________________

                                             (անունը և հասցեն կրող ծրարի (փաթեթի)

_________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

բացման ժամանակ չի եղել (հայտնաբերվել է)______________________________________________

 

_________________________________________________________________________________

 

Այն գրանցվել է մտից___________________համարով______________________________ամսաթվով:

 

Աշխատակազմի ավագ ռեֆերենտ

__________________

(ստորագրություն)

______________

(ազգանուն)