Համարը 
N 140
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.05.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.05.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.05.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''27'' մայիսի 2003թ.

N 140

 ք.Ստեփանակերտ

 

«Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին

(վերնագիրը փոփ. 05.08.2014 N 505-Ն)

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` ԼՂՀ կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 05.08.2014 N 505-Ն)

Հաստատել «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:

(տեքստը փոփ. 05.08.2014 N 505-Ն)

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ  

 

 

 

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի N 140 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Կազմակերպությունը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 15-ի N 98 որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման միջոցով և հանդիսանում է նրա իրավահաջորդը:

3. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

4. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, սահմանված կարգով բացված բանկային հաշիվներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն անվանմամբ կլոր կնիք, կարող է ունենալ դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

5. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:

6. Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություն, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

7. Կազմակերպության կանոնադրությունը նրա հիմնադիր փաստաթուղթն է:

8. Կազմակերպության անվանումն է՝

հայերեն լրիվ՝ «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ աևտրային կազմակեպություն.

հայերեն կրճատ` «ՀԱՍՓԼ» ՊՈԱԿ

ռուսերեն լրիվ «Республиканская лаборатория ветеринарии и экспертизы пищевых продуктов» государственная некомерческая организация

ռուսերեն կրճատ`«РЛВЭПП» ГНКО

անգլերեն լրիվ «Republican food testing and veterinary laboratory» state non commercial organization

անգլերեն կրճատ «RFTVL» SNCO

9. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Մաշտոցի պողոտա 102:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

10. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝

1) կենդանիների հիվանդությունների (այդ թվում՝ թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների) լաբորատոր ախտորոշման սահմանումը.

2) կենդանիների զանգվածային հիվանդությունների պատճառների հայտնաբերումը.

3) կենդանական և բուսական ծագում ունեցող մթերքների (նաև անասնակերի, ըմպելիքների) և հումքի փորձաքննության կազմակերպումը:

11. Կազմակերպության հիմնական գործառույթներն են՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրականացնում է անասնապահությամբ զբաղվող տնտեսություններից կամ շրջանային անասնաբուժական ծառայություններից ստացված նմուշների, կենդանիների (այդ թվում՝ թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների, մեղուների և այլ կենդանիների) հիվանդությունների ախտորոշման նպատակով լաբորատոր հետազոտություններ.

2) կենդանիների անվտանգությունն ապահովելու նպատակով հետազոտում է անասնակերը և ջուրը.

3) կենդանական և բուսական ծագման մթերքների և հումքի անվտանգության ապահովման նպատակով անցկացնում է փորձաքննություններ.

4) տնտեսություններին, կազմակերպություններին, տնտեսավարող սուբյեկտներին հայտնում է սահմանված կարգով հետազոտված նյութերի հետազոտությունների արդյունքները և դրանց մասին տալիս եզրակացություններ՝ համապատասխան առաջարկություններով.

5) հատուկ վտանգավոր հիվանդություններ հայտնաբերելու դեպքում որոշում է ախտորոշիչ հետազոտությունների բնույթը, ծավալը և կարգը, ապահովում է սեղմ ժամկետում դրանց իրականացումը.

6) իրականացնում է շրջանային անասնաբուժական ծառայությունների ախտորոշիչ բաժինների մեթոդական ղեկավարումը:

12. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) կենդանական և բուսական ծագում ունեցող մթերքների (նաև անասնակերի, ըմպելիքների) և հումքի փորձաքննության իրականացում.

2) լաբորատոր և այլ մեթոդներով կենդանիների հիվանդությունների ախտորոշում.

3) բակտերիոլոգիական, շիճուկաբանական, թունաբանական և մակաբուծական հետազոտությունների իրականացում.

4) գյուղատնտեսական կենդանիների կլինիկական զննումների և հետազոտությունների իրականացում.

5) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկրվող և արտահանվող կենդանական և բուսական ծագում ունեցող մթերքների (նաև անասնակերի, ըմպելիքների) լաբորատոր փորձաքննություն:

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Կազմակերպության կառավարումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան իրականացնում են՝ հիմնադիրը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ի դեմս կառավարության, նրա կողմից լիազորված պետական մարմինը և գործադիր տնօրենը:

14. Կազմակերպության հիմնադիրը կազմակերպության գործունեությանն ու կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք ունի, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նրա բացառիկ լիազորություններն են՝

1) կազմակերպության հիմնադրումը.

2) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.

4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

15. Լիազորված պետական մարմինն իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն կրում դրանց չկատարման կամ անպատշաճ իրականացման համար: Լիազորված պետական մարմնի լիազորություններն են՝

1) կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

2) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.

3) կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

4) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

5) կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

6) կազմակերպության տնօրենի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

7) կազմակերպության ներկայացմամբ՝ կազմակերպության տարեկան եկամուտների և ծախսերի ֆինանսական նախահաշվի ու հաստիքացուցակի հաստատումը.

8) կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունների լսումը և դրանց գործունեության վերստուգման արդյունքների քննումը.

9) կազմակերպության տարեկան հաշվապահական և ընթացիկ գործունեության հաշվետվությունների ու հաշվեկշռի հաստատումը.

10) կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

11) կազմակերպության սեփականության պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում կազմակերպության գույքն օտարելու կամ վարձակալության հանձնելու համար համաձայնություն տալը.

12) օրենքով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

16. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը՝ տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված մարմնի ղեկավարը՝ օրենքով սահմանված կարգով:

17. Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ անպատշաճ իրականացնելու համար:

18. Կազմակերպության տնօրենի հետ օրենքով սահմանված կարգով կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:

19. Կազմակերպության տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

20. Կազմակերպության տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Կազմակերպության տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

21. Կազմակերպության տնօրենի լիազորությունները դադարեցնողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով լուծել նաև նրա կողմից կազմակերպությանը կամ պետությանը պատճառված վնասի փոխհատուցման հարցը: Սույն կետով սահմանված պահանջը չկատարելու հետևանքով կազմակերպությանը կամ պետությանը պատճառված վնասի համար կազմակերպության տնօրենի լիազորությունները դադարեցրած պաշտոնատար անձը կրում է լրիվ գույքային պատասխանատվություն:

22. Կազմակերպության տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

23. Կազմակերպության տնօրենի բացակայության դեպքում նրան նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

24. Կազմակերպության տնօրենը՝

1) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

6) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

7) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.

8) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

25. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է դրա հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:

26. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան՝ իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

27. Հիմնադիրը սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

28. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

29. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

30. Հիմնադրի կողմից կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք:

31. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:

32. Կազմակերպությունն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու: Կազմակերպությունն իրավունք ունի պետության անունից` օրենքով սահմանված կարգով վարձակալության հանձնելու իրեն ամրացված գույքը: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարուց ավելի, բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

33. Ամրացված գույքի վարձակալության արդյունքում ստացված վարձավճարները սահմանված կարգով ուղղվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե: Ամրացված գույքի` այլ օգտագործման արդյունքում ստացված եկամուտները կազմակերպության սեփականությունն են: Ամրացված գույքի` օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

34. Հիմնադրի կողմից գույքը կազմակերպությանն ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոխարինելու համար:

35. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

36. Կազմակերպության ֆինանսական միջոցները ձևավորվում են`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից օրենքով սահմանված կարգով հատկացվող միջոցներից.

2) ձեռնարկատիրական գործունեությունից գոյացած միջոցներից.

3) դրամաշնորհներից.

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ միջոցներից:

37. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է հետևյալ ուղղություններով`

1) սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացմանը.

2) աշխատողների կենսաապահովման մակարդակի բարձրացմանը` պարգևատրումների, հավելավճարների և նյութական օգնությունների միջոցով.

3) կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավմանը, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերմանը.

4) հիմնադրի և օրենքով սահմանված այլ ուղղություններով:

38. Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

39. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:

40. Կազմակերպությունը պարտավոր է հիմնադրի կողմից սահմանված կարգով հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

41. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

42. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքներն ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

43. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

44. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:

(կանոնադրությունը խմբ. 05.08.2014 N 505-Ն)