ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպիչների կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու մասին
«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքի 28-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպչի կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմին տեղեկություններ ներկայացնելու կարգը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունիսի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2004թ. մայիսի 26-ի
թիվ 211 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպիչների կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմին տեղեկություններ ներկայացնելու
1. Սույն կարգով սահմանվում են առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպչի (այսուհետև՝ կազմակերպիչ) կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող տեղեկությունները և դրանք ներկայացնելու կարգը:
2. Կազմակերպիչը յուրաքանչյուր ամսվա համար իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում տեղեկություններ առևտրի իրականացման վայրում (տոնավաճառ, շուկա և այլն) առևտրական գործունեություն իրականացրած իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին:
3. Կազմակերպչի կողմից առևտրի իրականացման վայրում (տոնավաճառ, շուկա և այլն) առևտրական գործունեություն իրականացրած անձանց մասին ներկայացվում են հետևյալ տեղեկությունները՝
ա/ իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը, կազմակերպչի կողմից տրամադրված տարածքի մակերեսը (մ2), ամսվա ընթացքում կազմակերպչի կողմից գանձվող վճարի չափը.
բ/ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), հասցեն, սոցիալական ապահովության քարտի համարը, կազմակերպչի կողմից տրամադրված տարածքի մակերեսը (մ2), ամսվա ընթացքում կազմակերպչի կողմից գանձվող վճարի չափը:
Առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաև սեփականության իրավունքով իրենց պատկանող՝ գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառք իրականացնող անձանց վերաբերյալ կազմակերպչի կողմից սույն կարգով սահմանված տեղեկություններ չեն ներկայացվում:
(3-րդ կետը լրաց. 29.09.2006 N 485)
4. Կազմակերպիչները յուրաքանչյուր ամսվա համար ներկայացնում են տեղեկություններ (ձևը կցվում է):
5. Կազմակերպչի կողմից տեղեկությունները ներկայացվում են «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ժակետում:
6. Հարկային մարմին ներկայացվող տեղեկություններում առևտրի իրականացման վայրում յուրաքանչյուր առևտրական գործունեություն իրականացնողի վերաբերյալ տեղեկություն չներառելու կամ կեղծ տեղեկություն ներկայացնելու դեպքում կազմակերպիչը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(ձևը խմբ. 29.09.2006 N 485)