Համարը 
№ 01-2/68
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.05.31/14(23)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
04.05.2006
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
04.05.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.02.2009

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 121 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«16» մայիսի 2006թ.

Պետական գրանցման թիվ 555

 

ԼՂՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«04» մայիսի 2006թ.

№ 01-2/68

ք. Ստեփանակերտ

 

ԼՂՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 121 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով, 14-րդ հոդվածով և ԼՂՀ կառավարության 2005թ. հունիսի 28-ի թիվ 288 որոշմամբ.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

1. ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարի 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը, զբոսավարի և ուղեկցորդի որակավորման վկայականների ձևերը հաստատելու, որակավորման և լիցենզավորման հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 121 հրամանի հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

2. Ստանդարտացման, առևտրի և զբոսաշրջության բաժնի պետ Ս. Ավետիսյանին` 5-օրյա ժամկետում սույն հրամանը ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ղուլյանին:

 

 

Նախարար

Ա. ԾԱՏՈՒՐՅԱՆ 

 

 

 

Հավելված N 4

ԼՂՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների զարգացման

նախարարի «04» մայիսի 2006թ.

թիվ 01-2/68 հրամանով

 

Կ Ա Զ Մ

 

Զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի

 

1. Լ. Ղուլյան

- ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարի տեղակալ /հանձնաժողովի նախագահ/.

 

2. Ս. Ավետիսյան

- ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմի ստանդարտացման, առևտրի և զբոսաշրջության բաժնի պետ /հանձնաժողովի նախագահի տեղակալ/.

 

3. Ս. Սարգսյան

- ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմի ստանդարտացման, առևտրի և զբոսաշրջության բաժնի գլխավոր մասնագետ.

 

4. Յա. Խաչատրյան

- ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության և լիցենզավորման բաժնի առաջին կարգի մասնագետ /հանձնաժողովի քարտուղար/.

 

5. Ներկայացուցիչ` զբոսաշրջության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպություններից /համաձայնությամբ/.

 

6. Ներկայացուցիչ` գիտական կազմակերպություններից /համաձայնությամբ/.

 

7. Ներկայացուցիչ` ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունից /համաձայնությամբ/: