Համարը 
N 501
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.12.13/8(08)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.11.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.11.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀՈՂԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

 "29" նոյեմբերի 2005թ.

N 501 

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՎ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀՈՂԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 08.07.2015 N 439-Ն)

 

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 41-րդ հոդվածին համապատասխան՝ հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության բնագավառում պետական լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմին:

(1-ին կետը փոփ. 08.07.2015 N 439-Ն) 

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 42-րդ հոդվածին համապատասխան` հողային պետական տեսչական իրավասությունները շրջաններում վերապահել շրջանների վարչակազմերի ղեկավարներին /Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետին/:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