Համարը 
N 260
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.12.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.12.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.12.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԻ ՄՇՏԱԿԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ (ԲԱՑԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾԻՑ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“26” դեկտեմբերի 2000թ.

N 260

ք.Ստեփանակերտ

 

Հողի սեփականատերերի, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողների հողերի (բացի վարձակալության հանձնվածից) վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգի մասին

(վերնագիրը փոփ. 29.09.2006 N 485)

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հողի սեփականատերերի, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողների հողերի (բացի վարձակալության հանձնվածից) վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 29.09.2006 N 485)

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի ‹‹Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) իրականացման մասին›› թիվ 63 որոշմամբ հաստատված անշարժ գույքի կադաստրային գնահատման իրականացման կարգի 24-րդ կետը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

26 դեկտեմբերի 2000թ.

թիվ 260 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հողի սեփականատերերի, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողների հողերի (բացի վարձակալության հանձնվածից) վերաբերյալ տեղեկություններ հարկային մարմիններ ներկայացնելու

(վերնագիրը փոփ. 29.09.2006 N 485)

 

1. Սույն կարգով սահմանվում է հողի սեփականատերերի, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողների (այսուհետ` օգտագործողներ) հողերի (բացի վարձակալության հանձնվածից) վերաբերյալ տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) հարկային մարմիններ ներկայացնելու կարգը:

(1-ին կետը խմբ. 29.09.2006 N 485)

2. Տեղեկությունները հարկային մարմիններին տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները:

(2-րդ կետը փոփ. 29.09.2006 N 485)

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները յուրաքանչյուր տարի հարկային մարմիններին տրամադրում են տեղեկություններ`

ա) մինչև օգոստոսի 1-ը` հուլիսի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին սեփականության կամ օգտագործման (բացի վարձակալության հանձնվածից), օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց օգտագործման (բացի վարձակալության հանձնվածից) իրավունքով պատկանող հողերի մասին` համաձայն սույն կարգին կից թիվ 1 ձևի.

բ) մինչև օգոստոսի 1-ը` հուլիսի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին սեփականության կամ օգտագործման (բացի վարձակալության հանձնվածից), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնարկներին օգտագործման (բացի վարձակալության հանձնվածից) իրավունքով պատկանող հողերի մասին` համաձայն սույն կարգին կից թիվ 2 ձևի.

գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին, կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին սեփականության կամ օգտագործման (բացի վարձակալության հանձնվածից), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնարկներին, օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց օգտագործման (բացի վարձակալության հանձնվածից) իրավունքով պատկանող հողերի սեփականատերերի կամ օգտագործողների փոփոխման մասին` համաձայն սույն կարգին կից թիվ 3 ձևի.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 29.09.2006 N 485)

ե) (ենթակետն ուժը կորցրել է 29.09.2006 N 485)

զ) (ենթակետն ուժը կորցրել է 29.09.2006 N 485)

է) (ենթակետն ուժը կորցրել է 29.09.2006 N 485)

(3-րդ կետը փոփ. 29.09.2006 N 485)

 

 

Ձև N 1

 

Ա Մ Փ Ո Փ  Ց ՈՒ Ց Ա Կ  N

 

200 թ. հուլիսի 1-ի դրությամբ -----շրջանի ---- համայնքում* (համայնքի վարչական տարածքից դուրս) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց սեփականության (օգտագործման) իրավունքով պատկանող հողերի և դրանց սեփականատերերի (օգտագործողների)

(Ձև N 1 խմբ. 29.09.2006 N 485)

 

 

 

Ձև N 2

 

Ա Մ Փ Ո Փ  Ց ՈՒ Ց Ա Կ  N

 

200 թ. հուլիսի 1-ի դրությամբ -----շրջանի ---- համայնքում* (համայնքի վարչական տարածքից դուրս) հիմնարկներին, կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին սեփականության (օգտագործման) իրավունքով պատկանող հողերի և դրանց սեփականատերերի (օգտագործողների)

(Ձև N 2 խմբ. 29.09.2006 N 485)

 

 

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

200 թ. ___________ ամսվա ընթացքում ___________շրջանի __________ համայնքում* (համայնքի վարչական տարածքից դուրս) հողակադաստրային շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց, հիմնարկներին, կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին սեփականության (օգտագործման) իրավունքով պատկանող հողերի և դրանց սեփականատերերի (օգտագործողների) փոփոխման մասին

(Ձև N 3 խմբ. 29.09.2006 N 485)

 

 

 

Ձև N 4

Սեփականության իրավունքով

հարկատուներին պատկանող

գույքահարկ հարկվող օբյեկտ

համարվող գույքի վերաբերյալ

տեղեկությունները ԼՂՀ հարկային

տեսչության մարմիններ

ներկայացնելու կարգի

(ուժը կորցրել է 29.09.2006 N 485)

 

 

Ձև N 5

Սեփականության իրավունքով

հարկատուներին պատկանող

գույքահարկով հարկվող օբյեկտ

համարվող գույքի վերաբերյալ

տեղեկությունները ԼՂՀ հարկային

տեսչության մարմիններ

ներկայացնելու կարգի

(ուժը կորցրել է 29.09.2006 N 485)

 

 

Ձև N 5ա

Սեփականության իրավունքով

հարկատուներին պատկանող

գույքահարկով հարկվող օբյեկտ

համարվող գույքի վերաբերյալ

տեղեկությունները ԼՂՀ հարկային

տեսչության մարմիններ

ներկայացնելու կարգի

(ուժը կորցրել է 29.09.2006 N 485)

 

 

Ձև N 6

Սեփականության իրավունքով

հարկատուներին պատկանող

գույքահարկով հարկվող օբյեկտ

համարվող գույքի վերաբերյալ

տեղեկությունները ԼՂՀ հարկային

տեսչության մարմիններ

ներկայացնելու կարգի

(ուժը կորցրել է 29.09.2006 N 485)

 

 

 

Ձև N 7

Սեփականության իրավունքով

հարկատուներին պատկանող

գույքահարկով հարկվող օբյեկտ

համարվող գույքի վերաբերյալ

տեղեկությունները ԼՂՀ հարկային

տեսչության մարմիններ

ներկայացնելու կարգի

(ուժը կորցրել է 29.09.2006 N 485)

 

 

 

Ձև N 8

Սեփականության իրավունքով

հարկատուներին պատկանող

գույքահարկով հարկվող օբյեկտ

համարվող գույքի վերաբերյալ

տեղեկությունները ԼՂՀ հարկային

տեսչության մարմիններ

ներկայացնելու կարգի

(ուժը կորցրել է 29.09.2006 N 485)