Համարը 
N 485
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.10.20/26(35)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.09.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.09.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«29» սեպտեմբերի 2006թ.

N 485

 ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Հողի սեփականատերերի, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողների հողերի (բացի վարձակալության հանձնվածից), ինչպես նաև սեփականության իրավունքով հարկատուներին պատկանող շենքերի և շինությունների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգի մասին» թիվ 260 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա/ որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «, ինչպես նաև սեփականության իրավունքով հարկատուներին պատկանող շենքերի և շինությունների» բառերը .

բ/ որոշմամբ հաստատված կարգում`

վերնագրից հանել «, ինչպես նաև սեփականության իրավունքով հարկատուներին պատկանող շենքերի և շինությունների» բառերը.

1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով սահմանվում է հողի սեփականատերերի, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողների (այսուհետ` օգտագործողներ) հողերի (բացի վարձակալության հանձնվածից) վերաբերյալ տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) հարկային մարմիններ ներկայացնելու կարգը:».

2-րդ և 3-րդ կետերում «անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինները» բառերը փոխարինել «անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները» բառերով.

ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի «դ», «ե», «զ» և «է» ենթակետերը.

թիվ 1, 2, 3 ձևերը խմբագրել համաձայն 1, 2, 3 հավելվածների:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 21-ի «ԼՂՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը, լրացման և պահպանման կարգերը հաստատելու մասին» թիվ 18 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա/ որոշմամբ հաստատված հայտարարագրի ձևում.

«Հայտարարատուի ծածկագիրը» բառերը փոխարինել «Հայտարարատուի սոցիալական քարտի համարը» բառերով.

«III.4. Փոխադրամիջոցներ» հատվածում «Գտնվելու վայրը (հասցեն)» և «Անվանումը» բառերը շարադրել համապատասխանաբար «Անվանումը և մակնիշը» և «Թողարկման տարեթիվը» բառերով.

բ/ ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի լրացման կարգի 4-րդ կետի «ա» ենթակետը, իսկ 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա/ «Հայտարարատուի սոցիալական քարտի համարը» տողում լրացվում է հայտարարատուի սոցիալական քարտի համարը»:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանելու մասին» թիվ 79 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

N 1 հավելվածի 2-րդ սյունակը, N 2 հավելվածի 2-րդ և 5-րդ սյունակները, N 3 հավելվածի 2-րդ սյունակը, N 4 հավելվածի 2-րդ և 5-րդ սյունակները «ազգանունը, անունը» բառերից հետո, իսկ N 5 հավելվածի 2-րդ սյունակը, N 6 հավելվածի 2-րդ և 4-րդ սյունակները, N 7 հավելվածի 2-րդ սյունակը «ազգանունը, անունը և հայրանունը» բառերից հետո լրացնել «, սոցիալական ապահովության քարտի համարը» բառերով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 26-ի «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 200 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված տեղեկությունների NN1 և 2 ձևերի 3-րդ սյունակները «ՀՎՀՀ» բառից հետո լրացնել «, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը» բառերով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. մայիսի 26-ի «Առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպիչների կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու մասին» թիվ 211 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

որոշման 1-ին կետով հաստատված կարգի`

ա/ 3-րդ կետի «բ» ենթակետը «հասցեն,» բառից հետո լրացնել «սոցիալական ապահովության քարտի համարը, » բառերով.

բ/ ձևը խմբագրել համաձայն 4 հավելվածի:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

որոշմամբ հաստատված` գույքային հարկերի գծով հարկային մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև տեղեկությունների փոխանակման կարգի.

2-րդ կետում «թիվ 1 հավելվածով» բառերը փոխարինել «թիվ 1 և 2 հավելվածներով» բառերով.

NN 1 և 3 հավելվածների (տեղեկություններ) 2-րդ սյունակները «հաշվառման» բառից հետո լրացնել «(‎‎ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի)» բառերով:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բազայում ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարները ներառվում են այդ բազայում առկա համապատասխան տվյալների հետ սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայում առկա տվյալները համադրելու կամ ֆիզիկական անձանց կողմից իրենց սոցիալական ապահովության քարտերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանում ներկայացնելու միջոցով:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բազայում ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարների ներառման կարգ և մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը ապահովել դրա իրականացումը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«29» սեպտեմբերի 2006թ.

թիվ 485 որոշման

 

 

Ձև N 1

 

Ա Մ Փ Ո Փ  Ց ՈՒ Ց Ա Կ  N

 

200 թ. հուլիսի 1-ի դրությամբ -----շրջանի ---- համայնքում* (համայնքի վարչական տարածքից դուրս) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց սեփականության (օգտագործման) իրավունքով պատկանող հողերի և դրանց սեփականատերերի (օգտագործողների)

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«29» սեպտեմբերի 2006թ.

թիվ 485 որոշման

 

 

Ձև N 2

 

Ա Մ Փ Ո Փ  Ց ՈՒ Ց Ա Կ  N

 

200 թ. հուլիսի 1-ի դրությամբ -----շրջանի ---- համայնքում* (համայնքի վարչական տարածքից դուրս) հիմնարկներին, կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին սեփականության (օգտագործման) իրավունքով պատկանող հողերի և դրանց սեփականատերերի (օգտագործողների)

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

«29» սեպտեմբերի 2006թ.

թիվ 485 որոշման

 

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

200 թ. ___________ ամսվա ընթացքում ___________շրջանի __________ համայնքում* (համայնքի վարչական տարածքից դուրս) հողակադաստրային շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց, հիմնարկներին, կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին սեփականության (օգտագործման) իրավունքով պատկանող հողերի և դրանց սեփականատերերի (օգտագործողների) փոփոխման մասին

 

 

 

Հավելված 4

ԼՂՀ կառավարության

«29» սեպտեմբերի 2006թ.

թիվ 485 որոշման