Համարը 
N 79
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.03.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“16” մարտի 2004թ.

N 79

 ք.Ստեփանակերտ

 

Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանելու մասին

 

«Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

 Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2004թ. մարտի 16-ի

թիվ 79 որոշման

 

ԿԱՐԳ

 

Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման

 

1. Սույն կարգով սահմանվում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց (այսուհետ` գույքահարկ վճարողներ) գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները գույքի նշված տեսակների պետական գրանցում (հաշվառում) իրականացնող լիազոր մարմինների կողմից գույքահարկ վճարողներին հաշվառող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններ (այսուհետ` տեղական ինքնակառավարման մարմիններ) և համապատասխան հարկային տեսչություններ ներկայացնելու կարգը:

Գույքահարկ վճարողներին հաշվառող` տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացվող, ֆիզիկական անձանց վերաբերող` սույն կարգով սահմանված տեղեկություններն այդ համայնքների տարածքն սպասարկող համապատասխան հարկային տեսչություններ չեն ներկայացվում:

2. Գույքահարկ վճարողներին հաշվառող` տեղական ինքնակառավարման մարմիններ ու համապատասխան հարկային տեսչություններ գույքահարկի հաշվարկման նպատակով տեղեկություններ են ներկայացնում`

2.1 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումները`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ տվյալ համայնքի տարածքում կամ հարկային տեսչության կողմից սպասարկվող համապատասխան տարածքում հաշվառված (գրանցված) և գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 1 հավելվածի,

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 2 հավելվածի:

2.2 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչությունը`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` ըստ համայնքների կամ հարկային տեսչությունների կողմից սպասարկվող համապատասխան տարածքների տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված (գրանցված) և հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող ջրային փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 3 հավելվածի,

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված ջրային փոխադրամիջոցների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 4 հավելվածի:

2.3 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային մարմինները`

ա) մինչև գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը` համայնքների վարչական սահմաններում գտնվող, «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածում նշված` հարկվող օբյեկտ համարվող, տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված շենքերի և շինությունների ամփոփ ցուցակները` համաձայն N 5 հավելվածի,

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված շենքերի և շինությունների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 6 հավելվածի,

գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սեփականության իրավունքով գրանցված (այդ թվում` օրենքի ուժով սեփականության իրավունքը ճանաչված` դեռևս իրավունքների պետական գրանցում չստացած), ավարտվածության աստիճանի հարկայնության և գործառական նշանակության փոփոխություններ կրած, ինչպես նաև սեփականության իրավունքի դադարեցված (այդ թվում` պետության կամ համայնքի կարիքների համար վերցված, ի օգուտ պետության բռնագրավված և այլն), բաժանված, միավորված, քանդված կամ վերացված շենքերի և շինությունների վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 7 հավելվածի,

դ) գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների գնահատությունների ամփոփ հաշվարկը տրամադրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հաստատված ձևով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմինները համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շինությունների վերաբերյալ տեղեկությունները (համաձայն հավելվածների) տրամադրում են տվյալ տարածքն սպասարկող հարկային տեսչությանը:

4. Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների և շինությունների տեղեկությունները ներկայացվում են ըստ առանձին հարկ վճարողների` ֆիզիկական անձանց և կազմակերպությունների:

5. Սույն կարգի պահանջները խախտելու համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

 Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Գույքահարկով հարկվող օբյեկտ հա-

մարվող շենքերի և շինությունների ու

դրանց գնահատությունների, ինչպես

նաև փոխադրամիջոցների վերաբերյալ

տեղեկությունների ներկայացման

կարգի

 

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

200…. թվականի հուլիսի 1-ի դրությամբ………………………………… համայնքում հաշվառված (գրանցված) և գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների վերաբերյալ

 

NN

 ը/կ

Սեփականատիրոջ

Տրանսպորտային միջոցների

ֆիզիկական անձի ազգանունը, անունը, սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակերպության

անվանումը

ֆիզիկական անձի հաշվառման

(գրանցման) հասցեն կամ կազմակերպ- ության գտնվելու վայրը

մակնիշը

պետական համարա-նիշը

թողա- րկման տարե թիվը

քաշող շարժիչ-

ների գումա-

րային հզորու- թյունը (ձիաուժ

կամ կիլովատտ)

նստա-տեղերի թիվը

հաշվառ-

ման (գրանց-ման) ամսա-թիվը

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 
                 
                 
                 
                 

 

ԼՂՀ ոստիկանության ……………………….տարածքային

ստորաբաժանման պետ

………………………………

    (ստորագրությունը)

…………………………………

     (անունը, ազգանունը)

Կ.Տ.

…………. …………………………200….թ.

 

1. Մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 8-րդ սյունակում լրացվում է 1 թիվը:

2. Մոտոցիկլետների համար 8-րդ սյունակում լրացվում է 2 թիվը:

3. 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 8-րդ սյունակում լրացվում է 3 թիվը:

4. Բեռնատար ավտոմեքենաների համար 8-րդ սյունակում լրացվում է 4 թիվը:

(N 1 հավելվածը լրաց. 29.09.2006 N 485)

 

 

 

Հավելված N 2

Գույքահարկով հարկվող օբյեկտ հա-

մարվող շենքերի և շինությունների ու

դրանց գնահատությունների, ինչպես

նաև փոխադրամիջոցների վերաբերյալ

տեղեկությունների ներկայացման

կարգի

 

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

200……թվականի……………….ամսվա ընթացքում……………………………… համայնքում հաշվառված (գրանցված) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ

 

 

Նախկին սեփականատիրոջ`

Նոր սեփականատիրոջ`

Տրանսպորտային միջոցի`

ֆիզիկական անձի ազգանունը, անունը, սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակե

րպության

անվանումը

ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակե

րպության գտնվելու

վայրը

փոխադրա-միջոցների հաշվառումից (գրանցումից)

հանելու ամսաթիվը

ֆիզիկական անձի ազգանունը, անունը, սոցիալական ապահովության քարտի համարը  կամ կազմակե

րպության անվանումը

հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակե

րպության գտնվելու վայրը

փոխադրա-

միջոցի հաշվառման (գրանցման) ամսաթիվը

մակնիշը և պետա

կան համարա-

նիշը

թողա-

րկման տարին

քաշող շարժ-

իչների գումա-

րային հզորու-

թյունը (ձիաուժ կամ կիլո

վատտ)

նստա

տեղ-երի թիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     
                     
                     
                     
                     
                     

 

ԼՂՀ ոստիկանության……………………………………..տարածքային

ստորաբաժանման պետ

…………………………….

    (ստորագրություն)

…………………………………

    (անունը, ազգանունը)

Կ.Տ.

…………. …………………..200…թ.

 

1. Մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 11-րդ սյունակում լրացվում է 1 թիվը:

2. Մոտոցիկլետների համար 11-րդ սյունակում լրացվում է 2 թիվը:

3.10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 11-րդ սյունակում լրացվում է 3 թիվը:

4. Բեռնատար ավտոմեքենաների համար 11-րդ սյունակում լրացվում է 4 թիվը:

(N 2 հավելվածը լրաց. 29.09.2006 N 485)

 

 

 

Հավելված N 3

Գույքահարկով հարկվող օբյեկտ հա-

մարվող շենքերի և շինությունների ու

դրանց գնահատությունների, ինչպես

նաև փոխադրամիջոցների վերաբերյալ

տեղեկությունների ներկայացման

կարգի

 

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

200….. թվականի հուլիսի 1-ի դրությամբ …………………………………….համայնքում հաշվառված (գրանցված) և հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող ջրային փոխադրամիջոցների վերաբերյալ

 

NN

ը/կ

Սեփականատիրոջ`

Ջրային փոխադրամիջոցի`

ֆիզիկական անձի ազգանունը, անունը, սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակերպության անվանումը

ֆիզիկական անձի հաշվառման (գրանց-

ման) հասցեն կամ կազմակերպության վայրը

մակ-նիշը

քաշող շարժիչ-

ների գումարային հզորությունը (ձիաուժ կամ կիլովատտ)

հաշվառ-

ման (գրանց-ման) ամսա-թիվը

1

2

3

4

5

6

           
           
           

 

Լեռնատեխնիկական հսկողության տեսչության ղեկավար

………………………………..

     (ստորագրություն)

…………………………………

     (անունը, ազգանունը)

Կ.Տ.

………….. ………………..200…թ.

(N 3 հավելվածը լրաց. 29.09.2006 N 485)

 

 

 

Հավելված N 4

Գույքահարկով հարկվող օբյեկտ հա-

մարվող շենքերի և շինությունների ու

դրանց գնահատությունների, ինչպես

նաև փոխադրամիջոցների վերաբերյալ

տեղեկությունների ներկայացման

կարգի

 

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

200…………թվականի…………………….ամսվա ընթացքում…………………շրջանի…………… համայնքում հաշվառված (գրանցված) ջրային փոխադրամիջոցների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ

 

NN ը/կ

Նախկին սեփականատիրոջ`

Նոր սեփականատիրոջ`

 Ջրային փոխադրամիջոցի`

ֆիզիկական

անձի ազգանունը, անունը, սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակերպ-ության անվանումը

ֆիզիկական

անձի հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակերպ-ության գտնվելու վայրը

ջրային փոխադրա-միջոցը հաշվառումից (գրանցումից) հանելու ամսաթիվը

ֆիզիկական անձի ազգանունը, անունը, սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակե-

րպության անվանումը

ֆիզիկական

անձի հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակե-

րպության գտնվելու վայրը

ջրային փոխադրա-

միջոցի հաշվառ-

ման (գրանց-

ման) ամսա-

թիվը

մակնիշը

քաշող շարժի-

ների գումարային հզորությունը (ձիաուժ կամ

կիլովատտ)

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 
                 

 

Լեռնատեխնիկական հսկողության տեսչության ղեկավար

………………………..

  (ստորագրություն)

…………………………………..

     (անունը, ազգանունը)

Կ.Տ.

……… ………………..200….թ.

(N 4 հավելվածը լրաց. 29.09.2006 N 485)

 

 

 

Հավելված N 5

Գույքահարկով հարկվող օբյեկտ հա-

մարվող շենքերի և շինությունների ու

դրանց գնահատությունների, ինչպես

նաև փոխադրամիջոցների վերաբերյալ

տեղեկությունների ներկայացման

կարգի

 

 

Ձև

 

Ա Մ Փ Ո Փ  Ց ՈՒ Ց Ա Կ

 

200…… թվականի հուլիսի 1-ի դրությամբ……………..շրջանի……………..համայնքի վարչական սահմաններում գտնվող, «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում նշված` հարկվող օբյեկտ համարվող, տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված շենքերի և շինությունների վերաբերյալ

 

NN ը/կ

Սեփականատիրոջ`

Շենքերի և շինությունների`

Այլ նշում-

ներ

ֆիզիկական անձի ազգանունը,

 անունը և հայրանունը, սոցիալական ապահովության քարտի համարը կազմակերպ-

ության

անվանումը

հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակերպ

ության

գտնվելու

վայրը

կադաստրային արժեքը

(հազ.

