| |
«Գրանցված է»
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«17» նոյեմբերի 2005թ.
Պետական գրանցման թիվ 496 |
ԼՂՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն № 121
|
ք. Ստեփանակերտ |
«03» նոյեմբերի 2005թ. |
ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով և 14 հոդվածով, ԼՂՀ կառավարության 2005թ. հունիսի 28-ի թիվ 288 որոշումով
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ `
1. Հաստատել.
ա) Զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը համաձայն N 1 հավելվածի,
բ) զբոսավարի որակավորման վկայականի ձևը համաձայն N 2 հավելվածի,
գ) ուղեկցորդի որակավորման վկայականի ձևը համաձայն N 3 հավելվածի,
2. Ստեղծել զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողով` համաձայն N 4 հավելվածի:
3. Փոխնախարար Ա. Աբրահամյանին` ապահովել հավելված 4-ի 5-7 կետերով նախատեսված կազմակերպությունների ներկայացրած թեկնածուների ընդգրկումը հանձնաժողովի կազմում` հանձնաժողովի կանոնադրության 5-րդ կետի բ/ ենթակետին համապատասխան և 5-օրյա ժամկետում սույն հրամանը ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել փոխնախարար Ա. Աբրահամյանին:
| |
Հավելված N 1
ԼՂՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների զարգացման նախարարություն
«03» նոյեմբերի 2005թ. թիվ 121 հրամանի |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի
I. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովը /այսուհետ` Հանձնաժողով/ ստեղծվել է սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրներն իրականացնելու նպատակով:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
II. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթները
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զբոսավարի և ուղեկցորդի լիցենզավորման գործընթացի իրականացումն է:
4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով`
ա/ իրականացնում է մասնագիտական որակավորման ստուգումներ` ըստ գործունեության տեսակների,
բ) եզրակացություն է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարին լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ.
գ) ներկայացնում է առաջարկություններ զբոսաշրջության բնագավառի` մասնավորապես զբոսավարների և ուղեկցորդների լիցենզավորման գործընթացի կատարելագործման վերաբերյալ.
դ) հաստատում է որակավորման ստուգման թեստային հարցաշարերը և դրանց լրացման ձևը:
III. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը
5. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամներից, որոնցից.
ա) չորսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության ներկայացուցիչներ են և հանդիսանում են Հանձնաժողովի մշտական անդամներ.
բ) երեքը հավելված 4-ի 5-7 կետերով նախատեսված կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնք Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության հրավերով` ռոտացիոն սկզբունքով, ազգանունների այբբենական կարգով:
6. Հանձնաժողովը իր իրավասության հարցերը քննարկում է նիստերում, որոնք հրավիրվում է հանձնաժողովի նախագահի կողմից ըստ անհրաժեշտության:
7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են Հանձնաժողովի անդամներից կեսից ավելին:
8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի /այսուհետ` հրավիրված անձ/:
9. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի, ամսաթվի ու ժամի մասին:
10. Հանձնաժողովի նիստի նախագահողը նիստը բացելիս հայտարարում է նիստի օրակարգը, հրավիրված անձանց կազմը: Հրավիրված անձանց բացատրվում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթի բովանդակությունը:
11. Հանձնաժողովի նիստին հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում նիստի օրակարգի հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացրել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն կետով նախատեսված խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով, և եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները: Եթե հրավիրված անձը խանգարում է նիստի բնականոն ընթացքը, ապա հանձնաժողովի նախագահի կրկնակի զգուշացումից հետո Հանձնաժողովի նախագահը իրավունք ունի դուրս հրավիրել հրավիրված անձին:
12. Հրավիրված անձն իրավունք ունի Հանձնաժողովի նիստի ժամանակ իրեն վերաբերվող հարցերի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:
13. Հանձնաժողովի նիստերում հարցերը քննարկում են դռնբաց:
Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնակատար և այլ անձինք:
14. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:
15. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է`
ա) հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և տեղը.
բ) հանձնաժողովի տեսակը և կազմը.
գ) քննարկվող հարցի բովանդակությունը.
դ) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.
ե) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.
զ) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը.
է) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.
ը) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:
Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:
16. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են Հրավիրված անձին:
17. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:
Հանձնաժողովը ղեկավարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում Հանձնաժողովի նախագահի տեղակալը:
Հանձնաժողովի նիստերի աշխատանքները նախապատրաստում է Հանձնաժողովի քարտուղարը:
18. Հանձնաժողովի նախագահը`
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.
բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.
գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերը և գրագրությունները.
դ) իրականացնում է ԼՂՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
19. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
բ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
գ) հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.
դ) կազմում է հանձնաժողովի որոշումների նախագիծը և կազմակերպում հանձնաժողովի որոշումների սահմանված ձևով հանձնումը կամ ուղարկումը Հրավիրված անձին:
20. Հանձնաժողովի անդամները`
ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.
բ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
IV. Հանձնաժողովի ստեղծումը և հանձնաժողովի գործունեության դադարումը
21. Հանձնաժողովը ստեղծվում և հանձնաժողովի գործունեությունը դադարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարի հրամանով:
22. Հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և մյուս մշտական անդամները նշանակվում և նրանց լիազորությունները դադարեցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարի հրամանով:
23. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
| |
Հավելված 2
ԼՂՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների զարգացման նախարարի
«03» նոյեմբերի 2005թ. թիվ 121 հրամանի |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N 000
ԶԲՈՍԱՎԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
__________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՝ ԱՆԺԱՄԿԵՏ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն N _______
«___» «____________» 200__թ.
Հանձնաժողովի նախագահ՝ ___________________
(ստորագրությունը)
Հանձնաժողովի քարտուղար՝ ___________________
(ստորագրությունը)
| |
Հավելված 3
ԼՂՀ տարածքային զարգացման և
ենթակառուցվածքների զարգացման նախարարի
3-ին նոյեմբերի 2005թ. թիվ 121 հրամանի |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N 000
ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
____________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՝ ԱՆԺԱՄԿԵՏ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն N _______
«___» «____________» 200__թ.
Հանձնաժողովի նախագահ՝ ____________________
(ստորագրությունը)
Հանձնաժողովի քարտուղար՝ ___________________
(ստորագրությունը)
|
Հավելված N 4
ԼՂՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների զարգացման նախարարի
«03» նոյեմբերի 2005թ. թիվ 121 հրամանի |
Կ Ա Զ Մ
Զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի
|
1. Ա. Աբրահամյան
|
|
-ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար
/Հանձնաժողովի նախագահ/ |
| |
|
|
|
2. Ս. Ավետիսյան
|
|
- ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության
աշխատակազմի ստանդարտացման, առևտրի և զբոսաշրջության բաժնի պետ
/Հանձնաժողովի նախագահի տեղակալ / |
| |
|
|
|
3. Ս. Բադալյան
|
|
- ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության
աշխատակազմի ստանդարտացման, առևտրի և զբոսաշրջության բաժնի մասնագետ
/Հանձնաժողովի քարտուղար/ |
| |
|
|
|
4. Ա.Միրզոյան
|
|
- ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներիզարգացման նախարարության
աշխատակազմի տնտեսականզարգացման և օրենսդրության բաժնի մասնագետ |
|
|
|
|
5. Ներկայացուցիչ զբոսրջության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպություններից /համաձայնությամբ/: |
|
6. Ներկայացուցիչ գիտական կազմակերպություններից /համաձայնությամբ/: |
|
7. Ներկայացուցիչ ԼՂՀ կրթության, մշակույթի, սպորտի նախարարությունից /համաձայնությամբ/: |