ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
"29" նոյեմբերի 2005թ. |
N 501 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀՈՂԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 41-րդ հոդվածին համապատասխան՝ հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության բնագավառում պետական լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 42-րդ հոդվածին համապատասխան` հողային պետական տեսչական իրավասությունները շրջաններում վերապահել շրջանների վարչակազմերի ղեկավարներին /Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետին/:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |