Համարը 
N 141
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.09.10/2(02)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
25.07.2005
Ստորագրող մարմինը 
Խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.07.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
12.05.2006

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004Թ. ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 10 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության նախարարությունում

02 օգոստոսի 2005թ.

պետական գրանցման համարը 461

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

25 հուլիսի 2005թ.

N 141

ք. Ստեփանակերտ

ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. ապրիլի 26-ի թիվ 10 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջով` ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.

ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004թ. ապրիլի 26-ի «Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 10 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

որոշմամբ հաստատված հավելվածի`

1/ 3-րդ կետի «տվյալ բնագավառի գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից:» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից:» բառերով.

2/ 4-րդ կետի «գիտական հաստատության և հասարակական միավորման» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով.

3/ 6-րդ կետի «գ» ենթակետի «երկու թեկնածու` տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ:» բառերը փոխարինել «երկու թեկնածու` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:» բառերով:

 

 

Խորհրդի նախագահ`

Բ.Ս.Առուշանյան