ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«31» հուլիսի 2012թ. |
N 538-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՎՈՐ ՉՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ (ԱՅՍԻՆՔՆ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՄ ԳՐԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 01.04.2014 N 191-Ն)
Հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
(որոշման հիմքը փոփ. 01.04.2014 N 191-Ն)
1. Սահմանել`
1) աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստի վերաբերյալ արձանագրության ձևը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 01.04.2014 N 191-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«31» հուլիսի 2012թ. N 538-Ն որոշման
(փոփ. 01.04.2014 N 191-Ն) |
Կ Ա Ր Գ
ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՎՈՐ ՉՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ (ԱՅՍԻՆՔՆ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՄ ԳՐԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 01.04.2014 N 191-Ն)
1. Սույն կարգով սահմանվում է աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու կարգը:
(1-ին կետը փոփ. 01.04.2014 N 191-Ն)
2. Աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստը կարող է արձանագրվել հարկ վճարողի մոտ հարկային մարմնի կողմից իրականացվող պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության, պարտադիր սոցիալական ապահովության վճարների ճշտության ստուգմանն ուղղված ստուգումների, ինչպես նաև հարկային մարմնի կամ լիազորված այլ մարմնի կողմից առանց անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի կնքման աշխատող պահելու կամ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի կատարվող աշխատանքի դեպքերի բացահայտմանն ուղղված ստուգումների շրջանակներում:
(2-րդ կետը փոփ. 01.04.2014 N 191-Ն)
3. Աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստը կարող է արձանագրվել նաև այն դեպքում, երբ ստուգում իրականացնող անձինք գործատուի մոտ իրականացվող ստուգման շրջանակներում գործատուի մոտ առկա համապատասխան վճարահաշվարկային կամ այլ փաստաթղթերով հիմնավորում են տվյալ գործատուի մոտ նախկինում փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ եղած վարձու աշխատողի առկայությունը` առանց այդ պահին աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի առկայության:
(3-րդ կետը փոփ. 01.04.2014 N 191-Ն)
4. Աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) հնարավոր փաստը պարզելու և արձանագրելու համար ստուգում իրականացնող անձինք իրականացնում են հետևյալ հաջորդական քայլերը.
1) կազմում են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող, իսկ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում` նաև նախկինում աշխատանք կատարած (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի իմաստով` աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող կամ նախկինում գտնված) անձանց ցանկը` նշելով տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը,
2) գործատուից պահանջում են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող, իսկ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում` նաև նախկինում աշխատանք կատարած անձանց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը կամ գրավոր պայմանագրերը, իսկ անհրաժեշտության և առկայության դեպքում` նաև գործատուի կողմից հաստատված հաստիքացուցակը, գործատուին ծառայություններ մատուցող կամ գործատուի համար աշխատանքներ կատարող ֆիզիկական անձանց կամ այլ գործատուի մոտ որպես վարձու աշխատող գրանցված (ձևակերպված) ֆիզիկական անձանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերը, ուսումնական, արտադրական կամ գիտահետազոտական պրակտիկա անցնող ուսանողների, գործատուի մոտ վերապատրաստվող անձանց հետ կնքված պայմանագրերը, գրավոր համաձայնությունները,
3) ուսումնասիրում են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի կամ գրավոր պայմանագրերի համապատասխանությունը գործող օրենսդրության պահանջներին,
4) կազմում են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող, իսկ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում` նաև նախկինում աշխատանք կատարած այն անձանց ցանկը, որոնց մասով գործատուն չի ներկայացնում աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ գրավոր պայմանագիր, կամ որոնց մասով գործատուի կողմից ներկայացված անհատական իրավական ակտը կամ գրավոր պայմանագիրը չի բավարարում գործող օրենսդրության պահանջներին, բացառությամբ`
ա. գործատուի մոտ ուսումնական, արտադրական կամ գիտահետազոտական պրակտիկա անցնող ուսանողների կամ գործատուի մոտ վերապատրաստվող անձանց, եթե գործատուի մոտ առկա է վերոնշյալ փաստը հիմնավորող գրավոր ապացույց (պայմանագիր, գրավոր համաձայնություն),
բ. քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա գործատուին ծառայություններ մատուցող կամ գործատուի համար աշխատանքներ կատարող ֆիզիկական անձանց կամ այլ գործատուի մոտ որպես վարձու աշխատող գրանցված (ձևակերպված) ֆիզիկական անձանց.
