| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 2006թ. ապրիլի 13-ին
Գրանցման համար 543 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. փետրվարի 23-ի թիվ 2 որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. փետրվարի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» թիվ 2 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հավելվածի`
1) 5-րդ կետի «ե» ենթակետի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) գիտելիքների և հմտությունների առումով`
- ունի բարձրագույն, իսկ իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում` բարձրագույն մասնագիտական կրթություն, քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ԼՂՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ մինչև 2009 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.».
2) 6-րդ կետի «ե» ենթակետի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) գիտելիքների և հմտությունների առումով`
- ունի բարձրագույն, իսկ իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում` բարձրագույն մասնագիտական կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ԼՂՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2009 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.».
3) 7-րդ կետի «ե» ենթակետի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) գիտելիքների և հմտությունների առումով`
- ունի բարձրագույն, իսկ իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում` բարձրագույն մասնագիտական կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ԼՂՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2009 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.».
4) 8-րդ կետի «ե» ենթակետի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) գիտելիքների և հմտությունների առումով`
- ունի առնվազն միջնակարգ կրթություն, իսկ իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում` բարձրագույն կամ բարձրագույն մասնագիտական կրթություն.»:
|
Խորհրդի նախագահ` |
Բ.Ս. Առուշանյան |