ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''15'' ապրիլի 2003թ. |
N 98 |
ք.Ստեփանակերտ
«Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» ՊՓԲԸ-ն` վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
«Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության` շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով` լիազորված մարմնի հետ կնքելով պայմանագիր:
3. «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը գյուղատնտեսական կենդանիների թունավորումների, վարակիչ, հելմինտոզային հիվանդությունների ախտորոշումն ու հակահամաճարակային վիճակի ուսումնասիրումն է:
4. «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության սույն որոշման 3-րդ կետով նախատեսված գործունեության տեսակները ֆինանսավորվում են ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
5. «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում.
ա) ԼՂՀ կառավարության հաստատմանը ներկայացնել «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.
բ) ապահովել «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.
գ) սահմանել «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը: