Համարը 
N 91
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.05.02/12(21)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
30.03.2006
Ստորագրող մարմինը 
Խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.03.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.05.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004Թ. ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 10 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից 2006թ.ապրիլի 13-ին

Գրանցման համար 545

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» մարտի 2006թ.

 N 91

ք. Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. ապրիլի 26-ի թիվ 10 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հողվածի 12-րդ մասի պահանջով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. ապրիլի 26-ի «Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 10 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

որոշմամբ հաստատված հավելվածի`

1) 3-րդ կետից հանել «տվյալ բնագավառի» բառերը.

2) 6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) երկու թեկնածու գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ (աոանձին դեպքերում համապատասխան մասնագիտություն ունեցող):»:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2005թ. հուլիսի 25-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. ապրիլի 26-ի թիվ 10 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 141 որոշումը:

 

 

Խորհրդի նախագահ`

Բ.Ս. Առուշանյան