Համարը 
N 98
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.04.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.04.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''15'' ապրիլի 2003թ.

N 98

ք.Ստեփանակերտ

 

«Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին

(վերնագիրը փոփ. 05.08.2014 N 505-Ն)

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` ԼՂՀ կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 05.08.2014 N 505-Ն)

1. ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» ՊՓԲԸ-ն` վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության:

(1-ին կետը փոփ. 05.08.2014 N 505-Ն)

2. «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության` շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով` լիազորված մարմնի հետ կնքելով պայմանագիր:

(2-րդ կետը փոփ. 05.08.2014 N 505-Ն)

3. Սահմանել, որ «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են՝

ա) կենդանիների հիվանդությունների (այդ թվում՝ թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների) լաբորատոր ախտորոշման սահմանումը.

բ) կենդանիների զանգվածային հիվանդությունների պատճառների հայտնաբերումը.

գ) կենդանական և բուսական ծագում ունեցող մթերքների (նաև անասնակերի, ըմպելիքների) և հումքի փորձաքննության կազմակերպումը:

(3-րդ կետը խմբ. 05.08.2014 N 505-Ն)

4. Թույլատրել «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) կենդանական և բուսական ծագում ունեցող մթերքների (նաև անասնակերի, ըմպելիքների) և հումքի փորձաքննության իրականացում.

բ) լաբորատոր և այլ մեթոդներով կենդանիների հիվանդությունների ախտորոշում.

գ) բակտերիոլոգիական, շիճուկաբանական, թունաբանական և մակաբուծական հետազոտությունների իրականացում.

դ) գյուղատնտեսական կենդանիների կլինիկական զննումների և հետազոտությունների իրականացում.

ե) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկրվող և արտահանվող կենդանական և բուսական ծագում ունեցող մթերքների (նաև անասնակերի, ըմպելիքների) լաբորատոր փորձաքննություն:

(4-րդ կետը խմբ. 05.08.2014 N 505-Ն)

5. «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

(5-րդ կետը փոփ. 28.12.2013 N 959-Ն)

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում.

ա) ԼՂՀ կառավարության հաստատմանը ներկայացնել «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) ապահովել «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

գ) սահմանել «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա.Դանիելյան