ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի
դեկտեմբերի 12-ին
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (21 մայիսի 2003 թվականի, ՀՕ-52, այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածում`
ա) 5-րդ կետում «ձեռք բերված» բառերից առաջ լրացնել «բանկային վճարմամբ» բառերը.
բ) 5-րդ կետի «բ» ենթակետից հանել «`ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն» բառերը.
գ) 6-րդ կետում «ձեռք բերված» բառերից առաջ լրացնել «բանկային վճարմամբ» բառերը.
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ կետ`
«61. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարին գերազանցելու դեպքում, գերազանցող մասը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով և 9-րդ հոդվածով սահմանված դեպքերի, հաշվանցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջաններում` սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ակցիզային հարկի գումարների հաշվին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի դրույթները չեն տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման (հաշվանցման) կարգի վրա: Այդ գումարների հաշվառումը և հաշվանցումը կատարվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
29 դեկտեմբերի 2007թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-92 |
|