5) պարզում են սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցանկում ներառված անձանց կողմից իրականացվող կամ նախկինում իրականացված աշխատանքի բնույթը և դրա համար հատուցում նախատեսված լինելու հանգամանքը,
6) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցանկում ներառված անձանցից վերցնում են հայտարարություն, բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված այն դեպքի, երբ նախկինում աշխատանք կատարած անձն այլևս տվյալ գործատուի մոտ չի աշխատում, որտեղ պարտադիր նշվում են`
ա. հայտարարություն տվող անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները,
բ. հայտարարություն տվող անձի կողմից իրականացվող աշխատանքային գործառույթների հակիրճ նկարագրությունը,
գ. կատարվող աշխատանքի դիմաց հատուցում նախատեսված լինելու հանգամանքը և հատուցման չափը,
դ. տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը:
Սույն ենթակետով ներկայացված հայտարարությունը հանդիսանում է ստուգման արդյունքում ստուգում իրականացնող անձանց կողմից կազմվող` աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստի վերաբերյալ կազմվող արձանագրության (այսուհետ` արձանագրություն) անբաժանելի մասը,
7) ստուգման ժամանակ փաստացի աշխատանք կատարող անձանցից վերցված` սույն կետի 6-րդ ենթակետով ներկայացված հայտարարությունը, իսկ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում` համապատասխան վճարահաշվարկային կամ այլ փաստաթղթերը ներկայացվում են գործատուին` մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան մեկնաբանություններ և բացատրություններ ստանալու համար,
8) ստուգում իրականացնող անձինք գործատուից համապատասխան մեկնաբանություններ ու բացատրություններ ստանալուց հետո, իսկ եթե գործատուն հրաժարվում է համապատասխան մեկնաբանություններ ու բացատրություններ տալուց, ապա մինչև վարձու աշխատողի հայտարարությունը, իսկ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում` համապատասխան վճարահաշվարկային կամ այլ փաստաթղթերը գործատուին ներկայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ավարտը խելամիտ աստիճանի ջանքերի ներդրմամբ իրականացված եզրահանգումների արդյունքում որոշում են կայացնում աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) դեպքի (դեպքերի) առկայության մասին,
9) այն դեպքում, երբ ստուգման ժամանակ փաստացի աշխատանք կատարող անձը հրաժարվում է սույն կետի 6-րդ ենթակետով ներկայացված գրավոր հայտարարությունը տալուց, ստուգում իրականացնող անձինք ստուգման արդյունքում կազմվող արձանագրության մեջ այդ մասին կատարում են համապատասխան նշում, իսկ աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) դեպքի (դեպքերի) առկայության մասին որոշումը կայացնում են` առանց սույն կետի 7-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված ընթացակարգերը պահպանելու:
(4-րդ կետը փոփ. 01.04.2014 N 191-Ն)
5. Արձանագրության մեջ պարտադիր նշվում են սույն կարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցանկում ընդգրկված անձի (անձանց) անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, նրա (նրանց) կողմից կատարվող աշխատանքի բնույթը, կատարվող աշխատանքի համար հատուցում նախատեսված լինելու հանգամանքը և հատուցման չափը, իսկ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում արձանագրության մեջ նշվում են նաև այն հանգամանքները, որոնցով հիմնավորվում է գործատուի կողմից նախկինում աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստը:
(5-րդ կետը փոփ. 01.04.2014 N 191-Ն)
6. Արձանագրությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացվող ստուգումների արդյունքում ստուգում իրականացնող անձանց կողմից կազմվող ստուգման ակտի անբաժանելի մասն է:
(6-րդ կետը լրաց. 01.04.2014 N 191-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«31» հուլիսի 2012թ. N 538-Ն որոշման |
Ձև
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
_______________________________________
(կազմման վայրը) |
___ _____________ 20 թ. |
|
Համաձայն ______________________________________ ___ _________ 20 թ. N ______
(ստուգում իրականացնող պետական կառավարման մարմնի (ստորաբաժանման) ղեկավարը)
հանձնարարագրի` աշխատողների աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստի (անօրինական աշխատանքի) արձանագրման նպատակով |
|
_______________________________________________ (տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը) |
□ □ □ □ □ □ □ □
(հարկ վճարողի
հաշվառման համարը) |
|
մոտ __________________________________________________________հասցեում գործող (փաստացի ստուգում անցկացնելու վայրը)
__________________________________________________________________________ - ում (արտադրամասը, առևտրի օբյեկտը, առևտրի իրականացման վայրը և այլն) |
|
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան անցկացված
____________________________________________________________________________
(ստուգման տեսակը)
ընթացքում պարզվեց, որ տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատող ստորև նշված_____________________վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը
(թվերով և տառերով)
գործատուի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չէ (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը կամ գրավոր պայմանագիրը բացակայում է): |
|
NN
ը/կ |
Աշխատողի
անունը, ազգանունը, հայրանունը |
Աշխատանքային
պարտականությունների
բնույթը (պաշտոնը, մասնագիտությունը) |
Անձը հաստատող փաստաթղթի |
Ծանոթագրու-թյուն |
|
սերիան |
համարը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
___________________________________________________________________________________
(ստուգվող ժամանակաշրջանում` նախկինում աշխատողի աշխատանքի ընդունումը ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելու հանգամանքների նկարագրությունը)
|
Ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք` ______________________________________________ (պաշտոնը, անունը ազգանունը, ստորագրությունը) |
Ստուգմանը մասնակցած տնտեսավարող սուբյեկտի`
______________________________________ (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) |
|
____________________________________________________ (պաշտոնը, անունը ազգանունը, ստորագրությունը) |
_______________________________________ (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) |
|
Արձանագրությունն ստուգման N _____________ ակտի անբաժանելի մասն է։ |
(Հավելված N 2-ը լրաց. 01.04.2014 N 191-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |