Համարը 
N 877-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.12.30/23(314)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.12.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ
22-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2016թ.

N 877-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածները, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 987-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման նախաբանում ««Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը» բառերը փոխարինել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի՝

ա. 1-ին կետը «մատուցում է ծառայություններ իրավաբանական անձանց պետական գրանցման» բառերից հետո լրացնել «իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հաշվառման» բառերով,

բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Գործակալությունը և գործակալության բաժինն ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիքներ, դրոշմեր, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:»,

գ. 2-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

8. Գործակալության նպատակն է տեղեկատվության հավաքման, մշակման և տրամադրման, իրավաբանական փաստերի հաստատման, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գործողությունների միջոցով նպաստել`

1) անհատ ձեռնարկատերերի, առևտրային կազմակերպությունների հիմնադիրների, մասնակիցների, կառավարման մարմինների անդամների, առևտրային կազմակերպությունների հետ իրավահարաբերությունների մեջ գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանվածությանը.

2) ոչ առևտրային կազմակերպությունների մասնակիցների, շահառուների, դոնորների իրավունքների և շահերի պաշտպանվածությանը.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում արդյունավետ քաղաքականության մշակմանը.

4) վիճակագրական տվյալների հավաքմանը:»,

դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Գործակալության համակարգը կազմված է կենտրոնական մարմնից և կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակ ունեցող բաժնից (բաժիններից), որի (որոնց) միջոցով գործակալությունն իրականացնում է իր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթները:»,

ե. 10-րդ և 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

զ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Գործակալությունը`

1) իրականացնում է հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց միությունների պետական գրանցումը, դրանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հաշվառումը.

2) իրականացնում է իրավաբանական անձանց, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների վերակազմակերպմամբ (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) պայմանավորված պետական գրանցումներն ու պետական հաշվառումները.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ է հրապարակում իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին.

4) օրենքով սահմանված դեպքերում վարում է իրավաբանական անձանց մասնակիցների ռեեստրը.

5) նախարարին ներկայացնում է առաջարկություն հասարակական միավորումների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների կամ իրենց կանոնադրության պահանջների խախտման դեպքում օրենքով նախատեսված կարգով նրանց գրավոր նախազգուշացնելու, ինչպես նաև նրանց գործունեությունը կասեցնելու, արգելելու կամ լուծարելու հայցապահանջով դատարան դիմելու վերաբերյալ.

6) նախարարությանը վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է վերահսկողություն զանգվածային լրատվության միջոցների կողմից օրենքի պահանջների պահպանման նկատմամբ և նախարարին ներկայացնում է առաջարկություններ օրենքը խախտողների նկատմամբ ներգործության միջոցներ կիրառելու վերաբերյալ.

7) օրենքով սահմանված դեպքերում և կարգով վարչական պատասխանատվության է ենթարկում զանգվածային լրատվության միջոցները թողարկողներին, հրապարակողներին և տարածողներին.

8) իրականացնում է անվճարունակ կազմակերպությունների գրանցամատյանի վարումը.

9) սահմանված կարգով վարում է փաստաթղթերի ընդունման մատյանները.

10) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները.

11) օրենքով սահմանված կարգով իրականացնում է սույն կանոնադրության 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակատերում չնշված իրավաբանական անձանց պետական գրանցումը, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը.

12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծառայությունների ցանկին և այդ ծառայությունների վճարների չափերին համապատասխան իրականացնում է իրավաբանական անձանց պետական գրանցման ծառայություններ.

13) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:».

3) որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի՝

ա. 10-րդ և 11-րդ ենթակետերում «տարածքային ստորաբաժանումների» բառերը փոխարինել «բաժնի (բաժինների)» բառերով,

բ. 14-րդ ենթակետի «և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման» բառերը հանել.

4) որոշման N 1 հավելվածի 17-րդ կետում՝

ա. «տարածքային ստորաբաժանման ղեկավարը» բառերը փոխարինել «բաժնի պետը» բառերով,

բ. 1-ին, 2-րդ և 10-րդ ենթակետերում «տարածքային ստորաբաժանման» բառերը փոխարինել «բաժնի (բաժինների)» բառերով,

գ. 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

դ. 9-րդ ենթակետում «և իրավաբանական անձանց մասնակիցների» բառերը փոխարինել «միասնական» բառով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ գործակալություն) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) գործակալության տարածքային ստորաբաժանումներ՝ պետական ռեգիստրի Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Շուշիի և Քաշաթաղի տարածքային բաժինները վերակազմավորման միջոցով վերակազմակերպել գործակալության սպասարկման և գրանցման բաժնի՝ գործակալության կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2016 թվականի դեկտեմբերի 27-ի N 877-Ն որոշման

 

 

 

«Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«22» դեկտեմբերի 2011թ. N 987-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I Կենտրոնական մարմին

II Կառուցվածքային ստորաբաժանում

Սպասարկման և գրանցման բաժին»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