| |
Գրանցված է ԼՂՀ արդարադատության
պետական վարչությունում
03 մարտի 2004թ.
Պետական գրանցման թիվ 246
ԼՂՀ արդարադատության պետական
վարչության պետ
____________ Ռ. Ք. Հայրապետյան |

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈԻ Մ
|
«23» փետրվարի 2004թ. |
ՔԾԽՈ-2 |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 16.02.2004 թվականի «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի կիրարկման հետ կապված լրացուցիչ միջոցառումների մասին» կարգադրության 4-րդ կետի «ա» ենթակետով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը (կցվում է):
|
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ` |
Բ.Ս. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ |
| |
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
քաղաքացիական ծառայության խորհրդի
23.02.2004թ. թիվ ՔԾԽՈ -2 որոշմամբ |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է քադաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը:
2. «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբադի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևալ խմբերի.
ա) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ.
բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոններ.
գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոններ.
դ) քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ:
Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին և 2-րդ ենթախմբերի, իսկ քաղաքացիական ծառայության գյխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի: Քաղաքացիական ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:
3. Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրով սահմանվում է տվյալ խմբում ընդգրկվող պաշտոն գբաղեցնող քադաքացիական ծառայողի աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակը:
4. Սույն ընդհանուր նկարագրում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
ա) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվություն՝ աշխատանքների կազմակերպումը, ծրագրումը, համակարգումը, ղեկավարումը, վերահսկումը, օժանդակումը, ինչպես նաև աշխատանքում ենթակա, հաշվետու և պատասխանատու լինելը.
բ) որոշումներ կայացնելու լիազորություններ՝ հիմնախնդիրների լուծումը, որոշումների ընդունումը և հանձնարարականներ տալը.
գ) շփումներ և ներկայացուցչություն՝ շփումների և ներկայացուցչության բնույթը, մակարդակը, հաճախականությունը, նշանակությունը և արդյունքները.
դ) խնդիրների բարդություն և դրանց ստեծագործական լուծում՝ խնդիրների բարդությունը, այդ խնդիրների բացահայտումը, վերլուծումը և գնահատումը, ինչպես նաև դրանց ստեծագործական և այլընտրանքային լուծումներ տալը.
ե) գիտելիքներ և հմտություններ՝ կրթությունը և մասնագիտական գիտելիքները, աշխատանքային հմտությունները և կարողությունները, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակությունը, փորձառությունը, իրավական ակտերի և օտար լեզուների իմացությունը, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվության տիրապետումը:
II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
ԽՄԲԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
5. Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողը՝
ա) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության առումով՝
- իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տվյալ մարմնում կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և/կամ/ վերահսկում է աշխատանքները.
- ենթակա և հաշվետու է իր անմիջական ղեկավարին.
- ունի իրեն ենթակա աշխատողներ.
- պատասխանատվություն է կրում իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու համար.
բ) որոշումներ կայացնելու լիազորությունների առումով՝
- լուծում է հիմնախնդիրներ, ընդունում որոշումներ և տալիս հանձնարարականներ.
գ) շփումների և ներկայացուցչության առումով՝
- տվյալ մարմնի ներսում շփվում է իր լիազորությունների շրջանակներում.
- իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տվյալ մարմնից դուրս շփվում, հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, բանակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, սահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր և այլն.
դ) խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման առումով
- իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում բացահայտում, վերլուծում և գնահատում է ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ.
ե) գիտելիքների և հմտությունների առումով`
- ունի բարձրագույն, իսկ իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում` բարձրագույն մասնագիտական կրթություն, քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ԼՂՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ մինչև 2009 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.
- ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ազատ, կարդում և կարող է բացատրվել):
(5-րդ կետը խմբ. 30.03.2006 N 89)
III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱվՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
ԽՄԲԻ ԸՆԴՀԱՆՈԻՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
6. Քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողը`
ա) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության առումով՝
- իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և /կամ/ վերահսկում է աշխատանքները.
- ենթակա և հաշվետու է իր անմիջական ղեկավարին.
- իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում ունի իրեն ենթակա աշխատողներ.
- պատասխանատվություն է կրում իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու համար.
բ) որոշումներ կայացնելու լիազորությունների առումով՝
- իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում լուծում է հիմնախնդիրներ, ընդունում որոշումներ և տալիս հանձնարարականներ,
գ) շփումների և ներկայացուցչության առումով՝
- տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց հետ շփվում և հանդես է զալիս որպես ներկայացուցիչ՝ իր լիազորությունների շրջանակներում.
- իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տվյալ մարմնից դուրս շփվում և պարբերաբար հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, ինչպես նան հանդես է գալիս առաջարկություններով, զեկուցումներով, հաշվետվություններով և այլն.
դ) խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման առումով՝
- իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում բացահայտում, վերածում և գնահատում է մասնագիտական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ.
ե) գիտելիքների և հմտությունների առումով`
- ունի բարձրագույն, իսկ իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում` բարձրագույն մասնագիտական կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ԼՂՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2009 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
- ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տիրապետում է օտար լեզվի:
(6-րդ կետը խմբ. 30.03.2006 N 89)
IV. ՔԱՂԱՔԱՑԻԱկԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
ԽՄԲԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
7. Քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողը`
ա) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության առումով՝
- աշխատանքների կազմակերպման, համակարգման, ղեկավարման և վերահսկման լիազորություններ չունի.
- իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում օժանդակում է իր կառուցվածքային ստորաբաժանման ավելի ցածր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների աշխատանքներին, ինչպես նաև մասնակցում է իր կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների ծրագրմանը.
- ենթակա և հաշվետու է իր անմիջական ղեկավարին.
- չունի իրեն ենթակա աշխատողներ.
- պատասխանատվություն է կրում իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու համար.
բ) որոշումներ կայացնելու լիազորությունների առումով՝
- իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում մասնակցում է հիմնախնդիրների լուծմանը, որոշումների ընդունմանը և հանձնարարականների կայացմանը.
գ) շփումների և ներկայացուցչության առումով՝
- իր կառուցվածքային ստորաբաժանման ներսում շփվում է իր լիազորությունների շրջանակներում.
- տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց հետ շփվում և հանդես է գալիս որպես ներկայացուցիչ՝ իր լիազորությունների շրջանակներում.
- իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տվյալ մարմնից դուրս շփվում և պարբերաբար հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, ինչպես նաև հանդես է գալիս առաջարկություններով, զեկուցումներով, հաշվետվություններով և այլն.
դ) խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման առումով՝
- իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում մասնակցում է բարդ խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներին.
ե) գիտելիքների և հմտությունների առումով`
- ունի բարձրագույն, իսկ իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում` բարձրագույն մասնագիտական կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ԼՂՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2009 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տիրապետում է օտար լեզվի (լեզուների) (ազատ, կարդում և կարող է բացատրվել):
(7-րդ կետը խմբ. 30.03.2006 N 89)
V. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
ԽՄԲԻ ԸՆԴՀԱՆՈԻՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
8. Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողը՝
ա) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության առումով՝
- աշխատանքների կազմակերպման, ծրագրման, համակարգման, ղեկավարման և վերահսկման լիազորություններ չունի.
- իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում օժանդակում է իր կառուցվածքային ստորաբաժանման ավելի ցածր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների աշխատանքներին.
- ենթակա և հաշվետու է իր անմիջական ղեկավարին.
- չունի իրեն ենթակա աշխատողներ.
- պատասխանատվություն է կրում իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վերազանցելու համար.
բ) որոշումներ կայացնելու լիազորությունների առումով`
- իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում մասնակցում է հիմնախնդիրների լուծմանը, որոշումների ընդունմանը և հանձնարարականների կայացմանը.
գ) շփումների և ներկայացուցչության առումով՝
- իր կառուցվածքային ստորաբաժանման ներսում շփվում է իր լիազորությունների շրջանակներում.
- տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց հետ շփվում և հանդես է զալիս որպես ներկայացուցիչ՝ իր լիազորությունների շրջանակներում.
- տվյալ մարմնից դուրս շփվում է իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ.
- տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ հանդես գալու լիազորություններ չունի.
դ) խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման առումով՝
- իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է խնդիրների վերլուծմանը և գնահատմանը.
- բարդ խնդիրների բացահայտմանը, դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներին մասնակցելու լիազորություններ չունի.
ե) գիտելիքների և հմտությունների առումով`
- ունի առնվազն միջնակարգ կրթություն, իսկ իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում` բարձրագույն կամ բարձրագույն մասնագիտական կրթություն.
- ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակությ ուն.
- տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- իր պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքում տիրապետում է օտար լեզվի (լեզուների) ազատ, կարդում և կարող է բացատրվել:
(8-րդ կետը խմբ. 30.03.2006 N 89)