դրամ)

գտնվելու վայրը (հասցեն)

նպատակային նշանակությունը

գործառ-

ական նշանակու-

թյունը

սեփակա-

նության ձևը

շենքի, շինու-

թյան ծածկա-

գիրը

իրավու

նքների պետա

կան գրանց-

ման ամսա-

թիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     

 

1. 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում է գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ (այդ թվում` օրենքի ուժով սեփականության իրավունքը ճանաչված, դեռևս իրավունքների պետական գրանցում չստացած, ինչպես նաև ԼՂՀ կառավարության կողմից սահմանված կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շենքերի և շինությունների սեփականատերերի) տվյալները:

2. 5-րդ սյունակում տեղեկությունները լրացվում են կանոնակարգված ըստ փողոցների, շենքերի ու շինությունների համարակալման աճող հերթականության:

3. 6-րդ սյունակում տեղեկությունները լրացվում են կանոնակարգված` ըստ բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի ու շինությունների:

4. 8-րդ սյունակում ընդհանուր սեփականության դեպքում յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար հերթական տողերով լրացվում են 2-րդ և 3-րդ սյունակները, իսկ 11-րդ սյունակում`

- ընդհանուր համատեղ սեփականության դեպքում գրվում են «ընդհանուր համատեղ» բառերը,

- ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը:

5. ԼՂՀ կառավարության կողմից սահմանված կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շենքերի և շինությունների դեպքում 11-րդ սյունակում գրվում են ավարտվածության աստիճանի վերաբերյալ «մինչև 50%», «50-80%» կամ «80% և ավելի» բառերը, իսկ օրենքի ուժով սեփականության իրավունքը ճանաչված, դեռևս իրավունքների պետական գրանցում չստացած շենքերի, շինությունների դեպքում` «ճանաչված» բառը:

 

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի……………………………………… տարածքային մարմնի ղեկավար

……………………………

   (ստորագրություն)

……………………………………

       (անունը, ազգանունը)

Կ.Տ.

………. …………………..200…թ.

(N 5 հավելվածը լրաց. 29.09.2006 N 485)

 

 

 

Հավելված N 6

Գույքահարկով հարկվող օբյեկտ հա-

մարվող շենքերի և շինությունների ու

դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ

տեղեկությունների ներկայացման

կարգի

 

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

200…. թվականի …………. ամսվա ընթացքում………………. շրջանի……………….համայնքի վարչական սահմաններում գտնվող, «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում նշված` հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների սեփականատերերի փափախման վերաբերյալ

 

NN ը/կ

Նախկին սեփա-

կանատիրոջ

Նոր սեփակա-

նատիրոջ

Շենքերի և շինությունների

Իրավու- նքների պետա-

կան գրանց-

ման ամսա-

թիվը

Այլ նշում- ներ

ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը, սոցիալական ապահովության քարտի համարը կազմակերպ-

ության անվանումը

հաշվառ-

ման (գրանց-ման) հասցեն կամ կազմակե-

րպության գտնվելու վայրը

ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը, սոցիալական ապահովության քարտի համարը կազմակե-

րպության անվանումը

հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակե-

րպության գտնվելու վայրը

կադաս-

տրային արժեքը (հազ. դրամ)

գտն

վելու վայրը (հա

սցեն)

նպատա

կային նշանակու

թյունը

գործա

ռական նշանակու

թյունը

սեփակա- նության ձևը

շենքի, շինության ծածկա-գիրը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

                         

 

1. 8-րդ սյունակում տեղեկությունները լրացվում են կանոնակարգված` ըստ բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների:

2. 10-րդ սյունակում, ընդհանուր սեփականության դեպքում, յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար հերթական տողերով լրացվում են 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ սյունակները, իսկ 13-րդ սյունակում`

- ընդհանուր համատեղ սեփականության դեպքում գրվում են «ընդհանուր համատեղ» բառերը,

- ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը:

3. ԼՂՀ կառավարության կողմից սահմանված կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շենքերի և շինությունների դեպքում 13-րդ սյունակում ավարտվածության աստիճանի վերաբերյալ գրվում են «մինչև 50%», «50-80%» կամ «80% և ավելի» բառերը:

 

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի……………………………………..

տարածքային մարմնի ղեկավար

……………...................

    (ստորագրություն)

…………………………………….

       (անունը, ազգանունը)

Կ.Տ.

………… …………………..200…թ.

