ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«1» ապրիլի 2014թ. |
N 191-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 538-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 31-ի «Աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու կարգը սահմանելու մասին» N 538-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու կարգը և արձանագրության ձևը սահմանելու մասին».
2) որոշման հիմքում ««Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի հինգերորդ պարբերությունը» բառերը փոխարինել ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը» բառերով.
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Սահմանել`
1) աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստի վերաբերյալ արձանագրության ձևը` համաձայն N 2 հավելվածի:».
4) որոշման հավելվածը համարակալել N 1 հավելվածի.
5) որոշմամբ սահմանված կարգում`
ա. վերնագրում և տեքստում «գրավոր հրամանի և (կամ)» բառերը փոխարինել «անհատական իրավական ակտի կամ» բառերով,
բ. 2-րդ կետում «առանց պայմանագրի» բառերը փոխարինել «հարկային մարմնի կամ լիազորված այլ մարմնի կողմից առանց անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի» բառերով,
գ. 3-րդ և 4-րդ կետերում «գրավոր հրաման», «գրավոր հրամաններ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «անհատական իրավական ակտ», «անհատական իրավական ակտեր» բառերով և դրանց հոլովաձևերով,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ.
«6. Արձանագրությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացվող ստուգումների արդյունքում ստուգում իրականացնող անձանց կողմից կազմվող ստուգման ակտի անբաժանելի մասն է:».
6) որոշումը լրացնել N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի ապրիլի 1-ի N 191-Ն որոշման |
| |
«Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«31» հուլիսի 2012թ. N 538-Ն որոշման |
Ձև
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
_______________________________________
(կազմման վայրը) |
___ _____________ 20 թ. |
|
Համաձայն ______________________________________ ___ _________ 20 թ. N ______
(ստուգում իրականացնող պետական կառավարման մարմնի (ստորաբաժանման) ղեկավարը)
հանձնարարագրի` աշխատողների աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստի (անօրինական աշխատանքի) արձանագրման նպատակով |
|
_______________________________________________ (տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը) |
□ □ □ □ □ □ □ □
(հարկ վճարողի
հաշվառման համարը) |
|
մոտ __________________________________________________________հասցեում գործող (փաստացի ստուգում անցկացնելու վայրը)
__________________________________________________________________________ - ում (արտադրամասը, առևտրի օբյեկտը, առևտրի իրականացման վայրը և այլն) |
|
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան անցկացված
____________________________________________________________________________
(ստուգման տեսակը)
ընթացքում պարզվեց, որ տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատող ստորև նշված_____________________վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը
(թվերով և տառերով)
գործատուի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չէ (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը կամ գրավոր պայմանագիրը բացակայում է): |
|
NN
ը/կ |
Աշխատողի
անունը, ազգանունը, հայրանունը |
Աշխատանքային
պարտականությունների
բնույթը (պաշտոնը, մասնագիտությունը) |
Անձը հաստատող փաստաթղթի |
Ծանոթագրու-թյուն |
|
սերիան |
համարը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
___________________________________________________________________________________
(ստուգվող ժամանակաշրջանում` նախկինում աշխատողի աշխատանքի ընդունումը ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելու հանգամանքների նկարագրությունը)
|
Ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք` ______________________________________________ (պաշտոնը, անունը ազգանունը, ստորագրությունը) |
Ստուգմանը մասնակցած տնտեսավարող սուբյեկտի`
______________________________________ (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) |
|
____________________________________________________ (պաշտոնը, անունը ազգանունը, ստորագրությունը) |
_______________________________________ (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) |
|
Արձանագրությունն ստուգման N _____________ ակտի անբաժանելի մասն է։ |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |