ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«29» սեպտեմբերի 2006թ. |
N 485 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Հողի սեփականատերերի, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողների հողերի (բացի վարձակալության հանձնվածից), ինչպես նաև սեփականության իրավունքով հարկատուներին պատկանող շենքերի և շինությունների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգի մասին» թիվ 260 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա/ որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «, ինչպես նաև սեփականության իրավունքով հարկատուներին պատկանող շենքերի և շինությունների» բառերը .
բ/ որոշմամբ հաստատված կարգում`
վերնագրից հանել «, ինչպես նաև սեփականության իրավունքով հարկատուներին պատկանող շենքերի և շինությունների» բառերը.
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով սահմանվում է հողի սեփականատերերի, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողների (այսուհետ` օգտագործողներ) հողերի (բացի վարձակալության հանձնվածից) վերաբերյալ տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) հարկային մարմիններ ներկայացնելու կարգը:».
2-րդ և 3-րդ կետերում «անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինները» բառերը փոխարինել «անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները» բառերով.
ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի «դ», «ե», «զ» և «է» ենթակետերը.
թիվ 1, 2, 3 ձևերը խմբագրել համաձայն 1, 2, 3 հավելվածների:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 21-ի «ԼՂՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը, լրացման և պահպանման կարգերը հաստատելու մասին» թիվ 18 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա/ որոշմամբ հաստատված հայտարարագրի ձևում.
«Հայտարարատուի ծածկագիրը» բառերը փոխարինել «Հայտարարատուի սոցիալական քարտի համարը» բառերով.
«III.4. Փոխադրամիջոցներ» հատվածում «Գտնվելու վայրը (հասցեն)» և «Անվանումը» բառերը շարադրել համապատասխանաբար «Անվանումը և մակնիշը» և «Թողարկման տարեթիվը» բառերով.
բ/ ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի լրացման կարգի 4-րդ կետի «ա» ենթակետը, իսկ 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա/ «Հայտարարատուի սոցիալական քարտի համարը» տողում լրացվում է հայտարարատուի սոցիալական քարտի համարը»:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանելու մասին» թիվ 79 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
N 1 հավելվածի 2-րդ սյունակը, N 2 հավելվածի 2-րդ և 5-րդ սյունակները, N 3 հավելվածի 2-րդ սյունակը, N 4 հավելվածի 2-րդ և 5-րդ սյունակները «ազգանունը, անունը» բառերից հետո, իսկ N 5 հավելվածի 2-րդ սյունակը, N 6 հավելվածի 2-րդ և 4-րդ սյունակները, N 7 հավելվածի 2-րդ սյունակը «ազգանունը, անունը և հայրանունը» բառերից հետո լրացնել «, սոցիալական ապահովության քարտի համարը» բառերով:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 26-ի «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 200 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված տեղեկությունների NN1 և 2 ձևերի 3-րդ սյունակները «ՀՎՀՀ» բառից հետո լրացնել «, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը» բառերով:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. մայիսի 26-ի «Առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպիչների կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու մասին» թիվ 211 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
որոշման 1-ին կետով հաստատված կարգի`
ա/ 3-րդ կետի «բ» ենթակետը «հասցեն,» բառից հետո լրացնել «սոցիալական ապահովության քարտի համարը, » բառերով.
բ/ ձևը խմբագրել համաձայն 4 հավելվածի:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
որոշմամբ հաստատված` գույքային հարկերի գծով հարկային մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև տեղեկությունների փոխանակման կարգի.
2-րդ կետում «թիվ 1 հավելվածով» բառերը փոխարինել «թիվ 1 և 2 հավելվածներով» բառերով.
NN 1 և 3 հավելվածների (տեղեկություններ) 2-րդ սյունակները «հաշվառման» բառից հետո լրացնել «(ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի)» բառերով:
7. (կետն ուժը կորցրել է 26.11.2013 N 819-Ն)
8. (կետն ուժը կորցրել է 26.11.2013 N 819-Ն)
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«29» սեպտեմբերի 2006թ.
թիվ 485 որոշման |
Ա Մ Փ Ո Փ Ց ՈՒ Ց Ա Կ N
200 թ. հուլիսի 1-ի դրությամբ -----շրջանի ---- համայնքում* (համայնքի վարչական տարածքից դուրս) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց սեփականության (օգտագործման) իրավունքով պատկանող հողերի և դրանց սեփականատերերի (օգտագործողների)
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«29» սեպտեմբերի 2006թ.
թիվ 485 որոշման |
Ա Մ Փ Ո Փ Ց ՈՒ Ց Ա Կ N
200 թ. հուլիսի 1-ի դրությամբ -----շրջանի ---- համայնքում* (համայնքի վարչական տարածքից դուրս) հիմնարկներին, կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին սեփականության (օգտագործման) իրավունքով պատկանող հողերի և դրանց սեփականատերերի (օգտագործողների)
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«29» սեպտեմբերի 2006թ.
թիվ 485 որոշման |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
200 թ. ___________ ամսվա ընթացքում ___________շրջանի __________ համայնքում* (համայնքի վարչական տարածքից դուրս) հողակադաստրային շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց, հիմնարկներին, կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին սեփականության (օգտագործման) իրավունքով պատկանող հողերի և դրանց սեփականատերերի (օգտագործողների) փոփոխման մասին