(N 6 հավելվածը լրաց. 29.09.2006 N 485)

 

 

 

Հավելված N 7

Գույքահարկով հարկվող օբյեկտ հա-

մարվող շենքերի և շինությունների ու

դրանց գնահատությունների, ինչպես

նաև փոխադրամիջոցների վերաբերյալ

տեղեկությունների ներկայացման

կարգի

 

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

200……. թվականի ……………….. ամսվա ընթացքում ……………… շրջանի ………………. համայնքի վարչական սահմաններում սեփականության իրավունքով գրանցված (այդ թվում` օրենքի ուժով սեփականության իրավունքը ճանաչված` դեռևս իրավունքների պետական գրանցում չստացած), ավարտվածության աստիճանի, հարկայնության և գործառական նշանակության փոփոխություններ կրած, ինչպես նաև սեփականության իրավունքը դադարեցված (այդ թվում` պետության կամ համայնքի կարիքների համար վերցված, ի օգուտ պետության բռնագրավված և այլն), բաժանված, միավորված, քանդված կամ վերացված շենքերի և շինությունների վերաբերյալ

 

NN ը/կ

Սեփականատիրոջ`

Շենքերի և շինությունների`

Այլ նշում-

ներ

ֆիզիկական անձի ազգանունը, անունը

և հայրանունը, սոցիալական ապահովության քարտի համարը կազմակերպ-

ության անվանումը

հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակերպ-

րպության

գտնվելու վայրը

կադաս-

տրային արժեքը (հազ.

դրամ)

գտնվելու վայրը (հասցեն)

նպա-

տա-

կային նշանա-կութ-

յունը

սեփակա-

նության ձևը

գործա-

ռական նշաակու-

թյունը

գրան-

ցման (հաշվառ-

ման) ծածկա-

գիրը

իրավունք-

ների պետա-

կան գրանց-

ման ամսա-

թիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

1. 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքի կամ շինության սեփականատիրոջ (այդ թվում` օրենքի ուժով սեփականության իրավունքը ճանաչված, դեռևս իրավունքների պետական գրանցում չստացած շենքերի և շինությունների սեփականատերերի) տվյալները:

2. 6-րդ սյունակում տեղեկությունները լրացվում են կանոնակարգված` ըստ բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի ու շինությունների:

3. 8-րդ սյունակում ընդհանուր սեփականության դեպքում յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար հերթական տողերով լրացվում են 2-րդ և 3-րդ սյունակները, իսկ 11-րդ սյունակում`

- ընդհանուր համատեղ սեփականության դեպքում գրվում են «ընդհանուր համատեղ» բառերը,

- ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը:

4. 11-րդ սյունակում`

ա) ԼՂՀ կառավարության կողմից սահմանված կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շենքերի և շինությունների դեպքում ավարտվածության աստիճանի վերաբերյալ գրվում են «մինչև 50%», «50-80%» կամ «80% և ավելի» բառերը.

բ) Օրենքի ուժով սեփականության իրավունքը ճանաչված, դեռևս իրավունքների պետական գրանցում չստացած շենքերի, շինությունների դեպքում գրվում է «ճանաչված» բառը:

գ) շենքերի և շինությունների ավարտվածության աստիճանի, հարկայնության և գործառական նշանակության փոփոխությունների դեպքում գրվում է «փոփոխություն» բառը.

դ) սեփականության իրավունքը դադարեցված (պետության կամ համայնքի կարիքների համար վերցված, ի օգուտ պետության բռնագրավված և այլն), բաժանված, միավորված, քանդված կամ վերացված շենքերի ու շինությունների դեպքում գրվում է «դադարեցված» բառը:

Ընդ որում, «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում 10-րդ սյունակում որպես ժամկետ լրացվում է տեղեկությունների ներկայացման ամսվան հաջորդող ամսվա 1-ը:

 

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի…………………………………….. տարածքային մարմնի ղեկավար

……………………........

   (ստորագրություն)

……………………………….

    (անունը, ազգանունը)

Կ.Տ.

……… ……………………200…թ.

(N 7 հավելվածը լրաց. 29.09.2006 N 485)