| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 2006թ. ապրիլի 13-ին
Գրանցման համար 542 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. փետրվարի 23-ի թիվ 1 որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ կետով և 44-րդ հոդվածի 2-րդ կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. փետրվարի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 1 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հավելվածի`
1) 8-րդ կետի «գ» ենթակետի «խմբում» բառից հետո լրացնել «և ենթախմբում» բառերը.
2) 8-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ) Օրենքի հիման վրա սահմանում է քաղաքացիական ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը.»
3) 8-րդ կետի «ժզ» ենթակետի «գ» և «դ» ենթակետերով» բառերը փոխարինել «գ» և (կամ) «դ» ենթակետերով» բառերով, իսկ «տույժերից որևէ մեկը» բառերը` «տույժերը» բառով.
4) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իդ2 », «իդ3 » և «իդ4 » ենթակետերով.
«իդ2 ) Օրենքի հիման վրա սահմանում է մրցույթի և ատեստավորման արդյունքների վերաբերյալ գրավոր բողոք ներկայացնելու, դա քննության առնելու և որոշում կայացնելու կարգն ու ժամկետները.
իդ3 ) քննության է առնում մրցույթի և ատեստավորման արդյունքների վերաբերյալ գրավոր բողոքը.
իդ4 ) համաձայնություն է տալիս կամ միջնորդություն է ներկայացնում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու` Օրենքով սահմանված կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու համար.»
5) 10-րդ կետի «ժդ» և «ժթ» ենթակետերի «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
6) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ1» կետով.
«ժէ1 ) միջնորդություն է ներկայացնում դատարան խորհրդի աշխատակազմի գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների դասային աստիճանը, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի, մեկ աստիճանով իջեցնելու համար:»
7) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իե» կետով.
«իե) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:»
|
Խորհրդի նախագահ` |
Բ.Ս. Առուշանյան |